Երիկամների, լյարդի կամ սրտի հիվանդությունների ախտանիշները կարող են ի հայտ գալ ձեռքերի վրա. որո՞նք են դրանք Տիեզերքից խորհրդավոր ազդանշաններ 2026 թվականին. որ կենդանակերպի նշանները կստանան ճակատագրից հատուկ նշաններ Սպասվում է նորմայից մի փոքր տաք և բավարար տեղումներով հունվար. Սուրենյան «Sorry Shush». Փաշինյանի դստրերի կիրակնօրյա ժամանցը լուսանկարներում Երևանում «Range Rover»-ով ավտովթարի հեղինակը ՊԵԿ նախագահի նախկին տեղակալ Վախթանգ Միրումյանի 23-ամյա որդին է Ո՞ւմ կարող է վնասել սոխը, ո՞ր հիվանդությունների դեմպքում է այն հակացուցված․ Բժշկի պատասխանը Ի՞նչ եղանակ է սպասվում Ամանորի գիշերը Յակուտիայի բնակիչները նկարահանել են տիեզերքից ընկնող անհայտ օբյեկտներ Ռուսական բանակը կոտրել է ուկրաինական ուժերի հակագրոհը Սումիի ճակատում և լայն շերտով ճեղքում է ճակատը Սննդակարգ.«Մինչ ամանոր»

Փորձ է արվում ապակողմնորոշել քաղաքացիներին. Հայկ Դերզյանը զգուշացնում է

Թեմա

Վերջին շրջանում ֆեյսբուքյան սոցհարթակում հայտնվել են ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին եւ Հանրապետական կուսակցությանն առերեւույթ սատարող ֆեյք էջեր, որոնք իրականում բովանդակային առումով ճիշտ հակառակ դիրքերից են հանդես գալիս: Այս մասին «Իրավունքը» զրուցել է ՀՀԿ խորհրդի անդամ, մեդիափորձագետ ՀԱՅԿ ԴԵՐԶՅԱՆԻ հետ:

— Ձեր գնահատմամբ՝ ինչո՞ւ հիմա սկսեցին ակտիվանալ ֆեյք էջերը, որոնք փորձում են թիրախավորել ՀՀ 3-րդ նախագահին եւ ՀՀԿ-ին:

— Նման էջերի ակտիվությունը «պատահականորեն» համընկել է վերջին շրջանում Հայաստանի Հանրապետական կուսակցության հասցեին իրենց ընդդիմադիր հռչակած, բայց իրականում կեղծ օրակարգ սպասարկող կեղծ ընդդիմադիրների հարձակման հետ: Այսկերպ փորձ է արվում ապակողմնորոշել քաղաքացիներին: Ես կարող եմ մասնավորապես նշել այդպիսի էջերից մի քանիսը՝ «Նախագահիս կողքին», «Պո Ղոս» եւ նմանատիպ այլ էջեր, որոնց իրական նպատակն է Հանրապետականին, այսպես ասած, վարկաբեկել, բայց, բնականաբար, սա շատ անհաջող փորձ է: Կարելի է ասել, որ սրանք ինֆորմացիոն դաշտում ճանճային էջեր են, որոնք այս դեպքում թիթեռի կյանք ունեն եւ որեւիցե լուրջ արդյունավետություն չեն կարող ունենալ: Պարզապես, նման փոքր, աննշան խայթոցները պետք է արձանագրել, որպեսզի առաջին հերթին մեր հայրենակիցները, քաղաքացիները, սատարողները եւ հետաքրքրվողները ճիշտ կողմնորոշվեն, նման էջերին չխաբվեն, զերծ մնան դրանցից ու հետեւեն բացառապես այն իրական էջերին եւ փեյջերին, որտեղ տեղադրվում է նախագահի, կուսակցության կամ կուսակցության ստորաբաժանումների վերաբերյալ պաշտոնական հայտարարությունները կամ տեղեկությունները:

— Իշխանական հայտնի ֆեյքերի ՊՈԱԿ-ն իր գործելաոճով վաղուց բացահայտված է, ո՞ւմ ականջներն եք տեսնում այս նոր բացված ֆեյք էջերի հետեւում:

— Չգիտեմ՝ ում ականջները, ում պոչը, ում պոզերն են երեւում, բայց անկախ նրանից, թե սա որ մինի ՊՈԱԿի, կանտորայի կամ անհատների նախաձեռնությունն է, ամեն դեպքում, դրանից շահում է միայն իշխանությունը: Նման էջերի վարողները եւ իրենց ֆինանսավորողները ոչ այլ ինչ են, քան իշխանության աջակիցներ կամ ֆեյք ընդդիմադիրներ: Այլ կերպ չեմ կարող իրենց բնորոշել: Իսկ նման էջերի հետեւում, թե ովքեր կարող են լինել, բացառապես երկու տարբերակ կա՝ կա՛մ իրականում իշխանություններին սատարող, բայց ընդդիմադիր խաղացող անձինք են, կա՛մ նրանք են, ովքեր տենչում են իշխանության հասնել, սակայն հաշվի առնելով ՀՀԿ-ի համակարգը, գոյությունը՝ փորձում են թիրախավորել: Մինչդեռ կարծում եմ՝ բոլորի համար պարզ է, որ Հանրապետական կուսակցությունը պայքարում է իշխանափոխության համար, այլ ոչ թե իշխանության: Մենք մեր նպատակներից չենք շեղվել: Եվ այն մարդիկ, որոնք ուզում են, որ իրականում ունենանք այն Հայաստանը, որը ցանկանում ենք, իրենք նույնպես պետք է լծվեն այդ նպատակին եւ չզբաղվեն մանրահոգի ինչ-որ քայլերով: Ինչ խոսք, շատերի համար անսպասելի էր 2018 թվականից հետո ՀՀԿ-ի շարունակականությունն ու իր համակարգի ուժեղացումը: Բնականաբար, այս ֆեյքային հարձակումը նաեւ քաղաքական խաղ է, իսկ թե ում կողմից, թողնենք քաղաքացիների գնահատականներին, մեկնաբանություններին:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված
Երիկամների, լյարդի կամ սրտի հիվանդությունների ախտանիշները կարող են ի հայտ գալ ձեռքերի վրա. որո՞նք են դրանք Տիեզերքից խորհրդավոր ազդանշաններ 2026 թվականին. որ կենդանակերպի նշանները կստանան ճակատագրից հատուկ նշաններՍպասվում է նորմայից մի փոքր տաք և բավարար տեղումներով հունվար. Սուրենյան «Sorry Shush». Փաշինյանի դստրերի կիրակնօրյա ժամանցը լուսանկարներումԵրևանում «Range Rover»-ով ավտովթարի հեղինակը ՊԵԿ նախագահի նախկին տեղակալ Վախթանգ Միրումյանի 23-ամյա որդին էՈ՞ւմ կարող է վնասել սոխը, ո՞ր հիվանդությունների դեմպքում է այն հակացուցված․ Բժշկի պատասխանը Ի՞նչ եղանակ է սպասվում Ամանորի գիշերըՅակուտիայի բնակիչները նկարահանել են տիեզերքից ընկնող անհայտ օբյեկտներՌուսական բանակը կոտրել է ուկրաինական ուժերի հակագրոհը Սումիի ճակատում և լայն շերտով ճեղքում է ճակատըՍննդակարգ.«Մինչ ամանոր»Նոր տարվա գիշերը սպասվում են մեծ ծավալի տեղումներ, դեռևս հանգստի ժամանակ չունենք. քաղաքապետԻնչ է ուզում Զելենսկին. կա երկու տեսություն. Ուկրաինական աղբյուրՌուսական ուժերը լուրջ սպառնալիք են ստեղծում Զապորոժե քաղաքի համար (Քարտեզ)Տոնական օրերին ինչպես պահպանել գեղեցիկ կազմվածքըԹեյն ու սուրճը բարելավում են թոքերի աշխատանքըԼուրջ ահազանգ Թուրքիայի համարՈչ մի բանակցային առաջընթաց տեղի չի ունեցել. Sky NewsԶապորոժեի հարավում ուկրաինական պաշտպանության ողջ համակարգն աչքի առաջ հայտնվում է կատաստրաֆիկ վիճակումԼույս չի լինելու.հասցեներՄեքսիկայում երկաթուղային վթարի հետևանքով զոհվել է 13 մարդ (Տեսանյութ)

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված