Աղմկահարույց գործերով հայտնի փաստաբանը Ալիեւի՝ Սահմանադրությունը փոխելու պահանջի փոխադարձ իրավական հետեւանքների մասին
ՆերքաղաքականՄիջխորհրդարանական միության գլխավոր քարտուղար Մարտին Չունգոնգի հետ հանդիպանը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտնել է Հայաստանի հետ խաղաղության պայմանները: Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները: «Խաղաղության կարելի է հասնել, եթե փոփոխություններ կատարվեն Հայաստանի Սահմանադրության մեջ և այլ փաստաթղթերում»,- նշել է նա:
Միևնույն ժամանակ Ալիևը նաև նշել է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև արդեն իսկ դե ֆակտո խաղաղություն է:
Որքանո՞վ բարոյական, առավելեւս իրավական ագրեսոր երկրի ղեկավարի հնչեցրած պահանջ- նախապայմանը «Իրավունքը» մեկնաբանություն է խնդրել «Լեվ Գրուպ» փաստաբանական ընկերության հիմնադիր-ղեկավար, հայտնի փաստաբան ԼԵՎՈՆ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻՑ, ով նախ արձանագրեց․
-Առեւեւույթ դա ընդունեք, որպես հարեւան մելիքության ղեկավարի կողմից, այսպես առաջարկություն, որը վերջինս որպես իմպերատիվ, պարտադիր պայման դիտեց։ Դրա հետ կապված նախ փաստեմ, որ հիմնական օրենք-Սահմանադրության փոփոխումը եւ ընդունումը բացառապես տվյալ երկրի լիազորությունների մեջ է մտնում։ Բայց ես ցանկանում եմ ուշադրություն դարձնել հարեւան երկրի մելիքության հայտարարած նախապայմանին, ըստ որի վերջինս նման հայտարարություն անելիս, պետք է հաշվի առնի, որ նման պայմաններում նա եւս նույն հաջողությամբ ունի պոզիտիվ պարտավորություն իր Սահմանադրությունից հանելու այն կետը, ըստ որի հանդիսանալով, նախորդ դարի Ադրբեջանի իրավահաջորդը, ունի լուրջ հավակնություններ ՀՀ ինքնիշխան տարածքների նկատմամբ։
Ամփոփելով խոսքս, եթե տվյալ անձնավորությունը իրավամբ ցանկանում է կնքել խաղաղության պայմանագիր եւ ցանկանում է իրեն ապահովագրել հետագայում առերեւույթ խնդիրներից, ապա նա եւս, կրկնում եմ, ունի պոզիտիվ պարտավորություն իր երկրի Սահմանադրությունից հանելու այն թեզը, ըստ որի Ադրբեջանը հանդիսանում է նախորդ դարի ստեղծված Ադրբեջանի իրավահաջորդը, որի այն ժամանակվա կառավարող իշխանություն հայտարարել էր, որ ՀՀ տարածքի երկու երրորդը իրենց տարածքն է, այսպես ասած, իրենց հայրենիքն է։
Հայտնի փաստաբանը շեշտում է.
-Եթե նրա պահանջը այս առումով միակողմանի է, ապա սա խոսում է այն մասին, որ հարեւան մելիքության կողմից ստեղծվում է նոր պարարտ հող , որպեսզի հետագայում կրկին ոտնձգություններ իրականացվեն մեր ինքնիշխան պետականության դեմ։
