Ինչպես կապարակնքվեց Նկարիչների միության ցուցասրահը Նկարիչների միության նորընտիր նախագահի բացառիկ հարցազրույցը Ես տեղափոխվում եմ Հայաստան. Դենիս Ջորկաեֆը առաջադրվել է որպես ՀՖՖ նախագահի թեկնածու Լեվոն Զուրաբյան VS Նիկոլ Փաշինյան Ակրոպոլիս թանգարանում բացվել է «Հին Հայաստան» միջազգային ցուցահանդեսը Ջրամատակարարման ընդհատումներ են տեղի ունեցել Կիևի հինգ շրջաններում Բրիտանիան ցանկանում է վերադառնալ ԵՄ. Brexit-ը չափազանց թանկ էր. The Times Մելանյա Թրամփը հնարավոր է համարում Ուկրաինայում հրադադարը մինչև Սուրբ Ծնունդ Քո մասին այնպիսի ճշմարտություն կասեմ, ստիպված կլինես փախչել նաեւ ՌԴ-ից․ Դանիելյանը՝ Պիպոյին Մեզ այսօր շատ են պակասում Մոնթեի պես հայերը․ Հռիփսիմե Նահապետյան

«Արիանայի մեքենայի վնաս տվողը ես եմ»․ ով եւ ինչու է հրդեհել Արիանա Հովսեփյանի մեքենան (Newspress.am)

Թեմա

Այսօր՝ ժամը 01.30-02.00-ի սահմաններում, փորձել են հրդեհել NEWSPRESS.am կայքի հիմնադիր-տնօրեն Արիանա (Արմենուհի) Հովսեփյանի մեքենան։ Այդ մասին Արիանա Հովսեփյանը տեղեկացրել է ֆեյսբուքյան իր էջի ուղիղ եթերով։

Մեքենայի հրդեհման նախաձեռնությունը ոմն Մարտին Ամիրխանյանինն է, ով ինքն է այդ մասին խոստովանել ֆեյսբուքյան իր էջում՝ առանց մանրամասնելու, թե որն է նրա` այդչափ վտանգավոր արարքի պատճառը։

 

 

Нет описания.

Չանդրադառնանք նրա քերականական սխալներին ու միանգամից նկատենք, որ թեև Մարտինն այդ մասին չի հայտնել, բայց, NEWSPRESS.am-ի տեղեկություններով, այս անձը լուրջ սպառնալիք է իր ընտանիքի համար։

Նրա կինը՝ Գ․-ն, մեզ հետ զրույցում պատմեց, որ Մարտինն իր և իր 2 անչափահաս երեխայի կյանքը վեր է ածել դժոխքի։  Ամուսինը գրեթե ամենօրյա ռեժիմով, սկանդալներ է սարքում ու սպառնալիքներ հնչեցնում Գ․-ի և նրա երեխաների նկատմամբ։  Ու որպեսզի չխաթարվի երեխաների հոգեկան աշխարհը, կինը որոշել է ամուսնալուծվել։

Սակայն քանի որ դա ձեռք չի տվել Մարտինին՝ նա սպանությամբ է սպառնացել կնոջն ու փաստաբանի միջոցով տեղեկացրել, որ ամուսնալուծության դեպքում պահանջելու է ունեցվածքը՝ փաստորեն, զրկելով սեփական երեխաներին անշարժ ու շարժական գույքից։ Ի դեպ, տիկնոջ անունով գնված մեքենան Մարտինը, առանց նրան տեղյակ պահելու, գրավադրել է։

Անելանելի վիճակում գտնվող կնոջն էլ փորձել է օգնել Արիանա Հովսեփյանը, ինչին հաջորդել են Մարտին Ամիրխանյանի անպարկեշտ սպառնալիքները (պահպանված են դրանց պատճենները, քանի որ նա դրանք գրառել է անգամ սոցիալական հարթակում)։

Այժմ խնդիրը իրավապահ մարմինների հսկողության տակ է։ Մարտին Ամիրխանյանը կանչվել է ոստիկանություն։

Հաջորդիվ կանդրադառնանք դեպքերի ընթացքի զարգացումներին։

Սկզբնաղբյուրը՝ newspress.am

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ