Թող Հրե Ձիու թամբին լինի Հայաստանը եւ հայ ժողովուրդը, իսկ սմբակների տակ՝ Նիկոլ Փաշինյանը. Կարապետյան Տիրադավների կարապի պարը «Բենզին հողի դիմաց» օպերացիա. ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Ուղղորդված ենք եղել Վազգեն Սարգսյանի կողմից, որպեսզի ներկայիս կաթողիկոսին ընտրենք. Ալբերտ Բազեյան Թրամփը կայցելի՞ Մոսկվա Ովքեր են կողմ կամ դեմ հայաստանյան լոգիստիկայի վերագործարկմանը Մահացել է պրոֆեսոր, ակադեմիկոս Վլադիմիր Պետրոսյանը Տարեվերջյան տհաճ անակնկալների պակաս, կարծես թե, չկա. ԶԱՐՄԱՆՔ Պուտինը Կրեմլում կայացած արարողության ժամանակ պետական ​​պարգևներ է հանձնել Կանդելակիին և Սոլովյովին Ժիրինովսկու պատվին ՌԴ-ում Մոսկվա-Ադլեր երթուղով գնացք կգործարկվի

Ի՞նչ նոր փոփոխություն է բերելու հայ-վրացական համաձայնագիրը. Մանրամասնում է վրացագետ Ջոնի Մելիքյանը

Հանդիպում

Օրեր առաջ Հայաստանն ու Վրաստանը ռազմավարական գործընկերության համաձայնագիր էին կնքել, ինչ է ենթադրում վերը նշված համաձայնագիրը, ի՞նչ նոր փոփոխություն է բերելու կողմերի հարաբերություններում հարցի պատասխանը փորձել ենք ստանալ վրացագետ Ջոնի Մելիքյանից, ով նախ փաստեց.

-Այս փաստաթուղթը որակապես փոփոխություն է մեր հարաբերություններում, առնվազն այսօր քաղաքական իշխանությունները ֆիքսեցին, որ երկու էլիտաները՝ Հայաստանի ու Վրաստանի, տեսնում են հարաբերությունները ռազմավարական դաշտում, ուստի արդեն այս փաստաթղթի ստորագրումից հետո անցնում ենք հաջորդ փուլին, որն էլ այդ հարաբերությունների հիմքը ստեղծելու ու այդ համագործակցությունը ընդլայնելու փուլն է։ Ուստի այսօրվանից, կարելի է ասել, որ մենք այս տարվա ու հետագա տարիների ընթացքում տարբեր ոլորտային համագործակցության, տարբեր նախաձեռնությունների, որոնք հայ-վրացական կլինեն թե ավելի լայն տարածաշրջանային, անելու ենք ամենը, որ տնտեսապես հզորացնենք այդ համագործակցությունը և մեր հարաբերությունների տնտեսական հիմքն ավելի ամրապնդենք ու քաղաքական դաշտից բերենք տնտեսական։ 

Քաղաքական առումով հարաբերությունների այս որակն արդեն ֆիքսել ենք ու տարիների ընթացքում մենք ռազմավարական հարաբերությունների հիմքը ստեղծել ենք, որով թե՛ առևտրաշրջանառությունը կավելանա, թե՛ ներդրումները, թե՛ համատեղ տարբեր ոլորտային էներգետիկ, ենթակառուցվածքային, հաղորդակցային ու այլ ոլորտների համագործակցությունը կավելացնի թե՛ դրանց թիվը ու թե՛ արդյունավետությունը։  Քանի որ տարիների ընթացքում մեր հարաբերությունների հիմքը առաջին հերթին հենց տնտեսական համագործակցությունն է եղել, այո՛, կարևոր է, որ մենք ֆիքսենք տնտեսական այն ցուցանիշները, որոնք համապատասխան են հարաբերությունների ռազմավարական բնույթին։ Կարելի է ասել, որ առևտրաշրջանառությունը վերջին մի քանի տարիների ընթացում աճել է, պետք է այդ ուղղությամբ տարվող աշխատանքները շարունակել, ու հնարավոր է առաջիկա հինգ տարվա ընթացքում կրկնապատկել այդ ցուցանիշը՝ հասցնելով 2 միլիարդի։ Պետք է համատեղ ներդրումներ արվեն, համատեղ նախագծեր հեղինակվեն ու կյանքի կոչվեն, արդեն այսօր կան ստորգետնյա էներգանախագծեր, այլ կապուղիների մասով ևս պետք է աշխատանքներ տարվեն։ Շատ-շատ ոլորտներ կան, որոնք ասում ենք տնտեսական, բայց, դե, որտեղ տնտեսությունն է, այնտեղ քաղաքականությունն է ու հակառակը։

– Պարոն Մելիքյան, Փաշինյանն էլ ասել էր, որ գործընկերության համաձայնագրի ստորագրումը ձեռքբերում է և վերջին մի քանի տարիների համատեղ ջանքերի ու աշխատանքի արդյունք,  ինչո՞ւ կողմերն այս փուլում որոշեցին այն կյանքի կոչել:

– Երևանի կողմից 2018-ից հետո մի քանի անգամ տարբեր ձևակերպումներով այդ մասին խոսվել է, Թբիլիսին շատ զուսպ է եղել, ու այնքան էնտուզիազմով չի վերաբերվել այդ գաղափարին: Բայց եղավ Արցախյան երկրորդ պատերազմը, դրանից հետո բոլորի համար ակնհայտ դարձավ, որ Ադրբեջանը շարունակելու է իր ռևանշիստական ու դեստրուկտիվ քաղաքականությունը տարածաշրջանում։ 

2021-22 թվականների իրադարձությունները, իմ կարծիքով, Վրաստանի իշխող էլիտայի մեջ որոշ մտահոգություններ են առաջացրել, ու այս քայլն այսօր Թբիլիսիի կողմից նաև տարածաշրջանային բոլոր գործընթացների միտումների արդյունք է նաև ու դրանց ազդեցության արդյունքն է։ Սրանով նրանք բալանսավորում են հարաբերությունները Հայաստանի ու Ադրբեջանի միջև, որի հետ արդեն ունեին ռազմավարական հարաբերություններ։ Պարզ է, որ Վրաստան-Ադրբեջան հարաբերություններն այսօր նույնը չեն, ինչ Վրաստան-Հայաստան հարաբերությունները, դրա համար էի ես ասում, որ տնտեսական մասով աշխատանք ունենք անելու, որ այդ համաձայնագրի բովանդակությունը իրականության մեջ կիրառվի։ 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված
Թող Հրե Ձիու թամբին լինի Հայաստանը եւ հայ ժողովուրդը, իսկ սմբակների տակ՝ Նիկոլ Փաշինյանը. ԿարապետյանՏիրադավների կարապի պարը«Բենզին հողի դիմաց» օպերացիա. ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻՈւղղորդված ենք եղել Վազգեն Սարգսյանի կողմից, որպեսզի ներկայիս կաթողիկոսին ընտրենք. Ալբերտ ԲազեյանԹրամփը կայցելի՞ ՄոսկվաՈվքեր են կողմ կամ դեմ հայաստանյան լոգիստիկայի վերագործարկմանըՄահացել է պրոֆեսոր, ակադեմիկոս Վլադիմիր ՊետրոսյանըՀ1-ը հարկատուների հաշվին տոնածառեր է գնել․ որքան գումար է տրամադրվել պետբյուջեից․ «Փաստինֆո»ԱՅՍՕՐ ԱՐՑԱԽՑԻ ԱՆՎԱՆԻ ՍԱՄԲԻՍՏ ԱՐՄԱՆ ԱՎԱՆԵՍՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ ՕՐՆ ԷՄԱՀԱՑԵԼ Է ԵՐԳՉՈՒՀԻ ԱԼԼԱ ԼԵՎՈՆՅԱՆԻ ՀԱՅՐԸՏարեվերջյան տհաճ անակնկալների պակաս, կարծես թե, չկա. ԶԱՐՄԱՆՔՊուտինը Կրեմլում կայացած արարողության ժամանակ պետական ​​պարգևներ է հանձնել Կանդելակիին և ՍոլովյովինԺիրինովսկու պատվին ՌԴ-ում Մոսկվա-Ադլեր երթուղով գնացք կգործարկվիՆախընտրական բենզին՝ ադրբեջանական բույրովՔՊ նախընտրական ցուցակում հայտնվելու են հայտնի նախկին-ներկաներ. ԲԱՄԲԱՍԱՆՔ Զելենսկին կեղծ խաղաղության ծրագիր է ներկայացրել«Կուռաժիտ» լինող քաղաքապետը. ԶԱՐՄԱՆՔ«Սանտա սիքրեթ» է դարձել Շիրակի նոր մարզպետի անունը. ԲԱՄԲԱՍԱՆՔՎանաձորում, Գյումրիում, Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի կոնցենտրացիանԲաքուն գիտի Վագիֆ Խաչատրյանի հիվանդության մասին. Եվրոպական դատարանում գերիների շահերի պաշտպանը

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված