Երբ Աստված ապրում է մարդու մեջ, մաքրում է նրան Նախընտրական պաստառ պոկելու գործով ձերբակալվածը Նուբարաշենի հոգեբուժարանում ինքնասպան է եղել. Factor.am Վարորդական իրավունքից զրկվածները կրկին մեքենա կվարեն՝ առանց քննության․ Փաշինյան Անկարայի կեղտոտ խաղը Թեհրանի նկատմամբ Համանման ախտանիշներով տառապող մեկ այլ քաղաքացի էլ 8 տարի առաջ հայտարարել էր, որ Արցախը Հայաստան է և վերջ. Արցախցի քաղաքագետ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց մշակույթի մի խումբ գործիչների Հորմուզի նեղուցում ԻՀՊԿ-ն նավթատար է գրավել (Տեսանյութ) Իրանի հեռուստատեսությունը հանրությանը սովորեցնում է AK-47 ավտոմատ օգտագործել (Տեսանյութ) Հայաստանը բազմաթիվ թելերով կապված է Ռուսաստանի հետ, իսկ սա Փաշինյանը շատ լավ է հասկանում. Քաղաքագետ Թագավորներս ծնվեցին. Մանրիկյանը կրկնակի հայր է դարձել

ՆԻԿՈԼԻ ՓԱԿՈՒՂԻ՝ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԽԱՉՄԵՐՈՒԿԻ ՓՈԽԱՐԵՆ

Վերլուծություն

ՆԻԿՈԼԻ ՓԱԿՈՒՂԻ` ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԽԱՉՄԵՐՈՒԿԻ ՓՈԽԱՐԵՆ

Իշ­խա­նա­կան թի­մում ար­շա­լույս­նե­րը խա­ղաղ չեն: Ինչ­քան ա­վե­լի շատ է ­Նի­կո­լը խրվում թուրք-ադր­բե­ջա­նա­կան «ցլե­րի» պա­հանջ­նե­րը բա­վա­րա­րե­լու թե­մա­յի մեջ, այն­քան շատ է տա­տա­նում­նե­րը իր սե­փա­կան թի­մում: ՔՊ-ա­կան­նե­րը հաս­կա­նում են, որ կի­սե­լու են ­Նի­կո­լի հետ ամ­բողջ պա­տաս­խա­նատ­վութ­յու­նը: Եվ սահ­մա­նադ­րա­խախտ ՔՊ-ա­կան­նե­րը սար­սա­փով պատ­կե­րաց­նում են այն օ­րը, երբ կա­տար­վե­լու է իշ­խա­նա­փո­խութ­յուն: ­Հաս­կա­նա­լի է, որ ­Նի­կո­լը կհասց­նի «թռնել», բայց մնա­ցա­ծը տա­լու են պա­տաս­խան ե՛ւ ի­րենց , ե՛ւ ­Նի­կո­լի փո­խա­րեն: Մ­յուս կող­մից` ­Նի­կո­լը իր թի­մա­կից­նե­րին ա­նընդ­հատ զգու­շաց­նում է, որ նրան­ցից յու­րա­քանչ­յու­րի վրա ու­նի «կոմպ­րո­մատ» եւ, որ նրանք պետք է ամ­բող­ջութ­յամբ կա­տա­րեն իր` ­Նի­կո­լի կամ Ան­նա ­Հա­կոբ­յա­նի հանձ­նա­րա­րա­կան­նե­րը: ­Նի­կո­լը նաեւ նշում է, որ դա­վա­ճա­նութ­յան եւ սահ­մա­նադ­րա­խախ­տութ­յան «պան­դո­րա­յի արկ­ղը» բաց­վել է, եւ յու­րա­քանչ­յուր ՔՊ-ա­կան ու­նի այդ­տեղ իր բա­ժի­նը:

ՆՈՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԻՐԱՎԻՃԱԿ

Ե­րե­ւա­նի ա­վա­գա­նու ՔՊ-ա­կան­նե­րի հա­մար ի­րա­կա­նում տա­պալ­ված ընտ­րութ­յուն­նե­րից հե­տո ՔՊ-ա­կան­նե­րին մի կերպ հա­ջող­վում էր կա­ռա­վա­րել Ե­րե­ւա­նում իշ­խա­նութ­յուն պա­հե­լու գոր­ծըն­թա­ցը: Այդ նպա­տա­կով գոր­ծադր­վե­ցին բո­լոր, ան­գամ ա­մե­նա­ծայ­րա­հեղ մի­ջոց­նե­րը: Եվ ե­թե Ա­րամ ­Սարգս­յա­նի ղե­կա­վա­րած եւ ի­րա­կա­նում Նի­կո­լի գրպա­նա­յին «­Հան­րա­պե­տութ­յուն» խմբակ­ցութ­յու­նը ոչ այլ ինչ է, քան ՔՊ-ի շա­րու­նա­կութ­յու­նը, ա­պա ե­րեք այլ ա­վա­գա­նու խմբակ­ցութ­յուն­նե­րը ­Նի­կո­լի հա­մար տար­բեր կող­մե­րից վտանգ են ներ­կա­յաց­նում: ­Մին­չեւ օրս ­Նի­կո­լին ու Ա­վին­յա­նին հա­ջող­վում էր ինչ-որ կերպ լու­ծել մայ­րա­քա­ղա­քում իշ­խա­նութ­յու­նը պա­հե­լու խնդի­րը, սա­կայն կար­ծես թե ի­րա­վի­ճա­կը սկսվում է փոխ­վել:

­Վար­դան ­Ղու­կաս­յա­նի հայ­տա­րա­րութ­յու­նը «­Հան­րա­յին ձայ­նի» կող­մից Ե­րե­ւա­նի ա­վա­գա­նու նիս­տը բոյ­կո­տե­լու վե­րա­բեր­յալ դժվար վի­ճա­կի մեջ դրեց Ա­վին­յա­նին: Ա­վա­գա­նիի նիս­տում քվո­րում հա­վա­քե­լու հա­մար լուրջ ադ­մի­նիստ­րա­տիվ ճնշու­մնե­րի կա­րիք է լի­նե­լու: ­Բա­վա­կա­նին դժվար վի­ճա­կում հայտն­վե­ցին նաեւ սո­րո­սա­մետ Հայկ ­Մա­րութ­յա­նի (կլոուն ­Հայ­կո) եւ քո­չար­յա­նա­մետ «­Մայր ­Հա­յաս­տան» խմբակ­ցութ­յուն­նե­րը: Ե­թե նա­խորդ ժա­մա­նա­կաշր­ջա­նում նրանք «­Հան­րա­յին ձայ­նի» հետ փո­խա­դարձ մե­ղադ­րանք­ներ էին հնչեց­նում ­Նի­կո­լի հետ հա­մա­գոր­ծակ­ցե­լու վե­րա­բեր­յալ, ա­պա այժմ ե­րեք խմբակ­ցութ­յունն էլ պետք է ցու­ցադ­րեն, որ ո­րե­ւէ ստվե­րա­յին պայ­մա­նա­վոր­վա­ծութ­յուն ­Նի­կո­լի հետ չու­նեն եւ ի վի­ճա­կի են ամ­բողջ կազ­մով դի­մագր­վել իշ­խա­նութ­յուն­նե­րի ճնշում­նե­րին:

­Թե ինչ­պի­սին կլի­նեն այդ ճնշում­նե­րը, դե­ռեւս պարզ չէ: ­Կան խո­սակ­ցութ­յուն­ներ, որ ­Նի­կո­լն ա­ռանձ­նա­պես շա­հագրգռ­ված էլ չէ ցան­կա­ցած գնով պա­հել Ա­վին­յա­նին: Դ­րա նա­խան­շան­նե­րը նույն­պես կան: ­Վեր­ջերս Ա­վին­յա­նին կան­չել էին ԱԺ եւ ՔՊ-ա­կան պատ­գա­մա­վոր­նե­րը ոչ այն­քան սի­րա­լիր հար­ցադ­րում­ներ էին բարձ­րաց­նում Ա­վին­յա­նի ա­ռաջ: Ի­րա­վա­պահ­նե­րը նույն­պես քա­ղա­քա­պե­տա­րա­նում, ըստ լու­րե­րի, պատ­րաստ­վում են ձեր­բա­կա­լութ­յուն­նե­րի: Ար­դեն իսկ աշ­խա­տան­քից հե­ռաց­ված է Ա­վին­յա­նի ա­մե­նամ­տե­րիմ շրջա­պա­տից մե­կը` Ե­րե­ւա­նի քա­ղա­քա­պե­տա­րա­նի քա­ղա­քա­շի­նութ­յան եւ հո­ղի հսկո­ղութ­յան վար­չութ­յան պետ ­Յա­կով Ա­սատր­յանը, ում հե­ռա­ցու­մը կապ­ված է այդ ստու­գում­նե­րի հետ: Ա­վին­յա­նի «շո­կա­յին թե­րա­պիան», երբ կա­յա­նա­տե­ղիի վար­ձը թան­կաց­րին 5 ան­գամ, իսկ տրանս­պոր­տը պատ­րաս­տո­վում են թան­կաց­նել 3 ան­գամ, ժո­ղովր­դի մեջ ար­դա­րա­ցի վրդով­մուն­քի ա­ռիթ է դառ­նում: Ա­վին­յա­նը այդ­պես էլ չկա­րո­ղա­ցավ պա­տաս­խա­նել հան­րայ­նո­րեն հնչեց­ված հար­ցին` ին­չի՞ց ել­նե­լով իր հայ­րը իր ըն­տա­նի­քին նվի­րել է 30 մլն դ­րամ:

Չ­մո­ռա­նանք, որ Ա­վին­յա­նը ներ­կա­յաց­նում է իշ­խա­նութ­յան մեջ ծայ­րա­հեղ սո­րո­սա­կան­նե­րի թևը, ո­րը ­Նի­կո­լն իր հա­մար հա­մա­րում է սպառ­նա­լիք: Եվ այժմ ­Նի­կո­լը կանգ­նած է եր­կընտ­րան­քի ա­ռաջ: ­Պա­հել ամ­բող­ջութ­յամբ վար­կա­բեկ­ված եւ թույլ Ա­վին­յա­նին եւ դրա հա­մար գոր­ծադ­րել հա­կաօ­րի­նա­կան ճնշում­ներ ընդ­դի­մա­դիր ա­վա­գա­նու ան­դամ­նե­րի վրա, թե գնալ Ե­րե­ւա­նի ա­վա­գա­նու նոր ընտ­րութ­յուն­նե­րի, ո­րոնց արդ­յունք­նե­րը բա­վա­կա­նին ան­կա­նա­խա­տե­սե­լի են հաշ­վի առ­նե­լով, որ ՔՊ-ն վեր­ջին ընտ­րութ­յուն­նե­րում ստա­ցավ խայ­տա­ռակ ցածր ձայ­ներ: ­Բո­լոր դեպ­քե­րում փաս­տը մնում է փաստ, որ ­Վար­դան ­Ղու­կաս­յա­նին հա­ջող­վեց երկ­րում ձե­ւա­վո­րել նոր քա­ղա­քա­կան օ­րա­կարգ, ին­չը մինչ այժմ չէր հա­ջող­վում ոչ մի քա­ղա­քա­կան ընդ­դի­մա­դիր ու­ժի: Եվ ե­թե գոր­ծը հաս­նի Ե­րե­ւա­նի ա­վա­գա­նու նոր ընտ­րութ­յուն­նե­րին, ա­պա դա կա­րող է դառ­նալ ­Նի­կո­լի վեր­ջի սկի­զբը:

ԱԼԵՆԸ ԹՔԵՑ

Ինչ­քան էլ ԱԺ նա­խա­գա­հի ա­թո­ռին բախ­տի բեր­մամբ, թե ինչ­պես ո­մանք ա­սում են Գռ­զո­յի ակ­տիվ լոբ­բին­գի արդ­յուն­քում հայտն­ված Ա­լեն ­Սի­մոն­յա­նը պա­հան­ջում է մո­ռա­նալ իր հետ կապ­ված թքե­լու եւ այլ սկան­դա­լա­յին պատ­մութ­յուն­նե­րը, միեւ­նույնն է` Ա­լեն ­Սի­մոն­յա­նի վար­կա­նի­շը հա­սա­րա­կութ­յան մեջ չա­փից ա­վե­լի ցածր է: Եվ այդ ցածր վար­կա­նի­շը ծանր բեռ է ­Նի­կո­լի եւ իր ամ­բողջ թի­մի հա­մար: ­Կար­ծես թե, Ա­լեն ­Սի­մոն­յա­նի գլխին իս­կա­պես կու­տակ­վում են ամ­պեր: Իր եղ­բոր կնոջ հետ կապ­ված քրեա­կան գոր­ծը շա­րու­նակ­վում է ծա­վալ­վել: Է­կո­նո­մի­կա­յի նա­խա­րա­րութ­յան նո­րա­նոր բարձր պաշ­տոն­յա­ներ հայտն­վում են ճա­ղե­րի հե­տե­ւում: Ըստ լու­րե­րի` ­Վա­հան Քե­րոբ­յա­նի հար­ցը նույն­պես մոտ ա­պա­գա­յում կլուծ­վի: ՔՊ-ա­կան­նե­րը, ո­րոնք զրկվել են «յու­ղոտ» պա­տառ­նե­րից Ա­լեն ­Սի­մոն­յա­նի տար­բեր տնտե­սա­կան գոր­ծըն­թաց­նե­րի մի­ջամ­տե­լու արդ­յուն­քում, տրտնջում են, որ ԱԺ նա­խա­գա­հի ցածր վար­կա­նի­շը «մրո­տում» է բո­լո­րին: ՔՊ-ա­կան­նե­րը նաեւ նշում են, որ ­Նի­կո­լին այս աս­տի­ճան փրփրած դեռ չեն տե­սել: ­Հի­շեց­նենք նաեւ, որ Ա­լեն ­Սի­մոն­յա­նը նույն­պես ներ­կա­յաց­նում է ծայ­րա­հեղ սո­րո­սա­կան­նե­րի իշ­խա­նա­կան թեե­ւը: Այդ թե­ւի շուն­չը ­Նի­կո­լն ա­նընդ­հատ զգում է իր ծոծ­րա­կին: Եվ ­Նի­կո­լի ա­րեւմտ­յան կար­գադ­րիչ­նե­րը մշտա­պես ակ­նար­կում են, որ կա­րող են հեշ­տութ­յամբ ­Նի­կո­լին փո­խա­րի­նել այդ թե­ւի ո­րե­ւէ ներ­կա­յա­ցուց­չով:

Զ­գա­լով իր ան­մի­ջա­կան շե­ֆի թույլ վի­ճա­կը` կտրուկ ակ­տի­վա­ցավ ԱԺ փոխ­նա­խա­գահ ­Հա­կոբ Ար­շակ­յա­նը, ո­րը ՔՊ-ա­կան­նե­րի մեջ ու­նի ­Նի­կո­լին ան­վերջ նվիր­վա­ծի հա­մա­րում: Ար­շակ­յա­նը սկսեց կրկնել ­Նի­կո­լի թե­զե­րը, ո­րը վեր­ջինս հնչեց­րեց ­Հան­րա­յին ռա­դիո­յում եւ բա­վա­կա­նին տկա­րա­միտ, բայց բո­ցա­վառ ճա­ռե­րով սկսեց դոշ տալ ­Նի­կո­լի «ցլաա­նաս­նա­գո­մա­յին» գա­ղա­փա­րա­խո­սութ­յա­նը: Ակն­հայտ է, որ Ար­շակ­յա­նը քնում ու ե­րա­զում տես­նում է ար­դեն ի­րեն Ա­լեն ­Սի­մոն­յա­նի բազ­կա­թո­ռին:

Ա­լեն ­Սի­մոն­յա­նի եւ ԱԽՔ Ար­մեն Գ­րի­գոր­յա­նի մի­ջեւ նույն­պես կա սուր մրցակ­ցութ­յուն: Այս եր­կու­սը փոր­ձում են ի­րենց դրսե­ւո­րել որ­պես ծայ­րա­հեղ սո­րո­սա­կան թե­ւի ա­ռաջ­նորդ, ին­չն իր հեր­թին նշա­նա­կում է վար­չա­պե­տի ա­թո­ռի հա­վակ­նորդ: Ընդ ո­րում, ե­թե Ար­մեն Գ­րի­գոր­յա­նը շփման եզ­րեր ու­նի ­Մեծ Բ­րի­տա­նիա­յի հե­տա­խու­զութ­յան հետ, ա­պա Ա­լեն ­Սի­մոն­յա­նը հեն­վում է դրսի իր քա­ղա­քա­կան կա­պե­րի, իսկ ներ­սում` ­Հա­յաս­տա­նի գլխա­վոր օ­լի­գարխ ­Խա­չա­տուր ­Սու­քիաս­յա­նի լայն հնա­րա­վո­րութ­յուն­նե­րի վրա: ­Պա­տա­հա­կան չեն այն խո­սակ­ցութ­յուն­նե­րը, որ վեր­ջինս ակ­տի­վո­րեն ա­ռաջ է տա­նում ­Նի­կո­լին Ա­լե­նով փո­խա­րի­նե­լու գա­ղա­փա­րը: Եվ ե­թե Ա­րեւ­մուտ­քը ո­րո­շի, որ ժա­մա­նա­կան է ­Նի­կո­լին ու­ղար­կել ­Կա­նա­դա վաս­տա­կած հանգս­տի, ա­պա վար­չա­պե­տի ա­թո­ռի այդ եր­կու հա­վակ­նորդ­նե­րի մի­ջեւ կծա­վալ­վի կա­տա­ղի պայ­քար:

Ինչ վե­րա­բե­րում է ­Նի­կո­լին, ա­պա նրա ա­ռաջ կանգ­նած են ար­դեն գրեթ ան­լու­ծե­լի խնդիր­ներ: ­Նախ խա­ղա­ղութ­յան պայ­մա­նագ­րի կնքել-չկնքե­լու հար­ցը եւ դրա հետ կապ­ված նոր սահ­մա­նադ­րութ­յան հան­րաք­վեի անց­կա­ցու­մը: Ե­թե դրան գու­մար­վի նաեւ Ե­րե­ւա­նի ա­վա­գա­նու նոր ընտ­րութ­յուն­նե­րը, ա­պա հա­վա­նա­բար ­Նի­կո­լն այս ծան­րութ­յան տա­կից դուրս չի գա: ­Գու­ցե, նա փոր­ձի բո­լոր հար­ցե­րը լու­ծել ար­տա­հերթ ընտ­րութ­յուն­նե­րում իր հաղ­թա­նա­կով, սա­կայն դա էլ միան­շա­նակ չէ: ­Փա­շին­յա­նի վար­կա­նի­շը շա­րու­նա­կում է իջ­նել սրընթաց տեմ­պե­րով. Ե­թե անցյալ տար­վա նո­յեմ­բե­րին նրան վստա­հում էին 33.6 տո­կո­սը, ա­պա այս տար­վա հուն­վա­րին այդ ցու­ցա­նի­շը ըն­կավ մին­չեւ 29: Այս­պի­սի ահ­ռե­լի խնդիր­նե­րի պա­րա­գա­յում այս­պի­սի հեղ­հե­ղուկ վար­կա­նի­շով ­Նի­կո­լը հայտն­վել է փա­կու­ղու մեջ, եւ ոչ մի ե­րե­ւա­կա­յա­կան «խա­ղա­ղութ­յան խաչ­մե­րուկ» այ­լեւս նրան չի օգ­նի:

Ա. ­ՀՈՎ­ՀԱՆ­ՆԻՍ­ՅԱՆ

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Երբ Աստված ապրում է մարդու մեջ, մաքրում է նրանՆախընտրական պաստառ պոկելու գործով ձերբակալվածը Նուբարաշենի հոգեբուժարանում ինքնասպան է եղել. Factor.amՎարորդական իրավունքից զրկվածները կրկին մեքենա կվարեն՝ առանց քննության․ ՓաշինյանԻրանը հայտարարել է Հորմուզի նեղուցով անցնելու տուրքերի կարգը շուտով հրապարակելու մասինԱնկարայի կեղտոտ խաղը Թեհրանի նկատմամբԲարձր եմ գնահատում Ձեր դիրքորոշումը Իրանի դեմ տեղի ունեցած ագրեuիայի վերաբերյալ․ Փեզեշքիան Համանման ախտանիշներով տառապող մեկ այլ քաղաքացի էլ 8 տարի առաջ հայտարարել էր, որ Արցախը Հայաստան է և վերջ. Արցախցի քաղաքագետԱմենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց մշակույթի մի խումբ գործիչներիԻնչպես են մերժում Փաշինյանին. քաղաքացիները չեն վերցնում նրա «քարտեզը»Հորմուզի նեղուցում ԻՀՊԿ-ն նավթատար է գրավել (Տեսանյութ)Գերմանիայից արտաքսված ՀՀ քաղաքացիներ տեղափոխող նոր ինքնաթիռ է եկել Հայաստան Իրանի հեռուստատեսությունը հանրությանը սովորեցնում է AK-47 ավտոմատ օգտագործել (Տեսանյութ)Քաղաքացին մերժեց Փաշինյանի մեկնած քարտեզը. «Կիսատ Հայաստան է» Հայաստանը բազմաթիվ թելերով կապված է Ռուսաստանի հետ, իսկ սա Փաշինյանը շատ լավ է հասկանում. ՔաղաքագետԹագավորներս ծնվեցին. Մանրիկյանը կրկնակի հայր է դարձելՇՏԱՊ. Կա մի ՔՊ-ական բարձրաստիճան պաշտոնյա, ով իր վարքով ու պահվածքով փորձում է վնասելԵԱ. Մ17 ԸՄԲԻՇ ՍՈՒՐԵՆ ԻՇԽԱՆՅԱՆԸ ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ՄՐՑԱԿՑԻՆ ՏՊԱՎՈՐԻՉ ՀԱՂԹԱՆԱԿՈՎ ԵԶՐԱՓԱԿՉՈՒՄ ԷԲԱՑ ՉԹՈՂԵՔ. Նախընտրական կտրուկ շրջադարձ. Հայտնի շամանը բացառիկ կանխատեսում է անելուՈւմ քվեարկել. քաղաքական գործիչները կոչ են անում անպայման մասնակցել ընտրություններինՇոգ եղանակին աշխատելը կարող է հանգեցնել ուղեղի հիպօքսիայի

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված