Եթե իրենց հայտնի է՝ ովքեր են «լավ» ընդդիմադիր, թող նրանց հետ էլ համախմբվեն․ Սարգսյան Նպատակն արդարացնում է միջոցը․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Պատմության  փոխարեն  կդասավանդեն ապագա՞․ ԶԱՐՄԱՆՔ Երբ թալանում են պետության ապագան Ինձ թույլ չտվեցին մուտք գործել ՌԴ․ Լուսինե Բադալյան Ոչ մեկ չի ու­զում մտնի էդ թե­մա­յի մեջ, տուն-տեղ, է­րե­խա-խնա­մի ու­նենք. ԲԱՄԲԱՍԱՆՔ «Արցախ կամ խաղաղություն» ընտրությունը կեղծ է․ Հակոբ Հակոբյան Ճիշտը սկսում է ճշտով, բայց ինձ ոչինչ չեն ասել․ Պարույր Հայրիկյան Մի քանի «բուտկա» շա՞տ էին խանգարում . «видите ли» բարեկարգում պիտի անցկացնեն Էդգար Կարապետյանը՝ փարիզյան պոդիումում․ հաջորդ կանգառը՝ Միլան

ԱՄՆ-ում առաջին անգամ մահապատիժ են իրականացրել ազոտային գազի միջոցով

Քրեական

ԱՄՆ Ալաբամա նահանգը հունվարի 25-ին առաջին անգամ մահապատիժ է իրագործել մաքուր ազոտի միջոցով։ Մահապատիժի է ենթարկվել 58-ամյա Քենեթ Սմիթը, որը 35 տարի առաջ՝ 1988 թ․-ին  դատապարտվել էր հոգևոր հովվի կնոջ պատվիրված սպանության համար․   հաղորդում է Reuters գործակալությունը։

Ալաբամա նահանգը հայտնել էր, որ այս նոր մեթոդն անցավ և արագ մեթոդ է, և Սմիթը կկորցնի գիտակցությունը մեկ րոպեից պակաս ժամանակամիջոցում, սակայն ականատեսները հայտնել են, որ դա տևել է մի քանի րոպե։

Սմիթի փաստաբանները փորձել էին բողոքարկել նման մեթոդով մահապատժի վճիռը՝ պատճառաբանելով, որ դա դաժան և արտասովոր պատիժ է։

ԱՄՆ-ում միայն երեք նահանգ՝ Ալաբաման, Օկլահոման և Միսիսիպին են թույլատրում ազոտային հիպոքսիայի կիրառումը՝ որպես մահապատժի այլընտրանքային մեթոդ, քանի որ մահացու ներարկումներում օգտագործվող դեղամիջոցներն ավելի դժվար է գտնել։

Քենեթ Սմիթը դատապարտվել է 45-ամյա Էլիզաբեթ Սենեթի սպանության համար։ Նրա հանցակիցը մահապատժի էր ենթարկվել 2010 թվականին։ Սպանությունը պատվիրել էր Սենեթի ամուսինը՝ դրա համար վճարելով 1000-ական ԱՄՆ դոլար։

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ