Թող Հրե Ձիու թամբին լինի Հայաստանը եւ հայ ժողովուրդը, իսկ սմբակների տակ՝ Նիկոլ Փաշինյանը. Կարապետյան Տիրադավների կարապի պարը «Բենզին հողի դիմաց» օպերացիա. ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Ուղղորդված ենք եղել Վազգեն Սարգսյանի կողմից, որպեսզի ներկայիս կաթողիկոսին ընտրենք. Ալբերտ Բազեյան Թրամփը կայցելի՞ Մոսկվա Ովքեր են կողմ կամ դեմ հայաստանյան լոգիստիկայի վերագործարկմանը Մահացել է պրոֆեսոր, ակադեմիկոս Վլադիմիր Պետրոսյանը Տարեվերջյան տհաճ անակնկալների պակաս, կարծես թե, չկա. ԶԱՐՄԱՆՔ Պուտինը Կրեմլում կայացած արարողության ժամանակ պետական ​​պարգևներ է հանձնել Կանդելակիին և Սոլովյովին Ժիրինովսկու պատվին ՌԴ-ում Մոսկվա-Ադլեր երթուղով գնացք կգործարկվի

Եթե Ադրբեջանը համաձայնվի Փաշինյանի առաջարկին, սա շատ ավելի մեծ խնդիրների է տանելու. Իգիթյան

Ներքաղաքական

Հայոց բանակի օրվան նվիրված միջոցառման ժամանակ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Հայաստանի Հանրապետությունն իր ինքնիշխան տարածքից բացի որեւէ այլ տարածքի նկատմամբ հավակնություն չունի, եւ որեւէ մեկը չպետք է հավակնություն ունենա ՀՀ որեւէ տարածքի նկատմամբ։ Իսկ Ալիեւը բացեիբաց խոսում է Հայաստանի նկատմամբ իր հավակնություններից, մասնավորապես` Մեղրիից։ Այս մասին «Իրավունքը» զրուցեց «Հայկական նախագիծ» գիտակրթական հասարակական կազմակերպության համահիմնադիր, տարածաշրջանային հարցերով փորձագետ ԿԱՐԵՆ ԻԳԻԹՅԱՆԻ հետ:

«ԵԹԵ ԶՈՐՔԵՐԸ ՀԵՏ ԵՆ ՔԱՇՎՈՒՄ, ՄԵՐ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԸ, ՈՐՏԵՂ ԶՈՐՔ ՉԿԱ, ՄՆՈՒՄ ԵՆ ԱՆՊԱՇՏՊԱՆ»

— Փաշինյանի պատկերացմամբ` Ալիեւը դադարելո՞ւ է հավակնություններ ունենալ Հայաստանի նկատմամբ եւ, արդյո՞ք ասելով, որ ՀՀ-ն ոչ մի տարածքային հավակնություններ չունի, նա ի նկատի ունի Արցախը:

— Արդյո՞ք նկատի ուներ Արցախը, երբ խոսում էր Ադրբեջանի տարածքային ամբողջականության մասին, միանշանակ, հենց դա էլ ի նկատի ուներ Փաշինյանը: Արցախի հարցն իր համար փակ է, ինքը ճանաչել է Արցախն Ադրբեջանի մաս, ինչի մասին նա ունի ստորագրված փաստաթուղթ կամ էլ հանրային խոստովանում: Իսկ թե ի՞նչ է պատկերացնում Փաշինյանը, արդյո՞ք դադարելու է Ալիեւն իր ծավալապաշտական պահանջները, չեմ կարող ասել` ինչ է մտածում: Բայց միանշանակ պետք է հստակ ասել, որ Ալիեւը չի դադարեցնելու իր քաղաքականությունը: Այստեղ միայն պահանջի մասին չէ խոսքը, այստեղ խոսքը այն մասին է, որ ինքը պատրաստվում է ե՛ւ հողի վրա, այսինքն՝ զինված ուժերով, ե՛ւ ադմինիստրատիվ միջոցով ստեղծել «արեւելյան Զանգեզուրը», որը ենթադրում է, որ կա «արեւմտյան Զանգեզուր», ինչի մասին Ադրբեջանը բաց խոսում է: Իրենք երբ խոսում են Սյունիքի մասին, դա անվանում են «արեւմտյան Զանգեզուր»: Բոլոր բնակավայրերի անունները անվանում են իրենց ադրբեջանական տարբերակներով: Այսինքն՝ Ալիեւը պատրաստվում է հողի վրա, Ադրբեջանի ու Թուրքիայի ծավալապաշտական նպատակները իրականացնել զորքով եւ մյուս կողմից` քաղաքական հիմնավորումներով:

— Իր ելույթում Փաշինյանը խոսել է նաեւ զորքերի հայելային հետքաշման մասին։ Նշել, որ այն հնարավորություն կտա, որ ադրբեջանական ԽՍՀ բոլոր տարածքները լինեն Ադրբեջանի կազմում, իսկ հայկական ԽՍՀ բոլոր տարածքները` Հայաստանի վերահսկողության ներքո։ Այս առաջարկը որքանո՞վ է իրատեսական եւ արդյունավետ Հայաստանի համար:

— Այս առաջարկը հակասում է ՀՀ քաղաքացու շահերին, որովհետեւ, եթե զորքերը հետ են քաշվում, մեր բնակավայրերը, որտեղ որ զորք չկա, մնում են անպաշտպան: Ադրբեջանցիներն էլ պարտավորվում են զորքերը հետ քաշել, բայց մենք գիտենք, որ Ադրբեջանը միշտ խախտում է նման պայմանավորվածությունները, այսինքն՝ մենք թողնելու ենք մեր բնակչությանն անպաշտպան, մեր զորքերը տեղափոխվելու են անպատրաստ դիրքեր, սա նոր հնարավորություն է լինելու Ադրբեջանի համար գնալ ու հայաթափել այդ տարածքները: Ադրբեջանն այս պահին այդ առաջարկին չի համաձայնվում, փորձում է ներկայացնել այնպես, որ դա իր շահերին դեմ է, իրականում այդ առաջարկը Ադրբեջանի շահերին համապատասխանում է: Մենք ունեցել ենք այդպիսի փորձ, որ Ալիեւի ռեժիմն ու Հայաստանի դե ֆակտո կառավարությունը հասել էին այն պայմանավորվածությանը, որ չպետք է կրակեն իրար վրա, ադրբեջանցիներն ուղղակի ուժերը կենտրոնացնելով կոնկրետ հատվածներում, գնում էին եւ վերցնում էին կարեւորագույն բարձունքները, ուղղակի ձեռնամարտով, շատ լինելով եւ ուժ կիրառելով մեր զինծառայողների դեմ, որոնք հրաման ունեին ոչ մի դեպքում չկրակել, գնում էին ու զբաղեցնում էին այդ կարեւորագույն դիրքերը: Խոսքը` 2021թ.-ի մասին է: Այսինքն, եթե Ադրբեջանը, ի վերջո, ինչ-որ բան ստանալով, համաձայնվի Փաշինյանի այս առաջարկին, սա շատ ավելի մեծ խնդիրների է տանելու:

«ՍԱ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՕՐԱԿԱ՞ՐԳ Է, ՍԱ ՊԱՏԵՐԱԶՄԻ՛, ՊԱՐՏՈՂՈՒԹՅԱՆ ՕՐԱԿԱՐԳ Է»

— Նիկոլ Փաշինյանը նաեւ ասել է, որ Հայաստանն Ադրբեջանին առաջարկել է ապառազմականացում, սպառազինությունների փոխադարձ վերահսկում, նաեւ չհարձակման մասին պայմանագրի ստորագրում, եթե խաղաղության պայմանագրի ստորագրումը երկարաձգվի։ Եթե անգամ Ադրբեջանը համաձայնի, մի՞թե այդ որոշումները միայն Հայաստանի համար չեն գործի:

— Եթե անգամ Ադրբեջանը համաձայնվի, դա լինելու է միակողմանի, որովհետեւ Ադրբեջանը, բնականաբար, թույլ չի տա, որ Հայաստանի որեւէ զինվորական գնա ու վերահսկի ադրբեջանական գնումները, սպառազինության արտադրանքը եւ Զինված ուժերում եղած զինտեխնիկան: Նրանք թույլ չեն տա, որ իրական վերահսկում լինի: Իսկ Ադրբեջանը միանշանակ ամեն ինչ անելու է, որ իր կողմից վերահսկումը լինի ավելին: Իրականում փորձելու է ամեն ձեւ սահմանափակել մեր Զինված ուժերի վերականգնումը, եթե նման փորձ լինի: Ալիեւը բազմիցս ասել է, որ իր ռեժիմի նպատակներից մեկը, դա հենց այն է, որ Հայաստանը չկարողանա վերականգնել իր Զինված ուժերը, նա նաեւ ասել է, որ Հայաստանին պետք չեն այդ Զինված ուժերը: Ի դեպ, Փաշինյանի կառավարությունը արդեն ունեցել է նման փորձ, երբ եկել են Ադրբեջանի հետ ինչ-որ պայմանավորվածության, որի ընթացքում նաեւ տարածքներ են հանձնել Ադրբեջանին` առանց կրակոցի ու պայմանավորվել են, որ սահմանում որեւէ կրակոց չպետք է լինի: Ադրբեջանը օգտվել է այդ պայմաններից, ուղղակի կենտրոնացրել է իրենց զինված ուժերը կոնկրետ ուղղությունների վրա ու առանց կրակոցի, ֆիզիկական ուժ կիրառելով` վերցրել են Հայաստանի տարածքում այդ կարեւորագույն բարձունքները: Դրա հիմնական պատճառն այն էր, որ ՀՀ Զինված ուժերը հրաման էին ստացել չկրակելու, իսկ Ադրբեջանը շատ լավ իմանալով դրա մասին` խախտելով պայմանագիրը, այո՛, իրենք էլ չէին կրակում, բայց պետք է կանգ առնեին, կանգ չեն առել, ուղղակի կենտրոնացրել են ուժերը, ունենալով քանակային առավելություն, վերցրել են բարձունքները: Այսինքն, մենք ունենք արդեն փորձ, որ Ադրբեջանը չի պահելու պայմանավորվածությունները եւ փորձելու է այդ բոլոր կետերը օգտագործել ի վնաս Հայաստանի ու հօգուտ Ադրբեջանի: Ադրբեջանը միակ երկիրն է, որն ակնհայտ խախտում է Եվրոպայում սովորական Զինված ուժերի մասին պայմանագիրը, որովհետեւ նրա գնումները արդեն գերազանցում էին թույլ տված ցուցանիշը, գնում էին եւ չէին թաքցնում, բայց դա Ադրբեջանին չէր կանգնեցնում, եւ ոչ մի սանկցիաներ Ադրբեջանի նկատմամբ չկիրառվեցին:

—Վերջում Փաշինյանը հավելել է, որ ՀՀ-ն հավատարիմ է խաղաղության օրակարգին եւ չի շեղվելու այդ օրակարգից: Ի վերջո, ի՞նչ է իրենից ներկայացնում «խաղաղության օրակարգը», մի՞թե դրա դիմաց կհանձնենք Մեղրին, Սյունիքը, Տավուշը, Սեւանը...

— Ինչ վերաբերում է «խաղաղության օրակարգին», սա ուղղակի փաթեթավորում է հայ ժողովրդի համար: Փաթեթավորում են այն, որ Փաշինյանի թիմը հանձնում է հայկական հողերը, այն ինչ-որ իրենք անում են, հակասում է հայկական պետական շահերին: 2021թ.-ին մի քանի փուլով Ադրբեջանը օկուպացրել է Հայաստանի տարածքները, հիմնականում առանց զոհերի, 2022թ.-ին արդեն մեծ զոհերով, սեպտեմբերին երկու կողմից իրականացրել է լայնածավալ հարձակում Հայաստանի տարածքի վրա եւ եւս մեկ անգամ գրավել է մեր տարածքները: Ի դեպ, պետք է նշել, որ մենակ 2022թ.-ի սեպտեմբերին երեք անգամ ավելի շատ զինծառայող է զոհվել, քան ամբողջ Ապրիլյան պատերազմում, սա խաղաղության օրակա՞րգ է, սա պատերազմի օրակարգ է, ուղղակի պարտողության օրակարգ է: Դրանից հետո ունեցանք Արցախի շրջափակումը, իսկ հետո մի քանի փուլով եւս ռազմական ագրեսիա Արցախի դեմ, որն ավարտվեց նրանով, որ հայությունը լքեց Արցախը: Այս ամենը նրանք կոչում են «խաղաղության օրակարգ», բայց մենք տեսնում ենք, որ սա խաղաղության մասին չէ, որովհետեւ սա խաղաղություն չի բերում, այլ բերում է զոհեր, ռազմական էսկալացիաներ, ուղղակի իրենք ասում են` «խաղաղություն» հանձնողական քաղաքականությանը:

Ս. ԱՍԱՏՐՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված
Թող Հրե Ձիու թամբին լինի Հայաստանը եւ հայ ժողովուրդը, իսկ սմբակների տակ՝ Նիկոլ Փաշինյանը. ԿարապետյանՏիրադավների կարապի պարը«Բենզին հողի դիմաց» օպերացիա. ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻՈւղղորդված ենք եղել Վազգեն Սարգսյանի կողմից, որպեսզի ներկայիս կաթողիկոսին ընտրենք. Ալբերտ ԲազեյանԹրամփը կայցելի՞ ՄոսկվաՈվքեր են կողմ կամ դեմ հայաստանյան լոգիստիկայի վերագործարկմանըՄահացել է պրոֆեսոր, ակադեմիկոս Վլադիմիր ՊետրոսյանըՀ1-ը հարկատուների հաշվին տոնածառեր է գնել․ որքան գումար է տրամադրվել պետբյուջեից․ «Փաստինֆո»ԱՅՍՕՐ ԱՐՑԱԽՑԻ ԱՆՎԱՆԻ ՍԱՄԲԻՍՏ ԱՐՄԱՆ ԱՎԱՆԵՍՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ ՕՐՆ ԷՄԱՀԱՑԵԼ Է ԵՐԳՉՈՒՀԻ ԱԼԼԱ ԼԵՎՈՆՅԱՆԻ ՀԱՅՐԸՏարեվերջյան տհաճ անակնկալների պակաս, կարծես թե, չկա. ԶԱՐՄԱՆՔՊուտինը Կրեմլում կայացած արարողության ժամանակ պետական ​​պարգևներ է հանձնել Կանդելակիին և ՍոլովյովինԺիրինովսկու պատվին ՌԴ-ում Մոսկվա-Ադլեր երթուղով գնացք կգործարկվիՆախընտրական բենզին՝ ադրբեջանական բույրովՔՊ նախընտրական ցուցակում հայտնվելու են հայտնի նախկին-ներկաներ. ԲԱՄԲԱՍԱՆՔ Զելենսկին կեղծ խաղաղության ծրագիր է ներկայացրել«Կուռաժիտ» լինող քաղաքապետը. ԶԱՐՄԱՆՔ«Սանտա սիքրեթ» է դարձել Շիրակի նոր մարզպետի անունը. ԲԱՄԲԱՍԱՆՔՎանաձորում, Գյումրիում, Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի կոնցենտրացիանԲաքուն գիտի Վագիֆ Խաչատրյանի հիվանդության մասին. Եվրոպական դատարանում գերիների շահերի պաշտպանը

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված