Իշխանության ներսում եվս մտահոգների պակաս չկա Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 26-ին Ռուսաստանը և Վրաստանը կարող են ուղիղ բանակցություններ սկսել Մոսկվայում և Թբիլիսիում. Կոբախիձե Երբ պարեկը կուչ է գալիս բլոգերի առաջ, բա էլ ինչպե՞ս են գող ու «բառիգ» բռնելու Իրանական կողմում կա բացասական տրամադրվածություն`թրիփփ նախագիծի վերաբերյալ․ Միսակյան Դեմ եմ քաղաքական մոնոպոլյային. Երվանդ Թարվերդյան Դեկտեմբերին Երեւանում խցանումների կոլապս կլինի. Գեւորգ Ստեփանյան Այս իշխանությունը 8 տարում 20 վագոն չկարողացավ ավելացնել, ուր մնաց՝ մետրո կառուցի․ Մնացականյան Հանգիստ նստեք տեղներդ․․․ Կինոմոսկվայի վրա ավտոմшտներով պարում էին, ավելի աբսուրդ տեսարան դժվար է պատկերացնել. Փաշինյանը՝ Ավոյի մասին պատմող ֆիլմի պրեմիերայի օրվան անդրադարձավ

Հասկացեք պատահական մարդը չի կարող դառնալ երկրի ղեկավար

Ներքաղաքական

Տիգրան Աթոյանն իր էջում գրում է

Ինձ թվում է եկել է մեր ազգի համար հասկանալու օրհասական պահը , որ մեզ պետք է Հայամետ , փորձառու , մեծ արտաքին կապերով , դիվանագետ առաջնորդ ։
Հերիք է հրեշտակի թեվերով , անմեղ դեմքով , կյանքի ընթացքում ոչ մի մեղք չգործած , սպիտակ թևավոր ձին հեծած փրկիչ ման գաք , նրանք միայն հեքիաթներում են ապրում!!!!


Ազգ ջան մեզ 2018թ խրատ չեղա՞վ , բացեմ մի գաղտնիք` հասկացեք պատահական մարդը չի կարող դառնալ երկրի ղեկավար, ԱՆՀՆԱՐ Է ԱՇԽԱՐՀԸ ՂԵԿԱՎԱՐՈՒՄ ԵՆ ՀԶՈՐՆԵՐԸ ՈՐՈՆՔ ՍԱՌՆԱՍԻՐՏ ԵՆ և ՉԵՆ ՏՐՎՈՒՄ ՄԱՐԴԿԱՅԻՆ ՍՈՎՈՐԱԿԱՆ ԶԳԱՑՄՈՒՆՔՆԵՐԻՆ , ԱՅԼ ԿՈՆԿՐԵՏ ՇԱՐԺՎՈՒՄ ԵՆ ՇԱՀԱՌՈՒ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅԱՄԲ , ԱՌԱՎԵԼ ԵՎՍ ՄԵՐ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԻ ՄԱՍՈՎ  !!!
Ի՞նչ է մեզ պետք !!!
ԱՇԽԱՐՀԸ ՍԻՐՈՒՄ Է ՈՒԺԵՂՆԵՐԻՆ և ԽԵԼԱՑԻՆԵՐԻՆ‼️

1) Ուշքի գալ , դուրս գալ թմբիրից և իլյուզիայից , հանել մեր միջից անտարբերությունը սեփական երկրի նկատմամբ , վերացնել միտումնավոր , արհեստականորեն ներարկված ատելությունը Հայը Հայի նկատմամբ , դատել սառը և կոնկրետ փաստերով այլ ոչ թե նիկոլի կողմից հնարված և շատ ու շատ իբր ընդդիմադիր ձևացող , մի քանի կուսակցություն փոխած և տաք անկյուն ման եկող մարդկանց բերաններով արտահայտվող , մոնիպուլացնող արդեն ստանդարտ դարձած ստերով և հեքիաթներով , որով վեց տարի քայքայեցին մեր հայրենիքը և ազգը որի շնորհիվ կորցրեցինք Արցախը , հաղթական պատիվը ու հարգանքը աշխարհի մոտ և ունեցանք հազարավոր զոհեր!!!

2) Հավաքվել այն առաջնորդի շուրջ ով Հայամետ է , պետականամետ, ունի դրացիական հզոր կապեր գերտերությունների ղեկավարների հետ , որի հետ հաշվի կնստեն և ձայնը լսելի կլինի ։ Հիշե'ք աշխարհը  հաշվի է նստում խելացիների և հզորների հետ!!!

 3) Վերականգնել մեր երբեմնի հաղթանակած ոգին, ծնկաչոք աղոթել մեր Աստծուն և Քրիստոսին , մեծարենք և փառաբանենք մեր Հայ Առաքելական Եկեղեցին, սկսենք նորից հավատալ Հայի անկոտրուն ուժին , դեն նետենք հիասթափությունը , վախը և ազգին քայքայելու համար ներարկած պառակտումը և սուտը , վերադառնանք հայկական ընտանեկան արժեքներին և ավանդույթներին` որտեղ տղամարդը հերոս զինվոր էր , օրինակ և մեծություն երեխաների համար իսկ մայրը օջախի սրբությունն  և տան սյունը, իսկ բարոյականությունը մեծ արժեք և պարծանք Հայի օջախում !!!

Ազգ ջան հիշեք մեր պատմության ընթացքում քանի անգամ է Հայը վերածնվել և կրկին կերտել հաղթանակներ ու պետություն ։ Հիասթափվել կամ կոտրվել ՉԿԱ !!!  Մենք պարտական ենք մեր Հայրենիքին և ապագա սերունդներին !!!
Ես հավատում եմ մենք ունենալու ենք հզոր Հայրենիք ‼️2024թ լինելու ծանր , բայց արժանապատիվ պայքարի տարի

Առաջ Աստված 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ