Հրապարակվել է նոր Սահմանադրության տեքստը Նոր սահմանադրության նախագիծ պատրաստելու իրավունք ստացել ենք ձեզնից՝ ընտրությունների արդյունքով. Տեսանյութ Նոյեմբերի 23. Օրվա խոսք Ռուաստանցի բազմամարտիկ Ամիր Ալիևը բռնաբարության մեղադրանքով ձերբակալվել է Փարիզում Իրանի համար վաղուց ժամանակն է կողմնորոշվել ներքին արեւմտամետ ուժերի հարցով. Իրանական փորձագետ Քուշներ. ԱՄՆ-ն, Ռուսաստանը, Ուկրաինան և Եվրոպան առաջիկա շաբաթներին կքննարկեն անվտանգության ապագա ճարտարապետությունը Զելենսկի. Ռուսաստանը փոխել է Ուկրաինայի էներգետիկ ոլորտի վրա հարձակումների իր մարտավարությունը Կրեմլի արտաքին քաղաքականության նախագծերը պահանջում են խորը վերանայում. Ռուսական փորձագետ Ռուսական շուկան կորցրած գյուղատնտեսական արտադրանքը փաստացիորեն չի գտել այլընտրանքային սպառման ուղիներ. Տնտեսագետ Դուգինն. Զելենսկին և գլոբալիստները կատաղաած էին Շենժենում կայացած եռակողմ հանդիպումից

ՓԵՏՐՎԱՐԻ 3-ԻՆ, ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶՈՒՄ ԿԿԱՅԱՆԱ «ԱՇՈՑՔԻ ՁՄԵՌ - 2024»ՄԱՐԶԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՎԱՆԴԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄԸ

Սպորտ

Վաղը, փետրվարի 3-ին, Շիրակի մարզի «Արփի լիճ, ազգային պարկ» ՊՈԱԿ - ի, «Ախուրյանի կիրճ» տեղամասի Աշոցք - Կրասար ճանապարհահատվածի հարևանությամբ գտնվող սոճիների հարակից տարածքում կկայանա «Աշոցքի ձմեռ 2024» մարզամշակութային միջոցառումը ։ Մարզական մասը բաղկացած է լինելու մրցութային, սիրողական խաղերից ու ցուցադրական ելույթներից. Դահուկավազք, բազկամարտ, կշռաքար, Ձնամարտ, լավագույն նշանառու, պարանի ձգում, սիրողական խաղեր, Ձնեմարդ պատրաստել, խաղ սահնակով։ Միջոցառման սկիզբը ժամը 11։30-ին։ Ցուցադրական ելույթներ, կարատեի ցուցադրություն, ելույթներ, ազգային կոխ։ Միջոցառման ժամանակ, իրենց անզուգական կատարումներով հանդես կգան Գյումրեցի հայտնի երգիչներ Գագիկ Մկոյանը, Կարեն Աթոյանը, Ժորա Մկոյանը, Արմինե Հովհաննիսյանը, Նվարդ Հարությունյանը, Ասյա Երեմյանը, Արթուր Սահակյանը և Աշոցքի մարզամշակութային կենտրոնի երգչախումբը։ Ամբողջ միջոցառման ակտիվ երաժշտությունը կապահովի DJ Ժան Ադլոյանը։ Լինելու է պար, խարույկ, ազգային և բազմազան ուտեստներով տաղավարներ, մարզամշակութային կենտրոնի և արվեստի դպրոցի սաների աշխատանքների ցուցադրություն։ Միջոցառմանը մասնակցելու են պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ, Աշոցք համայնքի 25 վարչական տարածքների, Աշոցքի հարակից գյուղերից, մարզիկներ, զբոսաշրջիկներ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։ Եկեք միասին վայելենք արկածներով լինի հեքիաթային օրը, որը անմոռաց կդառնա Աշոցքի գեղեցիկ ու հյուրընկալ հարկի տակ։

ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆ

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ