Իշխանության ներսում եվս մտահոգների պակաս չկա Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 26-ին Ռուսաստանը և Վրաստանը կարող են ուղիղ բանակցություններ սկսել Մոսկվայում և Թբիլիսիում. Կոբախիձե Երբ պարեկը կուչ է գալիս բլոգերի առաջ, բա էլ ինչպե՞ս են գող ու «բառիգ» բռնելու Իրանական կողմում կա բացասական տրամադրվածություն`թրիփփ նախագիծի վերաբերյալ․ Միսակյան Դեմ եմ քաղաքական մոնոպոլյային. Երվանդ Թարվերդյան Դեկտեմբերին Երեւանում խցանումների կոլապս կլինի. Գեւորգ Ստեփանյան Այս իշխանությունը 8 տարում 20 վագոն չկարողացավ ավելացնել, ուր մնաց՝ մետրո կառուցի․ Մնացականյան Հանգիստ նստեք տեղներդ․․․ Կինոմոսկվայի վրա ավտոմшտներով պարում էին, ավելի աբսուրդ տեսարան դժվար է պատկերացնել. Փաշինյանը՝ Ավոյի մասին պատմող ֆիլմի պրեմիերայի օրվան անդրադարձավ

Անի Կարապետյանի նկատմամբ իրականացվում է քաղաքական հետապնդում. Արսեն Բաբայան

Թեմա
«Այսօր, փետրվարի 1-ին, ժամը 16:00-ին Դատարանի Շենգավիթի նստավայրում կայանալու է քաղաքական հետապնդման ենթարկվող Անի Կարապետյանի վերաբերյալ քրեական գործի դատական նիստը։ Պաշտպանությունն ապահովում ենք ես և իմ գործընկեր Ռուդիկ Դոլունցը:
 
Անի Կարապետյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 328-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (հաղորդակցական տեխնոլոգիաների օգտագործմամբ զանգվածային անկարգություններ կատարելու հրապարակային կոչեր) և 329-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (ատելություն, անհանդուրժողականություն և թշնամանք հրահրելուն ուղղված հրապարակային կոչեր) նախատեսված արարքների կատարման համար։
 
Պաշտպանական խմբի համոզմամբ քրեական վարույթը նախաձեռնվել է քրեադատավարական կանոնների էական և կոպիտ խախտումներով։ Մեղադրանքի հիմքում դրված ապացույցները բացի այն, որ ոչինչ չեն ապացուցում, ստացվել են քրեադատավարական կանոնների խախտման եղանակով։
Մասնավորապես՝
 
1) ոստիկանության համապատասխան ստորաբաժանման ծառայողն իրականացրել է համացանցի մշտադիտարկում, որի համար լիազորված չէ օրենքով։
 
2) Զննություն քննչական գործողությունն իրականացվել է առանց տեսաձայնագրման կամ ընթերակաների մասնակցության, ինչը քրեական դատավարության օրենսգրքի 208-րդ հոդվածի 3-րդ մասի և 210-րդ հոդվածի 5-րդ մասի էական և կոպիտ խախտում է։
 
Քրեական վարույթի նյութերի ամբողջական ուսումնասիրությունը հստակորեն հաստատում է, որ Անի Կարապետյանի նկատմամբ իրականացվում է քաղաքական հետապնդում», - գրել է փաստաբան ԱՐՍԵՆ ԲԱԲԱՅԱՆԸ։
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ