Երբ Աստված ապրում է մարդու մեջ, մաքրում է նրան Նախընտրական պաստառ պոկելու գործով ձերբակալվածը Նուբարաշենի հոգեբուժարանում ինքնասպան է եղել. Factor.am Վարորդական իրավունքից զրկվածները կրկին մեքենա կվարեն՝ առանց քննության․ Փաշինյան Անկարայի կեղտոտ խաղը Թեհրանի նկատմամբ Համանման ախտանիշներով տառապող մեկ այլ քաղաքացի էլ 8 տարի առաջ հայտարարել էր, որ Արցախը Հայաստան է և վերջ. Արցախցի քաղաքագետ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց մշակույթի մի խումբ գործիչների Հորմուզի նեղուցում ԻՀՊԿ-ն նավթատար է գրավել (Տեսանյութ) Իրանի հեռուստատեսությունը հանրությանը սովորեցնում է AK-47 ավտոմատ օգտագործել (Տեսանյութ) Հայաստանը բազմաթիվ թելերով կապված է Ռուսաստանի հետ, իսկ սա Փաշինյանը շատ լավ է հասկանում. Քաղաքագետ Թագավորներս ծնվեցին. Մանրիկյանը կրկնակի հայր է դարձել

«Հուդայի 30 արծաթասերները» շարունակում են սեւ գործը

Միջազգային

Օ­րերս բա­վա­կա­նին ու­շագ­րավ գրառ­մամբ հան­դես ե­կավ Վար­դան Օս­կան­յա­նը: Ա­ռի­թը, այս­պես ա­սած, «Ար­ցա­խի ժո­ղովր­դի հիմ­նա­րար ի­րա­վունք­նե­րի հար­ցե­րով պաշտ­պա­նութ­յան հանձ­նախմ­բի» երկ­րորդ հայ­տա­րա­րութ­յունն էր, որն էլ Օս­կան­յա­նը տա­րա­ծեց իր այդ գրառ­մա­նը կից:

ՕՍԿԱՆՅԱՆԸ ՆՈՐԻՑ ՄԵՋ ԸՆԿԱՎ

­Բայց մինչ Օս­կան­յա­նի հեր­թա­կան «փայ­լա­տա­կում­նե­րին» հաս­նե­լը, նախ հաս­կա­նանք, թե այդ ի՞նչ հանձ­նախմ­բի մա­սին է խոս­քը: Նշ­ված հայ­տա­րա­րութ­յան եզ­րա­փա­կիչ հատ­վա­ծում նման միտք է ընդգծ­ված. «Հանձ­նա­խում­բը պատ­րաստ է աշ­խա­տել անխ­տիր յու­րա­քանչ­յու­րի եւ բո­լո­րի հետ, ով­քեր պատ­րաստ են պա­տաս­խա­նատ­վութ­յուն ստանձ­նել՝ հա­մա­պա­տաս­խան լիա­զո­րութ­յուն ստա­ցած այս հանձ­նախմ­բի հե­տապն­դած նպա­տակ­նե­րի շրջա­նակ­նե­րում»: «Հա­մա­պա­տաս­խան լիա­զո­րութ­յուն ստա­ցած». այս­տեղ առն­վազն մեկ պար­զա­գույն հարց կա՝ իսկ ո՞վ է տվել այդ «հա­մա­պա­տաս­խան լիա­զո­րութ­յու­նը»: Պատ­կե­րը սա է. ա­ռա­ջին հա­յաց­քից ի­րար հետ կապ չու­նե­ցող մի խումբ ան­ձինք, այդ թվում՝ ԱՄՆ-ից, Եվ­րո­պա­յից, Ար­գեն­տի­նա­յից, ան­գամ Ար­ցա­խից՝ ի դեմս դեռ Ար­ցա­խի Մար­դու ի­րա­վունք­նե­րի պաշտ­պան ներ­կա­յա­ցող Գե­ղամ Ս­տե­փան­յա­նի, չգի­տես ինչ սկզբունք­նե­րով հա­վաք­վել են «քյար­թու» ա­մե­րիկ­յան կադր Օս­կան­յա­նի ղե­կա­վար­ման ներ­քո, «տրա­մա­բա­նո­րեն»՝ եր­կար գցել-բռնել, թե ինչ ա­նենք Ար­ցա­խի հա­մար, ո­րո­շել են հան­ձ­նա­խումբ ստեղ­ծել եւ գոր­ծի անց­նել: Պետք է որ այդ­պես լի­ներ, միայն թե «հա­մա­պա­տաս­խան լիա­զո­րութ­յուն­ներ» աս­վածն այդ տրա­մա­բա­նա­կան պատ­կե­րը փչաց­նում է: Այ­սինքն, ե­թե կա «հա­մա­պա­տաս­խան լիա­զո­րութ­յու­ններ» տվող, ու­րեմն ստաց­վում է այս­պես. այդ «լիա­զո­րութ­յուն­ներ» տվո­ղը հա­վա­քել է այդ մի խումբ մարդ­կանց, ստեղ­ծել հանձ­նա­խումբ եւ տվել այդ լիա­զո­րութ­յու­նը:

­Բայց այս դեպ­քում էլ այլ ի­րո­ղութ­յան ենք բախ­վում: Ար­ցա­խի հա­մար ինչ-որ բան ա­նե­լու հա­մար ա­մե­նատ­րա­մա­բա­նա­կանն այն կլի­ներ, որ այդ հանձ­նա­խում­բը նման լիա­զո­րութ­յուն­ներ ստա­նար կա´մ Ար­ցա­խի ղե­կա­վա­րութ­յու­նից, կա´մ­ ար­ցա­խա­հա­յութ­յան մե­ծա­մաս­նութ­յու­նից: Ար­ցա­խի ղե­կա­վա­րութ­յուն աս­վա­ծը ներ­կա պա­հին վե­րած­վել է ինչ-որ ան­հաս­կա­նա­լի բա­նի. Ար­ցա­խը լու­ծա­րե­լու մա­սին Շահ­րա­ման­յա­նի հայտ­նի հրա­մա­նա­գիրն այդ­պես էլ ո­րե­ւէ մե­կը չեղ­յալ չհա­մա­րեց:  Հե­տո սկսե­ցին խո­սել, թե նման հրա­մա­նա­գիր ոչ մե­կը չի տե­սել, թե այն ի­րա­վա­կան ուժ չու­նի: Միայն թե Շահ­րա­ման­յանն ին­քը պաշ­տո­նա­պես բառ ան­գամ չի ա­սել, որ ին­քը նման փաս­տա­թուղթ չի ստո­րագ­րել, իսկ ի­րա­վա­կան ուժ չու­նե­նա­լը պետք է է­լի ֆիքս­վեր պաշ­տո­նա­պես՝ Ար­ցա­խի ԱԺ-ի կամ դա­տա­րա­նի կող­մից, ին­չը սույն կա­ռույց­ներն ակն­հայ­տո­րեն խու­սա­փե­ցին ա­նել մին­չեւ ան­ցած տար­վա դեկ­տեմ­բե­րի 31-ը: Ու չնա­յած դրան, Շահ­րա­ման­յա­նը շա­րու­նա­կում է ներ­կա­յա­նալ որ­պես Ար­ցա­խի նա­խա­գահ, ան­գամ պետ­նա­խա­րար է հա­նում-նշա­նա­կում: Այ­սինքն, նկա­րագր­ված հիմ­քով, Օս­կան­յա­նի այդ հանձ­նա­խում­բը կա­րող էր հեն­վել նշված հա­կա­սութ­յուն­նե­րի վրա եւ ա­սել՝ Ար­ցա­խի ղե­կա­վա­րութ­յուն չկա, որ նրա հետ հար­ցեր ճշտենք:  Բայց կա ար­ցա­խա­հա­յութ­յուն, ճիշտ է՝ է­լի շատ պա­սիվ, ա­նո­րոշ վի­ճա­կում, բայց կա:  Ընդ ո­րում` այն, որ Շահ­րա­ման­յա­նի հրա­մա­նագ­րից հե­տո Ար­ցա­խի ՄԻՊ կոչ­վե­լու ի­րա­վուն­քը կորց­րած Գե­ղամ Ս­տե­փան­յա­նը թեեւ այդ հան­ձնախմ­բում է, սա­կայն նա կա­րող է ար­ցա­խա­հա­յութ­յա­նը ներ­կա­յաց­նել ճիշտ այն­քան, որ­քան Շահ­րա­ման­յա­նը, այն է՝ որ­պես շար­քա­յին ան­հատ:

Այս­պի­սով, այդ հանձ­նախմ­բին Ար­ցա­խը կամ ար­ցա­խա­հա­յութ­յու­նը չէ, որ «հա­մա­պա­տաս­խան լիա­զո­րութ­յուն­ներ» է տվել: Մինչ­դեռ այդ հանձ­նա­խումբն ի­րեն ի­րա­վունք է վե­րա­պա­հում. «Հանձ­նա­խում­բը Ար­ցա­խի ժո­ղովր­դին ներ­կա­յաց­նե­լու է պե­տա­կան եւ քա­ղա­քա­կան մար­մին­նե­րի ա­ռաջ, ինչ­պես նաեւ մի­ջազ­գա­յին ատ­յան­նե­րում, հա­մա­ժո­ղով­նե­րում և մի­ջազ­գա­յին դա­տա­րան­նե­րում»: Այդ դեպ­քում ո՞վ է սույն ան­ձանց նման լիա­զո­րութ­յուն տվել:

Եվ ա­հա, Օս­կան­յա­նի հի­շա­տակ­ված գրա­ռու­մը, այդ հար­ցի հետ կապ­ված, հե­տաքր­քիր մտո­րում­նե­րի տե­ղիք է տա­լիս: «Սա հանձ­նախմ­բի նախ­նա­կան կազմն է։ Այն ան­պայ­ման ընդ­լայն­վե­լու է՝ ա­ռա­վել լայն աշ­խար­հագ­րութ­յուն ստա­նա­լու հա­մար, եւ դրա­նում ան­պայ­մա­նո­րեն մաս­նա­կից­ներ են լի­նե­լու Ռու­սաս­տա­նից եւ Մեր­ձա­վոր Ա­րե­ւել­քից…»: «Մաս­նակ­ցե­լու» են, այ­սինքն`Օս­կան­յանն էլ է ֆիք­սում, որ այս պա­հին «Ռու­սաս­տա­նից եւ Մեր­ձա­վոր Ա­րե­ւել­քից» հանձ­նա­խմ­բում ո­րե­ւէ մե­կը չկա: Կարճ ա­սած, տի­պիկ ա­րեւմտ­յան  ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րից  բաղ­կա­ցած ինչ-որ խումբ է, եւ այդ պատ­կե­րը չի փո­խում ան­գամ Գե­ղամ Ս­տե­փան­յա­նի ներ­կա­յութ­յու­նը: Չ­նա­յած, Գե­ղա­մի ներ­կա­յութ­յունն էլ ա­վե­լի ընդգծ­ված է դարձ­նում այդ կա­ռույ­ցի ա­րեւմտ­յան ծա­գում­նա­բա­նութ­յու­նը: Այս­պես, սույն հանձ­նախմ­բի հայ­տա­րա­րութ­յու­նից  օ­րեր ա­ռաջ՝ փետր­վա­րի 1-ին, Ար­ցա­խի նախ­կին ՄԻՊ Ար­տակ Բեգ­լար­յա­նը եւ Գե­ղամ Ս­տե­փան­յա­նը Վա­շինգ­տո­նում էին, ոչ ա­վել, ոչ պա­կաս՝ Կոնգ­րե­սում: ԱՄՆ Ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րի պա­լա­տի ան­դամ­ներ Բ­րեդ Շեր­մա­նի եւ Ջիմ Կոս­տա­նի կող­քին նստած, Ար­ցա­խի ժո­ղովր­դի ի­րա­վունք­նե­րից էին խո­սում: Ա­սենք, կոնգ­րե­սա­կան­նե­րը եւս ա­ռաջ էին տա­նում միտ­քը, թե. «Մենք այս­տեղ ենք՝ պա­հան­ջե­լու Ար­ցա­խի փախս­տա­կան­նե­րի անվ­տանգ վե­րա­դար­ձի ի­րա­վուն­քը ի­րենց տներ, ո­րոնք շատ դեպ­քե­րում բնա­կեց­ված են ե­ղել նրանց ըն­տա­նիք­նե­րի կող­մից հար­յու­րա­վոր տա­րի­ներ շա­րու­նակ»: Ու երբ սրան ա­վե­լաց­նում ենք այն, որ հի­շա­տակ­ված հանձ­նա­խում­բը եւս հիմ­նա­կան նպա­տակ է հռչա­կել ար­ցա­խա­հա­յութ­յան վե­րա­դարձն Ար­ցախ, կաս­կած­ներ չեն մնում, որ գործ ու­նենք վա­շինգ­տոն­յան ծա­գում­նա­բա­նութ­յամբ ինչ-որ ծրագ­րե­րի հետ:

ՎԱՇԻՆԳՏՈՆԻ ԱԿԱՆՋՆԵՐԸ

Ի­հար­կե, ան­կախ ծա­գում­նա­բա­նութ­յու­նից, ար­ցա­խա­հա­յութ­յան Ար­ցախ վե­րա­դառ­նա­լու խնդի­րը պետք է հա­յութ­յան հա­մար լի­նի հա­մազ­գա­յին նշա­նա­կութ­յան հարց: Միայն թե, երբ Վա­շինգ­տո­նը մտա­ծում է ինչ-որ ար­հես­տա­կան հանձ­նախմ­բի եւ «քյար­թու շպիոն­նե­րի» (այդ թվում՝ ար­ցախ­յան) մի­ջո­ցով մո­նո­պո­լի­զաց­նել այդ թե­ման՝ ի­րենց այդ կա­ռույ­ցին բո­լոր հար­թակ­նե­րից «Ար­ցա­խի ժո­ղովր­դին ներ­կա­յաց­նե­լու» ի­րա­վունք «տա­լով», լուրջ մտա­վա­խութ­յուն­ներ չեն կա­րող չա­ռա­ջա­նալ: Նախ, ու­ղիղ մեկ տա­րի ա­ռաջ այդ նույն կոնգ­րե­սա­կան­ներ Շեր­մանն ու Կոս­տան, ի­րենց մի խումբ այլ գոր­ծըն­կեր­նե­րի հետ «հե­րո­սա­կան» պայ­քար էին մղում Ար­ցա­խի բլո­կա­դան դա­դա­րեց­նե­լու ուղ­ղութ­յամբ: Եվ այն, որ հի­մա ար­դեն նույն «հե­րո­սա­կան պայ­քարն» են մղում ար­ցախ­ցի­նե­րի՝ Ար­ցախ վե­րա­դառ­նա­լու հա­մար, ար­դեն իսկ հիմ­նա­վո­րում է, որ մեկ տա­րի ա­ռաջ­վա այն «պայ­քա­րը» բլո­կա­դան հաղ­թա­հա­րե­լու փո­խա­րեն միան­գա­մայն հա­կա­ռակ է­ֆեկ­տը տվեց:

­Հա­ջոր­դը, այն, որ վեր­ջին պա­տե­րազ­մից հե­տո Ար­ցա­խը լիո­վին հա­յա­թափ­վեց նույն Ար­ցա­խում այդ տա­րաբ­նույթ բեգ­լար­յան-ստե­փան­յան­նե­րի տա­րա­ծած ար­հես­տա­կան խու­ճա­պի, Վա­շինգ­տո­նից Միր­զո­յան Ա­րո­յի տա­րա­ծած նույն­քան ար­հես­տա­կան հոր­դոր­նե­րի արդ­յուն­քում, ո­րին էլ միա­ցավ Նի­կո­լը (թե­եւ զի­նա­դա­դա­րի օ­րը բո­լո­րո­վին այլ բան էր խո­սում), դա եւս հի­մա սկսել են հաս­կա­նալ շա­տե­րը:  Բայց ա­հա այն բա­նից հե­տո, երբ ա­մե­րիկ­յան «30 ար­ծա­թը» վերց­նող հու­դա­նե­րի ջան­քե­րով ար­ցա­խա­հա­յութ­յու­նը հայտն­վեց այս վի­ճա­կում, իսկ Ա­լիե­ւը շատ հան­գիստ գցեց Ա­րեւ­մուտ­քին, Վա­շինգ­տո­նի եւ Լոն­դո­նի տիկ­նի­կա­վար­նե­րը, թե­րեւս, հաս­կա­ցան, թե ի­րենց հա­մար ինչ կո­պիտ ռազ­մա­վա­րա­կան սխալ էր Ար­ցա­խի հա­յա­թա­փու­մը. կորց­րել են Ա­լիե­ւի վրա ազ­դե­լու միակ լծա­կը: Մ­նում է փոր­ձել այդ սխալն ուղ­ղել ար­ցա­խա­հա­յութ­յան վե­րա­դար­ձի մի­ջո­ցով, եւ այ­սօր կան խո­սակ­ցութ­յուն­ներ, որ ար­ցա­խա­հա­յե­րի ո­րո­շա­կի խմբեր, ով­քեր այս­տեղ այդ­պես էլ չստա­ցան այն, ինչ դեռ Ար­ցա­խում գտնվե­լու ժա­մա­նակ «տա­կից» խոս­տա­նում էին, թե կտան, պատ­րաստ են դրան:

­Միայն թե այս ան­գամ էլ թույլ են տա­լիս հեր­թա­կան սխա­լը, ո­րը ար­ցա­խա­հա­յութ­յան վե­րա­դար­ձի փո­խա­րեն կա­րող է էլ ա­վե­լի ա­մուր փա­կել նրանց ճա­նա­պար­հը: Նախ ա­սել, թե օս­կան­յա­նա­կան այդ հանձ­նախմ­բին ո­րե­ւէ մե­կը լուրջ կըն­դու­նի եւ կհա­մա­րի ար­ցա­խա­հա­յութ­յան խո­սա­փողն աշ­խար­հում, միա­միտ բան է. բազ­մա­կի օգ­տա­գործ­ված Օս­կան­յանն ար­դեն ինքն ի­րեն չի կա­րող ներ­կա­յաց­նել, էլ ուր մնաց՝ ար­ցա­խա­հա­յութ­յա­նը: Հա­ջոր­դը. տե­սա­նե­լի չէ այն ռե­սուր­սը, ո­րով Ա­լիե­ւին կպար­տադր­վի ար­ցա­խա­հա­յե­րին հետ ըն­դու­նել այն պայ­ման­նե­րով, ո­րոնք Վա­շինգ­տո­նը (­Լոն­դո­նը) փոր­ձում է դնել այդ ծրագ­րի տակ՝ վե­րա­դարձ եր­բեմ­նի բո­լոր փաս­տա­ցի ի­րա­վունք­նե­րի պահ­պան­մամբ:  Լավ կլի­ներ, միայն թե ժա­մա­նա­կին ար­ցա­խա­հա­յութ­յունն այդ ի­րա­վունք­նե­րը ձեռք էր բե­րել հաղ­թա­կան պա­տե­րազ­մով, իսկ պարտ­վա­ծի եւ հայ­րե­նի­քից փա­խա­ծի կար­գա­վի­ճա­կում նույն բա­նը ստա­նալն անհ­նար է: Ա­ռա­վել եւս, որ Հեյ­դա­րո­վիչն էլ այ­սօր վե­րընտր­վե­լով, էլ ա­վե­լի կամ­րապն­դիր իր ներ­քին դիր­քե­րը եւ շատ ա­վե­լի հան­գիստ Վա­շինգ­տո­նին ու նրա է­մի­սար­նե­րին ել­քի դու­ռը կմատ­նան­շի:

ՈՐՊԵՍ ՎԵՐՋԱԲԱՆ

­Բայց մյուս կող­մից, ար­ցա­խա­հա­յութ­յան կամ գո­նե մի մա­սի վե­րա­դարձն այս պա­հին ակն­հայ­տո­րեն ցան­կա­լի է նաեւ ռուս­նե­րի հա­մար: Մոսկ­վան, ճիշտ է, ստա­ցավ իր ու­ժերն Ար­ցա­խում պա­հե­լու ի­րա­վունք, բայց այն­տեղ ի­հար­կե, հաս­կա­նում են, որ դա ժա­մա­նա­կա­վոր բան է: Կլ­րա­նա ժամ­կե­տը, եւ ե­թե մինչ այդ Ա­լիե­ւին հա­ջող­վի լու­ծել Ա­րեւ­մուտ­քի ճնշում­նե­րի խնդի­րը, ի­հար­կե, շատ քա­ղա­քա­վա­րի Մոսկ­վա­յին կխնդրի՝ հե­ռաց­րու զոր­քերդ: Հենց դա թույլ չտա­լու հա­մար է, որ ար­ցա­խա­հա­յութ­յան առ­կա­յութ­յու­նը Մոսկ­վա­յի համար եւս դառ­նում է ա­մե­նա­հար­մար տար­բե­րա­կը: Ու այս ֆո­նին, որ­քան էլ պա­րա­դոք­սալ հնչի, սա­կայն Ա­լիե­ւի հա­մար եւս ար­ցա­խա­հա­յութ­յան վե­րա­դար­ձը կա­րող է ցան­կա­լի տար­բե­րակ լի­նել, ի­հար­կե, ո­րո­շա­կի պայ­ման­նե­րով, այդ թվում՝ քա­ղա­քա­ցիութ­յան ըն­դուն­ման: Այս պա­հին տա­րա­ծաշր­ջա­նում կա ռուս-ա­մե­րիկ­յան աշ­խար­հա­քա­ղա­քա­կան բա­խում, Ա­լիե­ւը դեռ կա­րող է այդ սուր պայ­քա­րի մեջ մա­նեւ­րե­լով՝ պա­հել դիր­քե­րը: Բայց բա­վա­կան է, որ հաս­տատ­վի ռու­սա­կան կամ ա­մե­րիկ­յան աշ­խար­հա­քա­ղա­քա­կան գե­րիշ­խա­նութ­յունը, երբ հաղ­թո­ղը, միան­շա­նակ, շա­հագրգռ­ված լի­նե­լով ար­ցա­խա­հա­յութ­յան վե­րա­դար­ձի հար­ցում, Ա­լիե­ւին կհի­շեց­նի ընդ­հուպ՝ բռնի տե­ղա­հան­ման փաս­տը:

Ա­մեն դեպ­քում, մեկ բան կա­րե­լի է այս պա­հին ֆիք­սել՝ խա­ղը դեռ ա­վարտ­ված չէ: Ար­ցա­խա­հա­յութ­յունն ու­նի հայ­րե­նի հո­ղի վրա ապ­րե­լու ռեալ շան­սեր: Միայն թե պետք են խե­լա­միտ քայ­լեր, բայց երբ այդ գոր­ծըն­թա­ցին խառն­վում են ա­մեն ին­չում «Հու­դա­յի 30 ար­ծա­թի» պրիզ­մա­յով նա­յող­նե­րը, հե­ռան­կար­նե­րը նո­րից միայն մռայլ­վում են:

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Երբ Աստված ապրում է մարդու մեջ, մաքրում է նրանՆախընտրական պաստառ պոկելու գործով ձերբակալվածը Նուբարաշենի հոգեբուժարանում ինքնասպան է եղել. Factor.amՎարորդական իրավունքից զրկվածները կրկին մեքենա կվարեն՝ առանց քննության․ ՓաշինյանԻրանը հայտարարել է Հորմուզի նեղուցով անցնելու տուրքերի կարգը շուտով հրապարակելու մասինԱնկարայի կեղտոտ խաղը Թեհրանի նկատմամբԲարձր եմ գնահատում Ձեր դիրքորոշումը Իրանի դեմ տեղի ունեցած ագրեuիայի վերաբերյալ․ Փեզեշքիան Համանման ախտանիշներով տառապող մեկ այլ քաղաքացի էլ 8 տարի առաջ հայտարարել էր, որ Արցախը Հայաստան է և վերջ. Արցախցի քաղաքագետԱմենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց մշակույթի մի խումբ գործիչներիԻնչպես են մերժում Փաշինյանին. քաղաքացիները չեն վերցնում նրա «քարտեզը»Հորմուզի նեղուցում ԻՀՊԿ-ն նավթատար է գրավել (Տեսանյութ)Գերմանիայից արտաքսված ՀՀ քաղաքացիներ տեղափոխող նոր ինքնաթիռ է եկել Հայաստան Իրանի հեռուստատեսությունը հանրությանը սովորեցնում է AK-47 ավտոմատ օգտագործել (Տեսանյութ)Քաղաքացին մերժեց Փաշինյանի մեկնած քարտեզը. «Կիսատ Հայաստան է» Հայաստանը բազմաթիվ թելերով կապված է Ռուսաստանի հետ, իսկ սա Փաշինյանը շատ լավ է հասկանում. ՔաղաքագետԹագավորներս ծնվեցին. Մանրիկյանը կրկնակի հայր է դարձելՇՏԱՊ. Կա մի ՔՊ-ական բարձրաստիճան պաշտոնյա, ով իր վարքով ու պահվածքով փորձում է վնասելԵԱ. Մ17 ԸՄԲԻՇ ՍՈՒՐԵՆ ԻՇԽԱՆՅԱՆԸ ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ՄՐՑԱԿՑԻՆ ՏՊԱՎՈՐԻՉ ՀԱՂԹԱՆԱԿՈՎ ԵԶՐԱՓԱԿՉՈՒՄ ԷԲԱՑ ՉԹՈՂԵՔ. Նախընտրական կտրուկ շրջադարձ. Հայտնի շամանը բացառիկ կանխատեսում է անելուՈւմ քվեարկել. քաղաքական գործիչները կոչ են անում անպայման մասնակցել ընտրություններինՇոգ եղանակին աշխատելը կարող է հանգեցնել ուղեղի հիպօքսիայի

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված