Իշխանության ներսում եվս մտահոգների պակաս չկա Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 26-ին Ռուսաստանը և Վրաստանը կարող են ուղիղ բանակցություններ սկսել Մոսկվայում և Թբիլիսիում. Կոբախիձե Երբ պարեկը կուչ է գալիս բլոգերի առաջ, բա էլ ինչպե՞ս են գող ու «բառիգ» բռնելու Իրանական կողմում կա բացասական տրամադրվածություն`թրիփփ նախագիծի վերաբերյալ․ Միսակյան Դեմ եմ քաղաքական մոնոպոլյային. Երվանդ Թարվերդյան Դեկտեմբերին Երեւանում խցանումների կոլապս կլինի. Գեւորգ Ստեփանյան Այս իշխանությունը 8 տարում 20 վագոն չկարողացավ ավելացնել, ուր մնաց՝ մետրո կառուցի․ Մնացականյան Հանգիստ նստեք տեղներդ․․․ Կինոմոսկվայի վրա ավտոմшտներով պարում էին, ավելի աբսուրդ տեսարան դժվար է պատկերացնել. Փաշինյանը՝ Ավոյի մասին պատմող ֆիլմի պրեմիերայի օրվան անդրադարձավ

Սահմանադրության փոփոխությամբ հիմք է դրվում փակել Հայոց պատմության էջը. Աբրահամյան

Թեմա

ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար ՏԻԳՐԱՆ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻ գնահատմամբ` Սահմանադրության փոփոխության մասին իշխանության հայտարարությունն ուղիղ առնչություն ունի 44-օրյա պատերազմում զոհված զինծառայող Մխիթար Գալեյանի հոր` «Որդիների կանչ» ՀԿ-ի անդամ Գարիկ Գալեյանի գործով դատական նիստից հետ: Նա ընդգծեց, որ անբարոյականությունն այսօր առաջնային ձեւով սահմանված է այս իշխանությունների կողմից, եւ ականատես ենք լինում այսպիսի դատական նիստերի:

— Սահմանադրության փոփոխության մեջ սահմանված չէ կառավարման իրավակարգի ճկունություն, արդյունավետություն կամ իրավական բազայի բարելավում, ֆունդամենտալ հարցերի կարգավորում, այլ այդ փոփոխությամբ հիմք է դրվում փակելու հայոց պատմության էջը, արմատախիլ անել այն արմատները, որոնք մեր ժողովրդին մի քանի հազարմյակ վերաբերել են։ Այն, ինչ այսօր տեղի է ունենում, այդ թվում` քրեական հետապնդումները եւ բռնությունները նահատակների ծնողների նկատմամբ, որոնցից մեկը 2022 թվականի սեպտեմբերին հենց Եռաբլուրում էր տեղի ունեցել՝ այն սրբավայրում, որտեղ մեր հերոսների ծնողներն այցելում են իրենց որդիների շիրիմներին, անմիջականորեն կապված են Սահմանադրության փոփոխության հետ: Այս իշխանությունների համար կա հստակ սահմանված գիծ, որը դրված է եղել 2018 թվականից: Եվ այն հարվածները, որոնք ուղղված են Զինված ուժերի, եկեղեցու, Հայոց պատմության նկատմամբ, սրանք իրենց տրամաբանական շարունակությամբ դրսեւորվել են նաեւ հերոսների ծնողների նկատմամբ։ Այն, ինչ տեղի է ունենում, ցավոք, քաղաքական իշխանության գծած քաղաքական տրամաբանության մեջ է:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ