Իշխանության ներսում եվս մտահոգների պակաս չկա Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 26-ին Ռուսաստանը և Վրաստանը կարող են ուղիղ բանակցություններ սկսել Մոսկվայում և Թբիլիսիում. Կոբախիձե Երբ պարեկը կուչ է գալիս բլոգերի առաջ, բա էլ ինչպե՞ս են գող ու «բառիգ» բռնելու Իրանական կողմում կա բացասական տրամադրվածություն`թրիփփ նախագիծի վերաբերյալ․ Միսակյան Դեմ եմ քաղաքական մոնոպոլյային. Երվանդ Թարվերդյան Դեկտեմբերին Երեւանում խցանումների կոլապս կլինի. Գեւորգ Ստեփանյան Այս իշխանությունը 8 տարում 20 վագոն չկարողացավ ավելացնել, ուր մնաց՝ մետրո կառուցի․ Մնացականյան Հանգիստ նստեք տեղներդ․․․ Կինոմոսկվայի վրա ավտոմшտներով պարում էին, ավելի աբսուրդ տեսարան դժվար է պատկերացնել. Փաշինյանը՝ Ավոյի մասին պատմող ֆիլմի պրեմիերայի օրվան անդրադարձավ

Նիկոլիզմի նեոբոլշեւիզմը երեւի ոգեշնչվել է բոլշեւիկների տխուր օրինակով. Շարմազանով

Թեմա
«1937-ի օգոստոսին կալանավորվեց ԽՍՀՄ մարշալ Սեմյոն Բուդյունու կինը՝ Մեծ թատրոնի մենակատար Օլգա Միխայլովա-Բուդյոնայան։ Օլգան Բուդյոնայան ազատության մեջ հայտնվեց միայն 1953 -ին։
 
1938-ի հոկտեմբերի 25-ին Մոսկվայում կալանավորվեց ԽՍՀՄ Գերագույն Խորհրդի Նախագահության նախագահ Միխայիլ Կալինինի կինը՝ Եկատերինա Կալինինա-Լորբերգը։ Նա անազատության մեջ մնաց 7 տարի։
 
1949-ի հունվարի 9-ին բոլշեւիկները կալանավորեցին ԽՍՀՄ կարկառուն գործիչ,Ստալինի նվիրյալ ընկել ,ԽՍՀՄ Արտաքին գործերի նախարար,ԽՍՀՄ Մինիստրների Սովետի նախագահ Վյաչեսլավ Մոլոտովի կնոջը՝ Պոլինա Ժեմչուժինային։
 
Ստալինի կենդանության օրոք Մոլոտովը չէր էլ համարձակվում կնոջ անազատության մեջ մնալու հարցը քննարկել։ Մոլոտովի կինը 4 տարի մնաց բանտում եւ ազատվեց Բերիայի կողմից միայն Ստալինի մահից հետո՝1953-ի գարնանը։
 
Այնպես որ, նիկոլիզմի նեոբոլշեւիզմը երեւի ոգեշնչվել է բոլշեւիկների տխուր օրինակով…», - գրել է ՀՀԿ ԳՄ անդամ ԷԴՈՒԱՐԴ ՇԱՐՄԱԶԱՆՈՎԸ:
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ