Ահաբեկչություններ, տնտեսական ճգնաժամ, մասսայական մահեր. Վանգայի սարսափազդու կանխատեսումները 2024թ.-ի համար
Աստղագուշակ
Վանգայի վեց մարգարեություններ է արել 2024 թվականի համար, որոնք ներկայացնում ենք ստորև․
1) ահաբեկչական և կենսաբանական հարձակումներ
Նա նախազգուշացրել է Եվրոպայում ահաբեկչությունների աճի մասին և նաև կանխատեսել է, որ «մեծ երկիրը» 2024 թվականին կենսաբանական զենքի փորձարկումներ կամ հարձակումներ կիրականացնի:
2) Մասշտաբային տնտեսական ճգնաժամ
Հավանաբար, հաջորդ տարվա ընթացքում դա կազդի համաշխարհային տնտեսության վրա, որի հիմնական գործոնները կլինեն պարտքի մակարդակի աճը և աշխարհաքաղաքական լարվածության էսկալացիան: Կլիմայական աղետներ
3)Նա կանխատեսել է, որ հաջորդ տարի կլինեն սարսափելի եղանակային երևույթներ և բնական աղետներ:
4) Կիբերհարձակումների քանակի ավելացում
Ըստ հանգուցյալ պայծառատեսի՝ կիբերհարձակումների թիվը կավելանա։ Առաջադեմ հաքերները հարձակվելու են այնպիսի կարևոր ենթակառուցվածքների վրա, ինչպիսիք են էլեկտրացանցերը և ջրի մաքրման կայանները՝ վտանգ ներկայացնելով ազգային անվտանգությանը:
5)Բժշկական առաջընթացներ
Վանգայի խոսքով՝ 2024 թվականին կհայտնվեն անբուժելի հիվանդությունների, այդ թվում՝ Ալցհեյմերի հիվանդության և քաղցկեղի բուժման նոր միջոցներ։
6) Տեխնոլոգիական առաջընթաց
Քվանտային համակարգիչները լուրջ առաջընթաց կբերեն, քանի որ դրանք ավելի արագ են մշակում տեղեկությունը, քան ստանդարտ համակարգիչները: Նա նաեւ կանխատեսել է արհեստական ինտելեկտի (AI) օգտագործման աճ։