Հայտնի է Չեմպիոնների լիգայի 2026/27 թվականների մրցաշրջանի 22 մասնակից Երբ Աստված ապրում է մարդու մեջ, մաքրում է նրան Նախընտրական պաստառ պոկելու գործով ձերբակալվածը Նուբարաշենի հոգեբուժարանում ինքնասպան է եղել. Factor.am Վարորդական իրավունքից զրկվածները կրկին մեքենա կվարեն՝ առանց քննության․ Փաշինյան Անկարայի կեղտոտ խաղը Թեհրանի նկատմամբ Համանման ախտանիշներով տառապող մեկ այլ քաղաքացի էլ 8 տարի առաջ հայտարարել էր, որ Արցախը Հայաստան է և վերջ. Արցախցի քաղաքագետ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց մշակույթի մի խումբ գործիչների Հորմուզի նեղուցում ԻՀՊԿ-ն նավթատար է գրավել (Տեսանյութ) Իրանի հեռուստատեսությունը հանրությանը սովորեցնում է AK-47 ավտոմատ օգտագործել (Տեսանյութ) Հայաստանը բազմաթիվ թելերով կապված է Ռուսաստանի հետ, իսկ սա Փաշինյանը շատ լավ է հասկանում. Քաղաքագետ

ՓՈՂՈՑՆԵՐԻ ՁՅՈՒՆԸ ԳԼԽՆԵՐԻԴ

Վերլուծություն

ՓՈՂՈՑՆԵՐԻ ՁՅՈՒՆԸ ԳԼԽՆԵՐԻԴ

­Ժա­մա­նա­կին` 2017-18թթ. ­Տիգ­րան Ա­վին­յա­նը «խա­ղում» էր «Ելք» դա­շին­քի «ե­րի­տա­սար­դա­կան» թի­մում, այ­սինքն` այդ դա­շին­քի Ե­րե­ւա­նի ա­վա­գա­նու այն ժա­մա­նակ ընդ­դի­մա­դիր խմբակ­ցութ­յան ան­դամ էր եւ պա­հան­ջում էր ­Տա­րոն ­Մար­գար­յա­նից, որ ե­թե իր են­թա­կա­նե­րը չեն կա­րող մաք­րել քա­ղա­քը ձնից, ա­պա թող ին­քը` ­Տա­րո­նը բա­հը վերց­նի եւ սկսի մաք­րե­լը: Այս օ­րե­րին քա­ղա­քա­պետ դար­ձած ­Տիգ­րա­նին այս ա­մե­նը հի­շեց­րին եւ ան­գամ մի այդ­պի­սի բահ նվի­րե­ցին: ­Սա­կայն ինչ­քան էլ զար­մա­նա­լի լի­նի, ­Տիգ­րա­նը հա­մա­ռո­րեն ձեւ է տա­լիս, որ ձյունա­մաքր­ման աշ­խա­տանք­նե­րի հետ կապ­ված ո­րե­ւէ խնդիր ո՛չ գլխա­վոր, ո՛չ էլ երկ­րոր­դա­կան փո­ղոց­նե­րում չի տես­նում:

Այդ դեպ­քում հարց է ծա­գում` ի՞նչ պատ­ճա­ռով է աշ­խա­տան­քից հե­ռաց­րել հա­մա­պա­տաս­խան վար­չութ­յան պե­տին: Ին­չո՞ւ են Ե­րե­ւա­նում այս օ­րե­րին բազ­մա­թիվ ավ­տով­թար­ներ, ավ­տո­բուս­նե­րը հրա­ժար­վում են դուրս գալ գիծ, իսկ նրան­ցից մե­կը սառ­ցա­կա­լած ճա­նա­պար­հից դուրս է թռել` հար­վա­ծե­լով բնա­կե­լի տա­նը: Ե­թե ­Տիգ­րան Ա­վին­յա­նը տե­սո­ղութ­յան ու ըն­կալ­ման հետ խնդիր չու­նի, ա­պա կա­րող է դի­տել ­Կո­մի­տաս պոող­տա­յի հուն­վա­րի 27-ի վի­ճա­կը: Եվ կտես­նի, որ փո­ղոցն ամ­բող­ջութ­յամբ սառ­ցա­կա­լած է, եր­թե­ւե­կութ­յու­նը` կաթ­վա­ծա­հար:

­Սա­կայն չենք կար­ծում, որ Ե­րե­ւա­նի քա­ղա­քա­պե­տը տեղ­յակ չէ ի­րա­կան վի­ճա­կից: Նա ըն­դա­մե­նը ձեւ է տա­լիս, փոր­ձում է խու­սա­փել պա­տաս­խա­նատ­վութ­յու­նից եւ մո­լո­րեց­նել նրանց, ում դեռ հնա­րա­վոր է խա­բել ՔՊ-ա­կան սուտ-սուտ խոս­քե­րով:

Ինչ վե­րա­բե­րում է ՔՊ-ա­կան բար­քե­րին, ա­պա դրա մա­սին ցայ­տուն կեր­պով Բա­նա­կի օր­վա կա­պակ­ցութ­յամբ հայ­տա­րա­րեց ­Նի­կո­լը և շնոր­հա­կա­լութ­յուն հայտ­նեց. «Հա­յաս­տա­նի ­Հան­րա­պե­տութ­յան բո­լոր օ­րի­նա­պահ հարկ վճա­րող­նե­րին, ո­րոնք գործ­նա­կա­նում են ի­րա­գոր­ծում 2018 թվա­կա­նին մեր կող­մից ա­ռա­ջարկ­ված «հարս­տա­ցիր և ­հարս­տաց­րու» կար­գա­խո­սը»: ­Մի կողմ թող­նենք ա­ռայժմ, թե ո՞ւր են գնում հարկ վճա­րող­նե­րի հար­կե­րը, որ­պես կա­նոն, ՔՊ-ա­կան­նե­րի աշ­խա­տավրձ­նե­րի, գոր­ծու­ղում­նե­րի ու պար­գե­ւավ­ճար­նե­րի հա­մար: ­Սա­կայն ­Նի­կո­լի հնչեց­րած հարս­տա­նա­լու մա­սին կար­գա­խո­սը, այն էլ` Բա­նա­կի օր­վա կա­պակ­ցութ­յամբ, ցույց է տա­լիս, որ կա՛մ ­Նի­կո­լը պար­զա­պես չի հաս­կա­նում` որ­տեղ է գտնվում, կա՛մ մի­տում­նա­վոր քայ­քա­յում է բա­նա­կը, քա­նի որ Բա­նա­կի օր­վա կա­պակ­ցութ­յամբ եւ բա­նա­կի ա­ռաջ հան­դես գա­լով` նոր­մալ ղե­կա­վար­նե­րը խո­սում են հայ­րե­նա­սի­րութ­յու­նից, անձ­նու­րա­ցութ­յու­նից, բայց ոչ հարս­տա­նա­լուց: ­Հարստ­նա­լու մա­սին մտա­ծող զին­վո­րը կամ սպան դժվար թե գնա ինք­նա­զո­հութ­յան հա­նուն հայ­րե­նի­քի: Ի­հար­կե, այս ա­մե­նը բա­նա­կից այդ­պես էլ ան­հաս­կա­նա­լի մնա­ցած պատ­ճառ­նե­րով խու­սա­փած ­Նի­կո­լը դժվար թե հաս­կա­նա:

 

ԲԱՆԱԿԱՔԱՆԴՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ ԵՆ «ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԸ»

Իր ե­լույ­թում բա­նա­կի օր­վա կա­պակ­ցութ­յամբ բա­նա­կում չծա­ռա­յած, ո­րե­ւէ կա­մա­վո­րա­կան ջո­կա­տի հետ չշփված, վա­ռո­դի հո­տը եր­բեք չա­ռած ­Նի­կո­լը մեծ-մեծ խո­սում էր, որ պետք է ա­ռե­րես­վել իր ղե­կա­վա­րութ­յան օ­րոք հայ­կա­կան բա­նա­կի պար­տութ­յուն­նե­րի պատ­ճառ­նե­րի հետ. «Այդ ա­ռե­րե­սու­մը մեզ պար­տադ­րում է ար­ձա­նագ­րել, որ չի կա­րե­լի շա­րու­նա­կել ու­նե­նալ հնա­ցած ստան­դարտ­նե­րի և ­ռազ­մա­կան գոր­ծի հնա­ցած պատ­կե­րա­ցում­նե­րի վրա հիմն­ված բա­նակ, ո­րով­հետև սա կնշա­նա­կի կաս­կա­ծի տակ դնել պե­տութ­յուն ու­նե­նա­լու մեր կամ­քը»: Ի՞նչ նկա­տի ու­նի ­Նի­կո­լը խո­սե­լով «հնա­ցած ստան­դարտ­նե­րի և ­ռազ­մա­կան գոր­ծի հնա­ցած պատ­կե­րա­ցում­նե­րի» մա­սին` կա­րե­լի է կռա­հել. նույն եր­գը այս ան­գամ Հ1-ով դայ­լայ­լում էր մեկ այլ մեծն զո­րա­վար ­Պետ­րո­սը, որը, ոչ մի պատ­կե­րա­ցում չու­նե­նա­լով բա­նա­կի մա­սին, խո­սում էր, թե ինչ­պես պետք է բա­րե­փո­խել բա­նա­կը, եւ որ պետք է գե­նե­րալ­նե­րից ա­զատ­վել տե­ղը բե­րել ա­վե­լի ե­րի­տա­սարդ­նե­րի, կա­տա­րել սերն­դա­փո­խութ­յուն, որ­պես­զի սո­վե­տա­կան բա­նա­կից ոչ մի հետք չմնա: ­Թե ի՞նչ էր ա­րել սո­վե­տա­կան բա­նա­կը ­Պետ­րո­սին, մեզ հայտ­նի չէ: ­Բայց քա­նի դեռ հայ­կա­կան բա­նա­կի ղե­կա­վա­րութ­յու­նը գտնվում էր սո­վե­տա­կան բա­նա­կի փոր­ձով, կրթութ­յամբ ու դաս­տիա­րա­կութ­յամբ ան­ցած գե­նե­րալ­նե­րի ու սպա­նե­րի ձեռ­քում, հայ­կա­կան բա­նա­կը տա­նում էր փա­ռա­հեղ հաղ­թա­նակ­ներ: ­Հա­վա­նա­բար ­Պետ­րո­սը ­Սո­վե­տի ժա­մա­նակ ու­նե­ցել է ծանր ման­կութ­յուն, եւ դա է պատ­ճա­ռը, որ իր բար­դույթ­նե­րը այ­սօր ա­ծան­ցում է հայ­կա­կան բա­նա­կի վրա: Եվ վեր­ջա­պես ի՞նչն է խան­գա­րել ­Նի­կո­լին վեց տար­վա մեջ, երբ նա զավ­թել է եւ պահ­պա­նում է իշ­խա­նութ­յու­նը, ­Հա­յաս­տա­նում նո­րաց­նել իր կող­մից հնա­ցած հա­մար­վող ստան­դարտ­նե­րը: ­Թեեւ, պետք է ա­սել, որ բա­նա­կում կաս­կա­ծե­լի ծագ­ման ե­լակ մա­տա­կա­րա­րե­լու գոր­ծում ՔՊ-ա­կան­նե­րին հա­ջող­վել է ու­նե­նալ ա­ռա­ջըն­թաց:

«Ա­ռա­ջին բա­նը, որ պի­տի փոխ­վի մեր բա­նա­կում, մտա­ծո­ղութ­յունն է: Եվ այդ փո­փո­խութ­յու­նը պետք է ար­տա­հայտ­վի ա­մեն նրբութ­յան մեջ` սկսած հա­մազ­գես­տից, շա­րու­նա­կած յու­րա­քանչ­յուր զին­վո­րա­կա­նի ար­տա­քին տես­քով…»,- հայ­տա­րա­րեց ­Նի­կո­լը: ­Հե­տաքր­քիր է, երբ ­Նի­կո­լը խո­սում է ար­տա­քին տես­քից: ­Նա ինքն ի­րեն հա­յե­լու մեջ տե­սե՞լ է: Ե­թե հե­տե­ւենք ­Նի­կո­լի ար­տա­քին տես­քին ու նո­րա­ձե­ւութ­յան պատ­կե­րա­ցում­նե­րին, ա­պա հա­վա­նա­բար մեր գե­նե­րալ­նե­րը ու սպա­նե­րը պետք է շու­տով հան­դես գան շու­կա­յում կա­նա­չի ծա­խող թուր­քի «աէ­րոդ­րոմ» գլխար­կով, ճիշտ այն­պի­սին, ինչ­պես իր գլխին դրել է ­Նի­կո­լը, ու ո­րով շա­րու­նա­կում է զվար­ճաց­նել ամ­բողջ աշ­խար­հին:

Ինչ վե­րա­բե­րում է հա­մազ­գես­տին, ա­պա ե­թե ­Նի­կո­լին թվում է, որ հա­մազ­գեստ փո­խե­լով կա­րող է փոխ­վել բա­նա­կի մար­տու­նա­կութ­յու­նը եւ բա­րո­յա­հո­գե­բա­նա­կան վի­ճա­կը, ա­պա դա, ի­հար­կե, նոր խոսք է բա­նա­կա­շի­նութ­յան տե­սութ­յան մեջ: ­Հի­շեց­նենք, որ ա­ռա­ջին ար­ցախ­յան պա­տե­րազ­մում շատ ան­գամ մեր զին­վոր­նե­րը չու­նեին ոչ մի հա­մազ­գեստ, բայց հայ­րե­նա­սի­րա­կան ո­գին եւ սո­վե­տա­կան դպրոցն ան­ցած սպանե­րի հմտութ­յու­նը բե­րում էին մեծ հաղ­թա­նակ­ներ: Այլ բան է, որ ­Նի­կո­լը խոս­տա­ցել է իր ՆԱՏՕ-ա­կան ա­վագ ըն­կեր­նե­րին հայ­կա­կան բա­նա­կի հա­մազ­գես­տը նմա­նեց­նել ՆԱՏՕ-ա­կա­նին: Եվ այս­տեղ ա­վե­լի ճիշտ կլի­ներ ­Նի­կո­լը խո­սեր ոչ թե համա­զա­գես­տի տես­քից, այլ` ո­րա­կից:

ԵԼԱԿԱՅԻՆ ՏՐԱՄԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

­Բայց սա ար­դեն բա­նա­կի հետ կապ չու­նի, այլ կապ ու­նի կո­ռուպ­ցիա­յի ա­մե­նա­ծաղ­կուն մի­ջա­վայ­րի հետ, ին­չի մա­սին ­Նի­կո­լը նույն­պես խո­սեց իր` բա­նա­կի օր­վան նվիր­ված ճա­ռում` նշե­լով. «դա­ռը ի­րա­կա­նութ­յունն առ այն, որ զո­րա­կո­չի են­թա­կա տա­րի­քա­յին խմբի կե­սից քիչն է զո­րա­կոչ­վում բա­նակ: ­Սա կամ նշա­նա­կում է, որ մեր սե­րունդն ա­ռող­ջա­կան ծանր պրոբ­լեմ­ներ ու­նի, կամ էլ զո­րա­կո­չը ­Հա­յաս­տա­նի ­Հան­րա­պե­տութ­յու­նում մնում է կո­ռուպ­ցիա­յի ա­մե­նա­ծաղ­կուն մի­ջա­վայ­րը, որ­տեղ միմ­յանց հետ դաշ­նակ­ցում են բժշկա­կան հան­րութ­յան, զին­վո­րա­կա­նութ­յան և ­հան­րութ­յան ներ­կա­յա­ցու­ցիչ­ներ: Ե­թե այս­պես է, իսկ նման հա­վա­նա­կա­նութ­յուն կա, սա պե­տութ­յու­նը քայ­քա­յող դա­շինք է»:

Ե­թե այս խոս­քե­րը ա­սեր ոչ թե վեց տար­վա վար­չա­պե­տը, այլ մինչ այդ ընդ­դի­մա­դիր պատ­գա­մա­վոր ­Նի­կո­լը, կա­րե­լի էր հաս­կա­նալ: ­Բայց երբ իր իսկ ղե­կա­վա­րած երկ­րում զանգ­վա­ծա­յին ծաղ­կուն կո­ռուպ­ցիա­յի մա­սին խո­սում է վար­չա­պե­տը, նա կա՛մ չի հաս­կա­նում, որ ին­քը վար­չա­պետ է, կա՛մ էլ մի­տում­նա­վոր նպաս­տում է ա­մե­նա­ծաղ­կուն կո­ռուպ­ցիա­յին: Ընդ­դի­մա­դիր­նե­րի հե­տե­ւից ընկ­նե­լու փո­խա­րեն ­Նի­կո­լը իր քննիչ­նե­րի, դա­տա­խազ­նե­րի, ստու­գող ու վերս­տու­գող­նե­րի հսկա­յա­կան բա­նա­կով կա­րող էր ամ­բիոն­նե­րից օ­դը տա­տա­նե­լու փո­խա­րեն վեց տար­վա մեջ 600 ան­գամ ճշտել, թե արդ­յո՞ք ինչն է պատ­ճա­ռը, որ շուրջ 10 հա­զար զո­րա­կո­չիկ­ներ չեն հաս­նում հայ­կա­կան բա­նակ, այն էլ այն դեպ­քում, որ բա­զմա­թիվ են դեպ­քե­րը, երբ բա­նակ են գնում ա­ռող­ջա­կան խնդիր­ներ ու­նե­ցող զո­րա­կո­չիկ­ներ:

Չ­գի­տենք զո­րա­կո­չիկ­նե­րի պա­կա­սից, թե «ե­լա­կա­յին» բա­րե­փո­խում­նե­րի տրա­մա­բա­նութ­յու­նից ել­նե­լով` ­Նի­կո­լը ո­րո­շել է բա­նա­կը հա­մալ­րել կա­նան­ցով. «­Մենք այս տար­վա­նից ներդ­նում ենք կա­նանց կա­մա­վոր-պար­տա­դիր զին­ծա­ռա­յութ­յան մո­դե­լը, և հա­վա­տում եմ, որ մեր կա­նայք կա­րող են էա­կան, ա­վե­լի մեծ ներդ­րում ու­նե­նալ երկ­րի պաշտ­պա­նութ­յան գոր­ծին: ­Կա­նայք պետք է դառ­նան մեր պրո­ֆե­սիո­նալ բա­նա­կի հու­սա­լի հե­նաս­յու­նե­րից մե­կը»: ­Նախ դժվար է հաս­կա­նալ ­Նի­կո­լի մտքի փայ­լա­տա­կու­մը «կա­նանց կա­մա­վոր-պար­տա­դիր զին­ծա­յա­ռութ­յան մա­սին»: ­Նոր­մալ տրա­մա­բա­նութ­յան պա­րա­գա­յում կա­մա­վո­րը չի կա­րող լի­նել պար­տա­դիր, իսկ պար­տա­դի­րը` կա­մա­վոր: ­Բայց ­Նի­կո­լի աբ­սուր­դա­յին ­Հա­յաս­տա­նում ա­մեն ինչ հնա­րա­վոր է: ­Բայց դժվար է պատ­կե­րաց­նել, թե ինչ­պես է, օ­րի­նակ, կա­նանց հե­տե­ւա­կա­յին գու­մար­տա­կը դի­մագ­րա­վե­լու ադր­բե­ջա­նա­կան «սպեց­նա­զին»: Իսկ մի­գու­ցե խնդի­րը հենց այն է, որ­պես­զի ա­ռանձ­նա­պես չդի­մադ­րի՞: ­Նույն աբ­սուր­դա­յին նի­կո­լա­կան սե­րիա­յից է նաեւ հե­տեւ­յալ բար­բա­ջան­քը. «Ընդ­հան­րա­պես, բա­նա­կը բաց կամ կի­սա­բաց ռե­ժի­մի քրեա­կա­տա­րո­ղա­կան հիմ­նարկ դարձ­նե­լու բո­լոր փոր­ձերն ու գոր­ծոն­նե­րը պետք է ար­մա­տա­խիլ ա­նել հետ­ևո­ղա­կան ու վճռա­կան քայ­լե­րով»… Իսկ «Ա­կա­դե­միա­կան քա­ղա­քում Ս­պա­յա­կան ա­վագ դպրո­ցի և Ս­պա­յա­կան հա­մալ­սա­րա­նի հիմ­նադր­ման նա­խագ­ծե­րը» եւ ­Հա­յաս­տա­նի «բա­նա­կի ին­տե­լեկ­տո­ւալ խո­րութ­յունն ա­պա­հո­վե­լը» ա­վե­լի նման է հայտ­նի ըն­կեր ­Բեն­դե­րի Ն­յու ­Վա­սու­կի կա­ռու­ցե­լու ծրա­գրին: 

Եվ վեր­ջա­պես իր գա­լու օր­վա­նից բա­նա­կը քան­դող ­Նի­կո­լը ո­րո­շեց ար­գե­լել բա­նա­կի կե­նա­ցը բարձ­րաց­նե­լու ա­վան­դույ­թը. «Բա­նա­կը պետք է դա­դա­րի լի­նել է­ժա­նա­գին կե­նաց­նե­րի օբ­յեկտ կամ կե­նաց­նե­րի է­ժա­նա­գին օբ­յեկտ», իր է­ժա­նա­գին հռե­տո­րա­բա­նութ­յան շրջա­նա­կում երկ­նեց մեծն բա­նա­կա­շի­նա­րա­րը:

Ամ­բողջ խնդիրն այն է, որ քա­նի կա ­Նի­կո­լը եւ իր հա­կազ­գա­յին ու հա­կա­հայ­կա­կան շայ­կան, ­Հա­յաս­տա­նում չի լի­նե­լու մար­տու­նակ ու հաղ­թա­կան բա­նակ: Եվ ա­ռա­ջին քայ­լը հայ­կա­կան բա­նա­կը վե­րա­կանգ­նե­լու ուղ­ղութ­յամբ պետք է լի­նի ­Նի­կո­լի, նի­կո­լա­կան­նե­րի ու նի­կո­լիզ­մի հե­ռա­ցու­մը ինչ­պես իշ­խա­նութ­յու­նից, այդ­պես էլ հան­րա­յին մտա­ծո­ղութ­յու­նից ու բար­քե­րից:

 

Ա. ­ՀՈՎ­ՀԱՆ­ՆԻՍ­ՅԱՆ

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Հայտնի է Չեմպիոնների լիգայի 2026/27 թվականների մրցաշրջանի 22 մասնակիցԵրբ Աստված ապրում է մարդու մեջ, մաքրում է նրանՆախընտրական պաստառ պոկելու գործով ձերբակալվածը Նուբարաշենի հոգեբուժարանում ինքնասպան է եղել. Factor.amՎարորդական իրավունքից զրկվածները կրկին մեքենա կվարեն՝ առանց քննության․ ՓաշինյանԻրանը հայտարարել է Հորմուզի նեղուցով անցնելու տուրքերի կարգը շուտով հրապարակելու մասինԱնկարայի կեղտոտ խաղը Թեհրանի նկատմամբԲարձր եմ գնահատում Ձեր դիրքորոշումը Իրանի դեմ տեղի ունեցած ագրեuիայի վերաբերյալ․ Փեզեշքիան Համանման ախտանիշներով տառապող մեկ այլ քաղաքացի էլ 8 տարի առաջ հայտարարել էր, որ Արցախը Հայաստան է և վերջ. Արցախցի քաղաքագետԱմենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց մշակույթի մի խումբ գործիչներիԻնչպես են մերժում Փաշինյանին. քաղաքացիները չեն վերցնում նրա «քարտեզը»Հորմուզի նեղուցում ԻՀՊԿ-ն նավթատար է գրավել (Տեսանյութ)Գերմանիայից արտաքսված ՀՀ քաղաքացիներ տեղափոխող նոր ինքնաթիռ է եկել Հայաստան Իրանի հեռուստատեսությունը հանրությանը սովորեցնում է AK-47 ավտոմատ օգտագործել (Տեսանյութ)Քաղաքացին մերժեց Փաշինյանի մեկնած քարտեզը. «Կիսատ Հայաստան է» Հայաստանը բազմաթիվ թելերով կապված է Ռուսաստանի հետ, իսկ սա Փաշինյանը շատ լավ է հասկանում. ՔաղաքագետԹագավորներս ծնվեցին. Մանրիկյանը կրկնակի հայր է դարձելՇՏԱՊ. Կա մի ՔՊ-ական բարձրաստիճան պաշտոնյա, ով իր վարքով ու պահվածքով փորձում է վնասելԵԱ. Մ17 ԸՄԲԻՇ ՍՈՒՐԵՆ ԻՇԽԱՆՅԱՆԸ ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ՄՐՑԱԿՑԻՆ ՏՊԱՎՈՐԻՉ ՀԱՂԹԱՆԱԿՈՎ ԵԶՐԱՓԱԿՉՈՒՄ ԷԲԱՑ ՉԹՈՂԵՔ. Նախընտրական կտրուկ շրջադարձ. Հայտնի շամանը բացառիկ կանխատեսում է անելուՈւմ քվեարկել. քաղաքական գործիչները կոչ են անում անպայման մասնակցել ընտրություններին

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված