Հայտնի է Չեմպիոնների լիգայի 2026/27 թվականների մրցաշրջանի 22 մասնակից Երբ Աստված ապրում է մարդու մեջ, մաքրում է նրան Նախընտրական պաստառ պոկելու գործով ձերբակալվածը Նուբարաշենի հոգեբուժարանում ինքնասպան է եղել. Factor.am Վարորդական իրավունքից զրկվածները կրկին մեքենա կվարեն՝ առանց քննության․ Փաշինյան Անկարայի կեղտոտ խաղը Թեհրանի նկատմամբ Համանման ախտանիշներով տառապող մեկ այլ քաղաքացի էլ 8 տարի առաջ հայտարարել էր, որ Արցախը Հայաստան է և վերջ. Արցախցի քաղաքագետ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց մշակույթի մի խումբ գործիչների Հորմուզի նեղուցում ԻՀՊԿ-ն նավթատար է գրավել (Տեսանյութ) Իրանի հեռուստատեսությունը հանրությանը սովորեցնում է AK-47 ավտոմատ օգտագործել (Տեսանյութ) Հայաստանը բազմաթիվ թելերով կապված է Ռուսաստանի հետ, իսկ սա Փաշինյանը շատ լավ է հասկանում. Քաղաքագետ

ԿՈՌՈՒՊՑԻԱՆ` ՈՐՊԵՍ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՀՊԱՆԵԼՈՒ ՄԻՋՈՑ

Վերլուծություն

­Նի­կո­լի թի­մում հեր­թա­կան կռիվն է ըն­կել: ­Նո­րից հար­վա­ծի տակ է պից­ցա­նե­րի ա­ռաք­ման սու­պեր­մաս­նա­գետ , հա­մա­տե­ղութ­յան կար­գով ՀՀ է­կո­նո­մի­կա­յի նա­խա­րար ­Վա­հան ­Քե­րո­բայ­նը: Իր նա­խա­րա­րութ­յու­նում ձեր­բա­կա­լութ­յուն­ներ են, խիստ մե­ղադ­րանք­ներ են ներ­կա­յաց­ված իր 31-ամ­յա փոր­ձա­ռու, վաս­տա­կա­շատ տե­ղա­կալ Ա­նի Իս­պիր­յա­նին:

Այս կա­պակ­ցութ­յամբ կա­րե­լի է ա­սել, որ ­Նի­կո­լը հա­տուկ է իշ­խա­նութ­յան մար­մին­նե­րում ներդ­նում կյան­քում ո­չինչ չտե­սած ու չա­րած մարդ­կանց, որ­պես­զի նրանք լի­նեն բա­ցար­ձակ կա­ռա­վա­րե­լի եւ երկ­րոր­դը` չու­նե­նան ո­րե­ւէ պատ­կե­րա­ցում ի­րենց իսկ գոր­ծի վե­րա­բեր­յալ: ­Միա­ժա­մա­նակ այդ­պի­սի դեղ­նակ­տուց­նե­րին շատ հեշտ է վա­խեց­նել, ե­թե հան­կարծ դրանք չնչին ան­գամ շեղ­վում են ­Նի­կո­լի ու­զած ճա­նա­պար­հից:

ՀԱՄԱԿԱՐԳԱՅԻՆ ՈՒ ՀԱՄԱՏԱՐԱԾ

­Սա­կայն մյուս կող­մից` ան­գամ ե­րա­զում նման պաշ­տոն­ներ չտե­սած ջա­հել­նե­րը, հայտն­վե­լով այս կամ այն նա­խա­րա­րի, փոխ­նա­խա­րա­րի բազ­կա­թոռ­նե­րում, ստա­նում են այն­պի­սի գլխապ­տույտ ու էյ­ֆո­րիկ ադ­րե­նա­լի­նի ար­տա­նե­տում­ներ, որ մո­ռա­նում են, թե՛ ա­ռողջ դա­տո­ղութ­յու­նը, թե՛ ան­գամ ինք­նա­պահ­պան­ման բնազ­դը եւ կորց­նե­լով ո­րե­ւէ զգու­շա­վո­րութ­յուն` անց­նում են կյան­քը վա­յե­լե­լուն:

­Կո­ռուպ­ցիան թա­փան­ցել է իշ­խա­նութ­յան բո­լոր մա­կար­դակ­նե­րը եւ ճյու­ղե­րը եւ մի կո­ռուպ­ցիոն սկան­դա­լը չմա­րած պայ­թում են մի քա­նի այլ նման­տիպ սկան­դալ­ներ, իսկ ­Նի­կո­լին մնում է միայն թե ձեւ տալ, թե պայ­քար է մղում կո­ռուպ­ցաիա­յի դեմ: ­Սա­կայն այդ դա­տար­կա­բա­նութ­յուն­նե­րին հա­վա­տա­ցող­նե­րը քչա­նում ու նվա­զում են:

­Միա­ժա­մա­նակ ­Նի­կո­լի հռե­տո­րա­բա­նութ­յու­նը կո­ռուպ­ցիա­յի դեմ պայ­քա­րե­լու վե­րա­բեր­յալ գրե­թե ոչ մի ան­գամ չի հաս­նում դա­տա­կան վճռին: Օ­րի­նակ, քա­նի՞ լուրջ դա­տա­կան վճիռ ե­ղավ ­Նի­կո­լի թմբա­կա­հա­րած նախ­կին­նե­րի կո­ռուպ­ցիա­յի վե­րա­բեր­յալ: Ա­ռա­վել եւս ­Նի­կո­լի օ­րոք կո­ռուպ­ցիոն սկան­դալ­նե­րը ի վեր­ջո ա­վարտ­վում են ոչ մի բա­նով: Այս կա­պակ­ցութ­յամբ կո­ռուպ­ցիոն սկան­դա­լի կի­զա­կե­տում հայտն­ված ­Վա­հան ­Քե­րոբ­յա­նը նշում է. «­Վեր­ջին ան­գամ, երբ Է­կո­նո­մի­կա­յի նա­խա­րա­րութ­յու­նում նման դեպք ե­ղել էր 3 տա­րի ա­ռաջ եւ 3 տա­րի անց կա­յին մար­դիկ, ով­քեր ձեր­բա­կալ­ված էին, բեր­ման էին են­թարկ­վել, նրանց նկատ­մամբ մինչ օրս չկա դա­տա­կան վճիռ, չնա­յած է­լի նույն կերպ աղմ­կա­հա­րույց էր»։

­Կո­ռուպ­ցիոն բազ­մա­թիվ սկան­դալ­ներ պայ­թե­ցին նաեւ Ե­րե­ւա­նի քա­ղա­քա­պե­տա­րա­նում` ավ­տո­բուս­նե­րի, տո­նա­ծա­ռի, թա­փա­ռող շնե­րի եւ այլ բազ­մա­թիվ գոր­ծեր: ­Տե­ղի ու­նե­ցան ձեր­բա­կա­լութ­յուն­ներ, սա­կայն մինչ օրս այդ­պես էլ հո­դա­բաշխ պա­տաս­խան հա­սա­րա­կութ­յու­նը չստա­ցավ, թե ով, ին­չի հա­մար եւ ինչ պա­տիժ կրեց: Այս օ­րե­րին ի­րենց սրբի տեղ դրած Ա­վին­յա­նին նույն­պես բազ­մա­թիվ կո­ռուպ­ցիոն բնույ­թի հար­ցադ­րում­ներ են հնչում, թե ո՞ւր են դուրս գրվում ձյան մաքր­ման հա­մար նա­խա­տես­ված գու­մար­նե­րը, եւ ին­չու Ե­րե­ւա­նի փո­ղոց­նե­րում գցած աս­ֆալ­տը թղթի նման կտոր-կտոր է լի­նում ա­ռա­ջին իսկ ձյան տե­ղում­ներից հե­տո:

­Բայց ­Տիգ­րան Ա­վին­յա­նի վե­րա­բեր­յալ, ա­վե­լի ճիշտ` իր ֆի­նան­սա­կան ե­կա­մուտ­նե­րի հետ կապ­ված հա­սա­րա­կութ­յու­նում առ­կա հար­ցադ­րում­նե­րը շա­րու­նա­կում են մնալ ան­պա­տաս­խան: ­Տա­րե­կան հաշ­վետ­վութ­յու­նում ­Տիգ­րա­նը նշել է, որ բա­ցի նրա­նից, որ ստա­ցել է որ­պես փոխ­քա­ղա­քա­պետ մոտ 1 մլն դ­րամ ամ­սա­կան աշ­խա­տա­վարձ, 7,2 մլն դ­րամ ստա­ցել է բիթ­քո­յին ար­տադ­րե­լուց, 4 մլն դ­րամ Գռ­զո­յի ­Հայ­բիզ­նես­բան­կի խորհր­դի ան­դա­մի աշ­խա­տա­վար­ձից: ­Հարց է ծա­գում` այդ ինչ­քա՞ն ժա­մա­նակ ու­ներ ­Տիգ­րան Ա­վին­յա­նը, որ հասց­նում էր զբաղ­վել, բա­ցի փոխ­քա­ղա­քա­պե­տի պար­տա­կա­նութ­յուն­նե­րից, նաեւ այլ գոր­ծե­րով: ­Սա­կայն ա­մե­նա­զար­մա­նա­լին իր տա­րե­կան հաշ­վետ­վութ­յան այն կետն է, որ նա ստա­ցել է 11 մլն դ­րամ իր հո­րից` Ար­մեն Մար­տի­րո­սի Ա­վին­յա­նից: Ընդ ո­րում, հան­րա­յին հար­ցադ­րում է հնչել նաեւ, որ նույն Ար­մեն Ա­վին­յա­նը 19 մլն դ­րամ նվի­րա­բե­րել է նաեւ իր հար­սին, այ­սինքն` Ա­վին­յան Տիգ­րա­նի տիկ­նո­ջը: Այս­պի­սով, այս հար­ցադ­րում­նե­րը շա­րու­նա­կում են մնալ ան­պա­տաս­խան եւ ցույց են տա­լիս ՔՊ-ի վեր­նա­խա­վում տի­րող բար­քե­րը:

­Մեկ այլ կո­ռուպ­ցիոն սկան­դալ պայ­թել է Ե­րե­ւա­նի ­Կենտ­րոն վար­չա­կան շրջա­նում: Հա­կա­կո­ռուպ­ցիոն դա­տա­րան որ­պես վկա է հրա­վիր­վե­լու հար­ցաքն­նութ­յան ­Կենտ­րոն վար­չա­կան շրջա­նի ղե­կա­վար ­Սամ­վել ­Ղու­կաս­յա­նը: Ն­շենք, որ ի­րա­վա­պահ­ներն այդ քրգոր­ծով կա­լա­նա­վո­րել են Ե­րե­ւան քա­ղա­քի ­Կենտ­րոն վար­չա­կան շրջա­նի ղե­կա­վա­րի աշ­խա­տա­կազ­մի կո­մու­նալ տնտե­սութ­յան եւ բազ­մաբ­նա­կա­րան շեն­քե­րի կա­ռա­վար­ման մար­մին­նե­րի հետ աշ­խա­տանք­նե­րի կազ­մա­կերպ­ման բաժ­նի պետ Տիգ­րան ­Ռա­ֆի­կի ­Մար­տի­րոս­յա­նին, նույն բաժ­նի ա­ռա­ջա­տար մաս­նա­գետ Ար­ման Ն­վե­րի ­Հա­րութ­յուն­յա­նին:

Ըստ նա­խաքն­նա­կան մարմ­նի պաշ­տո­նա­կան տե­ղե­կութ­յան՝ վեր­ջին­ներս ­Կենտ­րոն վար­չա­կան շրջա­նի՝ հրա­տապ լու­ծում պա­հան­ջող ըն­թա­ցիկ աշ­խա­տանք­ներն ի­րա­կա­նաց­նող «Աս­ֆալտ ­Քոնսթ­րաքշն» ՍՊ ըն­կե­րութ­յան տնօ­րեն ­Կա­մո ­Գե­րա­սի­մի ­Գե­ւորգ­յա­նի նկատ­մամբ ի­րենց ծա­ռա­յո­ղա­կան լիա­զո­րութ­յուն­նե­րի ի­րա­կա­նաց­ման հետ կապ­ված ընդ­հա­նուր բա­րե­հաճ վե­րա­բեր­մուն­քի հա­մար 2023 թվա­կա­նի հու­լի­սի 11-ին Ե­րե­ւան քա­ղա­քի ­Կենտ­րոն վար­չա­կան շրջա­նի աշ­խա­տա­կազ­մի վար­չա­կան շեն­քում ­Կա­մո ­Գե­ւորգ­յա­նից ստա­ցել են խո­շոր չա­փե­րով՝ 1.000.000 դրամ կա­շառք-գու­մար, ո­րը վեր­ջինս ան­ձամբ տվել է ­Տիգ­րան ­Մար­տի­րոս­յա­նին, ո­րը ստաց­ված կա­շառք-գու­մա­րից 150.000 դրա­մը հա­ջորդ օ­րը փո­խան­ցել է Ար­ման ­Հա­րութ­յուն­յա­նին։ Ն­կա­տենք, որ նա­խաքն­նա­կան մար­մի­նը պա­տաս­խա­նատ­վութ­յան չի կան­չել ­Կենտ­րո­նի թա­ղա­պետ ­Սամ­վել ­Ղու­կաս­յա­նին այն բա­նի հա­մար, թե ինչ­պես ե­ղավ, որ նրա են­թա­կա­նե­րը, ա­ռանց իր ի­մա­ցութ­յան, նման պատ­ժե­լի քայ­լի գնա­ցին։

Ար­դեն շուրջ մեկ ա­միս է, ինչ հան­րութ­յա­նը ներ­կա­յաց­վեց «դուշ-կա­խիչ» թա­տե­րա­կան ներ­կա­յա­ցու­մը: ­Սա­կայն մինչ օրս իր տե­ղում է ԿԳՄՍ նա­խա­րար ­Ժան­նա Անդ­րեաս­յա­նը, իսկ 70 ան­գամ թանկ գնա­հատ­ված ցնցու­ղի ձեռք­բեր­ման հա­մար հայտ­նի չէ, թե ում եւ ինչ մե­ղադ­րանք է ներ­կա­յաց­ված:

Այն, որ երկ­րում հա­մա­տա­րած կո­ռուպ­ցիա է ինք­նա­խոս­տո­վա­նութ­յամբ հան­դես ե­կավ նաեւ հենց ին­քը` ­Նի­կո­լը: Օ­րերս նա նշեց, որ շուրջ 10 հա­զար զո­րա­կո­չիկ­ներ չեն զո­րա­կոչ­վում բա­նակ եւ շատ հա­վա­նա­կան հա­մա­րեց, որ սա կո­ռուպ­ցիա­յի արդ­յունք է: ­Սա­կայն այդ հայ­տա­րա­րութ­յա­նը չհե­տե­ւե­ցին գործ­նա­կան քայ­լեր այդ հա­մա­տա­րած հա­մա­կար­գա­յին կո­ռուպ­ցիան հաղ­թա­հա­րե­լու ուղ­ղութ­յամբ: Այդ կա­պակ­ցութ­յամբ հի­շեց­նենք, որ ո­րոշ ժա­մա­նակ ա­ռաջ ­Նի­կո­լը պար­ծե­նում էր, թե երկ­րում հաղ­թա­հար­ված է հա­մա­կար­գա­յին կո­ռուպ­ցիան:

Ի դեպ, հա­մա­կար­գա­յին կո­ռուպ­ցիա­յի դրսե­ւո­րում էր նաեւ ­Ռու­սաս­տա­նում հայ­կա­կան մաք­սա­նենգ ծխա­խո­տի մեծ քա­նա­կութ­յամբ հայտն­վե­լը: ­Կա­լա­նա­վոր­վե­ցին մի շարք օ­դա­նա­վեր, ո­րոն­ցով տե­ղա­փոխ­վում էր այդ ա­պօ­րի­նի ծխա­խո­տը: ­Խո­սակ­ցութ­յուն­ներ տա­րած­վե­ցին, որ այդ գոր­ծի գլխին ­Նի­կո­լի ա­մե­նամ­տե­րիմ բա­րե­կամ­ներն են, սա­կայն հար­ցն այդ­պես էլ ո­րե­ւէ բա­ցատ­րութ­յուն չու­նե­ցավ:

Եվ վեր­ջա­պես կո­ռուպ­ցիա­յի գլխին հայտն­վել է հենց ­Նի­կո­լը իր կու­սակ­ցութ­յան հետ, երբ բա­ցե­իբաց Դ­վին հյու­րա­նո­ցում կազ­մա­կեր­պել էր դրա­մա­հա­վաք իր կու­սակ­ցութ­յան օգ­տին այդ­տեղ «պար­տա­դիր-կա­մա­վոր» կեր­պով բեր­ման են­թար­կե­լով ՀՀ բո­լոր քիչ թե շատ հայտ­նի բիզ­նես­մեն­նե­րին:

­Սա­կայն կո­ռուպ­ցիոն սկան­դալ­նե­րը պայ­թում են ոչ թե պա­տա­հա­կան տե­ղե­րում, այլ ըստ տրա­մա­բա­նութ­յան` դրան­ցով ­Նի­կո­լը «կար­գի է հրա­վի­րում» իր այն թի­մա­կից­նե­րին, ով­քեր կա՛մ ­Նի­կո­լի իշ­խա­նութ­յան վրա աչք են դրել, կա՛մ էլ խախ­տում են ­Նի­կո­լի դրած խա­ղի կա­նոն­նե­րը: ­Ժա­մա­նակ առ ժա­մա­նակ ­Նի­կո­լը հա­վա­քե­լով իր թի­մա­կից­նե­րին նրանց վրա մատ է թափ տա­լիս, սպառ­նում է, կամ ինչ­պես ըն­դուն­ված է ա­սել նի­կո­լա­կան շրջա­պա­տում, «վախ­նե­րը բռնում է»: ­Մա­մու­լու հայտն­վել է մի նի­կո­լա­կա­նի բո­ղոք. «­Նի­կո­լը սկսել է պող­պատ­յա ման­դա­տով «ջար­դել» դու­խա­վոր­ված յու­րա­յին­նե­րին, սրբութ­յուն-ըն­կե­րութ­յուն-ախ­պե­րութ­յուն չկա: Ա­մեն նիս­տի կու­սակ­ցութ­յու­նից մե­կին պուբ­լիչ­նի խայ­տա­ռա­կում է, ձեռ­քի հետ էլ հա­թա­թա տա­լիս, թե հա­տիկ-հա­տիկ սա­ղի վրա կոմպ­րո­մատ­նե­րի պապ­կա ու­նի, ու Աստ­ված չա­նի մե­կը լպտա ստեղ-ըն­դեղ, նախ­կին­նե­րին ե­րա­նի եք տա­լու»:

ԻՇԽԱՆԱՎՈՐՆԵՐԻՆ ՈՒ ԸՆԴԴԻՄԱԴԻՐՆԵՐԻՆ ԲՌԻ ՄԵՋ ՊԱՀԵԼՈՒ ԱՐՎԵՍՏԸ

Ինչ վե­րա­բեր­վում է Է­կո­նո­մի­կա­յի նա­խա­րա­րութ­յան սկան­դա­լին, ա­պա այս­տեղ կա­լա­նա­վոր­վեց նաեւ Ա­լեն ­Սի­մոն­յա­նի եղ­բոր` ­Կառ­լեն ­Սի­մոն­յա­նի կի­նը` Ա­նի ­Գե­ւորգ­յա­նը: Ընդ ո­րում, սա վեր­ջին շրջա­նում Ա­լեն ­Սի­մոն­յա­նի ըն­տա­նի­քի դեմ երկ­րորդ «ոտնձ­գութ­յունն» է իշ­խա­նութ­յուն­նե­րի կող­մից: ­Մինչ այդ, լուրջ ֆի­նան­սա­կան ու ադ­մի­նիստ­րա­տիվ խնդիր­ներ ու­նե­ցավ Ա­լեն ­Սի­մոն­յա­նի կնոջ հե­ռուս­տա­տե­սութ­յու­նը: Հաս­կա­նա­լի է, որ ա­ռանց ­Նի­կո­լի կող­մից տրված «դաբ­րո­յի» նման ի­րա­դար­ձութ­յուն­ներ լի­նել չեն կա­րող:

­Բանն այն է, որ Ա­լեն ­Սի­մոն­յա­նը ներ­կա­յաց­նում է «ծայ­րա­հեղ սո­րո­սա­կան­նե­րի» իշ­խա­նա­կան թե­ւը: Այդ թե­ւը ­Նի­կո­լի հան­դեպ բա­վա­կա­նին կարծր ճնշում­ներ է ի­րա­գոր­ծում, ­Նի­կո­լի վրա «գործ է տա­լիս» ա­մե­րի­կա­ցի­նե­րին ու անգ­լիա­ցի­նե­րին եւ ա­մեն րո­պե պատ­րաստ է ­Նի­կո­լին գցել գա­հից եւ զբա­ղեց­նել իր տե­ղը: Ընդ ո­րում, ­Նի­կո­լի պաշ­տո­նան­կութ­յան գոր­ծում Ա­լեն ­Սի­մոն­յա­նը կա­րող է ու­նե­նալ ա­ռանց­քա­յին դեր, նախ որ­պես երկ­րի թիվ երկ­րորդ պաշ­տոն­յա, ո­րը ­Նի­կո­լի պաշ­տո­նան­կութ­յան դեպ­քում կա­րող է նրան փո­խա­րի­նել, եւ երկ­րորդ` վար­չա­պե­տի պաշ­տո­նան­կութ­յու­նը անց է կաց­վում խորհր­դա­րա­նով: Ա­լեն ­Սի­մոն­յա­նը մի կող­մից ցույց է տա­լիս ­Նի­կո­լին, որ կա­րող է գոր­ծել ի­րե­նից ան­կախ, մյուս կող­մից գնա­լով ու­ժե­ղաց­նում է իր ֆի­նան­սա­կան կա­րո­ղութ­յուն­նե­րը: Ըստ ՔՊ-ա­կան շրջա­նակ­նե­րի Ա­լեն ­Սի­մոն­յա­նի մեր­ձա­կա շրջա­պա­տը մշտա­պես հաղ­թող է դուրս գա­լիս տար­բեր մրցույթ­նե­րում, ինչ­պես դա նաեւ ե­ղավ Է­կո­նո­մի­կա­յի նա­խա­րա­րութ­յու­նում վեր­ջին սկան­դա­լի դեպ­քում: Այդ ա­մե­նը լուրջ դժգո­հութ­յուն է ա­ռա­ջաց­նում ՔՊ-ա­կան­նե­րի մոտ, ո­րոնք նույն­պես ձգտում են ստա­նալ պե­տա­կան մրցույթ­նե­րից ի­րենց բա­ժի­նը, սա­կայն հայտն­վում են խա­ղից դուրս վի­ճա­կում:

­Նի­կո­լի թի­մի դժգո­հութ­յու­նը հա­մա­տա­րած ա­նօ­րի­նա­կութ­յան ու ան­պատ­ժե­լիութ­յան վերա­բեր­յալ դրսե­ւոր­վեց նաեւ այն­պի­սի կար­կա­ռուն «հե­ղա­փո­խա­կա­նի» խոս­քե­րում, ինչ­պես «Ի­րա­զեկ քա­ղա­քա­ցի­նե­րի միա­վո­րում» ՀԿ-ի ծրագ­րե­րի հա­մա­կար­գող ­Դա­նիել Իոան­նիս­յա­նը, ով հան­ցա­գոր­ծութ­յան մա­սին հա­ղոր­դում են ներ­կա­յաց­րել ԱԺ նա­խա­գահ Ա­լեն ­Սի­մոն­յա­նի՝ 2023թ.-ի ապ­րի­լի 2-ին տե­ղի ու­նե­ցած՝ քա­ղա­քա­ցու վրա թքե­լու աղմ­կա­հա­րույց մի­ջա­դե­պի մա­սով, ինչ­պես նաեւ ՔՊ խմբակ­ցութ­յան քար­տու­ղար Ար­թուր ­Հով­հան­նիս­յա­նի՝ նա­խորդ տա­րի ապ­րի­լի 4-ին ՄԻՊ թեկ­նա­ծու Էդ­գար Ղա­զար­յա­նի հաս­ցեին հնչեց­րած սպառ­նա­լիք­նե­րի մա­սով, սա­կայն ի­րա­վա­պահ մար­մին­նե­րը եր­կու դեպ­քով էլ քայլ չեն ձեռ­նար­կել, ու քրեա­կան հե­տապն­դում չի հա­րուց­վել իշ­խա­նութ­յան ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րի նկատ­մամբ:

«­Թե՛ Ա­լեն ­Սի­մոն­յա­նը, թե՛ Ար­թուր ­Հով­հան­նիս­յա­նը կա­տա­րել են քրեա­կան օ­րենսգր­քով ար­գել­ված ա­րարք եւ պետք է քրեա­կան հե­տապնդ­ման են­թարկ­վեն, բայց ար­դա­րա­դա­տութ­յան մար­մին­նե­րը՝ ի դեմս ՔԿ-ի, ­Դա­տա­խա­զութ­յան եւ դա­տա­րան­նե­րի, խախ­տե­լով օ­րեն­քը, ա­պօ­րի­նի պաշտ­պա­նութ­յան տակ են վերց­րել Ար­թուր Հով­հան­նիս­յա­նին եւ Ա­լեն ­Սի­մոն­յա­նին: Այս ա­մե­նին կգու­մա­րեմ նաեւ ­Տիգ­րան Ա­վին­յա­նի՝ ընտ­րութ­յուն­նե­րի ժա­մա­նակ տե­ղի ու­նե­ցած դեպ­քը, երբ նա գնաց ­Պո­լի­տեխ­նի­կա­կան հա­մալ­սա­րան. այս մա­սով էլ ենք հա­ղոր­դում ներ­կա­յաց­րել, եւ կրկին քրեա­կան հե­տապն­դում չհա­րուց­վեց: Այս դեպ­քե­րը գա­լիս են ցույց տա­լու, որ ­Հա­յաս­տա­նում ընտ­րո­վի ար­դա­րա­դա­տութ­յուն կա»,-ա­սաց Իոան­նիս­յա­նը:

­Հե­տաքր­քիր է նշել նաեւ, որ նույն կո­ռուպ­ցիոն մա­հա­կը ­Նի­կո­լն աշ­խա­տեց­նում է նաեւ ընդ­դի­մութ­յան հետ իր փոխ­հա­րա­բե­րութ­յուն­նե­րում: ­Նիկո­լը կա­խում է ընդ­դի­մա­դիր­ների գլխին բա­ցա­հայտ­ման ­Դա­մոկլ­յան սու­րը, սա­կայն այդ­պես էլ գոր­ծը հան­գու­ցա­լուծ­մա­նը չի տա­նում, ե­թե ընդ­դի­մա­դիր­նե­րը ի­րենց պա­հում են խե­լոք եւ ­Նի­կո­լի գծած սահ­ման­նե­րից ներս: Այս­պես վեր­ջին հարց ու պա­տաս­խա­նի ժա­մա­նակ ­Նի­կո­լը հայ­տա­րա­րեց, որ չորս տա­րի զբաղ­վում է մի գոր­ծով, թե ինչ­պես ­Դո­սա­ֆի եւ մի շարք այլ ռազ­մա­կան ըն­կե­րութ­յուն­նե­րի մի­լիարդ­նե­րի պե­տա­կան գույ­քը զրո կո­պե­կով հանձն­վել էր ինչ-որ հա­սա­րա­կա­կան կազ­մա­կեր­պութ­յուն­նե­րի, ո­րոնք դրանք պար­զա­պես վա­ճա­ռել են: ­Նա ուղ­ղա­կիո­րեն այդ հան­ցան­քի մեջ մե­ղադ­րեց ԱԺ «­Հա­յաս­տան» խմբակ­ցութ­յան մեջ գտնվող մար­դկանց` չտա­լով նրանց կնոկ­րետ ա­նուն­նե­րը: ­Հե­տաքր­քիր է նշել, որ խմբակ­ցութ­յու­նը այդ­պես էլ ո­րե­ւէ պա­տաս­խան չհնչեց­րեց: Այդ կա­պակ­ցութ­յամբ այդ խմբակ­ցութ­յան պատ­գա­մա­վոր ­Գե­ղամ ­Նա­զար­յա­նը աաց. «Ի՞նչ եք կար­ծում, ցան­կա­ցած պո­պու­լիս­տա­կան ար­տա­հայ­տութ­յան պետք է պա­տաս­խա­նե՞նք»: Ակն­հայտ է, որ այս դեպ­քում էլ ընդ­դի­մութ­յու­նը խու­սա­փեց հար­ցից եւ «թռավ» թե­մա­յից: Իսկ արդ­յո՞ք հենց ­Նի­կո­լի այս մե­թո­դի մեջ չէ այն հար­ցի պա­տաս­խա­նը, թե ին­չու է խորհրդա­րա­նա­կան հիմ­նա­կան ընդ­դի­մութ­յու­նը այդ­քան հեզ ու հա­դուր­ժող ­Նի­կո­լի հան­դեպ:

Այս­պի­սով պետք է ար­ձա­նագ­րել, որ ­Հա­յաս­տա­նում կո­ռուպ­ցիան ստա­ցել է ան­նա­խա­դեպ ծա­վալ­ներ: Ի­րա­կան պայ­քար կո­ռուպ­ցիա­յի դեմ չի վար­վում` ան­կախ նրա­նից, որ ստեղծ­վել են բազ­մա­պի­սի նո­րա­նոր հա­կա­կո­ռուպ­ցիոն պե­տա­կան մար­մին­ներ: ­Պար­զա­պես ա­վե­լա­ցել են պե­տա­կան չի­նով­նիկ­ներ ի­րենց քար­տու­ղա­րու­հի­նե­րով, սպա­սար­կող անձ­նա­կազ­մով ու ավ­տո­մե­քե­նա­նե­րով: ­Սա­կայն պետք է ըն­դու­նել, որ ­Նի­կո­լը հան­ճա­րեղ կեր­պով կա­րո­ղա­նում է օ­գա­գոր­ծել կո­ռուպ­ցիոն թե­ման իր իշ­խա­նութ­յու­նը պահ­պա­նե­լու եւ ա­պա­հո­վագ­րե­լու նա­պա­տա­կով` հա­կա­կո­ռուպ­ցիոն մա­հա­կով սպառ­նա­լով թե՛ ընդ­դի­մութ­յա­նը, թե՛ իշ­խա­նութ­յան մեջ ե­ղած անվս­տա­հե­լի տար­րե­րին:

Ա. ­ՀՈՎ­ՀԱՆ­ՆԻՍ­ՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Հայտնի է Չեմպիոնների լիգայի 2026/27 թվականների մրցաշրջանի 22 մասնակիցԵրբ Աստված ապրում է մարդու մեջ, մաքրում է նրանՆախընտրական պաստառ պոկելու գործով ձերբակալվածը Նուբարաշենի հոգեբուժարանում ինքնասպան է եղել. Factor.amՎարորդական իրավունքից զրկվածները կրկին մեքենա կվարեն՝ առանց քննության․ ՓաշինյանԻրանը հայտարարել է Հորմուզի նեղուցով անցնելու տուրքերի կարգը շուտով հրապարակելու մասինԱնկարայի կեղտոտ խաղը Թեհրանի նկատմամբԲարձր եմ գնահատում Ձեր դիրքորոշումը Իրանի դեմ տեղի ունեցած ագրեuիայի վերաբերյալ․ Փեզեշքիան Համանման ախտանիշներով տառապող մեկ այլ քաղաքացի էլ 8 տարի առաջ հայտարարել էր, որ Արցախը Հայաստան է և վերջ. Արցախցի քաղաքագետԱմենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց մշակույթի մի խումբ գործիչներիԻնչպես են մերժում Փաշինյանին. քաղաքացիները չեն վերցնում նրա «քարտեզը»Հորմուզի նեղուցում ԻՀՊԿ-ն նավթատար է գրավել (Տեսանյութ)Գերմանիայից արտաքսված ՀՀ քաղաքացիներ տեղափոխող նոր ինքնաթիռ է եկել Հայաստան Իրանի հեռուստատեսությունը հանրությանը սովորեցնում է AK-47 ավտոմատ օգտագործել (Տեսանյութ)Քաղաքացին մերժեց Փաշինյանի մեկնած քարտեզը. «Կիսատ Հայաստան է» Հայաստանը բազմաթիվ թելերով կապված է Ռուսաստանի հետ, իսկ սա Փաշինյանը շատ լավ է հասկանում. ՔաղաքագետԹագավորներս ծնվեցին. Մանրիկյանը կրկնակի հայր է դարձելՇՏԱՊ. Կա մի ՔՊ-ական բարձրաստիճան պաշտոնյա, ով իր վարքով ու պահվածքով փորձում է վնասելԵԱ. Մ17 ԸՄԲԻՇ ՍՈՒՐԵՆ ԻՇԽԱՆՅԱՆԸ ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ՄՐՑԱԿՑԻՆ ՏՊԱՎՈՐԻՉ ՀԱՂԹԱՆԱԿՈՎ ԵԶՐԱՓԱԿՉՈՒՄ ԷԲԱՑ ՉԹՈՂԵՔ. Նախընտրական կտրուկ շրջադարձ. Հայտնի շամանը բացառիկ կանխատեսում է անելուՈւմ քվեարկել. քաղաքական գործիչները կոչ են անում անպայման մասնակցել ընտրություններին

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված