Տեսախցիկը ֆիքսել է Ուկրաինային հասցված հերթական հարվածի պահը (Տեսանյութ) Ուկրաինային «սև ձմեռ» է սպասում. Ուկրաինական աղբյուր Ոչ մի հրադադար չի լինի. Լավրով Թրամփը պատրաստում է նոր առաջարկներ Մոսկվային՝ տնտեսական և քաղաքական օգուտներով Ռուսները խոցել են ուկրաինական գազի արդյունահանման օբյեկտը Ռադայի պատգամավորները ծանր քննադատությամբ հարձակվել են Զելենսկու վրա՝ Թրամփի հետ նրա հակամարտության համար Կատարի էմիրի օրինակով՝ Եգիպտոսի նախագահը նույնպես զգուշացրեց իր երկրի քաղաքացիներին պատրաստվել ամենավատ սցենարին Բաքվում ընթացող խոշոր համաժողովն առանց սկանդալների չանցավ Վայոց Ձորի մարզպետը արջի ծառայություն է մատուցում իրեն մարզպետ կարգած ՔՊ-ին ՇՏԱՊ. Առկա է վեբկայք, որտեղ տեղադրված են ՀՀ քաղաքացիների տեսանյութերն ու լուսանկարները, որոնք արվել են հասարակական զուգարաններում

Հայաստանյան բանտերում շուրջ 200 օտարերկրյա քաղաքացի է պահվում. ո՞ր երկրներից են նրանք

Քրեական
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում պահվում է թվով 199 օտարերկրյա քաղաքացի։ Sputnik Արմենիայի գրավոր հարցմանն ի պատասխան այս մասին հայտնել են քրեակատարողական ծառայությունից։
 
Նրանցից ամենաշատն Իրանի քաղաքացիներն են` 59 անձ, երկրորդ տեղում ՌԴ քաղաքացիներն են` 38, երրորդ տեղը կիսում են Վրաստանի և Թուրքիայի ներկայացուցիչները` 14-ական քաղաքացի։
 
Հայաստանյան ՔԿՀ–ներում պահվող անձինք կան նաև աշխարհի այլ երկրներից։
1–ական քաղաքացի է պահվում Գվատեմալայից, Դոմինիկյան Հանրապետությունից, Լատվիայից, Նիդեռլանդների Թագավորությունից, Քուվեյթից, Ալժիրից, Եմենից, Մարոկկոյի Թագավորությունից, Իսրայելից, Հարավային Կորեայից, Ուկրաինայից, Թուրքմենստանից և Ղրղզստանից։
 
ՀՀ ՔԿՀ–ներում Պերուից, Հունաստանից, Լիբանանից, Բանգլադեշից, Սուդանից, Չինաստանից, Ուզբեկստանից և Ղազախստանից կա 2-ական, իսկ Բրազիլիայից, Սիրիայից և Տաջիկստանից` 3-ական քաղաքացի։
 
Իրաքից և Աֆղանստանից 4-ական, Մոլդովայից` 5, Հնդկաստանից` 6, Եգիպտոսից էլ 13 քաղաքացի ՀՀ բանտերում է։
 
Հանրապետության քրեակատարողականներում կան նաև երկքաղաքացիներ` Ռուսաստանի Դաշնություն և ԱՄՆ` 1 անձ, Ռուսաստանի Դաշնություն և Թուրքմենստան` 1 անձ, Կիպրոսի Հանրապետություն և Վրաստան` 1 անձ, Լիբանան և Վենեսուելա` 1 անձ։
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ