Նոր աթոռներով դեպի 2026․ ինչպես է ռուսական թատրոնն ամփոփում տարին «Ձնեմարդու ամանորյա արկածները»՝ Վանաձորի «Բոհեմ» կամերային թատրոնում Աշխարհում գոյություն ունեցող բոլոր եկեղեցիները մշտապես համագործակցել են հատուկ ծառայությունների հետ. Բարենց Բաց թողեք կարոտը, որ չխանագրեք երկնքում ապրող հոգիներին՝ լույսի մեջ մնալ. Նազենի Հովհաննիսյանի հուզիչ գրառումը մոր համար Կաթողիկոսից ներողություն եմ խնդրում, որ այդ պոռնիկների հետ մասնակցել եմ իր դեմ ցույցերին Լռության և քնքշության ժամանակն է՝ 3 ընտրված նշանների համար. դեկտեմբերի 22-28-ի շաբաթվա աստղագուշակ Փաշինյանը շնորհակալություն հայտնեց Ալիևին՝ երկկողմ առևտրի մեկնարկի համար և վերահաստատեց ՀՀ-ի համագործակցությունը ԵԱՏՄ շրջանակներում Խnւլիգանական պահվածքով աչքի ընկնող տաճարի խոյակին մագլցած այս մարդը Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնի փոխտնօրենն է. Գառնիկ Դանիելյան (Տեսանյութ) Մոսկվայում ձերբակալել են կարատեի աշխարհի չեմպիոն Կամո Ունանյանին Ուկրաինացի «զինվորականները» գերվելուց առաջ եւ հետո (Տեսանյութ)

Ամեն բան ընկնում է իր տեղը, երբ կինը երջանիկ է ու գիտի իր տեղը. Աիդա Արամի

Տեսանյութեր

«Ինչ էլ որ լինի». այսպես է կոչվում երգչուհի ԱԻԴԱ ԱՐԱՄԻ նոր հեղինակային երգի, որի տեսահոլովակը օրերս ներկայացրեց հանրության դատին: Նշենք, որ երգի տեսահոլովակի ռեժիսորը Հրանտ Մովսիսյանն է, իսկ խոսքերի եւ երաժշտության հեղինակը հենց ինքն է՝ երգչուհին, ում հետ զրուցել է «Իրավունք»-ը:

- Վերջերս եք դարձել ՀՀ քաղաքացի: Որքանո՞վ էր հեշտ թողնել ՌԴ-ում կարիերան, վերադառնալ ու փորձել հայկական շոու-բիզնեսում գտնել Ձեր ուրույն տեղը:

- Իրականում արդեն երեք տարի է, ինչ Հայաստանի քաղաքացի եմ, իսկ Ռուսաստանը ես թողել եմ 19 տարեկանում, երբ տեղափոխվեցի Լոնդոն՝ երաժշտական կրթություն ստանալու։ Հետո եկա Հայաստան ու այստեղ երաժշտական գործունեություն ծավալեցի, մասնակցեցի «Հայաստանի ձայնը» նախագծին, առաջին տեսահոլովակներս նկարեցի, առաջին ձայնասկավառակս անգլերենով թողարկվեց, ինչպես նաեւ գրում էի երգեր իմ գործընկերների համար, որից հետո տեղափոխվեցի Ռուսաստան եւ համատեղում էի երկու մասնագիտություններս՝ միջազգային հարաբերություններ եւ երաժշտություն։  Իհարկե, բարդ է Հայաստանի շոու-բիզնեսում ամրացնել իմ տեղը, քանի որ կրկին փորձում ես անցնել մի ճանապարհով, որը ժամանակին բավական լավ անցել էիր: Եթե այն ժամանակ մնայի, ապա շատ ավելի հեշտ կլիներ, բայց երկրորդ անգամ տեղափոխվելս բարդ չէր, քանի որ ես ունեի մեծ ու գեղեցիկ պատճառ։ Ինչ խոսք, երբեմն համբերությունս սպառվում է. դժվար է մի մարդու համար, ով ինչ-որ արած գործ թողել ու գնացել էր, նորից հետ գալ ու սկսել, ստեղծել մարդկային նույն հարաբերությունները։ Իհարկե, ամուսինս, ով իմ պրոդյուսերն է, ամեն հարցով կողքիս է: Լավ է, երբ դու մենակ չես։

- Դուք Ռուսաստանում եւս զբաղվում էիք երգարվեստով, զուգահեռելով՝ ի՞նչ կասեք ռուսական շոուբիզնեսյան կյանքի եւ մեր իրականության մասին:

- Ռուսաստանում ապրելու ժամանակ ես, գործիս բնույթից ելնելով, շատ էի ճանապարհորդում, չէի նկարում տեսահոլովակներ եւ շոուբիզնեսի մասնիկը չէի, բայց ես ունեի իմ ակուստիկ եւ ֆուլ բենդերը, մենք ակումբներում էինք երգում: Իսկ Մոսկվայի ակումբներն այն ծավալի ու մեծության են, որ անգամ միայն այնտեղ երգելով՝ անունդ լինում է լսված եւ ճանաչված, ինչպես նաեւ գումար վաստակելը ստացվում է: Բայց կոնկրետ ռուսական շոուբիզնեսի հետ չեմ կարող ասել, թե կապ եմ ունեցել։

- Ձեր յութուբյան ալիքում «Բերել ա» երգն ամենադիտվածն է: Փաստորեն, Ձեր ամուսնու՝ Վարդան Մնացականյանի դերակատարությունը հոլովակում հաջողությո՞ւն է բերում, թե՞ այլ գաղտնիք կա:

- Նա նաեւ նկարահանվել է իմ «Չորս րոպե» եւ «Գինովնալ» երգերիս տեսահոլովակներում, բայց «Բերել ա»-ն իր գույներով ու հումորով, կարծես, ավելի սիրվեց։ Վարդան Մնացականյանի ներկայությունը եւ դերակատարությունն իմ կյանքում առհասարակ հաջողություն է բերում։

- Բժշկի մասնագիտությունից եւ մոդելինգից Վարդան Մնացականյանն անցում կատարեց պրոդյուսերության: Ունենալով ամուսին-պրոդյուսեր հավելյալ ապահովությո՞ւն է Ձեր կարիերայում, թե՞ հավելյալ գլխացավանք, երբ ընտանեկան խնդիրներից աշխատանքի չես փախչի:

- Պետք է նշեմ, որ Վարդանը միշտ երազել է պրոդյուսեր դառնալու եւ նախագծեր ունենալու մասին, դրա համար ինչ-որ չափով ես էլ եմ փորձում իր երազանքն իրականացնել։ Այնպես է ստացվում, որ մենք կարողանում ենք դնել հստակ տարբերություն գործնականի եւ ընտանեկանի միջեւ, մենք կարողանում ենք հստակ տարանջատում անել ու ամեն խնդիր իր հարթակում լուծել։ Ինձ համար շատ դրական է, երբ պրոդյուսերը տանից է։

- «Բերել ա», «Հալվեցա», «ՍերԵվան», «Նոր տարի», «Ինչ էլ որ լինի»… Ի՞նչ սպասել առաջիկայում եւ արդյոք կլինի ժանրային փոփոխություն եւ անցում սիրային թեմատիկայից:

- Իմ ոչ բոլոր երգերում է, որ սիրո թեման կա, բայց գտնում եմ՝ առհասարակ սերը պետք է լինի ամեն ինչում, քանի որ այն շարժիչ ուժ է։ Առաջիկայում կարող եք սպասել թե՛ դուետներ, թե՛ ժանրային փոփոխություններ, քանի որ նախ ես սիրում եմ տարբեր ու նոր բաներ փորձել, բացի այդ թե՛ երեւակայությունս, թե՛ ձայնիս դիապազոնը թույլ են տալիս մշտապես նոր ու հետաքրքիր լինել իմ հանդիսատեսի եւ ունկնդիրների համար։ Հատկապես, որ ես եմ գրում երգերս, պահի տակ զգում եմ, թե ինչպես կարելի է ավելի խորը մատուցել, ինչ նոր քայլ անել։

- Ձեր վերջին երգը՝ «Ինչ էլ որ լինի»-ն ուժեղ կանանց մասին է, իսկ Դուք Ձեզ ուժեղ կին համարո՞ւմ եք:

- Այո, միանշանակ:

- Քանի որ այս երգի բառերի հեղինակն էլ եք Դուք, երաժշտության հեղինակն էլ, սա նշանակո՞ւմ է, որ այն ամբողջությամբ արտահայտում է հենց Ձեր ներաշխարհը:

- Իմ երգերի 90 տոկոսը ամեն առումով արտահայտում է հենց ինձ, իմ ներաշխարհը, տեսանկյունը, ցանկություններս։ Շատ ուժեղ զգացմունքներ կա «Ինչ էլ որ լինի» երգի մեջ, շատ խորն եմ գրել, շատ եմ ցանկանում, որ կանանց մեծամասնությունը հասկանա՝ որքան ուժ, գույն եւ տեսակ կա իր մեջ, սկսի իրեն սիրել, լինի երջանիկ։ Այդպիսով մենք կկարողանանք ստեղծել այլ իրականություն մեր հասարակության մեջ։ Երբ կանայք կարողանան իրար օգնել, սիրել, ապա ամեն բան կընկնի իր տեղը, իսկ դա կարող է լինել այն ժամանակ, երբ կինը երջանիկ է, գիտի իր տեղը եւ վստահ քայլում է առաջ։

- Ի դեպ, մենք գիտենք, որ Ձեր ամուսինը նույնպես ստեղծագործում է: Երբեւէ կլինե՞ն երգեր՝ Ձեր ամուսնու գրած բանաստեղծությունների հիման վրա:

- Իրականում, ամուսինս հաճախ իմ երգերի երաժշտության եւ խոսքերի գործում ներգրավված է լինում, իսկ իր գրած բանաստեղծությունների հիման վրա պարտադիր լինելու են երգեր, քանի որ շատ սիրուն է գրում։

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված
Նոր աթոռներով դեպի 2026․ ինչպես է ռուսական թատրոնն ամփոփում տարին«Ձնեմարդու ամանորյա արկածները»՝ Վանաձորի «Բոհեմ» կամերային թատրոնումԱշխարհում գոյություն ունեցող բոլոր եկեղեցիները մշտապես համագործակցել են հատուկ ծառայությունների հետ. ԲարենցՊատմական համերգ, որտեղ կհնչի հավերժական երաժշտությունԲաց թողեք կարոտը, որ չխանագրեք երկնքում ապրող հոգիներին՝ լույսի մեջ մնալ. Նազենի Հովհաննիսյանի հուզիչ գրառումը մոր համարԿաթողիկոսից ներողություն եմ խնդրում, որ այդ պոռնիկների հետ մասնակցել եմ իր դեմ ցույցերինԼռության և քնքշության ժամանակն է՝ 3 ընտրված նշանների համար. դեկտեմբերի 22-28-ի շաբաթվա աստղագուշակՓաշինյանը շնորհակալություն հայտնեց Ալիևին՝ երկկողմ առևտրի մեկնարկի համար և վերահաստատեց ՀՀ-ի համագործակցությունը ԵԱՏՄ շրջանակներում Խnւլիգանական պահվածքով աչքի ընկնող տաճարի խոյակին մագլցած այս մարդը Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնի փոխտնօրենն է. Գառնիկ Դանիելյան (Տեսանյութ) Վարդանյան եղբայրների կրկեսը հրավիրում է ձեզ «WONDERLAND» Մոսկվայում ձերբակալել են կարատեի աշխարհի չեմպիոն Կամո ՈւնանյանինՈւկրաինացի «զինվորականները» գերվելուց առաջ եւ հետո (Տեսանյութ)Սարսափ. Շանը փակ բեռնախցիկում են պահել, գլխով լուսարձակը կոտրել է, որ կարողանա շնչել․ ահազանգՀՀԿ ԵԿ անդամ Միքայել Ղազարյանը պարգևատրվել էՍանկտ Պետերբուրգում ընթանում է ունենում Բարձրագույն Եվրասիական խորհրդի նիստըԱյսօր Գարեգին Նժդեհի հիշատակի օրն էՄակրոնը «գցո՞ւմ» է Եվրոպային, թե՞ նոր հանձնարարություն է ստացելԲրոնզից գոհ եմ, սակայն գիտակցում եմ, որ կարող էի հասնել ավելիին. ՄԵԾԱՀԱՍԱԿՆԵՐԻ ԵՎՐՈՊԱՅԻ ՓՈԽՉԵՄՊԻՈՆ ԱՐԹՈՒՐ ԲԱԶԵՅԱՆ«Աթաթուրքից հետո խոշոր հաղթանակը»․ Էրդողանը որոշել է՝ ով է Հայոց հաջորդ Կաթողիկոսը․ թուրքական խոշոր ԶԼՄ-ների արձագանքըԱշխատանքային այցով ժամանեցի ՌԴ՝ Սանկտ Պետերբուրգ. Փաշինյան

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված