Տեսախցիկը ֆիքսել է Ուկրաինային հասցված հերթական հարվածի պահը (Տեսանյութ) Ուկրաինային «սև ձմեռ» է սպասում. Ուկրաինական աղբյուր Ոչ մի հրադադար չի լինի. Լավրով Թրամփը պատրաստում է նոր առաջարկներ Մոսկվային՝ տնտեսական և քաղաքական օգուտներով Ռուսները խոցել են ուկրաինական գազի արդյունահանման օբյեկտը Ռադայի պատգամավորները ծանր քննադատությամբ հարձակվել են Զելենսկու վրա՝ Թրամփի հետ նրա հակամարտության համար Կատարի էմիրի օրինակով՝ Եգիպտոսի նախագահը նույնպես զգուշացրեց իր երկրի քաղաքացիներին պատրաստվել ամենավատ սցենարին Բաքվում ընթացող խոշոր համաժողովն առանց սկանդալների չանցավ Վայոց Ձորի մարզպետը արջի ծառայություն է մատուցում իրեն մարզպետ կարգած ՔՊ-ին ՇՏԱՊ. Առկա է վեբկայք, որտեղ տեղադրված են ՀՀ քաղաքացիների տեսանյութերն ու լուսանկարները, որոնք արվել են հասարակական զուգարաններում

Մարզերից մեկում տնօրենը կնոջը բռնել է մեկ այլ տնօրենի առանձնատանը, երկաթե ձողով ծեծել է ու սպառնացել

Քրեական

Հունվարի 26-ին կողոպուտի դեպք է տեղի ունեցել մարզերից մեկում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, տվյալ մարզի ոստիկանության տարածքային բաժնի պրոֆիլակտիկայի ավագ տեսուչը օպերատիվ տեղեկություններ է ստացել, որ իր կողմից  սպասարկվող  վարչական տարածքի բնակիչներ ոմն Մ․ Տ․-ի և Վ․ Մ․-ի միջև անձնական հարցերի շուրջ վիճաբանություն է տեղի ունեցել, որի ժամանակ Մ․ Տ․-ն ծեծի է ենթարկել Վ․ Մ․-ին։

Ոստիկանության տարածքային բաժնի ծառայողների կողմից ձեռնարկվում է անհրաժեշտ օպերատիվ հետախուզական միջոցառումներ և պարզվում է, որ Վ․ Մ․-ն 34 տարեկան է, ով աշխատում է տեղամասերից մեկում տնօրեն, իսկ Մ․ Տ․-ն 32 տարեկան է, ով աշխատում է մարզում հայտնի ընկերություններից մեկի տնօրեն։Գ․ Շամշյանի տեղեկություններով պարզվել է, որ Վ․ Մ․-ն «Ինստագրամ» սոցիալական կայքի միջոցով նամակագրական կապի մեջ է մտել  Մ․ Տ․-ի կնոջ հետ և 1 օր առաջ կնոջը ժամադրել է իր առանձնատանը։

Հանդիպումը տեղի է ունեցել ժամը 23։00-ի սահմաններում և Վ․ Մ․-ն այցելել է նշված վայր, որտեղ էլ Մ․ Տ․-ն ձեռքին եղած երկաթե ձողով հարվածներ է հասցրել Վ․ Մ․-ի գլխին ապա ձեռքերով և ոտքերով հարվածներ հասցրել մարմնի տարբեր մասերին, ինչից վերջինս ուշագնաց է եղել ապա Մ․ Տ․- ն կապել է Վ․ Մ․-ի ձեռքերը, այդ վիճակում նորից ծեծի ենթարկել իսկ հետո բացահայտ հափշտակել նրան պատկանող բջջային հեռախոսը, իսկ որոշ ժամանակ անց մեկ այլ անձի միջոցով հեռախոսը հետ է վերադարձրել։

Պարզվել է նաև, որ Մ․ Տ․-ն հրազենի փողը ուղղել է Վ․ Մ․-ի սեռական օրգանի ուղղությամբ և սպառնացել է, որ կսպանի։

Ոստիկանության մարզային վարչության և ոստիկանության տարածքային բաժնի ծառայողների կողմից Մ․ Տ․-ն հայտնաբերվել է և տեղափոխվել ոստիկանություն, որտեղից էլ նրան ներկայացրել են Հայաստանի Քննչական կոմիտեի տվյալ մարզային քննչական վարչության տարածքային քննչական բաժին, որտեղ կողոպուտ կատարելու փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Մ․ Տ․-ն քննիչի որոշմամբ ձերբակալվել է և տեղափոխվել ձերբակալվածների պահման վայր։ Նախաքննության շահերից ելնելով որոշ մանրամասներ չենք հայտնում։

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ