Իշխանության ներսում եվս մտահոգների պակաս չկա Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 26-ին Ռուսաստանը և Վրաստանը կարող են ուղիղ բանակցություններ սկսել Մոսկվայում և Թբիլիսիում. Կոբախիձե Երբ պարեկը կուչ է գալիս բլոգերի առաջ, բա էլ ինչպե՞ս են գող ու «բառիգ» բռնելու Իրանական կողմում կա բացասական տրամադրվածություն`թրիփփ նախագիծի վերաբերյալ․ Միսակյան Դեմ եմ քաղաքական մոնոպոլյային. Երվանդ Թարվերդյան Դեկտեմբերին Երեւանում խցանումների կոլապս կլինի. Գեւորգ Ստեփանյան Այս իշխանությունը 8 տարում 20 վագոն չկարողացավ ավելացնել, ուր մնաց՝ մետրո կառուցի․ Մնացականյան Հանգիստ նստեք տեղներդ․․․ Կինոմոսկվայի վրա ավտոմшտներով պարում էին, ավելի աբսուրդ տեսարան դժվար է պատկերացնել. Փաշինյանը՝ Ավոյի մասին պատմող ֆիլմի պրեմիերայի օրվան անդրադարձավ

Ընդդիմադիր խմբակցությունները մտադիր են բոյկոտել Երևանի ավագանու նիստերը և քվորում չապահովել

Ներքաղաքական

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, երեկ Վարդան Ղուկասյանը հայտարարություն տարածեց, որ «Հանրային ձայն» խմբակցությունը այլևս չի մասնակցելու Երևանի ավագանու նիստերին։ 

Հայտարարությունից հետո Երևանի ավագանու ընդդմադիր խմբակցությունները՝ «Ազգային առաջընթաց»-ը և «Մայր Հայաստան»-ը, որոշել են միանալ բոյկոտին: Այսօր տեղի է ունեցել իրավական հանձնաժողովի նիստ, որին ընդդիմադիրներից ոչ ոք ներկա չի եղել և այն չի կայացել։ Նրանք մտադրված են նաև ավագանու երեք նիստերին չներկայանալ:

Նկատենք, որ ավագանու երեք նիստերին չմասնակցելու արդյունքում քվորում չի ապահովվի, ավագանին կցրվի եւ հնարավոր կլինի կազմակերպել նոր ընտրություններ։

Ավելի վաղ` Վարդան Ղուկասյանը հայտարարել էր.

«Սիրելի Երեւանցիներ, շուրջ 23.000 մեզ վստահողներ: Ես՝ Վարդան Ղուկասյանս, ուզում եմ տեղեկացնել իմ հետեւյալ ՔԱՂԱՔԱԿԱՆ որոշման մասին: Հավատացեք, որ ամեն ջանք գործադրել եմ երեւանցիների հոգսերը հնարավորինս թեթեւացնելու համար:

Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը, փետրվարի 7-ին ՔՊ գումարած արտահերթ նիստի օրակարգը, եկել եմ մի անխուսափելի որոշման:  Այժմ ԵՐԵՒԱՆՈՒՄ արտահերթ խնդիր եմ համարում Ավինյանին եւ իր ՔՊ թիմին: Ուստի իմ որոշմամբ, Հանրային Ձայն ֆրակցիան այլեւս չի մասնակցելու ոչ մի ավագանու նիստի: Երեւանում պետք է անցկացվի ԱՎԱԳԱՆՈՒ նոր ընտրություններ»,- նշել էր նա:

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ