Երբ Աստված ապրում է մարդու մեջ, մաքրում է նրան Նախընտրական պաստառ պոկելու գործով ձերբակալվածը Նուբարաշենի հոգեբուժարանում ինքնասպան է եղել. Factor.am Վարորդական իրավունքից զրկվածները կրկին մեքենա կվարեն՝ առանց քննության․ Փաշինյան Անկարայի կեղտոտ խաղը Թեհրանի նկատմամբ Համանման ախտանիշներով տառապող մեկ այլ քաղաքացի էլ 8 տարի առաջ հայտարարել էր, որ Արցախը Հայաստան է և վերջ. Արցախցի քաղաքագետ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց մշակույթի մի խումբ գործիչների Հորմուզի նեղուցում ԻՀՊԿ-ն նավթատար է գրավել (Տեսանյութ) Իրանի հեռուստատեսությունը հանրությանը սովորեցնում է AK-47 ավտոմատ օգտագործել (Տեսանյութ) Հայաստանը բազմաթիվ թելերով կապված է Ռուսաստանի հետ, իսկ սա Փաշինյանը շատ լավ է հասկանում. Քաղաքագետ Թագավորներս ծնվեցին. Մանրիկյանը կրկնակի հայր է դարձել

ԱՆՀԱՅՐԵՆԻՔ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ

Վերլուծություն

Ինչ­քան էլ զզվե­լի ու տա­րօ­րի­նակ լի­նի, բաց նույն մար­դիկ (ե­թե սրանց կա­րե­լի է մարդ ան­վա­նել), ո­րոնք ժա­մա­նա­կին փա­կում էին փո­ղոց­ներ տրաս­պոր­տի 50 դրա­մով թան­կաց­նե­լու դեմ, այ­սօր այն թան­կաց­նում են մին­չեւ 500 դրամ: Ակն­հայտ է, որ ­Սո­րո­սի գրանտ­նե­րից սնվող եւ ա­րեւմտ­յան պատ­վեր կա­տա­րող «հա­սա­րա­կա­կան ակ­տի­վիստ­նե­րը» հե­տաքրքր­ված էին ոչ թե ի­րա­կա­նում ժո­ղովր­դի վի­ճա­կով, այլ օգ­տա­գոր­ծում էին ցան­կա­ցած ա­ռիթ հա­յոց պե­տա­կա­նութ­յան նա­վա­կը ճո­ճե­լու հա­մար: Այդ ա­ռիթ­նե­րի շար­քում սո­ցիա­լա­կան խնդիր­նե­րը, ցա­վոք սրտի, հայ հա­սա­րա­կութ­յան մեջ գտնում էին շատ ա­վե­լի մեծ ար­ձա­գանք, քան անվ­տան­գութ­յան, Ար­ցա­խի կամ ազ­գա­յին ար­ժե­հա­մա­կար­գի հար­ցե­րը: ­Բայց ու­նենք` ինչ ու­նենք: ­Շա­տե­րի գնա­հատ­մամբ` հի­վանդ հա­սա­րա­կութ­յուն:

Ընդ ո­րում, այդ հա­սա­րա­կութ­յա­նը հի­վան­դաց­րին, վա­րա­կե­ցին մի­տում­նա­վոր ու նպա­տա­կաս­լաց Ա­րեւ­մուտ­քից ե­կող դրա­մաշ­նոր­հա­յին վա­րա­կով: ­Տասն­յակ մի­լիո­նա­վոր դո­լար­ներ ներ­մուծ­վում էին մեր հա­սա­րա­կութ­յան մեջ, որ­պես­զի քայ­քա­յեին հան­րա­յին ինք­նա­պաշտ­պա­նութ­յան բնազ­դը, հա­յե­ցի մտա­ծե­լա­կեր­պը, հայ­րե­նա­սի­րա­կան մղում­նե­րը եւ ա­մեն ինչ վե­րա­ծեին սպա­ռո­ղա­կան ապ­րե­լա­կեր­պի, որ­տեղ ա­մեն ինչ ու­նի իր գի­նը, այդ թվում` հայ­րե­նի­քը, ո­րի վա­ճառ­քի հա­մար պատ­րաս­տա­կա­մութ­յուն դրսե­ւո­րեց մեր հա­սա­րա­կութ­յան մի հսկա­յա­կան հատ­ված:

Ի վեր­ջո, նի­կո­լա­կան­նե­րը հա­սա­րա­կութ­յան հի­վանդ լի­նե­լու արդ­յունք են: Ն­րանք ծնվել, մե­ծա­ցել, դաս­տիա­րակ­վել են, ո­մանք նույ­նիսկ կրթվել են մեր հա­սա­րա­կութ­յու­նում: Ն­րանց հան­դուր­ժում են ի­րենց ըն­տա­նիք­նե­րը, հա­րա­զատ­նե­րը, հա­րե­ւան­նե­րը ու ըն­կեր­նե­րը: Իսկ գի­տեք ին­չո՞ւ, ո­րով­հե­տեւ այ­սօր նրանց հետ ըն­կե­րութ­յուն, հա­րա­զա­տութ­յուն ա­նե­լը շա­հա­վետ է, ինչ­պես շա­հա­վետ էր ըն­կե­րութ­յուն ու բա­րե­կա­մութ­յուն ա­նե­լը բո­լոր ժա­մա­նակ­նե­րի իշ­խա­նա­վոր­նե­րի հետ: ­Սա­կայն տար­բե­րութ­յունն այն է, որ նախ­կի­նում բո­լոր թե­րութ­յուն­նե­րով ու զզվե­լի ա­րատ­նե­րով հան­դերձ, իշ­խա­նա­վոր­նե­րը եր­կի­րը մաս-մաս չէին վա­ճա­ռում, հո­ղե­րը թուր­քին չէին նվի­րում, ծա­ռա­յա­միտ հա­յաց­քով ու վախ­վո­րած աչ­քե­րով թշնա­մուն չէին նա­յում: Իսկ հի­մա հենց այդ­պես են նա­յում, բայց, փո­խա­րե­նը, նի­կո­լա­կան­նե­րից հրա­ժար­վեին, ի­րենց ամ­բողջ շրջա­պա­տը քծնում են, շո­ղո­քոր­թում, ո­րո­վհե­տեւ այդ­պես շա­հա­վետ է: Եր­կի­րը հայ­րե­նի­քից վերա­ծել են օ­ֆի­սի, ո­րի ա­նու­նը դրել են պե­տութ­յուն: Այդ օ­ֆիս գա­լիս են փող աշ­խա­տե­լու հա­մար: Ա­վե­լի ճիշտ` ո­մանք աշ­խա­տե­լու, ո­մանք գո­ղա­նա­լու, ո­մանք դա­սա­վո­րե­լու, բայց ոչ մե­կի սիր­տը չի ցա­վում, որ ի­րենց «օ­ֆի­սը» ձեռ­քից գնում է: ­Չէ՞ որ շատ-շա­տե­րի նման կվերց­նեն այդ կու­տա­կած փո­ղե­րը եւ «հայ­դե Փա­րիզ»:

ԶԳԵՍՏԱՓՈԽՎՈՒՄ ԵՆ ԲՈԼՈՐԸ

­Նի­կո­լն այդ­քան եր­կար մնաց իշ­խա­նութ­յան, որ «նախ­կին» ա­սե­լով` ար­դեն հաս­կաց­վում է ոչ միայն ­Սերժ ­Սարգս­յա­նի, ­Ռո­բերտ ­Քո­չար­յա­նի կամ ՀՀՇ-ի օ­րոք պաշ­տոն­ներ զբաղե­ցրա­ծը: ­Նի­կո­լի օ­րոք  պաշ­տոն­ներ զբա­ղեց­նող­նե­րից շա­տե­րը նույն­պես դար­ձել են «նախ­կին» եւ այ­սօր, ընդ­դի­մա­դի­րի շո­րե­րը հագ­նե­լով, ըն­կել են մեջ­տեղ: Ընդ ո­րում, ինչ­քան ա­վե­լի շատ էին կուրծք ծե­ծում ­Նի­կո­լին պաշտ­պա­նե­լու հա­մար, նույն ե­ռան­դով այ­սօր հան­դես են գա­լիս ­Նի­կո­լի դեմ: Ամ­բողջ խնդի­րը այն է, որ սրանք տա­քուկ-տա­քուկ տե­ղա­վոր­վել էին ­Նի­կո­լի դա­վա­ճա­նա­կան իշ­խա­նութ­յան տար­բեր բնե­րում եւ այդ ըն­թաց­քում «չէին նկա­տում» այն ա­մե­նը, ին­չի դեմ այ­սօր հան­կարծ սկսե­ցին պայ­քա­րել: Իսկ պայ­քա­րել սկսե­ցին միայն ու միայն այն պատ­ճա­ռով, որ սրանց հա­նե­ցին այն տա­քուկ բնե­րից, որ­պես­զի փո­խա­րի­նեին ու­րիշ պնա­կա­լեզ­նե­րով:

Ա­հա այ­սօր նախ­կի­նում ցած­րորակ ֆիլ­մե­րի ծաղ­րա­ծու­ա­կան դե­րա­սան ­Հայկ ­Մա­րութ­յա­նը ի­րեն պա­տե­պատ է տա­լիս` իբր թե ընդ­դի­մա­դիր ձե­ւա­նա­լով: Ե­րե­ւա­նի ա­վա­գա­նիում ընդ­դի­մա­դիր ա­վա­գա­նի­նե­րի հան­դեպ ծանր ճնշում­նե­րի ու հե­տապն­դում­նե­րի ա­ռի­թով այդ դե­րա­սա­նի­կը բոր­բոք­ված հայ­տա­րա­րութ­յուն­ներ է ա­նում: ­Սա­կայն այս նույն անձ­նա­վո­րութ­յու­նը ըն­դա­մե­նը հինգ տա­րի ա­ռաջ հայ հա­սա­րա­կութ­յու­նը բա­ժա­նում էր սե­ւե­րի ու սպի­տակ­նե­րի ու կոչ ա­նում ճնշել, ինչ­քան հնա­րա­վոր է նե­ղել սե­ւե­րին: ­Մա­րութ­յա­նն ան­ձամբ է պա­տաս­խա­նա­տու հայ հա­սա­րա­կութ­յան ջլատ­ման, բզկտման ու պա­ռակտ­ման մեջ, ո­րի արդ­յունք­նե­րից մեկն էլ ե­ղավ Ար­ցա­խի եւ այլ տա­րածք­նե­րի կո­րուս­տը:

Ի­հար­կե, կնգա շո­րե­րով, հան­րութ­յա­նը զվար­ճաց­նող կլոուն ­Հայ­կոն պա­տա­հա­կան չհայտն­վեց մայ­րա­քա­ղա­քի ղե­կա­վա­րի ա­թո­ռին: Իր ամ­բողջ ըն­տա­նի­քը ­Չե­խիա­յի քա­ղա­քա­ցի­ներ են, ու­նի ան­շարժ գույք այդ ՆԱՏՕ-ա­կան երկ­րում, եւ դա ար­դեն իսկ հու­շում է, թե որ ու­ժերն էին, որ «բրդում» էին ­Հայ­կո­յին դե­պի այդ­քան պա­տաս­խա­նա­տու դիր­քեր իշ­խա­նութ­յան մեջ: Ի­հար­կե, որ­պես «դրա­կան» բո­նուս դեր խա­ղաց այն, որ ­Հայ­կոն բա­ցար­ձակ անգ­րա­գետ էր թե՛ քա­ղա­քա­կա­նութ­յան, թե՛ քա­ղա­քա­յին տնտե­սութ­յու­նը ղե­կա­վա­րե­լու հար­ցում: Եվ այ­սօր սա ո­րո­շում է ստեղ­ծել «ընդ­դի­մա­դիր» կու­սա­ցութ­յուն:

­Սա­կայն կրկին վե­րա­դառ­նանք հա­սա­րա­կութ­յան հի­վանդ լի­նե­լու հար­ցին եւ հարց տանք` ինչ­պե՞ս ե­ղավ, որ այս­պի­սի անձ­նա­վո­րութ­յու­նը, ո­րը, ի դեպ, որ­պես քա­ղա­քա­պետ նույն­պես ի­րեն դրսե­ւո­րեց ա­մե­նա­վատ կող­մից, ան­ցած տար­վա ա­վա­գա­նու ընտ­րութ­յուն­նե­րում ստա­ցավ եր­կրորդ տե­ղը:

Ինչ վե­րա­բե­րում է «­Հան­րա­յին ձայն» խմբակ­ցութ­յա­նը, ա­պա այդ­տեղ կա­նայք ա­վե­լի թա­սի­բով գտնվե­ցին, քան տղա­մար­դիկ: ­Վեր­ջին­նե­րիս վրա ինչ-ինչ քրեա­կան գոր­ծե­րի սպառ­նա­լիք­նե­րը թո­ղե­ցին անջն­ջե­լի հետք, եւ միայն զզվանք էր ա­ռա­ջաց­նում այն տե­սա­րա­նը, ինչ­պես հա­սուն տա­ղա­մար­դը կա­մե­րա­նե­րի ա­ռաջ գա­լար­վում է ինչ­պես անձ­րե­ւոր­դը, փոր­ձե­լով խա­բել, թե ին­քն ընդ­դի­մա­դիր է, բայց այն­քան մտա­ծում է ժո­ղովր­դի մա­սին, որ ա­ջակ­ցում է իշ­խա­նութ­յա­նը:

ԱԴՐԲԵՋԱՆԻ ՆՈՐՕՐՅԱ ՓԱՍՏԱԲԱՆԸ

Ի վեր­ջո, ­Նի­կո­լին ու Ա­վին­յան ­Տիգ­րա­նին այս ան­գամ էլ հա­ջող­վեց ա­մե­նա­բիրտ ճնշում­նե­րի արդ­յուն­քում պահ­պա­նել վե­րահս­կո­ղութ­յու­նը Ե­րե­ւա­նի ա­վա­գա­նիում: Սա­կայն հաս­կա­նա­լի է, որ այդ հա­մա­կար­գը հեղ­հե­ղուկ է եւ ցան­կա­ցած պա­հի կա­րող է փլուզ­վել:

Ընդ ո­րում, փլուզ­ման վտան­գի տակ է ­Նի­կո­լի ողջ իշ­խա­նութ­յու­նը: ­Մին­չեւ կո­կոր­դը խրվե­լով հա­կաազ­գա­յին ու հա­կաօ­րի­նա­կան ճահ­ճի մեջ ­Նի­կո­լը զգա­լով մո­տա­լուտ կոր­ծա­նու­մը ա­վե­լի ու ա­վե­լի ան­կա­նոն շար­ժում­նե­րով միայն խո­րաց­նում ու վատ­թա­րաց­նում է իր, իսկ իր հետ նաեւ երկ­րի վի­ճա­կը: ­Հան­դես գա­լով Ազ­գա­յին ժո­ղո­վում նա ստանձ­նել էր Ադր­բե­ջա­նի փաս­տա­բա­նի դե­րը: Եր­կար-բա­րակ, շատ ան­գամ ինքն էլ չհաս­կա­նա­լով իր ա­սա­ծը, կրկնե­լով Ադր­բե­ջա­նի ան­հիմն փաս­տարկ­նե­րը ­Նի­կո­լը փոր­ձում էր ա­պա­ցու­ցել, որ ՀՀ Ան­կա­խութ­յան հռչա­կագ­րում ֆիքս­ված եւ ՀՀ սահ­մա­նադ­րութ­յան մեջ ամ­րագր­ված Ար­ցա­խի վե­րա­միա­վոր­ման մա­սին ո­րո­շու­մը չի գոր­ծում: Եվ դահ­լի­ճում նստած ընդ­դի­մա­դիր­նե­րը, չգի­տես ին­չու, չեն հարց­նում ­Նի­կո­լին, բա որ չի գոր­ծում ին­չո՞ւ է Ա­լիե­ւը պա­հան­ջում ­Նի­կո­լից այդ կե­տը հա­նել սահ­մա­նադ­րութ­յու­նից: Եվ ին­չո՞ւ է ­Նի­կո­լը գլու­խը կախ պար­տա­վոր­վում ի­րա­կանաց­նել Ա­լիե­ւի պա­հանջ­նե­րը: ­Կամ ե­թե չի գոր­ծում, ա­պա ին­չի՞ հի­ման վրա էին զար­գա­նում Հա­յաս­տա­նի եւ Ար­ցա­խի ­Հան­րա­պե­տութ­յուն­նե­րի փոխ­հա­րա­բե­րութ­յուն­նե­րը վեր­ջին 30 տա­րի­նե­րի ըն­թաց­քում: Եվ վեր­ջա­պես, ինչ­պես կա­րող է չգոր­ծել գոր­ծող սահ­մա­նադ­րութ­յան դրույ­թը: Ա­պու­շութ­յան խրախ­ճանք: ­Նույն կերպ ­Նի­կո­լը փոր­ձում էր Ադր­բե­ջա­նի կող­մից հան­դես գա­լով ա­պա­ցու­ցել, որ չի գոր­ծում ­Հա­յաս­տա­նի հա­տուկ կար­ծի­քը Ալ­մա Ա­թա­յի հա­մա­ձայ­նագ­րում, ո­րով ­Հա­յաս­տա­նը չի հա­մա­ձայն­ում Ար­ցա­խը Ադր­բե­ջա­նի կազ­մում ճա­նա­չե­լուն: ­Բա­ցի այդ, կան բազ­մա­թիվ այլ օ­րենք­ներ, ո­րո­շում­ներ, հրա­մա­նագ­րեր, ո­րոնք շա­րու­նա­կում են գոր­ծել մինչ օրս, եւ ո­րոնց հա­մա­ձայն` Ար­ցա­խը ՀՀ-ի կող­մից չի կա­րող ճա­նաչ­վել Ադր­բե­ջա­նի մաս: ­Նի­կո­լը բո­լոր դրանք հա­մա­րում է չգոր­ծող, իսկ գոր­ծող հա­մա­րում է իր` Ադր­բե­ջա­նի նո­րօր­յա փաս­տա­բա­նի դա­տարկ ու անգ­րա­գետ մտքե­րը:

­Սա­կայն ա­մե­նացն­ցող միտ­քը այն է, որ ­Նի­կո­լը հայ­տա­րա­րեց, որ. «Ոչ մեկ չի խան­գա­րում, որ հայ ժո­ղո­վուր­դը լի­նի ­Հա­յաս­տա­նի ժո­ղո­վուրդ»: ­Հի­մա այս միտ­քը ար­տա­հայ­տո­ղը ո՞ր ժո­ղովր­դի ներ­կա­յա­ցու­ցիչն է: Այ­սինքն` ­Նի­կո­լը խոս­տո­վա­նում է, որ պատ­րաստ­վում է ­Հա­յաս­տա­նի ժո­ղո­վուրդ հաս­կա­ցութ­յու­նը վե­րա­ծել մի խառ­նուր­դի` հնդիկ­նե­րով, ադր­բե­ջան­ցի­նե­րով ու պա­կիս­տան­ցի­նե­րով ո­ղող­ված, իսկ հայ ազ­գը, ե­թե կա­րո­ղա­նա դի­մագ­րա­վել ­Նի­կո­լին, կա­րող է նույն­պես մաս կազ­մել այդ ան­հաս­կա­նա­լի ­Հա­յաս­տա­նի ժո­ղո­վուրդ կո­չեց­յա­լին: Ա­հա այս­պես է ­Նի­կո­լը կա­ռու­ցում ան­հայ­րե­նիք պե­տութ­յուն, որ­տեղ կար­ծես թե պե­տութ­յուն կա, բայց հայ­րե­նիք, հայ ազգ, հայ ինք­նութ­յուն, հայ ե­րա­զանք, հայ նկրտում­ներ չկան:

ՍԱՏԱՆԱ ԿԱ ՔԱՂԱՔՈՒՄ

­Նի­կո­լի հա­կա­հայ գոր­ծու­նեութ­յան հիմ­նա­կան թի­րախ­նե­րից մե­կը շա­րու­նա­կում է մնալ ­Հայ Ա­ռա­քե­լա­կան ե­կե­ղե­ցին: ­Սա այն կա­ռույցն է, ո­րը դա­րե­րով իր վրա է վերց­րել ազ­գա­պահ­պա­նութ­յան ծանր գոր­ծը: ­Հայ Ա­ռա­քե­լա­կան ե­կե­ղե­ցին այն հա­մաշ­խար­հա­յին ինս­տի­տուտն է, ո­րը հայ ազ­գի ինք­նութ­յան հիմ­նաս­յունն է եւ դրսե­ւո­րու­մը եւ «ցլե­րի» ա­ռաջ վա­խից զգես­տա­փոխ­վող, ա­մեն ազ­գա­յի­նը ու­րա­ցող ­Նի­կո­լի հա­մար հայ ե­կե­ղե­ցին գլխա­վոր թի­րախ­նե­րից մեկն է:

­Յո­թը կա­շի փո­խած ու արդ­յուն­քում գա­ղա­փա­րա­պես մերկ ու խղճուկ վի­ճա­կում հայտն­ված ­Նի­կո­լի քա­րո­զիչ­նե­րից մե­կը` ոչ բա­րով պատ­գա­մա­վոր ­Հո­վիկ Ա­ղա­զար­յա­նը, ձայ­նակ­ցե­լով իր շե­ֆին, հյա­տա­րա­րում է. «Ո­րոշ հո­գե­ւո­րա­կան­ներ բա­ցա­սա­կան դե­րա­կա­տա­րում ու­նեն պե­տա­կա­նութ­յան զար­գաց­ման վրա: Այ­սինքն` կան հո­գե­ւո­րա­կան­ներ, ո­րոնք, ի­րենց հո­գե­ւոր ծա­ռա­յութ­յան բուն գոր­ծու­նեութ­յու­նը թո­ղած, զբաղ­վում են քա­ղա­քա­կա­նութ­յամբ…Ե­կե­ղե­ցին պետք է հա­վա­սա­րա­պես հոգ տա­նի, բո­լո­րիս հա­մախմ­բի մեկ հա­վատ­քի շուրջ, հատ­կա­պես ինձ եւ ինձ դի­տար­կի որ­պես մո­լոր­յալ, այլ ոչ թե, օ­րի­նակ` դա­վա­ճան, խու­ժան»: Եվ սա ա­սում է մարդ, ով խոս­տո­վա­նում է, որ խիստ բոր­բոք­վում է, երբ իր թո­ռը ա­սում է ­Հայր ­Մե­րը:

­Թե ին­չո՞ւ պետք է ե­կե­ղե­ցին հոգ տա­նի դա­վա­ճան խու­ժա­նի մա­սին, այլ ոչ թե պայ­քա­րի դրանց դեմ, պարզ չէ:

«Իշ­խա­նութ­յուն­նե­րի հետ հա­մա­գոր­ծակ­ցել, կնշա­նա­կի նվի­րա­գոր­ծել ա­պազ­գա­յին գի­ծը»,- զգու­շաց­նում է Ար­շակ Ար­քե­պիս­կո­պոս ­Խա­չատր­յա­նը, ու շա­րու­նա­կում. «­Մի շարք սկզբուն­քա­յին հար­ցե­րի շուրջ ­Հայ Ա­ռա­քե­լա­կան ե­կե­ղե­ցին ռա­դի­կալ հա­կա­սութ­յուն­ներ ու­նի իշ­խա­նութ­յուն­նե­րի հետ»: Ա­հա այս սկզբուն­քա­յին դիր­քո­րո­շումն է, որ խիստ ան­հան­գս­տաց­նում է հա­կա­հայ­կա­կան խուն­տա­յին եւ վեր­ջինս ա­մե­րի­կա­նե­րից ու այ­լե­ւայլ ծա­կու­ծու­կե­րից հա­վա­քում է վար­ձու թափթ­փուկ­նե­րի, որ­պես­զի սկսի իր վա­ղուց մեկ­նար­կած հա­կաե­կե­ղե­ցա­կան, սա­տա­նա­յա­կան շարժ­ման նոր փուլ: Ա­մե­նա­վատ ե­րա­զում չէինք տես­նի, որ «ան­կախ» ­Հա­յաս­տա­նում, աշ­խար­հի հա­յե­րի հո­գե­ւոր կենտ­րո­նում` Էջ­միած­նում կա­րող է ար­տոն­վել հա­կաե­կե­ղե­ցա­կան ցույց: Ու այն լու­րե­րը, որ ոչ պաշ­տո­նա­կան հրա­հանգ է տրված բնա­կա­վայ­րե­րից խա­չեր հա­նե­լու վե­րա­բեր­յալ շատ նման է ճշմար­տութ­յան: ­Սա­տա­նան խա­չից վա­խե­նում է:

­ՀԱՅԿ ­ԲԱ­ԲՈՒ­ԽԱՆ­ՅԱՆ

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Երբ Աստված ապրում է մարդու մեջ, մաքրում է նրանՆախընտրական պաստառ պոկելու գործով ձերբակալվածը Նուբարաշենի հոգեբուժարանում ինքնասպան է եղել. Factor.amՎարորդական իրավունքից զրկվածները կրկին մեքենա կվարեն՝ առանց քննության․ ՓաշինյանԻրանը հայտարարել է Հորմուզի նեղուցով անցնելու տուրքերի կարգը շուտով հրապարակելու մասինԱնկարայի կեղտոտ խաղը Թեհրանի նկատմամբԲարձր եմ գնահատում Ձեր դիրքորոշումը Իրանի դեմ տեղի ունեցած ագրեuիայի վերաբերյալ․ Փեզեշքիան Համանման ախտանիշներով տառապող մեկ այլ քաղաքացի էլ 8 տարի առաջ հայտարարել էր, որ Արցախը Հայաստան է և վերջ. Արցախցի քաղաքագետԱմենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց մշակույթի մի խումբ գործիչներիԻնչպես են մերժում Փաշինյանին. քաղաքացիները չեն վերցնում նրա «քարտեզը»Հորմուզի նեղուցում ԻՀՊԿ-ն նավթատար է գրավել (Տեսանյութ)Գերմանիայից արտաքսված ՀՀ քաղաքացիներ տեղափոխող նոր ինքնաթիռ է եկել Հայաստան Իրանի հեռուստատեսությունը հանրությանը սովորեցնում է AK-47 ավտոմատ օգտագործել (Տեսանյութ)Քաղաքացին մերժեց Փաշինյանի մեկնած քարտեզը. «Կիսատ Հայաստան է» Հայաստանը բազմաթիվ թելերով կապված է Ռուսաստանի հետ, իսկ սա Փաշինյանը շատ լավ է հասկանում. ՔաղաքագետԹագավորներս ծնվեցին. Մանրիկյանը կրկնակի հայր է դարձելՇՏԱՊ. Կա մի ՔՊ-ական բարձրաստիճան պաշտոնյա, ով իր վարքով ու պահվածքով փորձում է վնասելԵԱ. Մ17 ԸՄԲԻՇ ՍՈՒՐԵՆ ԻՇԽԱՆՅԱՆԸ ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ՄՐՑԱԿՑԻՆ ՏՊԱՎՈՐԻՉ ՀԱՂԹԱՆԱԿՈՎ ԵԶՐԱՓԱԿՉՈՒՄ ԷԲԱՑ ՉԹՈՂԵՔ. Նախընտրական կտրուկ շրջադարձ. Հայտնի շամանը բացառիկ կանխատեսում է անելուՈւմ քվեարկել. քաղաքական գործիչները կոչ են անում անպայման մասնակցել ընտրություններինՇոգ եղանակին աշխատելը կարող է հանգեցնել ուղեղի հիպօքսիայի

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված