Բուլղարիայում հրկիզվել են Ուկրաինայի բանակին կապով ապահովող Starlink-ի 17 անտենաներից 11-ը Ժամանակն է, որ կառավարությունը քայլի փայտակոճերով Մեզ էշի տե՞ղ են դրել․ Զարոկյան Եթե իրենց հայտնի է՝ ովքեր են «լավ» ընդդիմադիր, թող նրանց հետ էլ համախմբվեն․ Սարգսյան Նպատակն արդարացնում է միջոցը․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Պատմության  փոխարեն  կդասավանդեն ապագա՞․ ԶԱՐՄԱՆՔ Երբ թալանում են պետության ապագան Ինձ թույլ չտվեցին մուտք գործել ՌԴ․ Լուսինե Բադալյան Ոչ մեկ չի ու­զում մտնի էդ թե­մա­յի մեջ, տուն-տեղ, է­րե­խա-խնա­մի ու­նենք. ԲԱՄԲԱՍԱՆՔ «Արցախ կամ խաղաղություն» ընտրությունը կեղծ է․ Հակոբ Հակոբյան

Մարսելում ամուսինը սպանել է հայ կնոջը․ Անի Հովսեփյանը համայնքի ճանաչված անդամներից էր

Քրեական

Մարսելի Աբովյան հայկական վարժարանը հայտնել է վարժարանի երկարամյա նվիրյալ, հոգաբարձու Անի Հովսեփյանի մահվան մասին: Այդ մասին հայտնում է Լիբանանում գործող «Արեւելք» պարբերականը:

Անի Հովսեփյանը համայնքի ճանաչված անդամներից էր:

Մարսելի հայկական համայնքում քննարկում են նրա ողբերգական մահը: Ֆրանսիայի աղբյուրների համաձայն, Անի Հովսեփյանին սպանել է ամուսինը: Թե ինչ հանգամանքներում է սպանվել նա, հայտնի չէ, սակայն նշվում է, որ դեպքը տեղի է ունեցել գիշերը՝ իրենց բնակարանում:

Անի Հովսեփյանը 73 տարեկան էր, արմատներով պոլսահայ, որ 1980-ականներին Ստամբուլից փոխադրվելով Ֆրանսիա, իբրեւ ուսուցիչ մեծ ներդրում է ունեցել համայնքի կրթական կյանքում: Ստամբուլում նույնպես երկար տարիներ ուսուցչություն է արել հայկական վարժարաններում, եղել է նաեւ Գալֆայան տան տնօրենը:

Մարսելահայ համայնքում Անի Հովսեփյանը ներգրավված էր նաեւ եկեղեցական, ազգային կյանքում, թղթակցում էր հայկական մամուլին:

Նրան հիշում են որպես հայերենի եւ հայ գրականության մեծ նվիրյալ, որ իր գիտելիքները փոխանցում էր Մարսելի հայ երեխաներին: Անի Հովսեփյանը նաեւ մասնակցում էր Մարսելի «Հայոց հիշողության հետազոտման եւ արխիվացման միության» աշխատանքներին:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ