Էշին նստելը մի այիբ է, իջնելը՝ երկու ՈՒՂԻՂ. Արդյոք Նիկոլը կգնա արտահերթի. Հայկ Բաբուխանյան Բաթում մեկնելիս կայծակը հարվածել է թուրք ֆուտբոլիստներին տեղափոխող ինքնաթիռին Դինոզավրերի քոչարին եւ սատանիզմի շոուն՝ «առաջադեմ մշակույթ», իսկ հաղթական ֆիդայական պարը՝ հանցանք Նոյեմբերի 27. Օչվա խոսք Բրիտանիայի պաշտպանության նախարարությունը չի կարողանում գտնել իր վետերան պահեստազորայինների գրեթե կեսին Պատտայայում ռուս տղամարն ընկել է 15-րդ հարկից և ողջ է մնացել Ռուսական ռազմական փորձագետներ. Լենինգրադի մարզի վրա հարձակումը վերահսկվել է ՆԱՏՕ-ի շտաբ-բնակարանի կողմից Լուսանկարներում Խարկովի ավիացիոն ինստիտուտն է՝ «Գերանիում» հրթիռային անօդաչուների հարվածներից հետո Իրանի հարցով Թուրքիայի վրա ԱՄՆ-ի ճնշումն այս անգամ չաշխատեց

Գետինը մտնեն ձեր նման ուսուցիչները, ինչո՞ւ եք սերնդին խաբեբայության եւ խարդախության վարժեցնում. Ալեքսանյան

Թեմա

ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի հրաժարականի պահանջով ակցիաները կշարունակվեն. առաջիկա ակցիան նախատեսվում է փետրվարի 14-ին, ժամը՝ 15:00-ին կրկին ԿԳՄՍ նախարարության դիմաց: Մասնավորապես՝ «Հայոց պատմության» 7-րդ դասարանի դասագրքում եւ ընդհանրապես դպրոցական այլ դասագրքերում առկա խեղաթյուրված բովանդակությունը դարձավ պատճառ՝ մի շարք մտավորականների, մանկավարժների, հասարակական եւ մշակութային գործիչների համախմբվելու եւ օրակարգային դարձնելու ԿԳՄՍ նախարարի հրաժարականը:

Ըստ վաստակաշատ մանկավարժ ԳՅՈՒԼՆԱՐԱ ԱԼԵՔՍԱՆՅԱՆԻ, այս ամենը հետեւանքն է կրթության եւ դաստիարակության ազգային հայեցակարգի բացակայության:

— Արդեն տեւական ժամանակ է ես ճչում եմ այդ մասին, բայց լսող չկա: Մենք չունենք ուսուցման եւ դաստիարակության հայեցակարգ: Ընդ որում՝ մեկն առանց մյուսի գոյություն ունենալ չի կարող, այդ երկուսի գեղեցիկ ներդաշնակությունն է, որ կրթում է մարդուն եւ դարձնում քաղաքացի: Մինչդեռ Ժաննա Անդրեասյանն անգամ չի պատկերացնում, թե որտեղ է աշխատում: Այնպես որ, Ժաննա՛, եթե ուզում ես գոնե ապագայում դատարանում դատվել մի քիչ մարդավարի, հեռացի՛ր, գնա՛: Այսօր ուսուցիչները խաբում են մեր երեխաներին, բազմիցս խոսել եմ նրանց հետ, ասում են՝ դասագիրքը սեղանին դրված է, բայց մենք հին դասագրքով ենք աշխատում: Ամո՛թ բոլոր այդպիսի ուսուցիչներին, գետինը մտնեն ձեր նման ուսուցիչները, ինչո՞ւ եք սերնդին խաբեբայության եւ խարդախության վարժեցնում: Չէ որ վաղը մյուս օրը, եթե Ժաննա Անդրեասյանի նման մի նախարար էլ այդ երեխաները դառնան, մեղավորը դուք կլինեք: Ուսուցի՛չ, ուշքի արի, տե՛ր կանգնիր քո կոչմանը:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ