Տղա ջան, քեզ չափավորիր եւ սթափվիր. Զարուհի Փոստանջյան Լավրովն ու Ֆիդանը քննարկել են Պուտինի՝ Մոսկվայի և Կիեւի միջև բանակցություններ սկսելու առաջարկը Ովքեր թերագնահատում են Հայրենականի մեծ հաղթանակը, հայ ժողովրդի թշնամիներն են. Հայկ Բաբուխանյան Քաղաքական և պատմական Հայաստանը չեն հակասում, այլ ընդհակառակը՝ հաստատում, փոխլրացնում են իրար. Ոսկանյան Թեկնածու չունենալը բնավ չի նշանակում քաղաքական անգործություն կամ անտարբերություն. Մամիջանյան «Վերոնան»` Նաիր Ծառայություններով հետաքրքրված լինելու մասին Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է Պուտինի հետ բանակցելու Արևմուտքը 30-օրյա զինադադար է ցանկանում՝ Ուկրաինային «շունչ քաշելու» հնարավորություն տալու համար. Զախարովա Ինձագին` մրցաշրջանի վերջնամասի մասին Ե՞րբ շարք կվերադառնա Հենրիխ Մխիթարյանը

Վերմակը դեմքիցս քաշեցին ու սկսեցին հարվածել, գետնով քարշ տալ, ստիպել, որ ասեմ.«Արցախը Ադրբեջան է». 72-ամյա արցախցի տատիկի գերության հինգ դժոխային օրերը

Տեսանյութեր

2023թ սեպտեմբերի 19-ը եւ դրան հաջորդած գաղթի դժոխային ճանապարհ և նույնքան դժոխային ապրումները ամիսներ անց չեն լքում մեր հայրենակիցներին: «Այն միտքը, որ մազապուրծ փրկվելու համար պետք է շնորհակալ լինենք` ոչնչացնող էր, իսկ իրար հրմշտող մեքենաների խիտ և կիլոմետրերով շարքը մահվան թափորի պես տխուր էր։ Հարազատի մահվան հետ համակերպված` թաղման արարողությունից հետո հոգեհացի գնալու զգացողություն էր...Մեր  անզորության հետ հաշտված, մեր ամբողջ կյանքը անկազմակերպ հավաքած մեկական ճամպրուկի մեջ, ցավից, վախից և անորոշությունից մթագնած ուղեղներով` գաղթում էինք»,-«Իրավունքի» հետ զրույցում անդրադառնալով գաղթի ճանապարհին ու այդ ընթացքում յուրաքանչյուր արցախցու ապրումներին, պատմեց Ասկերանի շրջանի Սառնակունք գյուղի բնակչուհի Գայանե Մարաբյանը, ով յուրաքանչյուր նախադասություն արտաբերելուց հետո հուզմունքը զսպում, ապա նոր էր շարունակում.

-Բնական կարիքները հոգալու համար մարդիկ իրար քողարկում էին ծածկոցներով` անմիջապես ճամփեզրերին։ Ստիպված էինք ռուսներից ջուր խնդրել, խնդրել մեր Հայրենիքի ջուրը, որովհետև դրա տերն այլևս մենք չէինք։ Այն Հայրենիքի, ում ջրին մեր լավագույն որդիների արյունն է խառնված, այն որդիների, որոնց շիրիմները լքած` մեր խղճուկ գոյությունն էինք փորձում փրկել: Հասանք անցակետ` արդեն նվաստացված և ոչնչացված։ Ընդգծված քաղաքավարությունը չէր կարող քողարկել ադրբեջանցիների չարախինդ, գոհունակ հայացքները։ Անասունի պես մեզ հաշվելուց, փախստականի մեր ճամպրուկները սկանավորելուց հետո թույլատրեցին անցնել։ Սոված, հոգնած, անքուն, մաշած նյարդերով ոտք դրեցինք Հայաստան։

Բայց դժոխքը Հայաստան հասնելով չէր սահմանափակվում, քանզի մեր զրուցակցի 72-ամյա մայրը եւ 36-ամյա եղաբյրը այդ նույն ընթացքում գերության մեջ էին թուրք-ասկյարների մոտ, իսկ թե ինչերի միջով են անցել մայրն ու եղբայրը տիկին Գայանեն հուզմունքը զսպելով պատմում է.

-Եղբայրս երեք օր արնաշաղաղ, գլխց վիրավոր (մինչ օրս բեկորները գլխի մեջ են), սառը դիերի կողքին, ծառի տակ գետնին պառկած է եղել: Եղբայրս քչախոս է, շատ բան չի պատմում, կարելի է ասել առհասարսակ այդ օրերի մասին ոչինչ չի պատմում, իսկ մեր հարցերին նյարդային կերպով է արձագանքում: Մայրս ավելի շատ բան է պատմում. Գյուղում մնացել էինք չորս հոգով, մաման վատացած էր արդեն, լսել էր ինչ-որ բեռնատարի ձայն, դուրս է եկել մտածել, որ մերոնք են վեշերը տեղափոխում: Բարձր գոռացել է, որ գան իրենց էլ տանեն, մեքենան մոտենալուց հետո միայն հասկացել է, որ թշնամիների մեքենան է ալան-թալան անում: Տեսնելով մայրիկս ու իր հետ եղած հարեւանի կնոջը միանգամից նստացնում են մեքենան ու տանում, հարեւանի կինը վերջիններիս խնդրում է, որ օգնեն ծառի տակ արնաքամ եղած եղբորս: Նրան էլ են վերցնում եւ տեղափոխում Եվլախ:

Հարեւանի կինը պատմում է, որ եղբորս արնաքամ վիճակով ծեծել են, նրանց ագրեսիան կրկնապատկվել է վիրավոր եղբորս նկատմամբ քանի որ նրան հագին զինվորական բաճկոն էր: Հարեւանի կինը ասել է, որ ինքը զինվոր չի, ու միայն դրանից հետո են ծեծի «չափաբաժինը» մեղմել: Մայրս արդեն իրենց մոտ շատ վիճակում է եղել, շաքարը բարձրացել էր, ուշագնաց վիճակում մի ադյեալի վրա գցաց քարշ տալով տարել են մինչեւ մեքենանան, հետո տեղափոխել ինչ-որ սենյակ: Մայրս վերմակը գլխին է քաշել, որ չտեսնի նրանց դեմքերը, ինչը նրանց ավելի է հունից հանել: Մայրս ասում է. «Վերմակը դեմքիցս քաշեցին մի կողմ ու սկսեցին դեմքիս սիլյաններ (հարվածներ) տալ ինչքան կարող են, որից հետո ստիպել, որպեսզի կրկնեմ իրենց սիրելի արտահայտութուն ասեմ. «Արցախը Ադրբեջան է»» …

Այն ինչի միջով  անցել են մայրս ու եղբայրս բառերով նկարագրել անհնար է: Թե ինչպես են նրանց վերաբերել հինգ օրերի ընթացքում թշնամիները խոսել են նրանց առողջական վիճակները` Կարմիր Խաչի միջոցով Ստեփանակերտ տեղափոխվելուց հետո: Վիրավոր, արյունոտ, կիսամեռ…

Տիկին Գայանեն այսօր էլ երազում է վերադառնալ իր հայրենի գյուղ, բայց ոչ Արցախի ներկա կարգավիճակով.

-Ես մինչեւ 2020թվականի աՐցախս եմ օզում, ազատ-անկախ իմ սուրբ հողը, ուրիշ: Ես էդ հողի համար արյուն եմ թափել, երեք պատերազմ եմ անցել, ու անգամ մտքովս երբեք չի անցել, որ մի օր Արցախս կարա հայտնվի թշնամու ձեռքին: Շատ եդմ օզյում քինամ Արցախս, իմ շենը, բայց ոչ Ալիեւի տիրապետության տակ գտնվող Արցախս, այլ իմ առաջվա ազատ-անկախ Արցախս եմ օզում:

Տիկին Գայանեն իր ընտանիքի, եղբոր ու մայրիկի հետ բնակություն է հաստատել Արմավիր մարզի Ջրառատ գյուղում, ասում է, որ գոհ է, շնորհակալ է հայրենակիցների հոգատարությունից, բայց խնդիրներ շատ կան. «Ամեն օր մի խնդրի հետ ենք բախվում, բայց մեր երկրից ոչ մի տեղ չենք գնալու, որ մի օր Արցախս ազատագրվի, րոպե առաջ հասնենք մեր տուն, մեր շենը...»,-արցունքոտ աչքերով եզրափակում է մեր զրույցը տիկին Գայանեն:

 

 

 






Տղա ջան, քեզ չափավորիր եւ սթափվիր. Զարուհի ՓոստանջյանԼավրովն ու Ֆիդանը քննարկել են Պուտինի՝ Մոսկվայի և Կիեւի միջև բանակցություններ սկսելու առաջարկըՈվքեր թերագնահատում են Հայրենականի մեծ հաղթանակը, հայ ժողովրդի թշնամիներն են. Հայկ ԲաբուխանյանՔաղաքական և պատմական Հայաստանը չեն հակասում, այլ ընդհակառակը՝ հաստատում, փոխլրացնում են իրար. ՈսկանյանԹեկնածու չունենալը բնավ չի նշանակում քաղաքական անգործություն կամ անտարբերություն. Մամիջանյան«Վերոնան»` Նաիր Ծառայություններով հետաքրքրված լինելու մասինԶելենսկին հայտարարել է, որ պատրաստ է Պուտինի հետ բանակցելուԱրևմուտքը 30-օրյա զինադադար է ցանկանում՝ Ուկրաինային «շունչ քաշելու» հնարավորություն տալու համար. Զախարովա Ինձագին` մրցաշրջանի վերջնամասի մասին Ե՞րբ շարք կվերադառնա Հենրիխ Մխիթարյանը Պաշտոնական․ Անչելոտին՝ Բրազիլիայի հավաքականի գլխավոր մարզիչՄելքոնյան Գագոն «մանկապարտեզ է կառուցում».Armenian infoԱդրբեջանի հերթական վшնդալիզմը. ոչնչшցվել են Հայրենական պատերազմի ու Արցախի ազատամարտերի հուշարձանները. Monument Watch. Monument WatchՄեծ Բրիտանիայի վարչապետի տանը հրդեհ է բռնկվել. The TimesՔննչական կոմիտեի ղեկավարը խայտառակ ելույթ և հարցուպատասխան ունեցավՍտամբուլում բանակցությունները պետք է տեղի ունենան առանց նախապայմանների. ՊեսկովԱփսոս…կովկասյան թաթարները քայլեցին Կարմիր հրապարակով, իսկ Հայաստանը ներկայացված չէր. ՆերսիսյանՍտամբուլում կայանալիք Ռուսաստանի և Ուկրաինայի հանդիպումը շատ կարևոր է, մտածում եմ մայիսի 15-ին այնտեղ մեկնելու մասին. Թրամփ Ի՞նչ կրթություն ունի քո ամուսինը, կրթվելը սկսեք ինքներդ ձեզնից`բլդուղով մի կերեք քսեք ձեր վրա… Արա Ղազարյանը`«Կրթվելը նորաձև է» ծրագրի մասինՊուտինը կմեկնի ԹեհրանՔննչական կոմիտեի նախագահը՝ 2-ամյա երեխայի անհետացման դեպքի մասին․ ինչ վարկածներ են քննվում.armlur.amԱրդյո՞ք Թրամփը կշարունակի միջնորդ լինել ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության շուրջ բանակցություններումՆիկոլը Հայաստանում իրականացնում է «դենացիոնալիզացիա». Նարեկ ԳալստյանՄոսկվայում ձերբակալվել է MMA մարզիկ Միխայիլ ԱլլահվերդյանըՄեծ Բրիտանիայի արտգործնախարարը դիմել է ՊուտինինԱրևմուտքում «վրդովված» են Զելենսկու՝ Պուտինին ուղղված պահանջիցԵրեկ փոշու պարունակությունը օդում հասել է 0.589 մգ/մ³-ի, ինչը 3,9 անգամ գերազանցում է թույլատրելի կոնցենտրացիանՎՏԲ-Հայաստան Բանկը 2,5 անգամ ավելացրել է հաճախորդի վարկային պատմության հիման վրա տրվող վարկերի ծավալըԾառայել 1 ամիս և վճարել 20 մլն դրամ․ ժամկետային զինծառայության ընտրության երեք տարբերակՌուսաստանում խոսել են Ստամբուլում Ուկրաինայի հարցով բանակցությունների ձևաչափի մասինՀոկտեմբերի 27-ի գործով հարցաքննվել է Ժիրայր ՍեֆիլյանըՈստիկանությունը պարզել է 2-ամյա երեխայի հորը զանգահարողի ինքնությունըԻրանը սպասում է Պուտինի մոտալուտ պետական այցինՊատճառը տուժածի աղջկա լուսանկարները «TikTok»-ում տեղադրելն է եղել22 անշարժ գույքից մինչև ավելի քան 20 մլրդ դրամի պահանջ Քոչարյանի ընտանիքից. ԴատախազությունԻնչո՞ւ Ալիևը չմեկնեց ՄոսկվաԲանկային խարդախությունների հիմնական դերակատարները ՀՀ-ից դուրս են. ՔԿ նախագահԱնհայտ կորած 2-ամյա երեխայի որոնողական աշխատանքները վերսկսվել ենՆաիր Տիկնիզյանը` իտալական ակումբի ուշադրության կենտրոնում Ռուսաստանը հաջողությամբ համագործակցում է մահմեդական երկրների հետ․ ՊուտինԵլիսեյան պալատը մեկնաբանել է վիճահարույց տեսանյութը՝ հայտնելով՝ ինչ է թաքցրել Մակրոնը ձեռքում«Այլասերվածության պրոպագանդա»․ կանացի տարազով երգիչը՝ Հ1–ի եթերում (տեսանյութ)Վտանգված է Եվրոպայի ապագան․ ReutersԹուրքիայի ԱԳ նախարարը պատմել է, որ իրեն թունավորել են մկնդեղով և սնդիկովՕրվա առաջին կեսին կարող եք լուրջ հաջողությունների հասնել․ Աստղագուշակ՝ մայիսի 12-ի համարՏարադրամի փոխարժեքները մայիսի 12-ինԱյսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները Վթարային ջրանջատում Արմավիր քաղաքի մի շարք հասցեներումՔրդական բանվորական կուսակցությունը դադարեցնում է Թուրքիայի դեմ զինված պայքարըՈՒՂԻՂ. Ազգային ժողովի նիստ
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top