Հայտնի է Չեմպիոնների լիգայի 2026/27 թվականների մրցաշրջանի 22 մասնակից Երբ Աստված ապրում է մարդու մեջ, մաքրում է նրան Նախընտրական պաստառ պոկելու գործով ձերբակալվածը Նուբարաշենի հոգեբուժարանում ինքնասպան է եղել. Factor.am Վարորդական իրավունքից զրկվածները կրկին մեքենա կվարեն՝ առանց քննության․ Փաշինյան Անկարայի կեղտոտ խաղը Թեհրանի նկատմամբ Համանման ախտանիշներով տառապող մեկ այլ քաղաքացի էլ 8 տարի առաջ հայտարարել էր, որ Արցախը Հայաստան է և վերջ. Արցախցի քաղաքագետ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց մշակույթի մի խումբ գործիչների Հորմուզի նեղուցում ԻՀՊԿ-ն նավթատար է գրավել (Տեսանյութ) Իրանի հեռուստատեսությունը հանրությանը սովորեցնում է AK-47 ավտոմատ օգտագործել (Տեսանյութ) Հայաստանը բազմաթիվ թելերով կապված է Ռուսաստանի հետ, իսկ սա Փաշինյանը շատ լավ է հասկանում. Քաղաքագետ

Միրզոյանը զբաղված է միայն արեւմտյան տերերի ջրաղացին ջուր լցնելով

Միջազգային

­Հա­յաս­տա­նի արտ­գործ­նա­խա­րար Ա­րա­րատ Միր­զո­յա­նը նա­խօ­րեին ամ­փո­փում էր ան­ցած քա­ղա­քա­կան տա­րին: Միայն թե ա­սել, որ այս­տեղ ամ­փո­փում կար, սխալ կլի­ներ. հա­մա­տա­րած ձա­խո­ղում­նե­րի փաս­տեր, ո­րի պա­րա­գա­յում ի­րեն հար­գող ա­մեն մի նա­խա­րար պետք է վա­ղուց հե­ռա­ցած լի­ներ: Բայց կրկնենք` ի­րեն հար­գող նա­խա­րար:

ՊԱՏՄԱԿԱՆ  ՁԱԽՈՂՈՒՄՆԵՐԻ  ՇԱՐՔ

Իսկ ձա­խո­ղում­նե­րը, չմո­ռա­նանք, պատ­մա­կան մասշ­տա­բի են: Միայն Ար­ցա­խի հա­յա­թա­փու­մն ար­դեն հե­րիք է, ու այդ­քա­նից հե­տո Ա­րոն նաեւ ա­վե­լաց­նում է, որ այժմ սկսվել է մշա­կու­թա­յին ցե­ղաս­պա­նութ­յան փու­լը, ո­րի դեմ «հայ­կա­կան կող­մը չու­նի հայ­կա­կան մշա­կու­թա­յին ժա­ռան­գութ­յան ճա­կա­տագ­րին հե­տե­ւե­լու գոր­ծիք­ներ եւ մե­խա­նիզմ­ներ»։ Չու­նի՞, թե գոր­ծող խուն­տան չի կա­րող հա­կազ­դել` բա­զում հայտ­նի պատ­ճառ­նե­րով:

Բ­նա­կա­նա­բար, նման դեպ­քե­րում իշ­խա­նութ­յուն­նե­րը միաց­նում են «հին բա­յա­թին»` «նախ­կին հան­ցա­վոր իշ­խա­նութ­յու­ննե­րի մա­սին»: Ա­րոյ­ի մոտ դա հնչում է այս­պես. «Գ­նա­հա­տա­կան տա­լուց պետք է սկսեմ նրան­ցից, ով­քեր պե­տա­կա­նութ­յուն ձե­ւա­վո­րե­լու մեր ե­րա­զանք­նե­րը թա­ղե­ցին կո­ռուպ­ցիա­յի, ինք­նիշ­խա­նութ­յան ցածր մա­կար­դա­կի, հա­կա­մար­տութ­յուն­նե­րի եւ այլ ճա­հիճ­նե­րի մեջ… Այս ա­մե­նը բե­րեց նրան, ինչ ու­նենք այ­սօր»,- նշեց նա­խա­րա­րը։ Հե­ռու չգնանք. Ադր­բե­ջա­նը 1994թ. պար­տութ­յու­նից ար­դեն մեկ տա­րի անց մտել էր վե­րա­կանգն­ման բուռն փուլ, հինգ տա­րի անց ոչ թե լիո­վին վե­րա­կանգն­ված էր, այլ ու­ներ թռիչք: Իսկ Նի­կո­լենք, որ ար­դեն հինգ տա­րուց ա­վել իշ­խա­նութ­յուն ունեն, դեռ նախ­կին­նե­րի սխալ­նե­րից են խո­սում` որ­պես ա­պաշ­նո­րհութ­յան ար­դա­րա­ցում:

­Միր­զո­յան Ա­րա­րա­տի այս ամ­փո­փում կոչ­վա­ծին կա­րե­լի էր նաեւ չանդ­րա­դառ­նալ, միայն թե դրա­նում կար մեկ ու­շագ­րավ դե­տալ, ո­րը պետք չէ աչ­քա­թող ա­նել: Հի­շեց­նենք, օ­րերս Ա­րոն նման հայ­տա­րա­րութ­յուն էր ա­րել. «Ադր­բե­ջա­նը, ցա­վոք, հրա­ժար­վում է վերսկ­սել բա­նակ­ցութ­յուն­նե­րը գո­յութ­յուն ու­նե­ցող հար­թակ­նե­րում»: Ու սա այն դեպ­քում, երբ, ըստ Լավ­րո­վի. «Ադր­բե­ջա­նը պատ­րաստ է այն ստո­րագ­րել Ռու­սաս­տա­նի տա­րած­քում, որ­տեղ, ըստ էութ­յան, սկսվել են հա­կա­մար­տութ­յու­նը դա­դա­րեց­նե­լու եւ բո­լոր հար­ցե­րի լուծ­ման հա­մար փոխ­գոր­ծակ­ցութ­յան մի ամ­բողջ հա­մա­կարգ կա­ռու­ցե­լու ջան­քե­րը: Ես չգի­տեմ, թե Ե­րե­ւա­նը որ­քա­նով է պատ­րաստ դրան, թեեւ հա­մա­պա­տաս­խան ազ­դակ­ներ վա­ղուց են ու­ղարկ­վել Հա­յաս­տա­նի մայ­րա­քա­ղաք»:

Այ­սինքն, Միր­զո­յան Ա­րոն ռուս­նե­րին «բա­նակ­ցա­յին հար­թակ» չի՞ հա­մա­րում, թե՞ ակ­նար­կում է, որ Լավ­րո­վը սուտ հայ­տա­րա­րութ­յուն է ա­րել` Ա­լիե­ւը նաեւ ռու­սա­կան հար­թակն է մեր­ժում: Ի­հար­կե, ա­վե­լի հակ­ված ենք այն մտքին, որ Միր­զո­յանն ի­րոք ռու­սա­կան ուղ­ղութ­յու­նը «չի տես­նում», եւ երբ Ա­լիե­ւը հրա­ժար­վում է ա­րեւմտ­յան հար­թա­կից, ա­պա են­թա­գի­տակ­ցո­րեն դա Միր­զո­յա­նի մոտ «բո­լոր հար­թակ­նե­րից հրա­ժար­վել» է նշա­նա­կում: Բայց տես­նում է ռու­սա­կան հար­թակ, թե` ոչ, դա իր անձ­նա­կան խնդիրն է, ո­րը, հաս­կա­նա­լի է, կա­րող է ծանր հե­տե­ւանք­ներ ու­նե­նալ Հա­յաս­տա­նի հա­մար: Ա­սենք նաեւ իր, քա­նի որ նման հայ­տա­րա­րութ­յու­նից հե­տո հաս­տատ նրան ուղղ­ված հար­ցեր լի­նե­լու են:

Արդ­յուն­քում, նման հայ­տա­րա­րութ­յուն ա­նե­լուն պես, նա սկսել է լու­րեր տա­րա­ծել, թե գի­տեք, ի­րեն լավ չեն հաս­կա­ցել: Ա­սու­լի­սում էլ փոր­ձեց ՌԴ-ում բա­նակ­ցե­լու թե­ման տա­նել այս ուղ­ղութ­յամբ` չգի­տեմ՝ Ադր­բե­ջա­նը պատ­րա՞ստ է Ռու­սաս­տա­նում խա­ղա­ղութ­յան պայ­մա­նա­գիր կնքել: «Ն­ման հա­վաս­տիա­ցում­ներ ադր­բե­ջա­նա­կան կող­մից չեն հնչել ոչ փակ հան­դի­պում­նե­րի ժա­մա­նակ, ոչ հրա­պա­րա­կավ։ Ե­թե ​​­Լավ­րո­վը նման հայ­տա­րա­րութ­յուն է ա­նում, ա­պա են­թադ­րում եմ՝ ին­քը նման հիմ­քեր ու­նի»,- նշեց նա` ա­վե­լաց­նե­լով, որ ո­չինչ չգի­տի հայ-ադր­բե­ջա­նա­կան բա­նակ­ցութ­յուն­նե­րի վե­րա­բեր­յալ ռու­սա­կան նոր ա­ռա­ջարկ­նե­րի մա­սին: Ու սրա­նով ոչ միայն «Ուն­քը շի­նե­լու փո­խա­րեն` աչ­քը հա­նեց», այն հնա­րա­վո­րութ­յուն տվեց հե­ռուն տա­նող մի շարք են­թադ­րութ­յուն­նե­րի: Ու­զում է ակ­նար­կել, թե Լավ­րո­վը ստո՞ւմ է` ա­սե­լով թե «հա­մա­պա­տաս­խան ազ­դակ­ներ վա­ղուց են ու­ղարկ­վել Հա­յաս­տա­նի մայ­րա­քա­ղաք», որ Բա­քուն պատ­րաստ է Ռու­սաս­տա­նում «խա­ղա­ղութ­յան պայ­մա­նա­գիր» ստո­րագ­րել: Մինչ­դեռ այն, որ հենց Միր­զո­յանն է կեղ­ծում ի­րա­կա­նութ­յու­նը` ա­սե­լով, թե «ն­ման հա­վաս­տիա­ցում­ներ ադր­բե­ջա­նա­կան կող­մից չեն հնչել ոչ փակ հան­դի­պում­նե­րի ժա­մա­նակ, ոչ հրա­պա­րա­կավ», կա­րե­լի է փաստ հա­մա­րել: Ե­թե Միր­զոյա­նը տեղ­յակ չէ, ա­պա կա­րող ենք նրան հի­շեց­նել Ա­լիե­ւի առն­վազն մեկ նման պաշ­տո­նա­կան հայ­տա­րա­րութ­յուն` ար­ված ան­ցած տա­րի Բիշ­քե­կում ԱՊՀ ա­ռաջ­նորդ­նե­րի գա­գա­թա­ժո­ղո­վի ժա­մա­նակ Պու­տի­նի հետ հան­դիպ­ման շրջա­նակ­նե­րում. «Մենք ե­րախ­տա­գի­տութ­յամբ ենք ըն­դու­նում Ռու­սաս­տա­նի Դաշ­նութ­յան միջ­նոր­դութ­յու­նը, քա­նի որ Ռու­սաս­տա­նը մեր հա­րե­ւանն ու դաշ­նա­կիցն է, ինչ­պես նաեւ Հա­յաս­տա­նի դաշ­նա­կի­ցը, այս եր­կի­րը գտնվում է մեր տա­րա­ծաշր­ջա­նում, ի տար­բե­րութ­յուն հա­զա­րա­վոր կի­լո­մետ­րեր հե­ռու գտնվող­նե­րի»: Կամ. «Ե­թե Ռու­սաս­տա­նի Դաշ­նութ­յան միջ­նոր­դութ­յու­նը մերժ­վի հայ­կա­կան կող­մից, կար­ծում եմ, որ այ­լընտ­րանք կա­րող են լի­նել Ադր­բե­ջա­նի եւ Հա­յաս­տա­նի արտ­գործ­նա­խա­րար­նե­րի մի­ջեւ ու­ղիղ բա­նակ­ցութ­յուն­նե­րը»։

ԻՐԱԿԱՆՈՒՄ ԻՆՉ ՀԱՍԿԱՑՐԵՑ ՄԻՐԶՈՅԱՆԸ

­Հեյ­դա­րո­վի­չի այս եւ ադր­բե­ջա­նա­կան պաշ­տոն­յա­նե­րի  չտար­բեր­վող բա­զում այլ հայ­տա­րա­րութ­յուն­նե­րի ժա­մա­նա­կին անդ­րա­դառ­նա­լու ա­ռիթ­ներ ու­նե­ցել ենք: Հենց դրանք դար­ձան այն նախ­նա­կան ազ­դա­կը, որ Բա­քուն հրա­ժար­վում է ա­րեւմտ­յան հար­թա­կից, որն այ­սօր ստիպ­ված են խոս­տո­վա­նել նաեւ նի­կոլ­յան իշ­խա­նա­վոր­նե­րը: Ա­վե­լին, քա­նիցս մատ­նան­շել ենք նաեւ, որ Ա­րեւ­մուտ­քը թեեւ կփոր­ձի Ա­լիե­ւին ճնշել, սա­կայն չու­նի բա­վա­րար լծակ­ներ, եւ Բաք­վի քա­ղա­քա­կան այդ կուր­սը չի փոխ­վի, քա­նի դեռ ներ­կա գլո­բալ բա­լան­սում տե­ղի է ու­նե­նում ռու­սա­կան դիր­քե­րի աճ: Վեր­ջին փաս­տը. ինք­նա­կամ հրա­ժար­վե­լով ԵԽԽՎ-ի հետ հա­մա­գոր­ծակ­ցե­լուց, Ա­լիե­ւը հեր­թա­կան ան­գամ ցույց տվեց, որ քթած ու­նի ա­մեն մի ա­րեւմտ­յան ձե­ւա­չա­փի վրա:

Եվ ա­հա այս ի­րա­վի­ճա­կում, երբ գործ­նա­կա­նում բա­ցառ­ված է ա­րեւմտ­յան հար­թա­կում ո­րե­ւէ փաս­տաթղ­թի ստո­րագ­րու­մը, իսկ Միր­զո­յան Ա­րոն են­թա­գի­տակ­ցո­րեն «բե­րա­նից թռցնում» է, թե ռու­սա­կան հար­թա­կը չի տես­նում, շատ վտան­գա­վոր հե­ռան­կար­ներ են բա­ցվում Հա­յաս­տա­նի ա­ռաջ:

Այս­պես, Միր­զո­յա­նը փոր­ձում է շա­րու­նա­կել «հույժ հայ­րե­նա­սի­րա­կան» դիր­քե­րից ներ­կա­յաց­նել «խա­ղա­ղութ­յան պայ­մա­նա­գիր» կոչ­վա­ծը. «Ե­թե ​​մենք հաս­նենք խա­ղա­ղութ­յան պայ­մա­նագ­րի, դա նշա­նա­կում է, որ ի­րա­կա­նութ­յուն­ներ չեն լի­նի, ո­րոնք մտա­հո­գութ­յուն են ա­ռա­ջաց­նում, այլ կլի­նեն ըն­դու­նե­լի լու­ծում­ներ։ Հա­կա­ռակ դեպ­քում՝ խա­ղա­ղութ­յան պայ­մա­նա­գիր չի լի­նի»։ Որ սրա­նով նա «ա­կան է դնում» նի­կոլ­յան ողջ քա­ղա­քա­կան կուր­սի տակ, դժվար չէ հաս­կա­նալ: Ա­մեն ան­կյու­նից հայ­տա­րա­րում են, թե ինչ էլ լի­նի, «խա­ղա­ղութ­յան պայ­մա­նա­գիր» կնքե­լու են, ու հի­մա Ա­րոն դար­ձավ, թե­րեւս, նի­կոլ­յան իշ­խա­նա­վոր­նե­րից ա­ռա­ջի­նը, ո­րը հնա­րա­վոր է հա­մա­րում, որ պայ­մա­նա­գիր կա­րող է եւ չլի­նել: Սա կա­րե­լի է հաս­կա­նալ, եւ այդ մա­սին խո­սե­լու ա­ռիթ ու­նե­ցել ենք. ե­թե Ա­լիե­ւը հրա­ժար­վում է գնալ Ա­րեւ­մուտք եւ Նի­կո­լին չթող­նել, որ գնա Ռու­սաս­տան` պայ­մա­նա­գիր կնքե­լու: Այն է` ա­վե­լի լավ է ոչ մի պայ­մա­նա­գիր չլի­նի, քան լի­նի ռու­սա­կան մո­դե­լով պայ­մա­նա­գիր: Ու «Ա­րա­բա­թը», որ «չի տես­նում» ռու­սա­կան հար­թա­կը կամ ար­դեն բա­ցա­հայտ խո­սում է, թե պայ­մա­նա­գիր կա­րող է չլի­նել, ըն­դա­մե­նը զբաղ­ված է ա­րեւմտ­յան ջրա­ղա­ցին ջուր լցնե­լով:

­Բայց այս դեպ­քում էլ բո­լո­րո­վին այլ հար­ցեր են ա­ռաջ գա­լիս: Նախ, գա­ղա­փա­րը, թե կա­րող է առ­հա­սա­րակ «խա­ղա­ղութ­յան պայ­մա­նա­գիր» չլի­նել, ոչ թե ա­կան է, այլ` ա­տո­մա­յին ռումբ` դրված Նի­կո­լի ամ­բողջ քա­ղա­քա­կան կուր­սի տակ: Այ­սինքն, ան­գամ Ար­ցա­խը հա­յա­թափ­վեց, թե` «տանք, որ խա­ղաղ ապ­րենք», ու հի­մա գրե­թե խոս­տո­վա­նում են, որ դա կե՞ղծ թեզ է. Չէ՛, այս դեպ­քում ան­գամ «հան­ցա­վոր նախ­կին­նե­րին» մե­ղադ­րե­լը չի փրկի:

­Բայց ա­մե­նա­կա­րե­ւո­րը. ե­թե այդ պայ­մա­նա­գի­րը չլի­նի, Նի­կոլն ու Ա­րոն ի՞նչ նոր քա­ղա­քա­կան կուրս են պատ­րաստ­վում ա­ռա­ջար­կել Հա­յաս­տա­նին: Պայ­մա­նա­գիր չե­ղավ, չեն բաց­վի ճա­նա­պարհ­նե­րը եւ ան­գամ «Խա­ղա­ղութ­յան խաչ­մե­րուկ» կոչ­ված հե­քիա­թին պետք է հրա­ժեշտ տան: Ան­գամ Հա­յաս­տա­նի եւ Թուր­քիա­յի մի­ջեւ պայ­մա­նա­վոր­վա­ծութ­յուն­նե­րի կա­տար­ման հար­ցում կա՛մ չկան էա­կան բո­վան­դա­կա­յին քայ­լեր, կա՛մ արդ­յունք­ներ, խոս­տո­վա­նում է Միր­զո­յա­նը: Գու­մա­րած, ռու­սա­կան բա­նակ­ցա­յին հար­թա­կից այդ­քան ցու­ցադ­րա­բար հրա­ժար­վե­լը մեծ հարց է, թե ուր են տա­նե­լու հայ-ռու­սա­կան հա­րա­բե­րութ­յուն­նե­րը, ո­րի տնտե­սա­կան բա­ղադ­րի­չի հաշ­վին է, որ Նի­կո­լը կա­րող է խո­սել «թռիչ­քա­յին զար­գա­ցու­մնե­րից»:

Ա­րոն ակ­նար­կում է` անց­յալ տա­րի Ֆ­րան­սիա­յի հետ հա­րա­բե­րութ­յուն­նե­րը ցույց տվե­ցին, որ մեր հա­րա­բե­րութ­յուն­ներն ա­ռանձ­նաշ­նորհ­յալ են: Այ­սինքն, հույս­նե­րը Փա­րի­զի վրա՞ է: Այն դեպ­քում, երբ Ֆ­րան­սիան «պո­չը քա­շած» փախ­չում է այն բո­լոր տա­րա­ծաշր­ջան­նե­րից, որ­տեղ մինչ այս իշ­խում էր: Ուկ­րաի­նա­կան պա­տե­րազ­մում ռուս­նե­րը ֆրան­սիա­կան այդ­քան գո­վա­բան­ված «Ցե­զար­նե­րը» տասն­յակ­նե­րով են ոչն­չաց­նում` ցու­ցադ­րա­բար տա­րա­ծե­լով տե­սան­յու­թե­րը: Մի եր­կիր, որ­տեղ ան­փորձ մե­կին ԱԳ նա­խա­րար են նշա­նա­կում, ինչ է թե վար­չա­պե­տի կինն է, ա­մու­սի­նը կա­րո՞ղ է Հա­րա­վա­յին Կով­կա­սի պես ծայ­րա­հեղ բարդ տա­րա­ծաշր­ջան­ում հար­ցեր լու­ծել. լավ է­լի:

Ան­ցած տար­վա բա­զում ձա­խո­ղում­նե­րից հե­տո ա­հա այս կուրսն է ա­ռա­ջար­կում Հա­յաս­տա­նին Միր­զո­յան Ա­րոն: Ու ե­թե հույս ու­նի, որ վեր­ջում կհասց­նի «հայ, դե Փա­րիզ» ա­նել, ի­զուր:

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Հայտնի է Չեմպիոնների լիգայի 2026/27 թվականների մրցաշրջանի 22 մասնակիցԵրբ Աստված ապրում է մարդու մեջ, մաքրում է նրանՆախընտրական պաստառ պոկելու գործով ձերբակալվածը Նուբարաշենի հոգեբուժարանում ինքնասպան է եղել. Factor.amՎարորդական իրավունքից զրկվածները կրկին մեքենա կվարեն՝ առանց քննության․ ՓաշինյանԻրանը հայտարարել է Հորմուզի նեղուցով անցնելու տուրքերի կարգը շուտով հրապարակելու մասինԱնկարայի կեղտոտ խաղը Թեհրանի նկատմամբԲարձր եմ գնահատում Ձեր դիրքորոշումը Իրանի դեմ տեղի ունեցած ագրեuիայի վերաբերյալ․ Փեզեշքիան Համանման ախտանիշներով տառապող մեկ այլ քաղաքացի էլ 8 տարի առաջ հայտարարել էր, որ Արցախը Հայաստան է և վերջ. Արցախցի քաղաքագետԱմենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց մշակույթի մի խումբ գործիչներիԻնչպես են մերժում Փաշինյանին. քաղաքացիները չեն վերցնում նրա «քարտեզը»Հորմուզի նեղուցում ԻՀՊԿ-ն նավթատար է գրավել (Տեսանյութ)Գերմանիայից արտաքսված ՀՀ քաղաքացիներ տեղափոխող նոր ինքնաթիռ է եկել Հայաստան Իրանի հեռուստատեսությունը հանրությանը սովորեցնում է AK-47 ավտոմատ օգտագործել (Տեսանյութ)Քաղաքացին մերժեց Փաշինյանի մեկնած քարտեզը. «Կիսատ Հայաստան է» Հայաստանը բազմաթիվ թելերով կապված է Ռուսաստանի հետ, իսկ սա Փաշինյանը շատ լավ է հասկանում. ՔաղաքագետԹագավորներս ծնվեցին. Մանրիկյանը կրկնակի հայր է դարձելՇՏԱՊ. Կա մի ՔՊ-ական բարձրաստիճան պաշտոնյա, ով իր վարքով ու պահվածքով փորձում է վնասելԵԱ. Մ17 ԸՄԲԻՇ ՍՈՒՐԵՆ ԻՇԽԱՆՅԱՆԸ ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ՄՐՑԱԿՑԻՆ ՏՊԱՎՈՐԻՉ ՀԱՂԹԱՆԱԿՈՎ ԵԶՐԱՓԱԿՉՈՒՄ ԷԲԱՑ ՉԹՈՂԵՔ. Նախընտրական կտրուկ շրջադարձ. Հայտնի շամանը բացառիկ կանխատեսում է անելուՈւմ քվեարկել. քաղաքական գործիչները կոչ են անում անպայման մասնակցել ընտրություններին

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված