Տեսախցիկը ֆիքսել է Ուկրաինային հասցված հերթական հարվածի պահը (Տեսանյութ) Ուկրաինային «սև ձմեռ» է սպասում. Ուկրաինական աղբյուր Ոչ մի հրադադար չի լինի. Լավրով Թրամփը պատրաստում է նոր առաջարկներ Մոսկվային՝ տնտեսական և քաղաքական օգուտներով Ռուսները խոցել են ուկրաինական գազի արդյունահանման օբյեկտը Ռադայի պատգամավորները ծանր քննադատությամբ հարձակվել են Զելենսկու վրա՝ Թրամփի հետ նրա հակամարտության համար Կատարի էմիրի օրինակով՝ Եգիպտոսի նախագահը նույնպես զգուշացրեց իր երկրի քաղաքացիներին պատրաստվել ամենավատ սցենարին Բաքվում ընթացող խոշոր համաժողովն առանց սկանդալների չանցավ Վայոց Ձորի մարզպետը արջի ծառայություն է մատուցում իրեն մարզպետ կարգած ՔՊ-ին ՇՏԱՊ. Առկա է վեբկայք, որտեղ տեղադրված են ՀՀ քաղաքացիների տեսանյութերն ու լուսանկարները, որոնք արվել են հասարակական զուգարաններում

Հայտնի է, թե ինչ է հայտնել ԱԱԾ-ն Փաշինյան փոխնախարարի մասին, ինչին հաջորդել են աղմկոտ իրադարձությունները

Քրեական

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ էկոնոմիկայի նախարարի տեղակալի պաշտոնից նախօրեին ազատված և այսօր ձերբակալված 31-ամյա Անի Իսպիրյանը Հայաստան էր հրավիրվել 2020 թվականին՝ ՀՀ կառավարությունում սփյուռքահայ մասնագետների «իԳործ» ծրագրով: Մինչ այդ նա բնակվում էր Մոսկվայում և որպես փորձագետ աշխատում էր ՌԴ նախագահին առընթեր ազգային տնտեսության և պետական կառավարման ռուսական ակադեմիայի արտաքին կապերի եւ արարողակարգի վարչությունում, գրել է News.am-ը։

Նախքան փոխնախարար նշանակվելը՝ 2020-2021թթ․ Իսպիրյանը հանդիսացել է «իԳործ» ծրագրի փորձագետը: «իԳործ»-ի շրջանակներում սփյուռքահայ մասնագետները պետական մակարդակով հրավիրվում են աշխատանքի ՀՀ կառավարությունում և այլ գերատեսչություններում:

News.am տեղեկություններով՝ փոխնախարարի աշխատանքից դժգոհ է եղել անձամբ Նիկոլ Փաշինյանը: Մասնավորապես 2023 թվականի դեկտեմբերին, երբ Փաշինյանն այցելել է Էկոնոմիկայի նախարարություն՝ գերատեսչության   գործունեության հաշվետվությունը քննարկելու, զեկույցով է հանդես եկել նաև Անի Իսպիրյանը: Վերջինս, սակայն չի կարողացել պատասխանել իր համակարգման տիրույթում գտնվող ոլորտներին առնչվող հարցերին, ինչը վրդովվեցրել է Փաշինյանին: Նա արձանագրել է, որ «ոչ կոմպետենտ» անձ  է նշանակվել նման պատասխանատու պաշտոնի և հորդորել է նախարար Քերոբյանին՝ առաջարկել փոխնախարարին ազատման դիմում գրել: Սակայն, հաշվի առնելով նախարարության ծանրաբեռնվածությունը և ընթացիկ կատարողականի ապահովման անհրաժեշտությունը, ինչպես նաև հարմար փոխարինող չգտնելու հանգամանքը, կառավարությունում որոշել են, այնուամենայնիվ, չշտապել:

Սակայն նախօրեին ԱԱԾ-ից Փաշինյանին զեկուցել են Իսպիրյանի՝ անօրինական գործարքներին մասնակցության մասին, ինչից հետո նրան աշխատանքից ազատելու որոշում է կայացվել:

Ուշագրավ է, որ «անսպասելի» պաշտոնանկությունից երկու շաբաթ առաջ նույն այս փոխնախարարը կառավարության նիստին ներկայացրել էր «Լիդիան Արմենիա»-ի բաժնետոմսերի 12,5 տոկոսը ՀՀ կառավարությանը նվիրաբերելու աղմկահարույց որոշման նախագիծը, որն, ըստ մասնագետների, լի է անորոշ ձևակերպումներով, իսկ բուն գործարքն, ըստ փորձագետների,  կոռուպցիոն  ռիսկեր է պարունակում:

Հիշեցնենք, որ այսօր էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը լրագրողների հարցերին ի պատասխան հայտնել էր, որ Անի Իսպիրյանն իրեն ասել է, թե ամուսինն աշխատանք է ստացել Հոլանդիայում, իրենք պատրաստվում են տեղափոխվել։ Եվ տեղափոխվելուց մի քանի օր առաջ աշխատանքից ազատման դիմում է գրել:

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ