Հայտնի է Չեմպիոնների լիգայի 2026/27 թվականների մրցաշրջանի 22 մասնակից Երբ Աստված ապրում է մարդու մեջ, մաքրում է նրան Նախընտրական պաստառ պոկելու գործով ձերբակալվածը Նուբարաշենի հոգեբուժարանում ինքնասպան է եղել. Factor.am Վարորդական իրավունքից զրկվածները կրկին մեքենա կվարեն՝ առանց քննության․ Փաշինյան Անկարայի կեղտոտ խաղը Թեհրանի նկատմամբ Համանման ախտանիշներով տառապող մեկ այլ քաղաքացի էլ 8 տարի առաջ հայտարարել էր, որ Արցախը Հայաստան է և վերջ. Արցախցի քաղաքագետ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց մշակույթի մի խումբ գործիչների Հորմուզի նեղուցում ԻՀՊԿ-ն նավթատար է գրավել (Տեսանյութ) Իրանի հեռուստատեսությունը հանրությանը սովորեցնում է AK-47 ավտոմատ օգտագործել (Տեսանյութ) Հայաստանը բազմաթիվ թելերով կապված է Ռուսաստանի հետ, իսկ սա Փաշինյանը շատ լավ է հասկանում. Քաղաքագետ

Ամերիկացիներն ուզում են Զելենսկուն գործից հանել

Միջազգային

Այն, որ ԱՄՆ-ն­ այս օ­րե­րին լրջո­րեն ան­հանգս­տա­ցած է Ուկ­րաի­նա­յում ծա­վալ­վող ներ­քին սրա­ցում­նե­րից, ե­կավ հաս­տա­տե­լու նաեւ փաս­տը, որ Վա­շինգ­տո­նը շտա­պեց Վիկ­տո­րիա Նու­լան­դին գոր­ծու­ղել Կիեւ: Նու­լան­դը, որը Կիե­ւում պե­չե­նի­ներ էր բա­ժա­նում դեռ 2014թ.-ին, հա­մար­վում է ուկ­րաի­նա­կան ներ­կա ի­րա­վի­ճա­կի կնքա­մայ­րը, Բայ­դե­նի հա­վա­տա­րիմ «գոր­ծիք­նե­րից» մե­կը: Նաեւ, նրա ձեռ­քին է ուկ­րաի­նա­կան օ­լի­գար­խիա­յի եւ հին իշ­խա­նութ­յուն­նե­րի հետ կա­պի բո­լոր թե­լե­րը:

ՆՈՒԼԱՆԴ ՏԱՏԻԿԸ` ԿԻԵՎՈՒՄ

­Թե ին­չով էր զբաղ­ված Նու­լան­դը Կիե­ւում, կան տար­բեր խո­սակ­ցութ­յուն­ներ: Նաեւ այն մա­սին, որ ուկ­րաի­նա­կան օ­լի­գար­խիան եւ «հնե­րը» բունտ են պատ­րաս­տել Զե­լենս­կու դեմ, եւ Նու­լան­դի հիմ­նա­կան ծրա­գիրն այդ նոր «մայ­դա­նին» հա­մա­պա­տաս­խան ըն­թացք տալն է: Բանն այն է, որ, ըստ նույն վար­կա­ծի, Զե­լենս­կու վեր­ջին գոր­ծո­ղութ­յուն­նե­րը վերջ­նա­կան ազ­դակ դար­ձան Վա­շինգ­տո­նի հա­մար, որ նրա­նից ա­զատ­վե­լու ժա­մա­նա­կը ե­կել է:

Մի բան, ո­րին կտրուկ դեմ են ինչ­պես բ­րի­տա­նա­ցի­նե­րը, այն­պես էլ՝ Զե­լենս­կին, ո­րը հաշ­տութ­յուն աս­վածն ըն­կա­լում է` որ­պես իր սեփա­կան դա­տավ­­ճիռը: Արդ­յուն­քում, խո­ցե­ցին ռու­սա­կան ինք­նա­թի­ռը, ու Զե­լենս­կին ան­մի­ջա­պես էլ հաս­կա­ցավ, որ դա իր հա­մար դառ­նում է ծան­րա­գույն խնդիր. 65 ուկ­րաի­նա­ցու սպա­նութ­յան փաս­տը թաքց­նել կամ ռուս­նե­րի վրա բար­դել չստաց­վեց, եւ հի­մա Զե­լենս­կին հան­րութ­յա­նը ներ­կա­յա­նում է նաեւ`որ­պես սե­փա­կան զին­վոր­նե­րին սպա­նող: «Փոր­ձեց հա­մո­զել Զա­լուժ­նիիին՝ մեղ­քը բա­նա­կի վրա վերց­նել, իբր ինք­նա­թի­ռը խոց­վել է պա­տա­հա­բար: Զա­լուժ­նին, բնա­կա­նա­բար, հրա­ժար­վեց, եւ Զե­լենս­կին թույլ տվեց երկ­րորդ կո­պիտ սխա­լը՝ տա­րա­ծե­լով նրան պաշ­տո­նանկ ա­նե­լու ցան­կութ­յան մա­սին լու­րը»,- տե­ղե­կաց­նում են նշված աղբ­յուր­նե­րը: Միայն թե սա Վա­շինգ­տո­նում ըն­կալ­վեց` որ­պես ի­րենց հաս­ցեագր­ված ու­ղիղ մար­տահ­րա­վեր:

Արդ­յուն­քում, նախ՝ վա­շինգ­տոն­յան վե­րահս­կո­ղութ­յան տակ գտնվող բո­լոր լրատ­վա­մի­ջոց­նե­րը սկսե­ցին մե­կը մյու­սի հե­տե­ւից հաս­տա­տել, որ Զե­լենս­կին, որ­քան էլ հրա­ժար­վում է հաս­տա­տել, այ­նո­ւա­մե­նայ­նիվ, նման հրա­ման ստո­րագ­րել է: Նաեւ, թե դա ան­մի­ջա­պես էլ ինչ լրջա­գույն խնդիր է դար­ձել Ուկ­րաի­նա­յի նա­խա­գա­հի հա­մար: Նախ, Զա­լուժ­նին, ըստ այդ լրատ­վա­մի­ջոց­նե­րի, հրա­ժար­վել է ա­մեն մի ա­ռա­ջար­կից՝ թող­նե­լով Զե­լենս­կուն մեկ քայլ՝ հրա­մա­նա­գի­րը ի կա­տար ա­ծել: Բա­ցի այդ, The Times-ի տե­ղե­կաց­մամբ, մեկ այլ հա­վակ­նորդ՝ Ուկ­րաի­նա­յի Զին­ված ու­ժե­րի ցա­մա­քա­յին զոր­քե­րի հրա­մա­նա­տար Ա­լեք­սանդր Սիրս­կին նույն­պես նա­խընտ­րել է մնալ իր տե­ղում։

Ուկ­րաի­նա­կան ար­ժա­նա­հա­վատ աղբ­յու­րը բա­ցատ­րում է. «Բու­դա­նովն ու Սիրս­կին հաս­կա­նում են, որ Զա­լուժ­նիի հետ կհե­ռա­նան նրա կադ­րե­րը: Ո­րակ­յալ կադ­րե­րով նրանց փո­խա­րի­նել հա­զիվ թե կա­րո­ղա­նան: Ար­դեն միայն այդ պատ­ճա­ռով  Զա­լուժ­նիի պաշ­տո­նան­կութ­յու­նը կդառ­նա այն հեր­թա­կան ցնցու­մը, ո­րից հե­տո դժվար է ա­սել՝ ուկ­րաի­նա­կան բա­նա­կը կկա­րո­ղա­նա՞ վե­րա­կանգն­վել: Դա եւս սպառ­նում է բա­նա­կի մար­տու­նա­կութ­յան կտրուկ անկ­մամբ: Մինչ­դեռ, այ­սօր ռուս­նե­րը հար­ձակ­վում են, մի շարք ա­ռանց­քա­յին նշա­նա­կութ­յան բնա­կա­վայ­րեր այ­սօր-վա­ղը կընկ­նեն, եւ Զա­լուժ­նիի հե­ռա­նա­լով, դա ա­վե­լի շուտ կլի­նի այ­սօր, քան՝ վա­ղը: Ու ան­մի­ջա­պես կծա­վալ­վի այս խո­սակ­ցութ­յու­նը՝ ե­կավ նոր հրա­մա­նա­տա­րը, եւ նա այն­քան ծախ­ված ու ա­պաշ­նորհ էր, որ ա­մեն ինչ հանձ­նում է: Արդ­յուն­քում, բո­լոր ա­պա­գա պար­տութ­յուն­նե­րը, նաեւ Զե­լենս­կու մեղ­քե­րը կջարդ­վեն հենց նոր հրա­մա­նա­տա­րի գլխին: Նաեւ, նման քայ­լով կընկ­նեն ա­մե­րի­կա­ցի­նե­րի աչ­քից, այն է՝ ան­հա­ջո­ղութ­յուն­նե­րի դեպ­քում Վա­շինգ­տո­նի հո­վա­նա­վո­րութ­յու­նից…»:

­Կարճ ա­սած, Զա­լուժ­նիի պաշ­տո­նում Զե­լենս­կու նա­խընտ­րե­լի թեկ­նա­ծու­նե­րը՝ Բու­դա­նովն ու Սիրս­կին, այն­քան հի­մար չեն, որ հա­նուն Զե­լենս­կու ինտ­րիգ­նե­րի մտնեն նման բե­ռի տակ: Բայց ա­հա Զե­լենս­կին էլ, տա­լով Զա­լուժ­նիին հե­ռաց­նե­լու գոր­ծըն­թա­ցի մեկ­նար­կը, ինքն ի­րեն տա­րավ փա­կու­ղի: Հի­մա, ե­թե չկա­րո­ղա­նա  հե­ռաց­նել, դա շո­կա­յին ազ­դե­ցութ­յուն կու­նե­նա Զե­լենս­կու ներ­քին կշի­ռի վրա, եւ, հա­կա­ռա­կը, վեր կթռցնի Զա­լուժ­նիի կշի­ռը: Ե­թե հե­ռաց­նի, չիգ­տի, թե ում կա­րող է նշա­նա­կել. ցան­կա­ցած մե­կը, ով կհա­մա­ձայն­վի այդ պաշ­տո­նը ստանձ­նել, կլի­նի իս­կա­կան հի­մար, իսկ հի­մա­րը ռուս­նե­րի դեմ նման ծանր պա­տե­րազմ ղե­կա­վա­րել, ի­հար­կե, չի կա­րող:

ԶԵԼԵՆՍԿԻՆ ՍՏԻՊՎԱԾ Է ՄԻՆՉԵՎ ՎԵՐՋ ԳՆԱԼ

Ա­մեն դեպ­քում` այն տպա­վո­րութ­յունն է, որ Զե­լենս­կին պար­զա­պես նա­հան­ջե­լու տեղ չու­նի: Կա´մ նա պետք է հե­ռաց­նի Զա­լուժ­նիին, ան­կախ նրա­նից, թե ա­մե­րի­կա­ցի­ներն ինչ են մտա­ծում այդ մա­սին, կա´մ­ ի­րեն պար­զա­պես կոչն­չաց­նեն:  Ընդ ո­րում, ե­թե կա­մա­վոր հրա­ժա­րա­կա­նի դեպ­քում Զե­լենս­կուն ա­մե­րի­կա­ցի­նե­րը նաեւ հրա­պա­րա­կավ խոս­տա­նում էին է­վա­կո­ւաց­նել, պաշտ­պա­նութ­յան տակ վերց­նել եւ ա­պա­հով ա­պա­գա տալ, ա­պա հի­մա նա կա­րող է ան­գամ այդ ա­մե­նից զրկվել: Եվ պա­տա­հա­կան չէ, որ հենց Նու­լան­դի այ­ցի ֆո­նին ար­դեն նաեւ CNN-ը հայտ­նեց, որ Զե­լենս­կին, ա­մեն դեպ­քում, մին­չեւ շա­բաթ­վա վերջ կհրա­պա­րա­կի Զա­լուժ­նիի ա­զատ­ման հրա­մա­նը: Ա­սենք, որ Նու­լան­դը, ըստ ա­մե­նայ­նի, Զե­լենս­կուն հա­մո­զե­լու հար­ցում արդ­յուն­քի չի հա­սել, հու­շեց, որ ա­մե­րիկ­յան սույն տիկ­նի­կա­վարն այս ան­գամ նա­խա­գա­հի հետ նույ­նիսկ հան­դի­պում չու­նե­ցավ: Զ­րու­ցեց նրա «գորշ կար­դի­նալ» Եր­մա­կի հետ: Դեռ 2014թ.-ից ի­րեն քա­ջա­ծա­նոթ եւ հի­մա «նախ­կին» հան­դի­սա­ցող «մայ­դա­նա­յին» թե­ւը, քան գոր­ծող իշ­խա­նութ­յուն­նե­րին:

Չ­մո­ռա­նանք նաեւ, որ Զե­լենս­կին այս պա­հին ա­մե­րի­կա­ցի­նե­րից ֆի­նան­սա­կան սպա­սե­լիք­ներ չու­նի, այ­սինքն՝ հրա­ժար­վե­լով Վա­շինգ­տո­նի ան­վե­րա­պահ կա­մա­կա­տա­րի դե­րից, նա, թե­րեւս, կա­րող է մտա­ծել, որ կորց­նե­լու բան ա­ռանձ­նա­պես չու­նի, եւ միակ տար­բե­րա­կը ամ­բող­ջա­կան իշ­խա­նա­զավ­թումն է:

Այս­պի­սով, մեկ բան է են­թադ­րե­լի. նե­րուկ­րաի­նա­կան ճգնա­ժա­մը մտել է վճռա­կան փուլ, որ­տեղ հար­ցը դրված է այս­պես՝ պարտ­վող կող­մը կոչն­չա­նա, ըստ այդմ էլ՝ կոմ­պո­մի­սա­յին լուծ­ման գնա­լու տար­բե­րակն այս պա­հին գործ­նա­կա­նում տե­սա­նե­լի չէ: Նու­լան­դը, ի դեպ, մեծ-մեծ խոս­տում­ներ տվեց, թե՝ Կոնգ­րե­սին կհա­մո­զենք, փող կլի­նի, զենք կլի­նի, եւ դա մի­գու­ցե նե­րուկ­րաի­նա­կան մեծ պայթ­յու­նից խու­սա­փե­լու մի վեր­ջին փորձ էր: Միայն ամ­բողջ խնդիրն այն է, որ ե­թե ա­մե­րիկ­յան գոր­ծող վար­չա­կազ­մը Կոնգ­րե­սին հա­մո­զե­լու հնա­րա­վո­րութ­յուն ու­նե­նար, ա­պա մինչ այս էլ հա­մո­զած կլի­ներ: Մի­գու­ցե ինչ-որ փշրանք­ներ ԱՄՆ-ից կլի­նի, բայց մասշ­տա­բա­յին օգ­նութ­յան հե­ռան­կար այս պա­հին տե­սա­նե­լի չէ: Ա­սենք, նաեւ Եվ­րո­պա­յից, որ­տեղ սե­փա­կան ներ­քին խնդիր­նե­րից աչք բա­ցել չեն կա­րո­ղա­նում (վեր­ջին դեպ­քը՝ ֆեր­մեր­նե­րի ապս­տամ­բութ­յու­նը ցնցում է ողջ Եվ­րո­պան): Եվ հենց փո­ղի կտրվելն ու դրա­նից բխող ռազ­մա­ճա­կա­տա­յին ի­րո­ղութ­յուն­ներն են, որ այս­քան սրել են ներ­քին հա­կա­սութ­յուն­նե­րը:

ՌՈՒՍՆԵՐԸ ԵՎՍ ՍՊԱՍՈՒՄ ԵՆ ՆԵՐՈՒԿՐԱԻՆԱԿԱՆ ՊԱՅԹՅՈՒՆԻՆ

Ա­հա այս ի­րա­վի­ճա­կում ռու­սա­կան վեր­լու­ծա­կան հան­րութ­յան մոտ եւս կա այն հա­մոզ­մուն­քը, որ նե­րուկ­րաի­նա­կան այս ճգնա­ժա­մը միայն սրվե­լու է: Օ­րի­նակ, ըստ հայտ­նի ՄԻԳ վեր­լու­ծա­կան տե­լեգ­րամ­յան ա­լի­քի. «Ա­ռա­ջի­կա եր­կու շա­բաթ­վա ըն­թաց­քում մենք կան­խա­տե­սում ենք Ուկ­րաի­նա­յում կտրուկ ներ­քա­ղա­քա­կան էս­կա­լա­ցիա։ Այս են­թադ­րութ­յան հա­մար կան նա­խադր­յալ­ներ։ Շատ լուրջ: Եվ, ա­մե­նայն հա­վա­նա­կա­նութ­յամբ, նույ­նիսկ ին­քը՝ Նու­լանդ տա­տը, չի լու­ծի այդ հա­կա­սութ­յուն­նե­րը, չի հան­դար­տեց­նի ի­րա­վի­ճա­կը: Զե­լենս­կու ըն­կեր­նե­րը չա­փա­զանց  հե­ռուն են գնա­ցել՝ փոր­ձե­լով մտնել օ­լի­գար­խիկ գրպան­նե­րը։ Ուկ­րաի­նա­յում դա չի ներ­վում»:

Կ­լի­նի՞ նե­րուկ­րաի­նա­կան այդ պայթ­յու­նը, թե՝ ոչ, ռուս­նե­րի պա­րա­գա­յում ան­գամ դա չէ ամ­բողջ խնդի­րը: Պար­զա­պես այն հիմ­նա­կան դար­ձող տե­սա­կե­տը, որ Կիե­ւը քաո­սի շե­մին է, ռուս­նե­րի հա­մար ար­դեն բա­վա­րար հիմք է, որ փոր­ձեն էլ ա­վե­լի սրել ռազ­մա­կան գոր­ծո­նը՝ դրա­նով նպաս­տե­լով ուկ­րաի­նա­կան այդ ներ­քին ան­կա­յու­նութ­յան ծա­վալ­մա­նը: Ու պա­տե­րազ­մի ներ­կա ըն­թաց­քը հենց այդ մա­սին էլ ակ­նար­կում է:

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Հայտնի է Չեմպիոնների լիգայի 2026/27 թվականների մրցաշրջանի 22 մասնակիցԵրբ Աստված ապրում է մարդու մեջ, մաքրում է նրանՆախընտրական պաստառ պոկելու գործով ձերբակալվածը Նուբարաշենի հոգեբուժարանում ինքնասպան է եղել. Factor.amՎարորդական իրավունքից զրկվածները կրկին մեքենա կվարեն՝ առանց քննության․ ՓաշինյանԻրանը հայտարարել է Հորմուզի նեղուցով անցնելու տուրքերի կարգը շուտով հրապարակելու մասինԱնկարայի կեղտոտ խաղը Թեհրանի նկատմամբԲարձր եմ գնահատում Ձեր դիրքորոշումը Իրանի դեմ տեղի ունեցած ագրեuիայի վերաբերյալ․ Փեզեշքիան Համանման ախտանիշներով տառապող մեկ այլ քաղաքացի էլ 8 տարի առաջ հայտարարել էր, որ Արցախը Հայաստան է և վերջ. Արցախցի քաղաքագետԱմենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց մշակույթի մի խումբ գործիչներիԻնչպես են մերժում Փաշինյանին. քաղաքացիները չեն վերցնում նրա «քարտեզը»Հորմուզի նեղուցում ԻՀՊԿ-ն նավթատար է գրավել (Տեսանյութ)Գերմանիայից արտաքսված ՀՀ քաղաքացիներ տեղափոխող նոր ինքնաթիռ է եկել Հայաստան Իրանի հեռուստատեսությունը հանրությանը սովորեցնում է AK-47 ավտոմատ օգտագործել (Տեսանյութ)Քաղաքացին մերժեց Փաշինյանի մեկնած քարտեզը. «Կիսատ Հայաստան է» Հայաստանը բազմաթիվ թելերով կապված է Ռուսաստանի հետ, իսկ սա Փաշինյանը շատ լավ է հասկանում. ՔաղաքագետԹագավորներս ծնվեցին. Մանրիկյանը կրկնակի հայր է դարձելՇՏԱՊ. Կա մի ՔՊ-ական բարձրաստիճան պաշտոնյա, ով իր վարքով ու պահվածքով փորձում է վնասելԵԱ. Մ17 ԸՄԲԻՇ ՍՈՒՐԵՆ ԻՇԽԱՆՅԱՆԸ ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ՄՐՑԱԿՑԻՆ ՏՊԱՎՈՐԻՉ ՀԱՂԹԱՆԱԿՈՎ ԵԶՐԱՓԱԿՉՈՒՄ ԷԲԱՑ ՉԹՈՂԵՔ. Նախընտրական կտրուկ շրջադարձ. Հայտնի շամանը բացառիկ կանխատեսում է անելուՈւմ քվեարկել. քաղաքական գործիչները կոչ են անում անպայման մասնակցել ընտրություններին

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված