Ինչ կապ ունի «Հայաստան» խմբակցությունը «Սպարտակ» մարզադաշտի հետ. Պատգամավորի պատասխանը Փաշինյանին
ՆերքաղաքականՆիկոլ Փաշինյանը կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ի պատասխան ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանին ասել էր, որ կոնկրետ «Սպարտակ» մարզադաշտի հետ կապված կարող էր իրեն հարց չուղղել, այլ իր կողքիններին հարցնել՝ նկատի ունենալով «Հայաստան» խմբակցության պատգամավորներին: «Նրանք դրա պատասխանը կունենային: Երբ ժամանակին Դոսաֆ, «Հայաստան» ռազմական ընկերությանը, էլի մի քանի ռազմական ընկերությանը պետական գույք է կցվել, այդ ընկերությունները եղել են կոնկրետ մարդկանց հսկողության տակ, եւ միլիարդների պետական գույքը զրո կոպեկով հանձնվել է այդ դե յուրե հասարակական կազմակերպություններին, որից հետո այդ ՀԿ-ները ուղղակի միլարդավոր դրամների գույք են վաճառել հայտնի եւ անհայտ մարդկանց: Մենք 4 տարի է այդ հարցով զբաղվում ենք, բայց հարցը չի լուծվում, որովհետեւ իրավական պետություն ենք: «Սպարտակ»-ի եւ այլնի հետ կապված ձեր խմբակցության մեջ մի ներքին հարցում անեք, այդ հարցի պատասխանը կոնկրետ կգտնեք», - ասել է Նիկոլ Փաշինյանը:
Ի՞նչ էր ակնարկում Նիկոլ Փաշինյանը, ԱԺ «Հայաստան» խմբակցության որեւէ պատգամավոր կապ ունի՞ «Հայաստան» ռազմական ընկերության, միլիարդների պետական գույքը զրո կոպեկով հանձնելու, միլարդավոր դրամների պետական գույք վաճառելու հետ հարցի պատասխանը «Իրավունքը» փորձել է ստանալ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանին, ով Փաշինյանը վերը նշածը վերագրեց պոպուլիստական արտահայտություն.
- Զուտ պոպուլիստական պատասխան էր, ես Ձեզ վստահեցնում եմ մեր խմբակցությունից որեւէ մեկը կապ չունի «Սպարտակ» մարզադաշտի հետ, մեզանից որեւէ մեկը ոչ հիմա, ոչ երբեւիցէ չի առնչվել տվյալ մարզադաշտի հետ:
- Այդ դեպքում, ինչո՞ւ խմբակցությունը ասվածից հետո հայտարարությամբ հանդես չեկավ:
- Ի՞նչ եք կարծում, ցանկացած պոպուլիտական արտահայտության պետք է պատասխանե՞նք: Դուք լրագրող եք, ինքներդ կարող եք հետաքննություն իրականացնել եւ պարզել, դժվար բան չի Ձեզ համար վստահ եմ:
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ
