Երբ Աստված ապրում է մարդու մեջ, մաքրում է նրան Նախընտրական պաստառ պոկելու գործով ձերբակալվածը Նուբարաշենի հոգեբուժարանում ինքնասպան է եղել. Factor.am Վարորդական իրավունքից զրկվածները կրկին մեքենա կվարեն՝ առանց քննության․ Փաշինյան Անկարայի կեղտոտ խաղը Թեհրանի նկատմամբ Համանման ախտանիշներով տառապող մեկ այլ քաղաքացի էլ 8 տարի առաջ հայտարարել էր, որ Արցախը Հայաստան է և վերջ. Արցախցի քաղաքագետ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց մշակույթի մի խումբ գործիչների Հորմուզի նեղուցում ԻՀՊԿ-ն նավթատար է գրավել (Տեսանյութ) Իրանի հեռուստատեսությունը հանրությանը սովորեցնում է AK-47 ավտոմատ օգտագործել (Տեսանյութ) Հայաստանը բազմաթիվ թելերով կապված է Ռուսաստանի հետ, իսկ սա Փաշինյանը շատ լավ է հասկանում. Քաղաքագետ Թագավորներս ծնվեցին. Մանրիկյանը կրկնակի հայր է դարձել

ՀԱՅՐԵՆԻՔԻ ՎԵՐԱՖՈՐՄԱՏԱՎՈՐՄԱՆ ՎԵՐՋԻՆ ՓՈՒԼԸ

Վերլուծություն

ՀԱՅՐԵՆԻՔԻ ՎԵՐԱՖՈՐՄԱՏԱՎՈՐՄԱՆ ՎԵՐՋԻՆ ՓՈՒԼԸ

Եվ այս­պես Նի­կո­լը ազ­դա­րա­րեց Հա­յաս­տա­նի վե­րա­ֆոր­մա­տա­վոր­ման վեր­ջին փու­լը, ո­րի արդ­յուն­քում Հա­յաս­տա­նը դառ­նա­լու է Թուր­քիա­յի են­թա­կա մի տա­րածք, իսկ հա­յազ­գի բնակ­չութ­յու­նը պետք է մո­ռա­նա իր բո­լոր իղ­ձե­րը եւ կա­մաց-կա­մաց լքե­լով Հա­յաս­տա­նը ու խառն­վե­լով այ­լազ­գի­նե­րի հետ` դառ­նա Հա­յաս­տա­նում ազ­գա­յին փոք­րա­մաս­նութ­յուն:

Այս սար­սա­փե­լի ծրագ­րի էութ­յու­նը Նի­կո­լը բա­ցա­հայ­տեց Հան­րա­յին ռա­դիո­յում տված իր հար­ցազ­րույ­ցի մեջ: Ա­սենք, որ այս­տեղ նույն­պես սիմ­վո­լիզմ կա: 2018-ին Հան­րա­յին ռա­դիո­յի գրա­վու­մով Նի­կո­լը ազ­դա­դա­րեց հե­ղաշրջ­ման սկիզ­բը, եւ այժմ պա­տա­հա­կան չէ, որ Հա­յաս­տա­նի վե­րա­ֆոր­մա­տա­վոր­ման վեր­ջին փու­լը ազ­դա­րար­վեց Հան­րա­յին ռա­դիո­յում:

Ե­թե կարճ ներ­կա­յաց­նենք Նի­կո­լի ա­սա­ծը, ա­պա ստաց­վում է, որ մենք պետք է հրա­ժար­վենք հայ լի­նե­լուց, որ­պես­զի թուր­քը մեզ չմոր­թի: Սա բնավ էլ նոր միտք չէ: Ե­թե ժա­մա­նա­կին մեր նախ­նի­նե­րը հրա­ժար­վեին մեր հա­վատ­քից, լեզ­վից, ա­վան­դույթ­նե­րից, մշա­կույ­թից, ա­պա թուր­քը ցե­ղաս­պա­նութ­յուն չէր ա­նի, մեր տա­րածք­նե­րը չէր օ­կու­պաց­նի, քա­նի որ մենք ար­դեն չէինք լի­նի: Մեր փո­խա­րեն կլի­նեին թուր­քեր «հա­յի ա­չե­րով»: Ընդ ո­րում, Նի­կո­լը միա­կը չէ պատ­մութ­յան ըն­թաց­քում, ով ա­ռա­ջար­կում է հրա­ժար­վել հա­յե­ցի ա­մեն ին­չից, որ­պես­զի թուր­քը մեզ չմոր­թի: Սա­կայն պատ­մութ­յան ըն­թաց­քում հայ ժո­ղո­վուր­դը միշտ էլ ծնել է այն­պի­սի հե­րոս­ներ, ով­քեր հա­կա­ռակ­վել են թե՛ դրսի, թե՛ ներ­սի թշնա­մուն:

ԼԵԳԻՏԻՄ ՆՊԱՏԱԿՆԵՐ ԹՈՒՐՔԵՐԻ ՀԱՄԱՐ

Եվ այս­պես Նի­կո­լը հռչա­կում է, որ «շատ կա­րե­ւոր է ու­նե­նալ լե­գի­տիմ նպա­տակ­ներ»: Ըստ ի­րեն` լե­գի­տիմ են այն նպա­տակ­նե­րը, ո­րոնք «ար­տա­քին աշ­խար­հի հա­մար հաս­կա­նա­լի են­…ո­րով­հե­տեւ, ե­թե մեր ներ­քին ըն­կալ­ման եւ ար­տա­քին ըն­կալ­ման մի­ջեւ դի­սո­նանս կա, այդ դի­սո­նան­սի մեջ է գե­նե­րաց­վում անվ­տան­գա­յին սպառ­նա­լի­քը»:

­Հա­վա­նա­բար, ար­տա­քին աշ­խար­հի մա­սին Նի­կո­լի պատ­կե­րա­ցում­նե­րը սահ­մա­նա­փակ­վում են Թուր­քիա­յով եւ Ադր­բե­ջա­նով: Հենց ի­րենց աչ­քե­րում է, որ Նի­կո­լը փոր­ձում է «լե­գի­տիմ նպա­տակ­ներ» դնել, որ­պես­զի չա­ռա­ջա­նա «դի­սո­նանս»: Սա­կայն այն, որ այդ դի­սո­նան­սը ա­ռա­ջա­ցել է Ռու­սաս­տա­նի հետ, եւ Նի­կո­լը, սկսած 2018 թվա­կա­նից, ա­մեն ինչ ա­նում է, որ այդ դի­սո­նան­սը խո­րա­նա, այ դա նա չի նկա­տում:

Ըստ ի­րեն` պետք է ար­տա­քին աշ­խար­հի հետ «խզում չա­ռա­ջա­նա, եւ այդ խզման տե­ղում չա­ռա­ջա­նա այն նե­գա­տիվ է­ներ­գիան, ո­րը բե­րում է անվ­տան­գա­յին սպա­նա­լի­քի եւ դրա ի­րա­գործ­ման»: Սա­կայն հենց Նի­կո­լի մեղ­քով ա­ռա­ջա­ցավ խզում մեր ան­վտան­գութ­յան ար­տա­քին աշ­խար­հում միակ ա­ջակ­ցո­ղի` Ռու­սաս­տա­նի հետ, եւ դա բե­րեց թուր­քե­րի կող­մից անվ­տան­գա­յին սպառ­նա­լի­քի այն­պի­սի ի­րա­գործ­ման, ո­րի արդ­յուն­քում մենք կորց­րինք թե՛ Ար­ցա­խը, եւ թե՛ 30, իսկ ե­թե ա­վե­լի խո­րը նա­յենք` 200 տա­րի­նե­րի ըն­թաց­քում ստեղծ­ված անվ­տան­գա­յին հա­մա­կար­գը:

«Ես լե­գի­տի­մութ­յու­նը տես­նում եմ Հա­յաս­տա­նի մի­ջազ­գա­յա­նո­րեն ճա­նաչ­ված սահ­մա­նի մեջ»,- հայ­տա­րա­րում է Նի­կո­լը: Սա­կայն հենց այդ հայ­տա­րա­րութ­յու­նը , ա­վե­լի ճիշտ այն, որ նա Ար­ցա­խը հայ­տա­րա­րեց Ադր­բե­ջա­նի մաս, բե­րեց Ար­ցա­խի վերջ­նա­կան կորս­տի եւ 100 հա­զար նոր փախս­տա­կան­նե­րի: Եվ ա­վե­լին, դրա­նից հե­տո Ադր­բե­ջա­նը կա­րո­ղա­ցավ զավ­թել Նի­կո­լի ա­սած Հա­յաս­տա­նի «լե­գի­տիմ տա­րած­քի» մի մա­սը:

­Նի­կո­լն ա­նընդ­հատ փոր­ձում է հա­կադ­րել ի­րար «Հայ­րե­նիք» եւ «Պե­տութ­յուն» հաս­կա­ցութ­յուն­նե­րը: Եր­կար-բա­րակ փի­լի­սո­փա­յում է, որ «դեռ չենք դար­ձել պե­տա­կան ժո­ղո­վուրդ»: Սա­կայն հայ­րե­նի­քը ստո­րա­դա­սե­լով պե­տութ­յա­նը` նա այն­պես էլ չի գի­տակ­ցում, որ պե­տութ­յու­նը կա­րող ես կորց­նել, սա­կայն ե­թե հայ­րե­նի­քը կո­րած չէ, մի օր պե­տութ­յու­նը կվե­րա­կանգն­վի: Բայց ե­թե հայ­րե­նիքդ կորց­րիր, պե­տութ­յուն այ­լեւս եր­բեք չես վե­րա­կան­գի: Նի­կո­լը չի էլ թաքց­նում ,որ իր նպա­տակն է հայ ազ­գը ոչն­չաց­նել որ­պես քա­ղա­քա­կան միա­վոր եւ լու­ծել այն Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տութ­յան ժո­ղո­վուրդ հաս­կա­ցութ­յան մեջ: Ըստ նրա` ազ­գը պետք է դառ­նա ժո­ղո­վուրդ` «Ինչ տար­բե­րութ­յույն ազ­գի եւ ժո­ղովր­դի մի­ջեւ, ո­րով­հե­տեւ ազ­գը էթ­նիկ ըն­կա­լում է, իսկ ժո­ղո­վուր­դը սահ­մա­նա­դիրն է»: Հենց այս նպա­տա­կով նա ոչն­չաց­նում է հա­յոց պատ­մութ­յուն, հա­յոց բա­նակ հաս­կա­ցութ­յուն­նե­րը` դրանք փո­խա­րի­նե­լով Հա­յաս­տա­նի պատ­մութ­յու­նով եւ Հա­յաս­տա­նի բա­նա­կով:

Հն­դիկ­նե­րի, պա­կիս­տան­ցի­նե­րի եւ այ­լոց նպա­տա­կամղ­ված եւ ա­ռա­ջան­ցիկ տեմ­պե­րով ներ­գար­վու­մը Հա­յաս­տա­նի ժո­ղովր­դի մեջ նույն թուր­քա­կան ծրագ­րի մասն է: Բա­ցի այդ, Ադր­բե­ջա­նը պա­հան­ջում է, որ­պես­զի Հա­յաս­տան տե­ղա­փոխ­վեն ժա­մա­նա­կին այս­տե­ղից հե­ռա­ցած ադր­բե­ջան­ցի­նե­րը եւ նրանց սե­րունդ­նե­րը, եւ կա­րող ենք չկաս­կա­ծել, որ Նի­կո­լը ինչ­պես Ա­լիե­ւի բո­լոր պա­հանջ­նե­րին, այս մե­կին էլ հա­մա­ձայն­ել է: Եվ սրանք նույն­պես դառ­նա­լու են «Հա­յաս­տա­նի ժո­ղո­վուրդ»: Իսկ հայ ազ­գը, ո­րը, ըստ Նի­կո­լի, պետք է դառ­նա եւս Հա­յաս­տա­նի ժո­ղովր­դի մի մա­սը, ռե­կոր­դա­յին ար­տա­գաղ­թի թվե­րով է այ­սօր չափ­վում: Եվ թե որ լեզ­վով է խո­սե­լու եւ գրե­լու Հա­յաս­տա­նի ժո­ղո­վուր­դը մի 20-30 տա­րի հե­տո, շատ լուրջ հարց է:

­Նի­կո­լը ջանք չի խնա­յում, որ­պես­զի ա­պա­ցու­ցի, որ սահ­մա­նադ­րութ­յու­նում ամ­րագր­ված Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տութ­յան զար­գաց­ման ու­ղե­նի­շնե­րը, ո­րոնք նա կոպ­տո­րեն խախ­տել է` Ար­ցա­խը Ադր­բե­ջա­նին հանձ­նե­լով, այդ­քան էլ կա­րե­ւոր չեն: Այ­սինքն` սահ­մա­նադ­րութ­յան խախ­տո­ղը փոր­ձում է ար­դա­րաց­նել իր կա­տա­րած հան­ցան­քը. «Իմ այս ա­սա­ծի ա­ռու­մով էա­կան չէ` ինչ է գրված սահ­մա­նադ­րութ­յան մեջ… էա­կան է, թե ինչ­քա­նով է այդ սահ­մա­նադ­րութ­յունն օր­գա­նիկ կապ ու­նի ժո­ղովր­դի հետ»: Թե ինչ է նշա­նա­կում տվյալ դեպ­քում «օր­գա­նիկ կա­պը», հայտ­նի չէ: Սա­կայն «պե­տա­կան ազ­գի» մա­սին բար­բա­ջո­ղը հայ­տա­րա­րում է, թե կա­րե­ւոր չէ` ինչ է գրված սահ­մա­նադ­րութ­յու­նում: Ա­ռա­վել անգ­րա­գետ ու հա­կա­պե­տա­կան միտք դժվար է պատ­կե­րաց­նել:

ԿԱՐՄԻՐ ԿՈՎԸ ԻՐ ԿԱՇԻՆ ՉԻ ՓՈԽՈՒՄ

«­Մեր խնդի­րը հե­տեւ­յալն է` հաս­կա­նալ, թե ին­չու է մեր մի­ջա­վայրն ագ­րե­սիվ մեր նկատ­մամբ»,- հայ­տա­րա­րում է Նի­կո­լը եւ բե­րում ա­լե­գո­րիկ հա­մե­մա­տութ­յուն իր ման­կութ­յան տա­րի­նե­րից ճա­նա­պար­հի եր­կու եզ­րե­րին կանգ­նած ցու­լե­րի վե­րա­բեր­յալ: «Տես­նում ենք , որ մենք կար­միր զգեստ­նե­րով ենք, ընդ ո­րում, ոտ­քից գլուխ կար­միր զգեստ­նե­րով ենք, եւ մենք պետք է ո­րո­շում կա­յաց­նենք: Ընդ ո­րում, այդ կար­միր զգեստն ինձ հա­մար գոր­ծել է իմ սի­րե­լի տա­տի­կը, ո­րը չկա, Աստ­ված հո­գին լու­սա­վո­րի: Եվ այդ շորն ինչ-որ ա­ռու­մով ինձ հա­մար ամ­բողջ կյան­քում ինձ ու­ղեկ­ցել է…»: Ա­հա եւ Նի­կո­լի պատ­կե­րա­ցում­նե­րը Հա­յաս­տա­նի եւ ար­տա­քին աշ­խար­հի մա­սին: Թուր­քե­րը եւ ադր­բե­ջան­ցի­նե­րը հզոր ցու­լեր են, իսկ հա­յե­րը, ե­թե, ի­հար­կե, Նի­կոլն ինքն ի­րեն ա­սո­ցաց­նում է հա­յե­րի հետ, խեղճ ու կրակ, տա­տի­կի հին շո­րե­րով վախ­վո­րած ան­ցորդ է: Ե­թե այս­պի­սին է մեր ժո­ղովր­դի «ա­ռաջ­նոր­դը», ե­թե այս­պի­սինն էն իր պատ­կե­րա­ցում­նե­րը, ե­թե այս­քա­նից հե­տո նրա հե­տե­ւից իս­կա­պես պետք է շա­րու­նա­կի գնալ մեր ժո­ղո­վուր­դը, ա­պա մեզ ոչ մի լավ բան չի սպաս­վում:

Ում հետ է նույ­նա­կա­նաց­նում մա­հա­ցած տա­տի­կին Նի­կո­լը: Մեր նախ­նի­նե­րի ի­դեալ­նե­րի, մեր հայ­րե­նի­քի կո­րած տա­րածք­նե­րի, Ար­ցա­խի… Իսկ գու­ցե կար­միր շո­րը իր մոտ ա­սո­ցաց­վում է մինչ օրս Ա­րե­ւել­յան Հա­յաս­տա­նը այս կամ այն կերպ Թուր­քիա­յից պա­հող Ռու­սաս­տա­նի հետ: Բո­լոր դեպ­քե­րում Նի­կո­լը ա­ռա­ջար­կում է ­փո­խել կար­միր շո­րը, իսկ հե­տո հա­վա­նա­բար կա­ռա­ջար­կի փո­խել մաշ­կի գույ­նը. «Ե­թե կար­միր շո­րը մենք փո­խենք, հրա­ժար­վենք, փա­թե­թա­վո­րենք որ­պես մա­սունք… բայց այ­լեւս ի­րեն շրջա­նա­ռութ­յու­նից, կի­րա­ռութ­յու­նից հա­նենք եւ ըն­կա­լենք, որ­պես մեր պատ­մութ­յան, մեր անց­յա­լի մի մաս եւ զգես­տա­վոր­վենք այն մի­ջա­վայ­րին հա­մա­պա­տաս­խան, ո­րում մենք կա­րո­ղա­նում ենք գոր­ծել»: Այ­սինքն` Նի­կո­լն ա­ռա­ջար­կում է զգես­տա­վոր­վել թու­քե­րին եւ ադր­բեջան­ցի­նե­րին հա­ճո շո­րի մեջ, սա­կայն ան­դար­դառ­նա­լով Նի­կո­լի օ­րի­նա­կին` կա­րող ենք ա­սել, որ դա Նի­կո­լին հաս­տատ չի օգ­նի եւ ցու­լե­րի կա­տա­ղութ­յու­նը կամ հար­ձա­կու­մը այլ փոխ­հա­րա­բե­րութ­յու­նե­րի հար­թութ­յուն տե­ղա­փո­խե­լու հա­մար, Նի­կո­լի ան­ցոր­դը պետք է դա­դա­րի մարդ լի­նե­լուց եւ ստա­նա կո­վի կեր­պա­րանք իր բո­լոր հե­տե­ւանք­նե­րով: Ա­վե­լին`­Նի­կո­լը խոս­տո­վա­նում է, որ ան­գամ կա­շին փո­խե­լու դեպ­քում նա չի ե­րաշ­խա­վո­րում Հա­յաս­տա­նի անվ­տանգ ներ­կան ու ա­պա­գան. «Զ­գես­տա­փոխ­վե­լու տար­բե­րա­կով ես չեմ կա­րող հար­յուր տո­կո­սով ե­րաշ­խա­վո­րել, որ մենք կան­ցենք այդ ճա­նա­պա­րհը»: Այ­սինքն` Նի­կո­լը շատ լավ էլ հաս­կա­նում է, որ թուրք­երի եւ ադր­բե­ջան­ցի­նե­րի բո­լոր պա­հանջ­նե­րը կա­տա­րե­լուց հե­տո նույ­նիսկ Հա­յաս­տա­նը ո­րե­ւէ հան­գիստ կյանք չի ու­նե­նա­լու, քա­նի որ «ցու­լե­րի նպա­տա­կը» Հա­յաս­տա­նի եւ հայ ազ­գի իսպառ ոչն­չա­ցումն է: Պար­զա­պես, Նի­կո­լին զգես­տա­փոխ­վե­լը պետք է ժա­մա­նակ շա­հե­լու հա­մար, որ­պես­զի ինչ­քան հնա­րա­վոր է եր­կար պահ­պա­նի իշ­խա­նութ­յու­նը եւ չկանգ­նի դա­տա­րա­նի ա­ռաջ:

Իսկ այն, որ նա կա­տա­րել է պե­տա­կան հան­ցա­գոր­ծութ­յուն, նա շատ լավ գի­տակ­ցում է եւ նույն հար­ցազ­րույ­ցի մեջ խոս­տո­վա­նում, որ խախ­տել է Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տութ­յան օ­րենսդ­րութ­յու­նը. «Մեր հռչա­կագ­րի դրույթ­նե­րը ո­րոնք են… մե­կը` պատ­մա­կան ար­դա­րութ­յու­նը, մյու­սը` հայ ժո­ղովր­դի իղ­ձե­րը եւ եր­րոր­դը` Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղի Ազ­գա­յին խորհր­դի եւ Հա­յաս­տա­նի Գե­րա­գույն խորհր­դի վե­րա­միա­վոր­ման ո­րո­շու­մը»: Նի­կո­լը խախ­տել է Հա­յաս­տա­նի Ան­կա­խութ­յան հռչա­կա­գի­րը եւ դրա հա­մար վաղ թե ուշ պա­տաս­խան է տա­լու: Ինչ­քան ուշ, այն­քան վատ Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տութ­յան ու հայ ազ­գի հա­մար:

Ա. Հով­հան­նիս­յան

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Երբ Աստված ապրում է մարդու մեջ, մաքրում է նրանՆախընտրական պաստառ պոկելու գործով ձերբակալվածը Նուբարաշենի հոգեբուժարանում ինքնասպան է եղել. Factor.amՎարորդական իրավունքից զրկվածները կրկին մեքենա կվարեն՝ առանց քննության․ ՓաշինյանԻրանը հայտարարել է Հորմուզի նեղուցով անցնելու տուրքերի կարգը շուտով հրապարակելու մասինԱնկարայի կեղտոտ խաղը Թեհրանի նկատմամբԲարձր եմ գնահատում Ձեր դիրքորոշումը Իրանի դեմ տեղի ունեցած ագրեuիայի վերաբերյալ․ Փեզեշքիան Համանման ախտանիշներով տառապող մեկ այլ քաղաքացի էլ 8 տարի առաջ հայտարարել էր, որ Արցախը Հայաստան է և վերջ. Արցախցի քաղաքագետԱմենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց մշակույթի մի խումբ գործիչներիԻնչպես են մերժում Փաշինյանին. քաղաքացիները չեն վերցնում նրա «քարտեզը»Հորմուզի նեղուցում ԻՀՊԿ-ն նավթատար է գրավել (Տեսանյութ)Գերմանիայից արտաքսված ՀՀ քաղաքացիներ տեղափոխող նոր ինքնաթիռ է եկել Հայաստան Իրանի հեռուստատեսությունը հանրությանը սովորեցնում է AK-47 ավտոմատ օգտագործել (Տեսանյութ)Քաղաքացին մերժեց Փաշինյանի մեկնած քարտեզը. «Կիսատ Հայաստան է» Հայաստանը բազմաթիվ թելերով կապված է Ռուսաստանի հետ, իսկ սա Փաշինյանը շատ լավ է հասկանում. ՔաղաքագետԹագավորներս ծնվեցին. Մանրիկյանը կրկնակի հայր է դարձելՇՏԱՊ. Կա մի ՔՊ-ական բարձրաստիճան պաշտոնյա, ով իր վարքով ու պահվածքով փորձում է վնասելԵԱ. Մ17 ԸՄԲԻՇ ՍՈՒՐԵՆ ԻՇԽԱՆՅԱՆԸ ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ՄՐՑԱԿՑԻՆ ՏՊԱՎՈՐԻՉ ՀԱՂԹԱՆԱԿՈՎ ԵԶՐԱՓԱԿՉՈՒՄ ԷԲԱՑ ՉԹՈՂԵՔ. Նախընտրական կտրուկ շրջադարձ. Հայտնի շամանը բացառիկ կանխատեսում է անելուՈւմ քվեարկել. քաղաքական գործիչները կոչ են անում անպայման մասնակցել ընտրություններինՇոգ եղանակին աշխատելը կարող է հանգեցնել ուղեղի հիպօքսիայի

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված