Իշխանության ներսում եվս մտահոգների պակաս չկա Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 26-ին Ռուսաստանը և Վրաստանը կարող են ուղիղ բանակցություններ սկսել Մոսկվայում և Թբիլիսիում. Կոբախիձե Երբ պարեկը կուչ է գալիս բլոգերի առաջ, բա էլ ինչպե՞ս են գող ու «բառիգ» բռնելու Իրանական կողմում կա բացասական տրամադրվածություն`թրիփփ նախագիծի վերաբերյալ․ Միսակյան Դեմ եմ քաղաքական մոնոպոլյային. Երվանդ Թարվերդյան Դեկտեմբերին Երեւանում խցանումների կոլապս կլինի. Գեւորգ Ստեփանյան Այս իշխանությունը 8 տարում 20 վագոն չկարողացավ ավելացնել, ուր մնաց՝ մետրո կառուցի․ Մնացականյան Հանգիստ նստեք տեղներդ․․․ Կինոմոսկվայի վրա ավտոմшտներով պարում էին, ավելի աբսուրդ տեսարան դժվար է պատկերացնել. Փաշինյանը՝ Ավոյի մասին պատմող ֆիլմի պրեմիերայի օրվան անդրադարձավ

Ինչ է կատարվում իրականում Մեղրիում.Մանրամասներ է ներկայացնում Մեղրի խոշորացված համայնքի ավագանու անդամ Արմեն Հայրապետյանը

Ներքաղաքական

Չնայած նրան, որ պաշտոնական խողովակներով հերքում են համացանցում տեղ գտած Մեղրին դատարկելու մասին լուրերը, այնումանենայնիվ հանրության շրջանում շարունակվում են մտահոգությունները, որ պետությունը փուլ առ փուլ մեղրեցիներին պատրաստում է քաղաքը լքելուն:

Ինչո՞վ են պայմանավորված հանրության մտահոգությունները հարցի պատասխանը  փորձել ենք ստանալ Մեղրի խոշորացված համայնքի ավագանու «Ապրելու երկիր» խմբակցության անդամ Արմեն Հայրապետյանից, ով նկատեց.

-Ամբողջ այդ խոսակցությունները, ինչքանով ես եմ տիրապետում, կապված են Մեղրի քաղաքում սկզբում ՊԵԿ աշխատակցի, հետո Կադաստրի կոմիտեի աշխատակիցների կրճատումների հետ և վերջերս արդեն դատարանի փակվելու հետ: Դրանք համապատասխան գերատեսչությունների որոշումներ են, որոնց հետ յուրաքանչյուր ոք կարող է համաձայնել կամ չհամաձայնել, ունենալ դրական կամ բացասական վերաբերմունք: Բնականաբար իմ վերաբերմունքը այդ կրճատումների հետ կապված բացասական է, քանի որ այն բազմաթիվ դժվարություններ է առաջացնում համայնքի բնակիչների համար:

Մեղրին դատարկելու հետ կապված աղմուկը այս կրճատումների հետ է ասոցացվում, սակայն վստահեցնում եմ ձեզ, որ մեղրեցիները ապրում են իրենց բնականոն կյանքով, ես այդպիսի մարդ չեմ ճանաչում, որ այս կրճատումների հետ կապված լքել կամ պատրաստվում է լքել Մեղրին:

 



Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ