Իշխանության ներսում եվս մտահոգների պակաս չկա Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 26-ին Ռուսաստանը և Վրաստանը կարող են ուղիղ բանակցություններ սկսել Մոսկվայում և Թբիլիսիում. Կոբախիձե Երբ պարեկը կուչ է գալիս բլոգերի առաջ, բա էլ ինչպե՞ս են գող ու «բառիգ» բռնելու Իրանական կողմում կա բացասական տրամադրվածություն`թրիփփ նախագիծի վերաբերյալ․ Միսակյան Դեմ եմ քաղաքական մոնոպոլյային. Երվանդ Թարվերդյան Դեկտեմբերին Երեւանում խցանումների կոլապս կլինի. Գեւորգ Ստեփանյան Այս իշխանությունը 8 տարում 20 վագոն չկարողացավ ավելացնել, ուր մնաց՝ մետրո կառուցի․ Մնացականյան Հանգիստ նստեք տեղներդ․․․ Կինոմոսկվայի վրա ավտոմшտներով պարում էին, ավելի աբսուրդ տեսարան դժվար է պատկերացնել. Փաշինյանը՝ Ավոյի մասին պատմող ֆիլմի պրեմիերայի օրվան անդրադարձավ

Ինչպե՞ս կարելի է ասել, որ «խոսույթը» մի մարդու հետ, ով քաղաքական բարձր պաշտոն է զբաղեցնում, «քաղաքական չէր». Հակոբյան

Թեմա
Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հարցազրույցի մասին Հայաստանի հանրային ռադիոյի գործադիր տնօրեն Գարեգին Խումարյանի հրապարակմանը՝ գրող, հրապարակախոս ԱԼԼԱ ՀԱԿՈԲՅԱՆՆ ընդգծում է. «Ես հասկանում եմ, որ Նիկոլի վարչապետության օրոք այլ կերպ լինել չէր կարող եւ Հայաստանի հանրային ռադիոյի գործադիր տնօրենն այլ բան գրել չէր էլ կարող, բայց՝ այնուամենայնիվ, անդրադառնամ կայքում տեղադրված տեքստին:
Տեքստը, կարծես, գրասենյակային խուսագրություն լինի, ուղղված «ունկնդիրներին, ում սպասելիքները չարդարացվեցին»: Կարդում ենք. «Վարչապետի հետ մեր հարցազրույցն անկասկած շատ ավելի լավը կարող էր լինել»: Ո՛չ, դա շա՛տ ՎԱՏ հարցացրույց էր, ավելի ճիշտ ՄԵՆԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ... Ինչպե՞ս կարելի է ասել, որ «խոսույթը» մի մարդու հետ, ով ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲԱՐՁՐ ՊԱՇՏՈՆ է զբաղեցնում, «քաղաքական չէր»: Պարզվում է՝ այն.«երկրի գոյաբանական իմաստների ու մեր ինքնության շուրջ» էր: Այսինքն, հանրային ռադիոյում աշխատում են մարդիկ, ովքեր լրջորեն համարում են, որ «մեր երկրի գոյաբանական իմաստներն ու ինքնությունը» քաղաքական չե՞ն: Այսպիսի մտածելակերպն է, որ բերում է հետեւյալ եզրահանգումի՝ «եկեք դադարենք հայ լինել»: Որպես հայ, հարց եմ հղում. «Սա ի՞նչ արտահայտություն է. «Մանավանդ, որ 2020 թվականի նոյեմբերի 10-ի դրությամբ «ԼԱՎ ԾԵԾ ԿԵՐԱԾ ԷԻՆՔ»: ՊԱՏԵՐԱԶՄԸ ՀԱՏՈՒԿ տանուլ տված ղեկավարության փոխարեն հայ զինվո՞րն ու ողջ ՀԱՅ ԱԶԳՆ է՞ բնորոշվում՝ «ԼԱՎ ԾԵԾ ԿԵՐԱԾ ԷԻՆՔ»-ով: Ի դեպ, 1897 թվականի փետրվարին Փարիզի աշխարհագրական ընկերությունում Ֆրանսիական ակադեմիայի անդամ, ֆրանսիացի պատմաբան Վանդալ Ալբերը հրապարակային դասախոսություն է կարդացել «Հայերը եւ թուրքական բարեփոխումները» թեմայով։ Իր ելույթում նա 1894-96թթ. հայերի ջարդերը անվանել է «ՄԵԿ ԱԶԳԻ ՊԱՏԿԱՆՈՂ ՄԱՐԴԿԱՆՑ ՆԱԽԱՄՏԱԾՎԱԾ, ՍԻՍՏԵՄԱՏԻԿ եւ ՀԵՏԵՒՈՂԱԿԱՆ ԲՆԱՋՆՋՈՒՄ (ՈՉՆՉԱՑՈՒՄ)» եւ սա ասվել է Ռաֆայել Լեմկինից գրեթե կես դար առաջ»:
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ