Հայտնի է Չեմպիոնների լիգայի 2026/27 թվականների մրցաշրջանի 22 մասնակից Երբ Աստված ապրում է մարդու մեջ, մաքրում է նրան Նախընտրական պաստառ պոկելու գործով ձերբակալվածը Նուբարաշենի հոգեբուժարանում ինքնասպան է եղել. Factor.am Վարորդական իրավունքից զրկվածները կրկին մեքենա կվարեն՝ առանց քննության․ Փաշինյան Անկարայի կեղտոտ խաղը Թեհրանի նկատմամբ Համանման ախտանիշներով տառապող մեկ այլ քաղաքացի էլ 8 տարի առաջ հայտարարել էր, որ Արցախը Հայաստան է և վերջ. Արցախցի քաղաքագետ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց մշակույթի մի խումբ գործիչների Հորմուզի նեղուցում ԻՀՊԿ-ն նավթատար է գրավել (Տեսանյութ) Իրանի հեռուստատեսությունը հանրությանը սովորեցնում է AK-47 ավտոմատ օգտագործել (Տեսանյութ) Հայաստանը բազմաթիվ թելերով կապված է Ռուսաստանի հետ, իսկ սա Փաշինյանը շատ լավ է հասկանում. Քաղաքագետ

Նիկոլն էլ է կամաց-կամաց հույսը կտրելու «Անգլիական նավերից»

Միջազգային

­Հայ­տա­րա­րութ­յու­նը, ո­րով հան­դես ե­կավ ԱՄՆ պետ­քար­տու­ղա­րութ­յան մա­մու­լի քար­տու­ղա­րի ա­ռա­ջին տե­ղա­կալ Վե­դանտ Պա­տե­լը, մի քա­նի կա­րե­ւոր հե­տե­ւութ­յուն­ներ է ա­ռաջ բե­րում: Նախ, որ հա­յաս­տան­յան ուղ­ղութ­յամբ մեծ խա­ղը դար­ձել է ան­թա­քույց. ո­րե­ւէ մե­կը ո­րե­ւէ բան չի էլ փոր­ձում թաքց­նել: Ըստ այդմ էլ, թե ի­րա­կա­նում ինչ խնդիր­ներ են հե­տե­ւում ա­մե­րի­կա­ցի­ներն այս ուղ­ղութ­յամբ:

ՎԱՇԻՆԳՏՈՆՅԱՆ ՆՈՐ ԱԿՆԱՐԿԸ

Այս­պես, ըստ Պա­տե­լի. «ԱՄՆ-ը շա­հագրգռ­ված է Ադր­բե­ջա­նի եւ Հա­յաս­տա­նի մի­ջեւ հա­րա­բե­րութ­յուն­նե­րի կար­գա­վոր­ման բա­նակ­ցութ­յուն­ներ վա­րե­լ»: Ըստ այդմ, դե­ռեւս ու­ժի մեջ է դեկ­տեմ­բե­րին պետ­քար­տու­ղար Բ­լին­քե­նի կող­մից Հա­յաս­տա­նի եւ Ադր­բե­ջա­նի արտ­գործ­նա­խա­րար­նե­րին Վա­շինգ­տոն այ­ցե­լե­լու հրա­վե­րը, թեեւ հան­դիպ­ման ժա­մա­նա­կա­ցույ­ցի հետ կապ­ված, նոր տե­ղե­կութ­յուն չու­նի։ «Սա­կայն մենք ան­համ­բեր սպա­սում ենք, որ շու­տով այս մա­սին ա­վե­լի ման­րա­մասն կխո­սենք»։

­Վեր­ջին միտ­քը, հաս­կա­նա­լի է, ցույց է տա­լիս, որ Բա­քուն այդ­պես էլ չի հա­մա­ձայն­ում ա­մե­րիկ­յան հար­թա­կում քննար­կում­ներ ծա­վա­լել, ինչն ինք­նին կա­րե­ւոր դե­տալ է: Բայց պա­կաս հե­տաքր­քիր չէ Պա­տե­լի խոս­քը` ԱՄՆ-ի շա­հագրգռ­վա­ծութ­յան մա­սին: Նախ­կի­նում ա­մե­րիկ­յան չի­նով­նիկ­ներն այլ բան էին պնդում, թե Վա­շինգ­տո­նը շա­հագրգռ­ված է բա­ցա­ռա­պես այն բա­նում, որ Հա­յաս­տանն ու Ադր­բե­ջա­նը հաս­նեն խա­ղա­ղութ­յան: Ընդ ո­րում, ա­մե­նա­բարձր մա­կար­դակ­նե­րով քա­նիցս ա­սել են նաեւ, թե խա­ղա­ղութ­յան հաս­նե­լու հա­մար ո­րե­ւէ կա­րե­ւո­րութ­յուն չեն տա­լիս, թե կող­մե­րը որ­տեղ կբա­նակ­ցեն կամ պայ­մա­նագ­րեր կկնքեն: Թեեւ ակ­նար­կե­լով, որ ցան­կա­լի են հա­մա­րում, որ նա­խա­պատ­վութ­յու­նը տրվի Արեւ­մուտ­քին` բայց զուտ քա­ղա­քա­կան հե­ղի­նա­կութ­յան ի­մաստ տա­լով դրան: Ու ա­հա Պա­տե­լի հայ­տա­րա­րութ­յու­նը կտրուկ փո­խում է այդ տպա­վո­րութ­յու­նը, ո­րը Վա­շինգ­տո­նը փոր­ձում էր ստեղ­ծել: Հի­մա ար­դեն խոսքն ա­մե­նաու­ղիղ ձե­ւով «ԱՄՆ-ի շա­հագրգռ­վա­ծութ­յա­ն» մա­սին է, այն է` Վա­շինգ­տո­նը «Ադր­բե­ջա­նի եւ Հա­յաս­տա­նի մի­ջեւ հա­րա­բե­րութ­յուն­նե­րի կար­գա­վոր­ման բա­նակ­ցութ­յուն­նե­րը» իր ձեռ­քը վերց­նե­լու ցան­կութ­յան տակ ա­մե­նաու­ղիղ ձե­ւով սե­փա­կան շահն է տես­նում:  Իսկ ե­թե ինչ-որ հար­ցում Վա­շինգ­տո­նը սե­փա­կան շահն է տես­նում, ա­պա, ինչ­պես բա­զում ու բա­զում օ­րի­նակ­ներ են հիմ­նա­վո­րում, մյուս բո­լոր շա­հե­րը պետք է ան­տես­վեն կամ, առն­վազն, ստո­րա­դաս­վեն:

Ի­հար­կե` ա­սել, թե իր այդ հայ­տա­րա­րութ­յամբ Պա­տելն ինչ-որ գեր­գաղտ­նիք բա­ցա­հայ­տեց, սխալ կլի­ներ: Այն, որ ԱՄՆ-ն հայ-ադր­բե­ջա­նա­կան հա­րա­բե­րութ­յուն­նե­րի հետ կապ­ված սե­փա­կան շահն ու­նի, նաեւ, թե որն է այդ շա­հը, բո­լորն են հաս­կա­նում: Իսկ Պա­տե­լի այս հայ­տա­րա­րութ­յու­նը կա­րե­լի է ըն­կա­լել որ­պես զգու­շա­ցում, թե, տե­սեք, մենք մեր շահն ու­նենք, եւ լավ կլի­նի, որ չհա­մար­ձակ­վեք այդ շա­հին դեմ գնալ: Դժ­վար չէ նաեւ կռա­հել, որ այդ զգու­շա­ցումն ուղղ­ված է Բաք­վին. Ա­լիեւն է, որ հրա­ժար­վել է ա­րեւմտ­յան բա­նակ­ցա­յին հար­թա­կից, ա­վե­լին, ան­գամ այդ թե­ման ա­րեւմտ­յան չի­նով­նիկ­նե­րի հետ քննար­կե­լուց: Այ­սինքն, ա­ռաջ­նորդ­վում է բա­ցա­ռա­պես սե­փա­կան հաշ­վարկ­նե­րով, այն է` սե­փա­կան ու ոչ թե ա­մե­րիկ­յան շա­հերն է ցան­կա­նում ա­ռաջ տա­նել: Այս ֆո­նին, Պա­տե­լի հայ­տա­րա­րութ­յա­նը զու­գա­հեռ ար­ձա­նագր­ված եւս մեկ փաստ: Բաք­վում Ադր­բե­ջա­նի փոխ­վար­չա­պետ Շա­հին Մուս­տա­ֆաե­ւը եւ Ռու­սաս­տա­նի փոխ­վար­չա­պետ Ա­լեք­սեյ Օ­վեր­չու­կը ստո­րագ­րել են «2024-2026 թվա­կան­նե­րի ադր­բե­ջա­նա-ռու­սա­կան հա­մա­գոր­ծակ­ցութ­յան ա­ռանց­քա­յին ո­լորտ­նե­րի զար­գաց­ման ճա­նա­պար­հա­յին քար­տեզ: Այն նա­խա­տե­սում է մի շարք ա­ռանց­քա­յին ուղ­ղութ­յուն­նե­րում  հա­րա­բե­րութ­յուն­նե­րը  ո­րա­կա­կան նոր մա­կար­դա­կի հասց­նել:  Թե ինչ է­ֆեկ­տի­վութ­յուն կու­նե­նա այս նոր փաս­տա­թուղ­թը, ժա­մա­նա­կը ցույց կտա: Սա­կայն այս պա­հին այն ար­դեն իսկ մեկ էա­կան ազ­դակ հղում է: Այս­պես, այն, որ հայ-ադր­բե­ջա­նա­կան թե­մա­յի մեջ մտնե­լով, ԱՄՆ-ի հիմ­նա­կան շա­հը ռուս­նե­րին հա­րավ­կով­կաս­յան տա­րա­ծաշր­ջա­նից դուրս մղելն է, միան­շա­նակ է: Ու ա­հա նման փաս­տա­թուղթ ստո­րագ­րե­լով Մոսկ­վա­յի հետ, Բա­քուն այն ցցուն ազ­դակն է հղում, որ էլ ա­վե­լի ա­ռար­կա­յա­կան քայ­լե­րով է շա­րու­նա­կում դեմ գնալ ա­մե­րիկ­յան շա­հե­րին: Ի­հար­կե, չի կա­րե­լի ա­սել, թե այդ­պի­սով Ա­լիե­ւը ամ­րաց­նում է ռուս­նե­րի տա­րա­ծաշր­ջա­նա­յին դիր­քե­րը. Հեյ­դա­րո­վի­չի հա­մար շատ ա­վե­լի կա­րե­ւոր են թուրք-ա­զե­րիա­կան շա­հե­րը: Բայց նա իր այս բնույ­թի բո­լոր քայ­լե­րով առն­վազն ցույց է տա­լիս, որ շատ ա­վե­լի վտան­գա­վոր է հա­մա­րում կով­կաս­յան տա­րա­ծաշր­ջա­նում ա­մե­րիկ­յան ծրագ­րե­րը, ո­րոնք թույլ չտա­լու հա­մար նա­խընտ­րե­լի է Մոսկ­վա­յի հետ հար­աբե­րութ­յուն­նե­րի խո­րա­ցու­մը (Ար­ցա­խում ռու­սա­կան զոր­քե­րի մնա­լուց սկսած` մին­չեւ այս նոր փաս­տաթղ­թի ստո­րագ­րու­մը):

ԱՄԵՐԻԿՅԱՆ ՇԱՀԻ ՀՈՐՁԱՆՈՒՏՈՒՄ
Возможно, это изображение 1 человекԻսկ ա­հա Նի­կո­լը, ինչ­պես 2018թ.-ից սկսած վա­զում էր, այդ­պես էլ շա­րու­նա­կում է վա­զել դե­պի ա­րեւմտ­յան բա­նակ­ցա­յին հար­թակ, որ­տեղ, կրկնենք, դրված է ԱՄՆ-ի շա­հը: Իսկ փաստն այն է, որ, ինչ­պես վկա­յում է հա­յա­թափ­ված Ար­ցա­խը, այդ շա­հը մե­ծա­պես հա­կա­սում է Հա­յաս­տա­նի շա­հին: Չ­նա­յած դրան, Նի­կո­լը շա­րու­նա­կում է վա­զել դե­պի ա­րեւմտ­յան հար­թակ եւ ե­թե տես­նում է, որ այս­տեղ կան դե­տալ­ներ, որ ԱՄՆ-ի եւ Հա­յաս­տա­նի շա­հե­րը հա­մընկ­նում են, ա­պա թող ա­ռանց հեր­թա­կան հե­քիաթ­նե­րը պատ­մե­լու, ներ­կա­յաց­նի դրանք:

­Փո­խա­րե­նը, ներ­հա­յաս­տան­յան եւ դրսի փոր­ձա­գի­տա­կան հան­րութ­յու­նը շա­րու­նա­կում է թեր­հա­վա­տո­րեն գնա­հա­տել, որ ա­րեւմտ­յան հար­թա­կը կա­րող է Հա­յաս­տա­նին ո­րե­ւէ բան տալ: Օ­րի­նակ, Եվ­գե­նի Սա­տա­նովս­կին այս մտքին է. «Հա­յաս­տա­նի ներ­կա­յիս ղե­կա­վա­րութ­յու­նը հույ­սը դնում է ԱՄՆ-ի եւ Ֆ­րան­սիա­յի վրա: Ու­րեմն տես­նենք, թե այս ա­մե­նը ին­չով կօգ­նի Հա­յաս­տա­նին, այդ թվում՝ այս­պես կոչ­ված, Զան­գե­զու­րի մի­ջանց­քի հար­ցում»:

Իսկ ա­հա ՀՀ ար­տա­կարգ եւ լիա­զոր դես­պան, հա­յաս­տան­յան դի­վա­նա­գի­տա­կան հա­մա­կար­գի հնաբ­նակ­նե­րից մե­կը հան­դի­սա­ցող Ձ­յու­նիկ Ա­ղա­ջան­յա­նի գնա­հատ­մամբ. «Մեզ տար­բեր հա­մա­տեքս­տե­րում մինչ օրս խա­բել են, ստի ու կեղ­ծի­քի մի­ջո­ցով բե­րել հասց­րել են մեր հան­րա­պե­տութ­յան գո­յութ­յու­նը հար­ցա­կա­նի տակ դնե­լուն. թե´ ի­րա­վա­կան ա­ռու­մով, թե՝ ֆի­զի­կա­կան գո­յութ­յան տե­սա­կե­տից: Այս իշ­խա­նութ­յուն­նե­րի վեր­ջին 1-1,5 ամս­վա խոս­ված­քից հստակ է դառ­նում, որ ի­րենց խոս­տա­ցած, ակն­կալ­ված ա­րեւմտ­յան ե­րաշ­խիք­նե­րը, հա­նուն ո­րի Ար­ցա­խը զո­հա­բեր­վեց, եւ ՀՀ ինք­նիշ­խա­նութ­յու­նը եւ հա­յոց պե­տա­կա­նութ­յուն­նե­րը դրվե­ցին զո­հա­սե­ղա­նին, ուղ­ղա­կի ի­րա­կա­նութ­յուն չի դառ­նում: Եվ հի­մա, որ­պես­զի ինչ-որ մի արդ­յունք ցույց տա, իշ­խա­նութ­յան ղե­կին նստած ան­ձը փոր­ձում է հան­րութ­յանը կե­րակ­րել է­լի ո­րո­շա­կի ե­րաշ­խիք­նե­րի ակն­կա­լի­քով…»: Արդ­յուն­քում, ըստ փոր­ձա­գե­տի. «Անվ­տան­գա­յին հա­մա­կար­գե­րի տե­սա­կե­տից այս ամ­բողջ խո­սույ­թը վկա­յում է, որ ա­րեւմտ­յան վեկ­տո­րի փո­փո­խութ­յան ի­րենց ծրա­գի­րը ձա­խող­ված է: Այն, ին­չով նրանք կե­րակր­վել էին, այն գե­ղե­ցիկ խոս­տում­նե­րը, որ նրանք ստա­ցել էին Ա­րեւ­մուտ­քից՝ Հա­յաս­տա­նը ռու­սա­կան ազ­դե­ցութ­յան գո­տուց դուրս բե­րե­լու եւ հա­նուն դրա Ար­ցա­խը զո­հա­բե­րե­լու հա­մար, այդ ակ­նկա­լիք­նե­րից  ո­չինչ ի­րա­կա­նութ­յուն չի դառ­նում, եւ դա պա­տա­հա­կան չէ: Ա­րեւ­մուտ­քի հա­մար դա սո­վո­րա­կան գոր­ծե­լաոճ է: Նա խոս­տում­ներ է տա­լիս, դրա հա­մար պատ­րաստ է վճա­րել, որ­պես­զի դու քո ազ­գի արյամբ եւ քո կո­րուստ­նե­րով սպա­սար­կես իր շա­հե­րը, բայց երբ պա­հը գա­լիս է, եւ ի­րենց խնդիր­նե­րը բար­դա­նում են, ի­րենք գե­ղե­ցիկ կեր­պով կա­րող են շուռ գալ, թող­նել քեզ կոր­ծան­ված զո­հա­սե­ղա­նին եւ ուղ­ղա­կի հե­ռա­նալ, ա­սե­լով՝ կնե­րեք, չստաց­վեց»:

­Վեր­ջա­պես, ան­գամ Նի­կոլն է սկսել ա­կա­մա խոս­տո­վա­նել, որ ան­գամ իր մոտ է մա­րում այն հույ­սը, որ Ա­րեւ­մուտ­քը կկա­րո­ղա­նա լու­ծել հայ-ադր­բե­ջա­նա­կան խնդի­րը: Այս­պես, ՔՊ վար­չութ­յան վեր­ջին նիս­տին նա նման տա­րօ­րի­նակ ար­տա­հայ­տութ­յամբ հան­դես ե­կավ՝ տե­սա­կան մա­կար­դա­կում Հա­յաս­տա­նի ու Ադր­բե­ջա­նի մի­ջեւ խա­ղա­ղութ­յու­նը հնա­րա­վոր է: Այ­սինքն, այն ամ­բողջ քա­ղա­քա­կան կուր­սը, ո­րով ա­ռաջ են գնում, ըն­դա­մե­նը «տե­սա­կան մա­կար­դա­կով» ար­ված հաշ­վարկ­նե­րի արդ­յո՞ւնք է: Այ­սինքն, ըն­դա­մե­նը ինչ-որ «տե­սա­կան դա­տո­ղութ­յուն­նե­րից» ել­նե­լով, ողջ երկ­րի ճա­կա­տա­գի՞ր են լու­ծում:

Այդ­պես էլ կա, հաշ­վի առ­նե­լով Նի­կո­լի հա­ջորդ մտքե­րը. «Գի­տեք, որ 2022 թվա­կա­նի հոկ­տեմ­բե­րի 6-ին Պ­րա­հա­յում ձեռք է բեր­վել պայ­մա­նա­վոր­վա­ծութ­յուն, որ ՀՀ-ն­ եւ Ադր­բե­ջա­նը միմ­յանց տա­րած­քա­յին ամ­բող­ջա­կա­նութ­յունը եւ ինք­նիշ­խա­նութ­յու­նը ճա­նա­չում են  Ալ­մա­թիի հռչա­կագ­րով…»: Ան­ցել է մե­կու­կես տա­րի, ու թե ին­չո՞ւ է մինչ այժմ Ա­լիե­ւից ա­նարդ­յունք խնդրում, թե, ինչ կլի­նի, գո­նե մեկ ան­գամ հայ­տա­րա­րի, որ ճա­նա­չում ես Հա­յաս­տա­նի տա­րած­քա­յին ամ­բող­ջա­կա­նութ­յու­նը հենց այդ՝ Ալ­մա-Ա­թա­յի հի­ման վրա: Փո­խա­րե­նը, Ա­լիե­ւը նա­խօ­րեին, ըստ էութ­յան, հայ­տա­րա­րեց, թե թքած ու­նի ա­մեն մի Եվ­րո­պա­յի վրա: Կամ, երբ, օ­րի­նակ, Ժո­զեպ Բո­րե­լը հայ­տա­րա­րում է, թե՝ «Ա­լիե­ւի տա­րած­քա­յին պնդում­նե­րը լուրջ մտա­հո­գութ­յուն են ա­ռա­ջաց­նում», դա մեկ բան է նշա­նա­կում, որ Ա­լիե­ւը թքած ու­նի նաեւ ա­մեն մի Պ­րա­հա­յի պայ­մա­նա­վոր­վա­ծութ­յան վրա:

ՈՐՊԵՍ ՎԵՐՋԱԲԱՆ

Այս ա­ռա­վել քան պարզ փաս­տե­րի պա­րա­գա­յում, ինչ Պ­րա­հա­յի պայ­մա­նա­վոր­վա­ծութ­յու­նից էլ որ խո­սի Նի­կո­լը, դա հե­քիաթ­նե­րի ժան­րում է: Ընդ ո­րում, ի­րա­վի­ճա­կից ել­քը, ո­րը մատ­նան­շում է նաեւ Ձ­յու­նիկ Ա­ղա­ջան­յա­նը, շատ պարզ է, ա­վե­լի կոնկ­րետ՝ 100-ամ­յա ի­րո­ղութ­յուն­նե­րի կրկնութ­յու­նը. «Ոչ Ֆ­րան­սիան, ոչ ո­րե­ւէ մե­կը չի կա­րող Ռու­սաս­տա­նին հա­վա­սա­րա­զոր դաշ­նա­կից լի­նել: Ո­րով­հե­տեւ նրանք մեզ սահ­մա­նա­կից չեն, աշ­խար­հագ­րո­րեն մեզ մոտ չեն գտնվում:  Իսկ Ֆ­րան­սիա­յի պա­րա­գա­յում, ես հի­շեց­նեմ մեր հան­րութ­յա­նը, որ ե­թե չեմ սխալ­վում, մեկ տա­րի ա­ռաջ, 2022-ի սեպ­տեմ­բեր­յան ա­ղե­տա­բեր գոր­ծո­ղութ­յուն­նե­րից հե­տո է­լի Ֆ­րան­սիա­յի Սե­նա­տը հա­մա­պա­տաս­խան հայ­տա­րա­րութ­յուն, բա­նա­ձեւ ըն­դու­նեց, ո­րից հե­տո հնչեց այդ երկ­րի կա­ռա­վա­րութ­յան, գոր­ծա­դիր մարմ­նի հստակ պա­տաս­խա­նը, որ դա ի­րենց քա­ղա­քա­կա­նութ­յու­նը չէ եւ ի­րենց շա­հե­րից չի բխում…»:

Մ­նում է հու­սալ, որ այս ող­բեր­գա­կան ի­րա­վի­ճա­կում, երբ հա­յաս­տան­յան նախ ո­րոշ իշ­խա­նա­վոր­ներ, ա­պա նաեւ ՊՆ-ն սկ­սի հայ­տա­րա­րել, թե սպա­ռա­զի­նութ­յան ո­լոր­տում Ռու­սաս­տանի հետ ու­նե­ցած խնդիր­նե­րը մե­ծա­մա­սամբ կար­գա­վոր­վել են, դա նաեւ քա­ղա­քա­կան են­թա­տեքստ ու­նի:

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Հայտնի է Չեմպիոնների լիգայի 2026/27 թվականների մրցաշրջանի 22 մասնակիցԵրբ Աստված ապրում է մարդու մեջ, մաքրում է նրանՆախընտրական պաստառ պոկելու գործով ձերբակալվածը Նուբարաշենի հոգեբուժարանում ինքնասպան է եղել. Factor.amՎարորդական իրավունքից զրկվածները կրկին մեքենա կվարեն՝ առանց քննության․ ՓաշինյանԻրանը հայտարարել է Հորմուզի նեղուցով անցնելու տուրքերի կարգը շուտով հրապարակելու մասինԱնկարայի կեղտոտ խաղը Թեհրանի նկատմամբԲարձր եմ գնահատում Ձեր դիրքորոշումը Իրանի դեմ տեղի ունեցած ագրեuիայի վերաբերյալ․ Փեզեշքիան Համանման ախտանիշներով տառապող մեկ այլ քաղաքացի էլ 8 տարի առաջ հայտարարել էր, որ Արցախը Հայաստան է և վերջ. Արցախցի քաղաքագետԱմենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց մշակույթի մի խումբ գործիչներիԻնչպես են մերժում Փաշինյանին. քաղաքացիները չեն վերցնում նրա «քարտեզը»Հորմուզի նեղուցում ԻՀՊԿ-ն նավթատար է գրավել (Տեսանյութ)Գերմանիայից արտաքսված ՀՀ քաղաքացիներ տեղափոխող նոր ինքնաթիռ է եկել Հայաստան Իրանի հեռուստատեսությունը հանրությանը սովորեցնում է AK-47 ավտոմատ օգտագործել (Տեսանյութ)Քաղաքացին մերժեց Փաշինյանի մեկնած քարտեզը. «Կիսատ Հայաստան է» Հայաստանը բազմաթիվ թելերով կապված է Ռուսաստանի հետ, իսկ սա Փաշինյանը շատ լավ է հասկանում. ՔաղաքագետԹագավորներս ծնվեցին. Մանրիկյանը կրկնակի հայր է դարձելՇՏԱՊ. Կա մի ՔՊ-ական բարձրաստիճան պաշտոնյա, ով իր վարքով ու պահվածքով փորձում է վնասելԵԱ. Մ17 ԸՄԲԻՇ ՍՈՒՐԵՆ ԻՇԽԱՆՅԱՆԸ ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ՄՐՑԱԿՑԻՆ ՏՊԱՎՈՐԻՉ ՀԱՂԹԱՆԱԿՈՎ ԵԶՐԱՓԱԿՉՈՒՄ ԷԲԱՑ ՉԹՈՂԵՔ. Նախընտրական կտրուկ շրջադարձ. Հայտնի շամանը բացառիկ կանխատեսում է անելուՈւմ քվեարկել. քաղաքական գործիչները կոչ են անում անպայման մասնակցել ընտրություններին

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված