Երբ Աստված ապրում է մարդու մեջ, մաքրում է նրան Նախընտրական պաստառ պոկելու գործով ձերբակալվածը Նուբարաշենի հոգեբուժարանում ինքնասպան է եղել. Factor.am Վարորդական իրավունքից զրկվածները կրկին մեքենա կվարեն՝ առանց քննության․ Փաշինյան Անկարայի կեղտոտ խաղը Թեհրանի նկատմամբ Համանման ախտանիշներով տառապող մեկ այլ քաղաքացի էլ 8 տարի առաջ հայտարարել էր, որ Արցախը Հայաստան է և վերջ. Արցախցի քաղաքագետ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց մշակույթի մի խումբ գործիչների Հորմուզի նեղուցում ԻՀՊԿ-ն նավթատար է գրավել (Տեսանյութ) Իրանի հեռուստատեսությունը հանրությանը սովորեցնում է AK-47 ավտոմատ օգտագործել (Տեսանյութ) Հայաստանը բազմաթիվ թելերով կապված է Ռուսաստանի հետ, իսկ սա Փաշինյանը շատ լավ է հասկանում. Քաղաքագետ Թագավորներս ծնվեցին. Մանրիկյանը կրկնակի հայր է դարձել

ԱՄՆ դեսպանին հաջողվե՞լ է նորից Նիկոլի «վախը բռնել»

Միջազգային

­­Թեեւ կաս­կած չէր հա­րու­ցում, բայց այս պա­հին ու­նենք փաստ: Այն է, Ա­լիե­ւը հեր­թա­կան ան­գամ ընտր­վեց Ադր­բե­ջա­նի նա­խա­գահ: ­­Թե ինչ ներ­քին կամ ար­տա­քին խնդիր­նե­րով էր պայ­մա­նա­վոր­ված ­Հեյ­դա­րո­վի­չի ար­տա­հերթ վե­րընտր­վե­լը, ժա­մա­նա­կին անդ­րա­դառ­նա­լու ա­ռիթներ ու­նե­ցել ենք, չկրկնենք: Այս պա­հին ու­նենք ի­րո­ղութ­յուն՝ նա վե­րընտր­վել է, եւ հաս­կա­նալ է պետք՝ դա ինչ է նշա­նա­կում ­Հա­յաս­տա­նի հա­մար:

ԻՆՉ Է ՀՈՒՇՈՒՄ ԱԼԻԵՎԻ ՎԵՐԸՆՏՐՎԵԼԸ

Ինչ խոսք, Ա­լիե­ւի ար­տա­հերթ վե­րընտ­րութ­յան հիմ­նա­կան նպա­տակ­նե­րից մե­կը հեր­թա­կան ընտ­րութ­յուն­նե­րին ընդ­դի­մութ­յա­նը պատ­րաստ­վե­լու հնա­րա­վո­րութ­յուն չտալն էր: Ադր­բե­ջա­նում, ի­հար­կե, ընդ­դի­մութ­յուն, որ­պես այդ­պի­սին, չկա: ­Բայց Ա­լիե­ւին մտա­հո­գողն ա­մե­նե­ւին էլ ռե­սուրս­նե­րից եւ հնա­րա­վո­րութ­յուն­նե­րից զրկ­ված նե­ր­քին ու­ժե­րը չեն: Այլ, որ ե­թե հա­մա­պա­տաս­խան աշ­խա­տանք կա­տար­վի այդ ներ­քին ու­ժե­րին ու­ժե­ղաց­նե­լու, հան­րութ­յան մեջ Ա­լիե­ւին փո­խե­լու գա­ղա­փա­րը մին­չեւ վերջ սրե­լու ուղ­ղութ­յամբ, այդ ա­մե­նի վրա մեծ փո­ղեր դրվեն, ա­պա դա կա­րող է լուրջ գլխա­ցա­վանք դառ­նալ: «­Գու­նա­վոր հե­ղա­փո­խութ­յուն». ա­հա սա է, որ Ա­լիե­ւի հա­մար կա­րող էր վտան­գա­վոր լի­նել, եւ ար­տա­հերթ ընտ­րութ­յուն­նե­րը ոչ թե ներ­քին ընդ­դի­մութ­յա­նը, այլ նման «հե­ղա­փո­խութ­յուն» կազ­մա­կեր­պե­լու ու­նակ ար­տա­քին ու­ժե­րին ժա­մա­նակ չտա­լու ի­մաստ ու­ներ: ­Հա­կա­ռակ դեպ­քում ո­չինչ չէր խան­գա­րում ­Հեյ­դա­րո­վի­չին, որ մեկ տա­րուց հեր­թա­կան ընտ­րութ­յուն­նե­րի մի­ջո­ցով իր ան­վան դի­մաց 92-92 տկոս քվե գրեր:

­­Հա­ջոր­դը. «գու­նա­վոր հե­ղա­փո­խութ­յու­ննե­րի» մաս­նա­գե­տը, ի­հար­կե, Ա­րեւ­մուտքն է, եւ միայն փաս­տը, որ Ա­լիե­ւը գնաց ար­տա­հերթ ընտ­րութ­յուն­նե­րի, էն գլխից էր հու­շում, որ նա Ա­րեւ­մուտ­քի հետ կապ­ված խնդիր­ներ, այ­նո­ւա­մե­նայ­նիվ, տես­նում է: Այ­սինքն, վե­րընտր­վե­լով, դրա­նով պաշ­տո­նա­վար­ման եր­կար ժամ­կետ վերց­նե­լով, նա էա­պես թու­լաց­րեց «գու­նա­վոր հե­ղա­փո­խութ­յան» վտան­գը, դրա­նով էլ ա­վե­լի ա­զա­տե­լով ձեռ­քերն ա­րեւմտ­յան ճնշում­նե­րից:

Այս­պի­սով, Ա­լիե­ւի վե­րընտր­վե­լու բուն փաս­տը եր­կու հիմ­նա­կան ազ­դակ է հղում: ­Նախ, ե­թե Ա­լիեւն Ա­րեւ­մուտ­քից զգու­շա­նա­լու խնդիր ու­ներ, ա­պա դա հու­շում է, որ նա ա­րեւմտ­յան դաշտ տե­ղա­փոխ­վե­լու ծրագ­րեր գո­նե այս պա­հին չու­նի: Եվ դրա­նից բխող երկ­րորդ են­թադ­րութ­յու­նը՝ վե­րընտր­վե­լով, Ա­լիե­ւը շա­րու­նա­կե­լու է Ա­րեւ­մուտ­քին չեն­թարկ­վե­լու կուր­սը:

ԱԶԴԱԿ ՆԻԿՈԼԻ ՀԱՄԱՐ

Այս ի­րա­վի­ճա­կը պետք է որ շատ հստակ ազ­դակ լի­նի նաեւ ­Նի­կո­լի հա­մար: Այն է՝ ե­թե ան­գամ դեռ ու­ներ սպա­սե­լիք­ներ, որ Ա­լիեւն ինչ-որ պա­հի կամ ինչ-որ նոր զի­ջում­նե­րից հե­տո կհա­մա­ձայն­վի վե­րա­դառ­նալ «Բր­յու­սե­լի ձե­ւա­չափ»՝ Պ­րա­հա­յի տխրահռ­չակ պայ­մա­նա­վոր­վա­ծութ­յուն­նե­րի հի­ման վրա «խա­ղա­ղութ­յան պայ­մա­նա­գիր» ստո­րագ­րե­լու, ա­պա վե­րընտր­վե­լուց հե­տո դրա հա­վա­նա­կա­նութ­յու­նը շա­րու­նա­կում է ակ­տի­վո­րեն էլ ա­վե­լի նվա­զել: Այ­սինքն` փա­կու­ղին, ո­րի մեջ ­Նի­կոլն ինքն ի­րեն մտցրել է, էլ ա­վե­լի է խո­րա­նում: Այն է՝ կա´մ գ­նալ ռու­սա­կան բա­նակ­ցա­յին հար­թակ (ո­րից Ա­լիե­ւը չի հրա­ժար­վել), կա´մ հ­րա­ժեշտ տալ «խա­ղա­ղութ­յան պայ­մա­նագ­րի» ծրագ­րե­րին (քա­նի դեռ ի­րա­վի­ճա­կա­յին փո­փո­խութ­յուն տե­ղի չի ու­նե­ցել, ո­րը տե­սա­նե­լի չէ): Ընդ ո­րում, այդ եր­կու տար­բե­րակ­նե­րի մեջ, ­Նի­կո­լի կողմ­նո­րոշ­վե­լու հետ կապ­ված, ու­նենք նման պատ­կեր: Ան­ցած տա­րե­վեր­ջին ­Փա­շին­յա­նի ­Սանկտ ­Պե­տեր­բուրգ այցն ու դրան հա­ջոր­դած ո­րոշ ա­վե­լի քիչ տե­սա­նե­լի դե­տալ­ներ ինչ-որ տեղ ակ­նարկ­ներ պա­րու­նա­կում են, որ ­Նի­կո­լը փոր­ձում է ռու­սա­կան հար­թա­կի ուղ­ղութ­յամբ ինչ-որ չա­փով հող նա­խա­պատ­րաս­տել: Ընդ ո­րում, ­Մոսկ­վա­յից եւս ակ­նար­կում են, որ ի­րենք եւս նման նյո­ւանս­ներ տես­նում են: Օ­րի­նակ, նա­խօ­րեին պա­տաս­խա­նե­լով հար­ցին, թե հ­նա­րա­վոր հա­մա­րո՞ւմ են, որ ­Հա­յաս­տա­նը դուրս գա ՀԱՊԿ-ից եւ ռու­սա­կան այլ ին­տեգ­րա­ցիոն մե­խա­նիզմ­նե­րից, ՌԴ փո­խարտ­գործ­նա­խա­րար Ա­լեք­սանդր ­Պան­կինն ա­սաց. «Ո­րո­շա­կի փու­լում ԱՊՀ հար­թա­կում Ե­րե­ւա­նի ակ­տի­վութ­յան նվա­զում իս­կա­պես նկատ­վել է, սա­կայն, ընդ­հա­նուր առ­մամբ, տար­վա արդ­յունք­նե­րը կա­րե­լի է դրա­կան հա­մա­րել՝ հայ­կա­կան կող­մը միա­ցել է հոկ­տեմ­բե­րին ­Բիշ­քե­կում կազ­մա­կեր­պութ­յան գա­գաթ­ա­ժո­ղո­վի ո­րո­շում­նե­րի մեծ մա­սին: 2023 թվա­կա­նի 13-ին ա­ջակ­ցել է ­Հա­մա­գոր­ծակ­ցութ­յան կա­նո­նադ­րա­կան մար­մին­նե­րի նա­խորդ տա­րի ըն­դուն­ված գրե­թե բո­լոր հա­մա­տեղ հայ­տա­րա­րութ­յուն­նե­րը… ­Մենք կազ­մա­կեր­պութ­յու­նում ո­րե­ւէ «պա­ռակտ­մա­ն» նշան­ներ չենք տես­նում, ընդ­հա­կա­ռա­կը»: Ինչ վե­րա­բե­րում է ԵՏՄ-ին, ա­պա, ըստ ­Պան­կի­նի. «Տն­տե­սա­կան տե­սանկ­յու­նից ­Միութ­յանն ան­դա­մակ­ցութ­յու­նը, ան­շուշտ, ձեռն­տու է Երեւա­նին, եւ դրա­նից հրա­ժար­վե­լը, մեր կար­ծի­քով, կհա­կա­սի երկ­րի շա­հե­րին…»:

­­Բայց, չնա­յած նման շեշ­տադ­րում­նե­րին, այն, որ ­Նի­կո­լի ուղ­ղութ­յամբ ա­մե­րիկ­յան ճնշում­նե­րը պահ­պան­վում են, դա եւս չի կա­րե­լի չնկա­տել: ­Թե­կու­զեւ կա­րե­լի է հի­շեց­նել ­Հա­յաս­տա­նում ԱՄՆ դես­պա­նա­տան վեր­ջին սկան­դա­լա­յին հայ­տա­րա­րութ­յու­նը՝  իր աշ­խա­տա­կից­նե­րին սահ­մա­ններ մեկ­նե­լու հետ կապ­ված: Եվ, ի­հար­կե, պա­տա­հա­կան չէր, որ դրան հա­ջոր­դեց ­Փա­շին­յա­նի հետ մեր երկ­րում ԱՄՆ ար­տա­կարգ եւ լիա­զոր դես­պան Ք­րիս­տի­նա Ք­վի­նի հան­դի­պու­մը, ո­րի հետ կապ­ված, հե­տաքր­քիր խո­սակ­ցութ­յու­ններ են պտտվում: ­Պա­շտո­նա­կան լրատ­վութ­յու­նը, հաս­կա­նա­լի է, ինչ­պես միշտ, այս դեպ­քում եւս գրե­թե բան չի ա­սում: Ըն­դա­մե­նը, թե. «Զ­րու­ցա­կից­նե­րը քննար­կել են տար­բեր ուղ­ղութ­յուն­նե­րով երկ­կողմ հա­մա­գոր­ծակ­ցութ­յան խո­րաց­մա­նը, ­Հա­յաս­տան-ԱՄՆ ռազ­մա­վա­րա­կան երկ­խո­սութ­յա­նը վե­րա­բե­րող հար­ցեր: Մտ­քեր են փո­խա­նակ­վել ­Հա­րա­վա­յին Կով­կա­սում տե­ղի ու­նե­ցող գոր­ծըն­թաց­նե­րի, տա­րա­ծաշր­ջա­նա­յին են­թա­կա­ռուց­վածք­նե­րի ա­պաշր­ջա­փակ­ման հնա­րա­վո­րութ­յուն­նե­րի, ՀՀ կա­ռա­վա­րութ­յան «­Խա­ղա­ղութ­յան խաչ­մե­րուկ» նա­խագ­ծի շուրջ»:

­­Բայց ան­գամ նման կցկտուր հա­ղոր­դագ­րութ­յու­նը մտա­ծե­լու տե­ղիք տա­լիս է: ­Մաս­նա­վո­րա­պես, այդ ի՞նչ «են­թա­կա­ռուց­վածք­նե­րի ա­պաշր­ջա­փակ­ման» եւ «­Խա­ղա­ղութ­յան խաչ­մե­րու­կի» մա­սին է խոս­քը, ե­թե դրա հա­մար անհ­րա­ժեշտ պայ­ման հան­դի­սա­ցող «խա­ղա­ղութ­յան պայ­մա­նագ­րի» ա­մե­րիկ­յան մո­դե­լը տե­ղից մա­զա­չափ ան­գամ չի շարժ­վել: Այ­սինքն, ­Նի­կոլն ու դես­պան Ք­րիս­տի­նան քննար­կել են «տա­րա­ծաշր­ջա­նա­յին են­թա­կա­ռուց­վածք­նե­րի ա­պաշր­ջա­փակ­ման» ռու­սա­կան սցե­նա՞­րը, ո­րին ա­մե­րի­կա­ցի­նե­րը դեմ են 2020թ. նո­յեմ­բե­րի 9-ից սկսած: Եվ ա­հա, պտտվում են ստուգ­վող լու­րեր այն մա­սին, որ այդ­պես էլ կա, հենց այդ մա­սին է խոս­քը ե­ղել: Այ­սինքն, որ ա­մե­րիկ­յան դես­պա­նը հեր­թա­կան ան­գամ ­Նի­կո­լից պա­հան­ջել, սպառ­նա­ցել, թե՝ հոր­դո­րել է՝ ոչ մի ռու­սա­կան սցե­նար: ­Վեր­ջինս էլ տրտնջա­ցել է՝ բայց  չէ՞ որ դուք չեք կա­րո­ղա­նում Ա­լիե­ւին բե­րել «խա­ղա­ղութ­յան պայ­մա­նա­գիր» ստո­րագ­րե­լու, հի­մա ես ի՞նչ ա­նեմ:­­ Բայց մեկ է, աղբ­յուր­նե­րը պնդում են, թե դես­պանն ի­րենն է պնդել՝ մեկ է, ոչ մի ռու­սա­կան սցե­նար, ժա­մա­նակ շա­հի, մի­չեւ տես­նենք, թե ինչ է լի­նե­լու:

Դ­րա­նից հե­տո ­Նի­կո­լը սկսեց խո­սել`«­Հի­մա ԵՄ-ն , ըստ էութ­յան, մեր տա­րա­ծաշր­ջանն է» տրա­մա­բա­նութ­յամբ, բայց ե­րե­ւի ինքն էլ է հաս­կա­նում, որ դրա­նից ի­րո­ղութ­յուն­նե­րը չեն փոխ­վում: Այն պարզ պատ­ճա­ռով, որ այ­սօր աշ­խար­հում գե­րա­կա է դար­ձել ու­ժա­յին բա­ղադ­րի­չը, ո­րը նույն ԵՄ-ն չու­նի, եւ դեռ մեծ հարց է, թե ինչ վի­ճա­կում կհայտն­վի, ե­թե հան­կարծ մի քա­նի ամ­սից իշ­խա­նութ­յան գա Թ­րամփն ու խոս­տա­ցա­ծի հա­մա­ձայն՝ հրա­ժար­վի ՆԱՏՕ-ից: Ու դրա­նից հե­տո ի՞նչ կմնա նաեւ տասն­յակ տրի­լիոն­նե­րի պարտք կու­տա­կած ԵՄ-ի տնտե­սա­կան, վեր­ջա­պես՝ քա­ղա­քա­կան բա­ղադ­րի­չից: Ա­մեն դեպ­քում, այս պա­հին հա­կա­սութ­յու­նը Ադր­բե­ջա­նի հետ է, իսկ Ա­լիեւն ար­դեն բա­ցա­հայտ է հայ­տա­րա­րում, որ թքած ու­նի ա­մեն մի ԵՄ-ի վրա: Իսկ այդ դեպ­քում քա­նի եվ­րա­դի­տորդ կոչ­վող «շպիոն» էլ որ լցնեն ­Հա­յաս­տա­նի սահ­ման­նե­րին, անվ­տան­գութ­յան ա­ռու­մով «քոռ կո­պե­կի» օ­գուտ ան­գամ չեն տա:

Չ­նա­յած, այս ի­րո­ղութ­յու­նները ­Նի­կո­լը վա­ղուց է սե­փա­կան կաշ­վի վրա զգում. ե­թե ­Հա­րա­վա­յին ­Կով­կաս «հա­սած» ԵՄ-ն­ ի­րա­կան գոր­ծըն­թաց­նե­րի վրա ազ­դե­լու կա­րո­ղութ­յուն ու­նե­նար, ա­պա ­Նի­կո­լը դեռ ան­ցած տար­վա հոկ­տեմ­բե­րին՝ Ար­ցա­խը ա­զե­րի­նե­րին նվի­րե­լուց ան­մի­ջա­պես հե­տո կու­նե­նար ստո­րագր­ված ­Մակ­րո­նի եւ ­Շոլ­ցի քա­վո­րութ­յամբ կնքված «խա­ղա­ղութ­յան պայ­մա­նա­գիր»: Ու երբ Ա­լիե­ւը ծի­ծա­ղե­լի վի­ճա­կի մեջ դրեց եվ­րո­պա­կան այդ եր­կու լի­դեր­նե­րին՝ հրա­ժար­վե­լով ան­գամ նրանց հետ հան­դի­պու­մից, պատ­րաս­տա­կա­մո­րեն այդ հան­դիպ­մա­նը մեկ­նած ­Նի­կո­լի հա­մար դա պետք է որ ար­դեն բա­վա­րար դաս լի­ներ: ­Բայց երբ դրա­նից հե­տո ա­միս­նե­րով Ա­լիեւն ա­րեւ­մտյան հար­թա­կի հետ կոն­տակտ­նե­րի չի գնում, իսկ ­Նի­կո­լը դեռ շա­րու­նա­կում է խո­սել ­Հա­րա­վա­յին ­Կով­կաս «հա­սած» ԵՄ-ի մա­սին, նաեւ հենց դա է ակ­նար­կում, որ ա­մե­րիկ­յան դես­պանն էլ նրան մի լավ վա­խեց­րել է:

ՈՐՔԱՆՈ՞Վ ԵՆ ԷՖԵԿՏԻՎ ԱՄՆ ԴԵՍՊԱՆԻ ՍՊԱՌՆԱԼԻՔՆԵՐԸ

­­Բայց կրկնենք, դրա­նով ­Նի­կոլն իր ներ­կա­յիս փա­կու­ղուց դուրս չի գա­լիս: Այ­սինքն, պետք է շատ հստակ քայլ կա­տա­րի՝ գնա ռու­սա­կան հար­թակ կամ պաշ­տո­նա­պես հայ­տա­րա­րի, որ «խա­ղա­ղութ­յան պայ­մա­նագ­րի» կնքում տե­սա­նե­լի ժա­մա­նա­կա­հատ­վա­ծում չի լի­նե­լու:

­­Բայց ա­հա այս ա­մե­նի հետ մեկ­տեղ հե­տաքր­քիր հայ­տա­րա­րութ­յուն ա­րեց նաեւ փոխ­վար­չա­պետ Մ­հեր Գ­րի­գոր­յա­նը՝ վեր­ջերս Ի­ջե­ւան-­­Ղա­զախ սահ­մա­նին Ադր­բե­ջա­նի փո­խվար­չա­պետ ­Շա­հին ­Մուս­տա­ֆաե­ւի հետ ու­նե­ցած հան­դիպ­ման մա­սին: Գ­րի­գոր­յա­նը հաս­տա­տեց ա­վե­լի վաղ մեր հայտ­նած տե­ղե­կութ­յու­նը, որ հան­դի­պու­մը տե­ւել է բա­վա­կան եր­կար, որ ա­մե­նաէա­կանն է, քննար­կել են բազ­մա­թիվ հար­ցեր, սա­կայն դրանց վե­րա­բեր­յալ ման­րա­մաս­ներ կող­մե­րը, ըստ պայ­մա­նա­վոր­վա­ծութ­յան, չեն հրա­պա­րա­կում: ­Սա­կայն չմո­ռա­նանք, որ այս ձե­ւա­չա­փը պաշ­տո­նա­պես կոչ­վում է «­Հա­յաս­տա­նի եւ Ադր­բե­ջա­նի սահ­մա­նա­զատ­ման պե­տա­կան հանձ­նա­ժո­ղով»: Այ­սինքն, պետք է քննար­կեն մեկ՝ սահ­մա­նա­զատ­ման թե­ման, այլ ոչ թե «բազ­մա­թիվ հար­ցեր»: ­ Բայց երբ փաս­տա­ցի, ի­րենց հիմ­նա­կան գոր­ծա­ռույ­թից դուրս գա­լով, այ­նո­ւա­մե­նայ­նիվ, քննար­կում են «բազ­մա­թիվ հար­ցեր», ընդ ո­րում՝ հրա­ժար­վե­լով հստա­կեց­նել, թե կոնկ­րետ ին­չի մա­սին է խոս­քը, ա­պա պարզ հարց է ա­ռա­ջա­նում՝ այդ ի՞նչ հա­վել­յալ հար­ցե­րի մա­սին է խոս­քը:

Չ­նա­յած, ինչ­պես ժա­մա­նա­կին կար­ծիք հայտ­նե­լու ա­ռիթ ու­նե­ցել ենք, ի­րա­կա­նում նոր չէ, որ Գ­րի­գոր­յանն ու ­Մուս­տա­ֆաե­ւը, բա­ցի սահ­մա­նա­զա­տու­մից, զբաղ­վում են նաեւ «խա­ղա­ղութ­յան պայ­մա­նագ­րի» հետ կապ­ված քննար­կում­նե­րով, ո­րի մա­սին, ի դեպ, իր ե­լույթ­նե­րից մե­կում տո­ղա­տա­կե­րով ակ­նար­կեց նաեւ ­Փա­շին­յա­նը: Ա­մեն դեպ­քում, ե­թե պաշ­տո­նա­պես ֆիքս­վում է, որ Գ­րի­գոր­յանն ու ­Մուս­տա­ֆաե­ւը քննար­կում են «բազ­մա­թիվ հար­ցեր», եւ այդ պա­հին «խա­ղա­ղութ­յան պայ­մա­նագ­րի» քննար­կում­նե­րից փաս­տա­ցի դուրս են մնա­ցել ա­մե­րի­կա­ցի­նե­րի սի­րեց­յալ ԱԳ նա­խա­րար Միր­զո­յա­նը եւ բրի­տա­նա­ցի­նե­րի սի­րեց­յալ ՀՀ ԱԽՔ-ը, հե­տաքր­քիր պատ­կեր է ստաց­վում: ­Վեր­ջին հաշ­վով, Գ­րի­գոր­յան-­­Մուս­տա­ֆաեւ ձե­ւա­չա­փը ստեղծ­վել է ­Մոսկ­վա­յի հետ ե­ռա­կողմ պայ­մա­նա­վոր­վա­ծութ­յուն­նե­րի (կոնկ­րետ 2021թ. հուն­վա­րի 11-ի մոս­կով­յան պայ­մա­նա­վոր­վա­ծութ­յան) արդ­յուն­քում: Եվ ա­հա հի­մա, որ Ա­լիե­ւը հրա­ժար­վել է ա­րեւմտ­յան հար­թակ­ից, ­Միր­զո­յան Ա­րոն եւ Գ­րի­գոր­յան Ար­մե­նը մնա­ցել են «խա­ղից դուրս», իսկ ­Մոսկ­վա­յում ստեղծ­ված հար­թա­կը ոչ միայն գոր­ծում է, այլ նաեւ ժա­մեր շա­րու­նակ «աչ­քից հե­ռու»՝ Ի­ջե­ւա­նի սահ­մա­նին «բազ­մա­թիվ հար­ցեր» են քննար­կում, ա­պա սա կա­րող է հարց ա­ռաջ քա­շել՝ իսկ ի­րա­կա­նում ԱՄՆ դես­պա­նի սպառ­նա­լիք­նե­րը ­Նի­կո­լին օգ­նո՞ւմ են «ճիշտ կողմ­նո­րոշ­վել»:

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Երբ Աստված ապրում է մարդու մեջ, մաքրում է նրանՆախընտրական պաստառ պոկելու գործով ձերբակալվածը Նուբարաշենի հոգեբուժարանում ինքնասպան է եղել. Factor.amՎարորդական իրավունքից զրկվածները կրկին մեքենա կվարեն՝ առանց քննության․ ՓաշինյանԻրանը հայտարարել է Հորմուզի նեղուցով անցնելու տուրքերի կարգը շուտով հրապարակելու մասինԱնկարայի կեղտոտ խաղը Թեհրանի նկատմամբԲարձր եմ գնահատում Ձեր դիրքորոշումը Իրանի դեմ տեղի ունեցած ագրեuիայի վերաբերյալ․ Փեզեշքիան Համանման ախտանիշներով տառապող մեկ այլ քաղաքացի էլ 8 տարի առաջ հայտարարել էր, որ Արցախը Հայաստան է և վերջ. Արցախցի քաղաքագետԱմենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց մշակույթի մի խումբ գործիչներիԻնչպես են մերժում Փաշինյանին. քաղաքացիները չեն վերցնում նրա «քարտեզը»Հորմուզի նեղուցում ԻՀՊԿ-ն նավթատար է գրավել (Տեսանյութ)Գերմանիայից արտաքսված ՀՀ քաղաքացիներ տեղափոխող նոր ինքնաթիռ է եկել Հայաստան Իրանի հեռուստատեսությունը հանրությանը սովորեցնում է AK-47 ավտոմատ օգտագործել (Տեսանյութ)Քաղաքացին մերժեց Փաշինյանի մեկնած քարտեզը. «Կիսատ Հայաստան է» Հայաստանը բազմաթիվ թելերով կապված է Ռուսաստանի հետ, իսկ սա Փաշինյանը շատ լավ է հասկանում. ՔաղաքագետԹագավորներս ծնվեցին. Մանրիկյանը կրկնակի հայր է դարձելՇՏԱՊ. Կա մի ՔՊ-ական բարձրաստիճան պաշտոնյա, ով իր վարքով ու պահվածքով փորձում է վնասելԵԱ. Մ17 ԸՄԲԻՇ ՍՈՒՐԵՆ ԻՇԽԱՆՅԱՆԸ ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ՄՐՑԱԿՑԻՆ ՏՊԱՎՈՐԻՉ ՀԱՂԹԱՆԱԿՈՎ ԵԶՐԱՓԱԿՉՈՒՄ ԷԲԱՑ ՉԹՈՂԵՔ. Նախընտրական կտրուկ շրջադարձ. Հայտնի շամանը բացառիկ կանխատեսում է անելուՈւմ քվեարկել. քաղաքական գործիչները կոչ են անում անպայման մասնակցել ընտրություններինՇոգ եղանակին աշխատելը կարող է հանգեցնել ուղեղի հիպօքսիայի

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված