Իշխանության ներսում եվս մտահոգների պակաս չկա Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 26-ին Ռուսաստանը և Վրաստանը կարող են ուղիղ բանակցություններ սկսել Մոսկվայում և Թբիլիսիում. Կոբախիձե Երբ պարեկը կուչ է գալիս բլոգերի առաջ, բա էլ ինչպե՞ս են գող ու «բառիգ» բռնելու Իրանական կողմում կա բացասական տրամադրվածություն`թրիփփ նախագիծի վերաբերյալ․ Միսակյան Դեմ եմ քաղաքական մոնոպոլյային. Երվանդ Թարվերդյան Դեկտեմբերին Երեւանում խցանումների կոլապս կլինի. Գեւորգ Ստեփանյան Այս իշխանությունը 8 տարում 20 վագոն չկարողացավ ավելացնել, ուր մնաց՝ մետրո կառուցի․ Մնացականյան Հանգիստ նստեք տեղներդ․․․ Կինոմոսկվայի վրա ավտոմшտներով պարում էին, ավելի աբսուրդ տեսարան դժվար է պատկերացնել. Փաշինյանը՝ Ավոյի մասին պատմող ֆիլմի պրեմիերայի օրվան անդրադարձավ

Ալենն ու Նիկոլը կոնսենսուսի՞ են եկել

Թեմա

Շոուն ստացված է, հանդիսատեսը` տպավորված: «Իրավունքի» տեղեկություններով` Նիկոլ Փաշինյանն ու ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը կոնսենսուսի են եկել: Եթե ընդամենը երկու օր առաջ «Քաղաքացիական պայմանագրի» ներսում կար մտավախություն, որ իշխանության ներսում ալենական ընդդիմություն է ձեւավորվում, ապա այսօր հանգիստ շունչ են քաշում:

Մեր աղբյուրների փոխանցմամբ` որքան էլ ՔՊ-ական պատգամավորները հերքում են, բայց հենց Նիկոլ Փաշինյանի «դաբռոյով» են պատրաստվում երաշխավորություն ներկայացնել, որպեսզի կալանքից վաղաժամկետ ազատվի Ալեն Սիմոնյանի եղբոր կինը: Այս հանգամանքով պայմանավորված` Ալեն Սիմոնյանի եւ Նիկոլ Փաշինյանի հարաբերությունները բնականոն հուն են վերադարձել: Համենայնդեպս, կուսակցության ներսում այսպիսի տպավորություն են փորձում թողնել, թեպետ ներքին դժգոհությունն օր օրի ավելի դժվար է լինում զսպել: Իսկ իշխանության ներսում ընդդիմություն ստեղծելու եւ իշխանական բուրգը ներսից քանդելու օրակարգը շարունակում է ստվերի պես հետապնդել «Քաղաքացիական պայմանագրին»:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ