Մխիթարյան, թե՞ Սուչիչ.Կիվուն դեռ վերջնական որոշում չունի Հայաստանի հավաքականում Տիկնիզյանն այլ դեմք է ցույց տալիս. հունական մամուլի դիտարկումները Մարտնչող «բարեփոխիչների» կլանը հերթական սուտն ու կեղծիքն է տարածում Ամենակարեվորն է, որ երեք առաջնորդները կարողացան նստել մեկ սեղանի շուրջ Պատահական չէ, որ Պուտինն ի ցույց դրեց «միջուկային ճամպրուկը» Զատկից հետո ներկած ձուն մեզ պետք չէ․ Շարմազանովը՝ Փաշինյանին Թքե՛ք այդ մանդատների վրա, պահել եք որ ի՞նչ․ Հայկ Բաբուխանյան «Անհաջողության ջենթլմենները» կրկին հանձնվում են Նիկոլը փորձում է Մոսկվային համոզել, թե ինքը Հայաստանը ԵՄ կազմում տեսնում է 20 տարի անց Խոշոր վթար Վանաձորի գլխավոր ճանապարհին. Տեսանյութ

ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ

Ընկեր Փանջունի

ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ

SIL գրու­պից հայտ­նում են` Ա­լե­նը Ան­ժե­լա­յին դա­տի է տվել, քա­նի որ նա ա­սել է, իբր թե ԱԺ նա­խա­գահը Գռզո­յի ոտ­քե­րի տակ գնա­ցել-ե­կել է, ին­չը չի հա­մա­պա­տաս­խա­նում ի­րա­կա­նութ­յա­նը, քա­նի որ նա բնավ էլ չի գնա­ցել-ե­կել, այլ իր հա­մար ոտ­քե­րի ա­րան­քը հով լռված է ե­ղել։

**

ԱԲՍՈՒՐԴԻ ԹԱՏՐՈՆ

 (ԸՆՏԱՆԻՔՈՒՄ՝ ԶՈՒԳԸՆԿԵՐՆԵՐ, ԿՈՒՍՈՒԹՅԱՆ ՍՏՈՒԳՄԱՆ ԱՐԳԵԼՔ ՔՊ-Ի ԿՈՂՄԻՑ ՆՈՐ ԱՂՄԿԱՀԱՐՈՒՅՑ ՆԱԽԱԳԻԾ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ )

 Ըստ սեք­սո­պատո­լոգ­նե­րի` այս­պես շա­րու­նա­կե­լու դեպ­քում ՔՊ-ն­ ի­րեն «ա­ռա­ջին գի­շեր­վա» ի­րա­վունք էլ կամ­րագ­րի։

 **

ԴԱՍԱԿԱՆ

 (ԺԱՆՆԱ ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ ԻՐ ՀՐԱԺԱՐԱԿԱՆԻ ՊԱՀԱՆՋԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

 Հենց ան­ճա­րա­նամ, ստյո­ւար­դե­սա կդառ­նամ։

 **

ԱՆԵԾՔ ՔԵԶ ՉԱՐ ՍԱՏԱՆԱ

 (ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՍԻՄ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻՆ` ՄԻՋՊԵՏԱԿԱՆ ԵՎ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻՆ ՏԵՂԱԴՐՎԱԾ ԽԱՉԵՐԸ, ԽԱՉՔԱՐԵՐԸ ՀԱՆԵԼՈՒ ՀՐԱՀԱՆԳ ՏԱԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

­Կո­նի հար­ցե­րի հանձ­նա­ժո­ղո­վից հայտ­նում են, որ շու­տով նաեւ ար­գե­լե­լու են խա­նութ­նե­րում խուն­կի վա­ճառ­քը, քա­նի որ ՔՊ-ա­կան­նե­րը խա­չից բա­ցի զար­հու­րում են նաեւ խնկից։

**

 ԷՍ ԳՈՐԾԸ ՀԱՆԳԻՍՏ Ա ՍԻՐՈՒՄ

 Ըստ քաղ­տեխ­նո­լոգ­նե­րի` ԱԽՔ Ար­մեն Գ­րի­գոր­յա­նը ինչ­քան էլ վռա­զի ա­րևմուտ­քին միա­նա­լու, մե­կա նի­կո­լի հետ ա դա ա­նե­լու։

 **

ԿՈՌՈՒՊՑԻԱ, Ի՞ՆՉ ԿՈՌՈՒՊՑԻԱ

(ԱՎԻՆՅԱՆԻ ԵՐԳԸ` ՇԱԼԱԽ ՏԵՍԱԿԻ ՄԻ ԾԻՐԱՐԵՆՈՒ ՏՆԿԻՆ ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԿՈՄԻՑ 19 500 ԴՐԱՄՈՎ ԳՆԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

 Ծի­րա­նի ծառ բար մի տա, Դար­դերս ի­րար մի տա...

**

ՆԳ ՆԱԽԱՐԱՐԸ ՊՈԼԻՏԵԽՆԻԿՑԻՆԵՐԻՆ, ԿԱՄ ՄԱՐԴ ԵՍ ԹԵ ՄԻԼԻՑԱ

(ՎԱՀԵ ՂԱԶԱՐՅԱՆԸ ՊՈԼԻՏԵԽՆԻԿԻ ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԻՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԿԱՐԻԵՐԱՅԻ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐԸ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

­Դուք կա­րող եք ձեր ընտ­րած մաս­նա­գի­տութ­յուն­նե­րում դառ­նալ լավ ծրագ­րա­վո­րող, ճար­տա­րա­գետ եւ այլն, բայց ե­թե չեք ցան­կա­նում, կա­րող եք գալ մեզ մոտ եւ դառ­նա մի­լի­ցա:

**

ՎԱՀԱՆ ՔԵՐՈԲՅԱՆԻ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄԸ

(ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵՆ ԵՎ ԱԱԾ-Ն ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՓՈԽՆԱԽԱՐԱՐԻՆ ԵՎ ՀԱՆՐԱՅԻՆ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԻՆ ԿԱԼԱՆԱՎՈՐԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

Ըստ հա­կա­կո­ռուպ­ցիոն դա­տա­րա­նի` նա­խա­րա­րութ­յան 6-800 մլն չա­րա­շա­հում­նե­րի մա­սով շրջա­նառ­վող լու­րե­րի, թե նա­խա­րա­րին էլ բա­ժին հա­սել Մեն­յո­ւի սե­փա­կա­նա­տե­րը պա­տաս­խա­նել է, որ նույ­նիսկ մեն­յո­ւում թույ­լատր­ված է թե­յավ­ճար վերց­նել եւ ի­րեն հա­սա­ծը ոչ թե չա­րա­շա­հում կամ կա­շառք է, այլ` սո­վո­րա­կան թե­յավ­ճար:

**

ՀԻՆ ԱՍԱՑՎԱԾՔԸ ՆՈՐՈՎԻ

Ա­վին­յա­նը թող չոռն ու­տի, ա­մեն մի տնտե­սա­վա­րող որ իր դի­մա­ցի տա­րած­քը ձնից ու սա­ռույ­ցից մաք­րի, քա­ղա­քա­պե­տա­րա­նին մաք­րե­լու կմնա դրանց ա­րանք­նե­րի մի փոքր կտո­րը:

**

ՄԻ՞ԹԵ ԻՄ ՆՄԱՆ ԱՅԴՔԱՆ ՄԱՐԴ ԿԱ

Ա­վա­նի հո­գե­բու­ժա­րա­նիից հայտ­նում են, որ զի­նա­կո­չիկ­նե­րի կե­սը ա­ռող­ջա­կան խնդիր­նե­րի պատ­ճա­ռով չեն ծա­ռա­յում եւ զար­մա­ցե­լ են, թե՞ ոնց կա­րող է իր նման «գի­ժ» եւս 10 հա­զար հոգի լի­նի:

**

ԺԱՆՆԱ Դ ԱՐԿԻ ՆՄԱՆՈՒԹՅԱՄԲ

(ՀԱՅՈՑ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ ԴԱՐՁՆԵԼՈՒ ԿԳՄՍ ՆԱԽԱՐԱՐ ԺԱՆՆԱ ԱՆԴՐԵԱՍՅԱՆԻ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

Ըստ պատ­մա­բան­նե­րի` վեր­ջը ժո­ղո­վուր­դը Ժան­նա Անդ­րեաս­յա­նին իր ստեղ­ծած պատ­մութ­յան գրքե­րի խա­րույ­կի վրա որ­պես մեր ժա­մա­նակ­նե­րի Ժան­նա Դ Պետ­րոս այ­րե­լու է:

**

ՎԱՂԱՐՇԱԿ... ԱՐՇԱԿ,  ԹԱՆ ԷԼ ՉԷ, ԲՐԴԱԾ ՄԱԾՈՒՆ

(ՆԱԽԿԻՆ ՊՆ ՆԱԽԱՐԱՐ ԱՐՇԱԿ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՀԻՄՆԵԼՈՒ ԼՈՒՐԵՐԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

Ըստ քաղ­տեխ­նո­լոգ­նե­րի` նախ­կին ՊՆ նա­խա­րար Վա­ղար­շա­կը ինչ ա­րեց իր կյան­քում, որ Ար­շա­կը կա­րա­նա գա ա­նի:

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ