Թող Հրե Ձիու թամբին լինի Հայաստանը եւ հայ ժողովուրդը, իսկ սմբակների տակ՝ Նիկոլ Փաշինյանը. Կարապետյան Տիրադավների կարապի պարը «Բենզին հողի դիմաց» օպերացիա. ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Ուղղորդված ենք եղել Վազգեն Սարգսյանի կողմից, որպեսզի ներկայիս կաթողիկոսին ընտրենք. Ալբերտ Բազեյան Թրամփը կայցելի՞ Մոսկվա Ովքեր են կողմ կամ դեմ հայաստանյան լոգիստիկայի վերագործարկմանը Մահացել է պրոֆեսոր, ակադեմիկոս Վլադիմիր Պետրոսյանը Տարեվերջյան տհաճ անակնկալների պակաս, կարծես թե, չկա. ԶԱՐՄԱՆՔ Պուտինը Կրեմլում կայացած արարողության ժամանակ պետական ​​պարգևներ է հանձնել Կանդելակիին և Սոլովյովին Ժիրինովսկու պատվին ՌԴ-ում Մոսկվա-Ադլեր երթուղով գնացք կգործարկվի

Արցախը վերականգնելը շատ ավելի հեշտ է լինելու, քան՝ պատմական հիշողությունը. Խաչատուր Ստեփանյան

Ներքաղաքական

«Իրավունքը» զրուցել է ՀՊՄՀ  Համաշխարհաին պատմության եւ նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի վարիչ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր ԽԱՉԱՏՈՒՐ ՍՏԵՓԱՆՅԱՆԻ հետ:

— Տեւական ժամանակ է, ինչ պատմաբանները, փորձագետները, հոգեւորականները պնդում են, որ «Հայոց պատմություն» առարկայի 7-րդ դասարանի դասագիրքը պետք է համարել խոտան: Ի՞նչ կասեք դասագրքի բովանդակության մասին:

— Դասագրքում կան բազմաթիվ, տասնյակ սխալներ՝ անձնանունների, տեղանունների, թվականների հետ կապված, դա արդեն խոցելի է դարձնում դասագիրքը: Որոշ դեպքերում այդ տեղանունների սխալ ներկայացնելը մտահոգությունների տեղիք է տալիս, որովհետեւ իրականում հիմա կռիվը գնում է տեղանունների շուրջ, հայկական տեղանուններն աղավաղելու լուրջ էքսպանսիա են սկսել ադրբեջանցի եւ թուրք պատմաբանները, եւ այս առումով պետք է շատ ավելի ուշադիր լինել ու թույլ չտալ տեղանունների սխալներ: Այս թույլ տված սխալները մեզ համար մտահոգիչ են, որովետեւ հենց այս տեղանուններով են պայմանավորված նաեւ մեր տարածաշրջանում հայ ժողովրդի բնիկ լինելու հանգամանքն ավելի լուրջ հիմնավորելը: Մյուս խնդիրը քարտեզների հետ է կապված։ Ակամայից մտահոգություն է առաջանում, որ մենք` որպես ժողովուրդ, ամբողջ Հայկական լեռնաշխարհի իրավատերը չենք: Աղճատված քարտեզներով, ըստ էության, աշակերտն ինքն իրեն Հայկական լեռնաշխարհի իրավատեր զգալու կարեւոր հանգամանքից կարող է հեռու մնալ, որովհետեւ նաեւ տեսողական հիշողությամբ է յուրացնում ինֆորմացիան: Խոսքը վերաբերում է Ուրարտուի քարտեզին, որտեղ այսօրվա Հայաստանի Հանրապետության տարածքից մեկ սմ անգամ Ուրարտուի մեջ ընդգրկված չէ: Սա արդեն մտահոգիչ է, Ուրարտուն Հայաստանից կտրում են հիմնականում թուրք պատմաբանները: Ըստ էության, մենք ակամայից «ջուր ենք լցնում թուրքական ջրաղացին»: Ընդհանրապես, պատմության դասավանդումը սովորողի մոտ հայրենատիրություն պետք է ձեւավորի, բայց այս դասագրքով այդ հայրենատիրության զգացումը չի ձեւավորվում, որովհետեւ աղճատված քարտեզ է, աղճատված տեղանուն է: Օրինակ` Էրեբունի-Երեւանի կապի մասին բացակայությունը ու բազմաթիվ այլ փաստեր վանում է, երեւանցին Էրեբունու ժառանգորդ կարող է իրեն չզգալ, եթե շարունակի այդ դասագրքով սովորել: Մենք գիտենք, որ պատմությունը շատ կարեւոր դերակատարում ունի սերունդներին ճիշտ հայրենատեր դաստիարակելու գործում, եւ եթե մենք այդպիսի աղճատված պատմություն ենք բերում սերունդներին, վաղը շատ ավելի վատ փաստի առաջ ենք կանգնելու: Արցախը վերականգնելը շատ ավելի հեշտ է լինելու, քան` պատմական հիշողությունը վերականգնելը, եւ եթե մենք աղճատում ենք մեր պատմական հիշողությունը, նաեւ մենք մեր հետագա պայքարի համար բարոյական ու այլ կարեւոր գործոններից ենք մեզ զրկում։ Վերականգնվելու, այս ընկճվածությունից դուրս գալու համար կարեւոր է պատմության ճիշտ ու ամբողջական ներկայացումը սերունդներին:

— Դուք այստեղ միտում տեսնու՞մ եք, պատահակա՞ն են այս աստիճան սխալները դասագրքում:

— Ես արդեն նշեցի, որ կան վրիպակներ հեղինակի կողմից, որոնք իմ անձնական կարծիքով, կարող են նույնիսկ միտումնավոր համարվել, որովհետեւ հեղինակի կողմից թույլ տված սխալները շատ են համընկնում թշնամի երկրի պատմաբանների դավանած ուղղություններին: Ադրբեջանում նույնիսկ ողջունել են մեզ մոտ նման դասագրքի շրջանառության մեջ դնելը։

— Իսկ ինչպե՞ս եք վերաբերվում նրան, որ շրջանառության մեջ է դրվել նախագիծ, որով «Հայոց պատմություն» առարկան պետք է անվանափոխվի «Հայաստանի պատմություն» եզրույթով:

— Նախ որ թշնամի երկիրն անընդհատ պահանջներ է մեզ ներկայացնում, եւ մենք կամա թե ակամա փորձում ենք ամենաբարձր մակարդակով այդ պահանջները բավարարել, արդեն մտահոգիչ է: Այո՛, ինչու` ոչ, կարող ենք մտահոգվել, որ նաեւ այդ պահանջներին տուրք տալու արգասիք է դասագրքի, առարկայի անվանափոխության վերաբերյալ հարցերի մասին արծարծումը: Դասագրքի մասին բավականին լուրջ եւ բարձր աղմուկ բարձրացավ, եւ երկրի բարձր ղեկավարության կողմից որեւէ արձագանք չեղավ, բայց ինչ-որ կախիչի ու ցնցուղի համար աղմուկ բարձրացվեց: Գիտենք, որ մեր պատմությունը միայն Հայկական լեռնաշխարհում հայ ժողովրդի պատմությունը չէ։ Թե՛ ժամանակագրական, թե՛ տարածական առումով հայ ժողովրդի պատմությունն ավելի մեծ է, օրինակ՝ Կիլիկիան Հայկական լեռնաշխարհից դուրս է, գաղթաշխարհի կամ սփյուռքի պատմությունը բավականին մեծ ընդգրկում ունի` թե՛ ժամանակային, թե՛ տարածական առումով, նույնպես մեր պատմության անքակտելի մասն է: Որոշ դեպքերում, օրինակ՝ պոլսահայության պատմությունն ընդհանրապես հայոց պատմության մի կարեւոր մասն է, Պոլսում հայ մտավորականություն է եղել, Պոլսում հայ տնտեսական խավ է գոյություն ունեցել, որը հետո ունեզրկվել է, սա էլ է քննարկման թեմա: Թեկուզ, եթե միայն Հայկական լեռնաշխարհով սահմանափակվենք, էլի հայ ժողովրդի ամբողջական պատմություն չէ: Եվ եթե անունը սահմանափակում, դնում ենք` «Հայաստանի պատմություն»` պատճառաբանությունը բերելով, որ պետականության պատմություն ենք ուզում ներկայացնել դրանով, ապա «Հայոց պատմություն» առարկայով էլ ենք պետականության պատմություն ներկայացնում։ Այնպես չէ, որ «Հայոցը» Հայաստան չէ, դա գրաբարյան հոլովաձեւն է, «Հայք» բառի սեռական հոլովն է, Հայք՝ հայոց, Թագավոր Հայոց Մեծաց՝ Մեծ Հայքի թագավոր, Արշակունիների տիտղոսն էին կրում: Ըստ էության, «Հայաստանի պատմություն» եզրույթը սահմանափակում կարող է ենթադրել։ Եվ վաղը մեզ կարող է պարտադրվել ավելի վատ բան, Հայաստանը 29 800 քկմ է եւ պետք է սահմանափակվել դրանով: Մեզ 2019թ.-ին ասում էին՝ «Արցախը Հայաստան է եւ վերջ», 2023թ.-ին ասացին` «Արցախը Ադրբեջան է եւ վերջ»: Նույն տրամաբանությամբ կասեն՝ Արցախը Հայաստան չէ, ու Հայաստանի պատմության մեջ չպետք է ներառվի, այս մտավախությունը կա, աչքը տեսածից է վախենում: Մտավախություն ունեմ, որ այդ պարտադրանքը կարող է դառնալ իրականություն: Սա միայն Արցախին չի վերաբերում: Սա կարող է վերաբերել Արեւմտյան Հայաստանին, Նախիջեւանին եւ այլն:

Ս. ԱՍԱՏՐՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված
Թող Հրե Ձիու թամբին լինի Հայաստանը եւ հայ ժողովուրդը, իսկ սմբակների տակ՝ Նիկոլ Փաշինյանը. ԿարապետյանՏիրադավների կարապի պարը«Բենզին հողի դիմաց» օպերացիա. ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻՈւղղորդված ենք եղել Վազգեն Սարգսյանի կողմից, որպեսզի ներկայիս կաթողիկոսին ընտրենք. Ալբերտ ԲազեյանԹրամփը կայցելի՞ ՄոսկվաՈվքեր են կողմ կամ դեմ հայաստանյան լոգիստիկայի վերագործարկմանըՄահացել է պրոֆեսոր, ակադեմիկոս Վլադիմիր ՊետրոսյանըՀ1-ը հարկատուների հաշվին տոնածառեր է գնել․ որքան գումար է տրամադրվել պետբյուջեից․ «Փաստինֆո»ԱՅՍՕՐ ԱՐՑԱԽՑԻ ԱՆՎԱՆԻ ՍԱՄԲԻՍՏ ԱՐՄԱՆ ԱՎԱՆԵՍՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ ՕՐՆ ԷՄԱՀԱՑԵԼ Է ԵՐԳՉՈՒՀԻ ԱԼԼԱ ԼԵՎՈՆՅԱՆԻ ՀԱՅՐԸՏարեվերջյան տհաճ անակնկալների պակաս, կարծես թե, չկա. ԶԱՐՄԱՆՔՊուտինը Կրեմլում կայացած արարողության ժամանակ պետական ​​պարգևներ է հանձնել Կանդելակիին և ՍոլովյովինԺիրինովսկու պատվին ՌԴ-ում Մոսկվա-Ադլեր երթուղով գնացք կգործարկվիՆախընտրական բենզին՝ ադրբեջանական բույրովՔՊ նախընտրական ցուցակում հայտնվելու են հայտնի նախկին-ներկաներ. ԲԱՄԲԱՍԱՆՔ Զելենսկին կեղծ խաղաղության ծրագիր է ներկայացրել«Կուռաժիտ» լինող քաղաքապետը. ԶԱՐՄԱՆՔ«Սանտա սիքրեթ» է դարձել Շիրակի նոր մարզպետի անունը. ԲԱՄԲԱՍԱՆՔՎանաձորում, Գյումրիում, Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի կոնցենտրացիանԲաքուն գիտի Վագիֆ Խաչատրյանի հիվանդության մասին. Եվրոպական դատարանում գերիների շահերի պաշտպանը

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված