Ոչ մի հրադադար չի լինի. Լավրով Թրամփը պատրաստում է նոր առաջարկներ Մոսկվային՝ տնտեսական և քաղաքական օգուտներով Ռուսները խոցել են ուկրաինական գազի արդյունահանման օբյեկտը Ռադայի պատգամավորները ծանր քննադատությամբ հարձակվել են Զելենսկու վրա՝ Թրամփի հետ նրա հակամարտության համար Կատարի էմիրի օրինակով՝ Եգիպտոսի նախագահը նույնպես զգուշացրեց իր երկրի քաղաքացիներին պատրաստվել ամենավատ սցենարին Բաքվում ընթացող խոշոր համաժողովն առանց սկանդալների չանցավ Վայոց Ձորի մարզպետը արջի ծառայություն է մատուցում իրեն մարզպետ կարգած ՔՊ-ին ՇՏԱՊ. Առկա է վեբկայք, որտեղ տեղադրված են ՀՀ քաղաքացիների տեսանյութերն ու լուսանկարները, որոնք արվել են հասարակական զուգարաններում ՀՀ ԱԺ-ն և ՄԱԶԾ-ն ստորագրել են համագործակցության վերաբերյալ փոխըմբռնման հուշագիր Հայաստանը մնում է աղքատ, անկայուն, Ճ կլասի երկիր. ՔՊ-ական նախկին պատգամավոր

Առաջիկա օրերին ադրբեջանական կողմին կփոխանցվեն ականապատ դաշտերի 8 նոր տեղեկամատյաններ․ ԱԱԾ

Քրեական

ՀՀ ԱԱԾ-ն հաղորդագրություն է տարածել՝ տեղեկացնելով, որ հայկական կողմն Ադրբեջանին կտրամադրի ականապատ դաշտերի մասին 8 նոր տեղեկամատյաններ։

Հաղորդագրությունում նշված է․

«Հայաստանի Հանրապետությունը, արտահայտելով իր  հավատարմությունը Ադրբեջանի հետ խաղաղության օրակարգին եւ ելնելով հումանիտար նկատառումներից, 2021 թվականի հունիսի 12-ին, հուլիսի 3-ին, հոկտեմբերի 19-ին, նոյեմբերի 1-ին եւ նոյեմբերի 29-ին, առանց նախապայմանների Ադրբեջանական Հանրապետության ներկայացուցիչներին է փոխանցել ԱՀ տարածքում գտնվող ականապատ դաշտերի թվով 972 տեղեկամատյաններ (ֆորմուլյարներ):

Այս միակողմանի հումանիտար քայլից հետո Ադրբեջանական Հանրապետությունը տեղեկատվական արշավ է սկսել, Հայաստանի Հանրապետությանը մեղադրելով ոչ ճշգրիտ եւ ոչ ամբողջական տեղեկամատյաններ տրամադրելու մեջ եւ հումանիտար քայլը օգտագործելով ատելություն բորբոքելու նպատակով:

Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչները հրապարակային եւ աշխատանքային մակարդակներում բազմիցս հայտարարել են, որ ՀՀ տրամադրության տակ ավելի լավ որակի քարտեզներ պարզապես չկան: Իսկ փոխանցված քարտեզները ձեռքբերված են եղել ԼՂ զինծառայողների միջոցով:

Վերջին շրջանում ադրբեջանական լրատվամիջոցների կողմից ականի պայթյունից ԱՀ քաղաքացիների մարմնական վնասվածքներ ստանալու մի քանի տեղեկատվություններից հետո եւ ի շարունակություն 2023 թվականի դեկտեմբերի 7-ին Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի և Ադրբեջանի Հանրապետության նախագահի վարչակազմի միջև բանակցությունների արդյունքում պայմանավորվածության, այն է շոշափելի քայլեր ձեռնարկել երկու պետությունների միջև վստահության կառուցման ուղղությամբ, ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը վերսկսել է հարցումային աշխատանքը ԼՂ նախկին զինծառայողների շրջանում, որի արդյունքում ի հայտ են եկել թվով 8 նոր տեղեկամատյաններ:

Այդ տեղեկամատյանները առաջիկա օրերին աշխատանքային խողովակներով կփոխանցվեն ադրբեջանական կողմին: Դրանց կրկնօրինակները կփոխանցվեն միջազգային գործընկերների»:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ