Հայտնի է Չեմպիոնների լիգայի 2026/27 թվականների մրցաշրջանի 22 մասնակից Երբ Աստված ապրում է մարդու մեջ, մաքրում է նրան Նախընտրական պաստառ պոկելու գործով ձերբակալվածը Նուբարաշենի հոգեբուժարանում ինքնասպան է եղել. Factor.am Վարորդական իրավունքից զրկվածները կրկին մեքենա կվարեն՝ առանց քննության․ Փաշինյան Անկարայի կեղտոտ խաղը Թեհրանի նկատմամբ Համանման ախտանիշներով տառապող մեկ այլ քաղաքացի էլ 8 տարի առաջ հայտարարել էր, որ Արցախը Հայաստան է և վերջ. Արցախցի քաղաքագետ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց մշակույթի մի խումբ գործիչների Հորմուզի նեղուցում ԻՀՊԿ-ն նավթատար է գրավել (Տեսանյութ) Իրանի հեռուստատեսությունը հանրությանը սովորեցնում է AK-47 ավտոմատ օգտագործել (Տեսանյութ) Հայաստանը բազմաթիվ թելերով կապված է Ռուսաստանի հետ, իսկ սա Փաշինյանը շատ լավ է հասկանում. Քաղաքագետ

Բրիտանացիները կկարողանա՞ն Իրան-ԱՄՆ պատերազմ սարքել

Միջազգային

Այն, որ հայ-ադր­բե­ջա­նա­կան ուղ­ղութ­յու­նը եւս գտնվում է բրի­տա­նա­կան հա­տուկ ծա­ռա­յութ­յուն­նե­րի (Տե´ս նաեւ https://iravunk.com/?p=275054&l=am) կու­րա­տո­րութ­յան տակ, գործ­նա­կա­նում ակն­հայտ էր, երբ 2022թ. դեկ­տեմ­բե­րին Հա­յաս­տան այ­ցե­լեց MI-6-ի ղե­կա­վար Ռի­չարդ ­Մու­րը: ­Մինչ այժմ էլ այդ ան­նա­խա­դեպ այ­ցի ռեալ բա­ցատ­րութ­յուն չի տրվել: Միայն թե փաս­տը, որ ­Մու­րը ­Հա­յաս­տան ե­կավ, երբ դրա­նից ըն­դա­մե­նը մի քա­նի օր ա­ռաջ էր ­Լոն­դո­նում ըն­դու­նել ՀՀ ԱԽՔ Ար­մեն Գ­րի­գոր­յա­նին, էն գլխից էր հու­շում, թե այս խա­ղում ով ում բա­րե­կամն է: Գու­մա­րած այն, որ Գ­րի­գոր­յա­նը, չու­նե­նա­լով պաշ­տո­նա­կան լիա­զո­րութ­յու­ններ, շա­րու­նա­կում է խառն­վել հայ-ադր­բե­ջա­նա­կան թե­մա­նե­րին, նաեւ՝ «խա­ղա­ղութ­յան պայ­մա­նագ­րին»՝ հա­ճախ ­Փա­շին­յա­նից էլ ա­վե­լի բարձր տեսք ի ցույց դնե­լով, նո­րից ու նո­րից է խո­սում այն մա­սին, թե ա­րեւմտ­յան խա­ղա­դաշ­տում կոնկ­րետ ով է այս ա­մե­նի կու­րա­տո­րը:

­Միայն թե, հի­շեց­նենք, ինչ-որ բան Ար­ցա­խը հանձ­նե­լուց հե­տո փոխ­վեց: Ա­լիեւն ու­զա­ծը ստա­նա­լով՝ պար­զա­պես «գցեց» Ա­րեւ­մուտ­քին: Դ­րա­նից հե­տո թեեւ ­Վա­շինգ­տո­նից ո­րոշ փոր­ձեր նկատ­վե­ցին՝ Ա­լիե­ւին նախ­կին պայ­մա­նա­վոր­վա­ծութ­յուն­նե­րի դաշտ տե­ղա­փո­խե­լու հետ կապ­ված, բայց ըն­դա­մե­նը այդ­քա­նը: Այ­սինքն, տե­սա­նե­լի չէ, որ ­Վա­շինգ­տո­նում ի­րենց են կո­տո­րում, որ օր ա­ռաջ հայ-ադր­բե­ջա­նա­կան «խա­ղա­ղութ­յան պայ­մա­նա­գիր» կնքեն, թեեւ ժա­մա­նա­կին նույ­նիսկ կոնկ­րետ ժամ­կետ­նե­րից էին խո­սում, ­Միր­զո­յա­նին եւ ­Բայ­րա­մո­վին օ­րե­րով ԱՄՆ-ում էին «փա­կում», թե` մին­չեւ չպայ­մա­նա­վոր­վեք, բաց չենք թող­նի: Ու դրան հա­ջոր­դած ներ­կա ան­տար­բե­րութ­յու­նը, կամ ծայ­րա­հեղ թու­լա­ցած հետաքրք­րութ­յու­նը մեկ բան է ակ­նար­կում՝ ­Վա­շինգ­տո­նը, ինչ­պես մյուս տա­րա­ծաշր­ջան­նե­րում, հա­յաս­տան­յան ուղ­ղութ­յամբ եւս ան­ցել է «պաու­զա­յի» ռե­ժի­մի՝ հիմ­նա­կա­նում շա­րու­նա­կե­լով կենտ­րո­նա­ցած մնալ ներ­քին խնդիր­նե­րի վրա: Արդ­յուն­քում, այս­տեղ եւս ողջ բե­ռը մնում է ­Մու­րի վրա, սա­կայն նրա ու­ժերն ա­ռանց ­Վա­շինգ­տո­նի օգ­նութ­յան հա­զիվ թե բա­վա­րա­րեն, որ պետք ե­ղած դեպ­քում ­Նի­կո­լի տե­ղը Գ­րի­գոր­յա­նին վար­չա­պետ կար­գեն: Ու ե­րե­ւի այս տեսանկ­յու­նից պա­տա­հա­կան չեն նաեւ հրա­պա­րա­կա­յին խո­սակ­ցութ­յուն­նե­րը, թե իբր ­Նի­կո­լը ո­րո­շել է, քա­նի պա­հը հար­մար է, չե­զո­քաց­նել Մու­րի կող­մից այդ­քան սիր­ված Գ­րի­գոր­յա­նին:

­Բայց որ­պես­զի հա­յաս­տան­յան ուղ­ղութ­յու­նը շա­րու­նա­կի ­Վա­շինգ­տո­նի հա­մար ա­ռաջ­նա­յին հե­տաքրք­րութ­յուն ու­նե­նալ, նախ պետք է, որ չկո­րի ա­մե­րի­կա­ցի­նե­րի հե­տաքրք­րութ­յու­նը ­Մեր­ձա­վոր Ա­րե­ւել­քում: Ու դա շատ ռեալ է, քա­նի որ ­Վա­շինգ­տոնն ար­դեն նաեւ ­Պեն­տա­գո­նի մա­կար­դա­կով է սկսել խո­սել ընդ­հուպ՝  Ի­րա­քից զոր­քե­րը հա­նե­լու ծրագ­րե­րի մա­սին: Լավ կլի­ներ, որ ա­մե­րի­կա­ցի­նե­րը մի փոք­րիկ պա­տե­րազ­մի մեջ ներ­քաշ­վեին Ի­րա­նի հետ, եւ այն, որ այդ ուղ­ղութ­յամբ բրի­տա­նա­ցի­ներն հե­տե­ւո­ղա­կան աշ­խա­տանք են տա­նում, մեկ ան­գամ չէ, որ տե­սա­նե­լի է դառ­նում: Եվ ա­հա, ­Սի­րիա-­Հոր­դա­նան սահ­մա­նա­յին ա­մե­րիկ­յան բա­զա­յի վեր­ջին հար­վա­ծը ԱՄՆ-Ի­րան ու­ղիղ բախ­ման մա­սին տա­րաբ­նույթ խո­սակ­ցութ­յուն­ներ ա­ռաջ բե­րե­ցին, թեեւ ­Թեհ­րա­նում կաս­կա­ծում են, որ ­Վա­շինգ­տո­նը կգնա նման քայ­լի:

Ա­մե­րիկ­յան ռազ­մա­բա­զա­յում ա­մե­րի­կա­ցի զին­վո­րա­կան­նե­րի զոհ­վե­լուն հա­ջոր­դած աղ­մու­կից հե­տո, ըստ ի­րա­նա­կան վեր­լու­ծա­կան աղբ­յու­րի, թեեւ ­Վա­շինգ­տո­նը քննար­կել է Ի­րա­նին հար­ված հասց­նե­լու թե­ման, սա­կայն ո­րո­շել է ձերծ մնալ նման քայ­լից: ­Կան մի քա­նի կոնկ­րետ ի­րո­ղութ­յուն­ներ, ո­րոնք ԱՄՆ-ին նման գոր­ծո­ղութ­յան դեպ­քում մեծ խնդիր­ներ են խոս­տա­նում: Աղբ­յու­րը թվար­կել է դրանք.

«ԱՄՆ-ը չի հար­վա­ծի Ի­րա­նին հետև­յալ պատ­ճառ­նե­րով: Ի­րանն ար­դեն մի­ջու­կա­յին շե­մա­յին պե­տութ­յուն է, ո­րը կա­րող է ար­տադ­րել բազ­մա­թիվ մար­տագլ­խիկ­ներ՝ օգ­տա­գոր­ծե­լով հարս­տաց­ված ու­րա­նի իր պա­շար­նե­րը:

­Պեն­տա­գո­նը եր­բեք չի շա­հել Ի­րա­նի դեմ պա­տե­րազ­մի մո­դե­լա­վո­րում­նե­րում:

Ա­մե­րիկ­յան ակ­տիվ­նե­րը, ռազ­մա­կա­յան­նե­րը և ն­րա 50 000 զին­վո­րա­կան­նե­րը տա­րա­ծաշր­ջա­նում հեշտ թի­րախ­ներ, կա­րե­լի է ա­սել` պա­տանդ­ներ են, քա­նի որ Ի­րանն ու­նի հա­զա­րա­վոր ճշգրիտ կա­ռա­վար­վող բա­լիս­տիկ հրթիռ­ներ:

ԱՄՆ-ը գի­տի, որ Ի­րա­նի դեմ լայ­նա­ծա­վալ պա­տե­րազ­մը նոր ճա­կատ­ներ կբա­ցի Ե­մե­նում, Ի­րա­քում, ­Սի­րիա­յում և ­Լի­բա­նա­նում, ո­րոնք Արև­մուտ­քում հայտ­նի են նաև որ­պես Ի­րա­նա­կան Կ­րա­կի օ­ղակ:

­Նավ­թի և ­գա­զի գի­նը կա­րող է ա­ճել, ին­չը կա­րող է խա­թա­րել եվ­րո­պա­կան և ­հա­մաշ­խար­հա­յին տնտե­սութ­յուն­նե­րը։

Ի տար­բե­րութ­յուն Ի­րաք ներ­խուժ­ման, տա­րա­ծաշր­ջա­նի երկր­նե­րից ոչ մե­կը թույլ չի տա իր տա­րածքն օգ­տա­գոր­ծել Ի­րա­նի դեմ, ին­չը կա­րող է հան­գեց­նել նրանց են­թա­կա­ռուց­վածք­նե­րի ոչն­չաց­մա­նը։ ԱՄՆ-ն ս­տիպ­ված կլի­նի գոր­ծել ծո­վից (որ­տեղ նրանց նա­վե­րը Ի­րա­նի հա­մար հեշտ թի­րախ­ներ են) կամ ներ­կա ռազ­մա­բա­զա­նե­րից` հաշ­վի չառ­նե­լով այդ պե­տութ­յուն­նե­րի մեր­ժու­մը (եւ այդ դեպ­քում բա­զա­նե­րը կզրկվեն բո­լոր լո­գիս­տիկ կա­պե­րից):

­Բո­լոր կող­մե­րից նա­յե­լով, դա դա­տա­պարտ­ված օ­պե­րա­ցիա կլի­նի, ո­րը միայն էլ ա­վե­լի կսրի նե­րա­մե­րիկ­յան ի­րա­վի­ճա­կը»:

Ըն­դու­նե­լի բա­ցատ­րութ­յուն է, թեեւ այդ կե­տե­րին մեկն էլ կա­րե­լի է ա­վե­լաց­նել: Աշ­խար­հում այն վի­ճակն է, որ այ­լեւս ոչ մե­կը չի ցան­կա­նում հա­նուն ԱՄՆ նա­խա­գա­հի նա­խընտ­րա­կան վար­կա­նի­շի մեռ­նել: Արդ­յուն­քում, ­Բայ­դե­նը ստիպ­ված է սե­փա­կան ու­ժե­րով կռվել Ի­րա­նի հետ, եւ այդ դեպ­քում դա­գաղ­նե­րի այն հոս­քը, որ կգնա դե­պի ­Վա­շինգ­տոն, հաս­տատ կփա­կի ­Բայ­դե­նի վե­րընտր­վե­լու ա­մեն մի ճա­նա­պարհ: Իսկ այս­պես, գո­նե կկա­րո­ղա­նա խա­ղա­ղա­րա­րի կեր­պա­րով ներ­կա­յա­նալ ա­մե­րիկ­յան ընտ­րո­ղին: Ու քա­նի դեռ ­Լոն­դո­նին չի հա­ջող­վում Ս­պի­տակ տա­նը այլ ռազ­մա­վա­րա­կան տես­լա­կան պար­տադ­րել, այս վի­ճա­կը կպահ­պան­վի: Այդ թվում, կրկնենք, հա­յաս­տան­յան ուղ­ղութ­յամբ:

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Հայտնի է Չեմպիոնների լիգայի 2026/27 թվականների մրցաշրջանի 22 մասնակիցԵրբ Աստված ապրում է մարդու մեջ, մաքրում է նրանՆախընտրական պաստառ պոկելու գործով ձերբակալվածը Նուբարաշենի հոգեբուժարանում ինքնասպան է եղել. Factor.amՎարորդական իրավունքից զրկվածները կրկին մեքենա կվարեն՝ առանց քննության․ ՓաշինյանԻրանը հայտարարել է Հորմուզի նեղուցով անցնելու տուրքերի կարգը շուտով հրապարակելու մասինԱնկարայի կեղտոտ խաղը Թեհրանի նկատմամբԲարձր եմ գնահատում Ձեր դիրքորոշումը Իրանի դեմ տեղի ունեցած ագրեuիայի վերաբերյալ․ Փեզեշքիան Համանման ախտանիշներով տառապող մեկ այլ քաղաքացի էլ 8 տարի առաջ հայտարարել էր, որ Արցախը Հայաստան է և վերջ. Արցախցի քաղաքագետԱմենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց մշակույթի մի խումբ գործիչներիԻնչպես են մերժում Փաշինյանին. քաղաքացիները չեն վերցնում նրա «քարտեզը»Հորմուզի նեղուցում ԻՀՊԿ-ն նավթատար է գրավել (Տեսանյութ)Գերմանիայից արտաքսված ՀՀ քաղաքացիներ տեղափոխող նոր ինքնաթիռ է եկել Հայաստան Իրանի հեռուստատեսությունը հանրությանը սովորեցնում է AK-47 ավտոմատ օգտագործել (Տեսանյութ)Քաղաքացին մերժեց Փաշինյանի մեկնած քարտեզը. «Կիսատ Հայաստան է» Հայաստանը բազմաթիվ թելերով կապված է Ռուսաստանի հետ, իսկ սա Փաշինյանը շատ լավ է հասկանում. ՔաղաքագետԹագավորներս ծնվեցին. Մանրիկյանը կրկնակի հայր է դարձելՇՏԱՊ. Կա մի ՔՊ-ական բարձրաստիճան պաշտոնյա, ով իր վարքով ու պահվածքով փորձում է վնասելԵԱ. Մ17 ԸՄԲԻՇ ՍՈՒՐԵՆ ԻՇԽԱՆՅԱՆԸ ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ՄՐՑԱԿՑԻՆ ՏՊԱՎՈՐԻՉ ՀԱՂԹԱՆԱԿՈՎ ԵԶՐԱՓԱԿՉՈՒՄ ԷԲԱՑ ՉԹՈՂԵՔ. Նախընտրական կտրուկ շրջադարձ. Հայտնի շամանը բացառիկ կանխատեսում է անելուՈւմ քվեարկել. քաղաքական գործիչները կոչ են անում անպայման մասնակցել ընտրություններին

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված