Մխիթարյան, թե՞ Սուչիչ.Կիվուն դեռ վերջնական որոշում չունի Հայաստանի հավաքականում Տիկնիզյանն այլ դեմք է ցույց տալիս. հունական մամուլի դիտարկումները Մարտնչող «բարեփոխիչների» կլանը հերթական սուտն ու կեղծիքն է տարածում Ամենակարեվորն է, որ երեք առաջնորդները կարողացան նստել մեկ սեղանի շուրջ Պատահական չէ, որ Պուտինն ի ցույց դրեց «միջուկային ճամպրուկը» Զատկից հետո ներկած ձուն մեզ պետք չէ․ Շարմազանովը՝ Փաշինյանին Թքե՛ք այդ մանդատների վրա, պահել եք որ ի՞նչ․ Հայկ Բաբուխանյան «Անհաջողության ջենթլմենները» կրկին հանձնվում են Նիկոլը փորձում է Մոսկվային համոզել, թե ինքը Հայաստանը ԵՄ կազմում տեսնում է 20 տարի անց Խոշոր վթար Վանաձորի գլխավոր ճանապարհին. Տեսանյութ

ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ

Ընկեր Փանջունի

ԱՔՍԻՈՄԱ

(ԻԺՈՅԻ` ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԱՇՏՈՒՄ ՊԱՍԻՎՈՒԹՅԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

 Ըստ ի­ժա­գետ­նե­րի` ի­ժո­նե­րը ձմռա­նը պա­սի­վա­նում են, կգա գա­րուն, կակ­տի­վա­նան։

 **

ՀՈԼՈՔՈՍՏ-2

 Ըստ Հո­լո­քոս­տի մաս­նա­գետ­նե­րի` Գա­զա­յի կո­տո­րա­ծը ցույց տվեց, որ Հիտ­լե­րի ա­մե­նաըն­դու­նակ ա­շա­կերտ­նե­րը, այ­նո­ւա­մե­նայ­նիվ, հրեա­ներն են։

**

ՁԱՅՆ ԲԱՐԲԱՌՈՅ ՀԱՆԱՊԱՏԻ

 (ԳՅՈՒՄՐԵՑԻՆԵՐԸ` ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐ ՍԵՅՐԱՆ ՕՀԱՆՅԱՆԻ, ԼԵՎՈՆ ՔՈՉԱՐՅԱՆԻ, ԼԻԼԻԹ ԳԱԼՍՏՅԱՆԻ ԵՎ ՄՀԵՐ ՄԵԼՔՈՆՅԱՆԻ ԳՅՈՒՄՐԻ ԱՅՑԵԼԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

 Ծո է­գել եք Լեն­նա­գան, օր ի՞նչ է­նեք։

 **

ՏԻԳՐԱՆ ԱՎԻՆՅԱՆԻ ՏՐՏՈՒՆՋԸ

Էս ե­րե­ւան­ցի­նե­րից մարդ բան չի հաս­կա­նում, ձյուն չի գա­լիս, դժգոհ են, ձյուն ա գա­լիս` դժգոհ են...

**

 ՔԱՄԻՆ ՓՉԻ, ՇՈՒՆԸ ՀԱՉԻ

 (ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ` ԵԿԵՂԵՑՈՒ ԴԵՄ ՆՈՐ ԱՐՇԱՎ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

Ըստ աստ­վա­ծա­բան­նե­րի` քրիս­տոն­յա­նե­րի նկատ­մամբ ան­գամ Պո­ղոսն ա սո­րո­սութ­յուն ա­րել, Նի­կո­լի ա­րա­ծը ինչ պի­տի լի­նի։

**

«ԱՄԵՆԱՇԱՏ ՁՅՈՒՆԸ ՏԵՂԱՑԵԼ Է ՖԵՅՍԲՈՒՔՈՒՄ»

ՏԻԳՐԱՆ ԱՎԻՆՅԱՆ

**

ԱՌԵՎԱՆԳՈՒՄ` ԿՈՎԿԱՍՅԱՆ ՁԵՎՈՎ

Ըստ սուր զգա­ցո­ղութ­յուն­նե­րի սի­րա­հար­նե­րի` այն, որ Անդ­րա­նիկ Թե­ւան­յա­նը պնդում է, որ Նա­րե Սո­սեին ա­ռե­ւան­գել է կա՛մ Ա­րամ Զա­վե­նի­չը, կա՛մ Դո­գը, իսկ Նա­րե Սո­սեն այդ մա­սին ոչ մի բան չի խո­սում, կա­րե­լի է են­թադ­րել, որ Անդ­րա­նիկ Թե­ւան­յա­նին էլ են ա­ռե­ւան­գած ե­ղել Նա­րե Սո­սեի հետ միա­սին:

**

ԱՄՈՐՖ ԿԵՆԴԱՆԱԿԵՐՊՆԵՐԸ

(«ՀՀ-Ն ՀԱՅՐԵՆԻՔ Է ՆԱԵՎ ԱՅԼ ԱԶԳԵՐԻ ՀԱՄԱՐ»` ԱՂԱԶԱՐՅԱՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

Ըստ Հո­վիկ Ա­ղա­զար­յա­նի` Հա­յաս­տանն ընդ­հա­նուր հայ­րե­նիք է տա­րա­ծաշր­ջա­նում ապ­րող բո­լոր ազ­գե­րի, նաեւ հա­յե­րի հա­մար:

**

ՓՈՂՈՑԻՑ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ԵԿԱԾՆԵՐԻ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ

(ԹԱՓԱՌՈՂ ՇԱՆ ՀԱՐՁԱԿՄԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ԷՋՄԻԱԾՆԻ ԲՆԱԿՉՈՒՀՈՒՆ ԾԱՆՐ ՎԻՃԱԿՈՒՄ ԵՐԵՎԱՆ ՏԵՂԱՓՈԽԵԼՈՒ ԵՎ ՎԻՐԱՀԱՏԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

Քնն­չա­կան կո­մի­տեից հայտ­նում են, որ թա­փա­ռող շնե­րը քա­ղա­քա­ցի­նե­րին հո­շո­տում են` փո­ղո­ցից իշ­խա­նութ­յան ե­կած­նե­րի կող­մից թա­փա­ռող շնե­րին վնա­սա­զեր­ծե­լու հա­մար քրեա­կան պա­տաս­խա­նատ­վութ­յան են­թար­կե­լու օ­րեն­քի պատ­ճա­ռով:

**

ԵՐԵԽԱՆԵՐԻ ՀԻՆ ԵՎ ԲԱՐԻ ԱՎԱՆԴՈՒՅԹՆԵՐԸ ՄԻ՛ ՄՈՌԱՑԵՔ

(ԶՈՒԳԱՐԱՆՆԵՐԻ ՆՈՐՈԳՈՒՄԸ ԵՊՀ-ՈՒՄ, ԲՆԱԿԱՆ ԿԱՐԻՔՆԵՐԸ ՀՈԳԱԼԸ ԼՈՒՐՋ ԽՆԴԻՐ Է ԴԱՐՁԵԼ` ՄԱՄՈՒԼԻ ՀՐԱՊԱՐԱԿՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

Ջր­մուղ­կո­յու­ղուց հայտ­նում են, որ ԵՊՀ պրո­ֆե­սո­րա­դա­սա­խո­սա­կան կազմն ու ու­սա­նող­նե­րը կա՛մ պետք է պամ­պերս­ներ հագ­նեն, կա՛մ էլ ի­րենց կա­րիք­նե­րը հո­գան մո­տա­կա գա­ռաժ­նե­րի մոտ կամ պա­տե­րի տակ:

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ