Մխիթարյան, թե՞ Սուչիչ.Կիվուն դեռ վերջնական որոշում չունի Հայաստանի հավաքականում Տիկնիզյանն այլ դեմք է ցույց տալիս. հունական մամուլի դիտարկումները Մարտնչող «բարեփոխիչների» կլանը հերթական սուտն ու կեղծիքն է տարածում Ամենակարեվորն է, որ երեք առաջնորդները կարողացան նստել մեկ սեղանի շուրջ Պատահական չէ, որ Պուտինն ի ցույց դրեց «միջուկային ճամպրուկը» Զատկից հետո ներկած ձուն մեզ պետք չէ․ Շարմազանովը՝ Փաշինյանին Թքե՛ք այդ մանդատների վրա, պահել եք որ ի՞նչ․ Հայկ Բաբուխանյան «Անհաջողության ջենթլմենները» կրկին հանձնվում են Նիկոլը փորձում է Մոսկվային համոզել, թե ինքը Հայաստանը ԵՄ կազմում տեսնում է 20 տարի անց Խոշոր վթար Վանաձորի գլխավոր ճանապարհին. Տեսանյութ

ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ

Ընկեր Փանջունի

ԴԱՍԱԿԱՆ

 (ԱՌԵՎԱՆԳՎԱԾ ՆԱՐԵ-ՍՈՍԵԻ ԱՌԵՎԱՆԳՈՂՆԵՐԸ`  «ԿՈՎԿԱՍԻ ԳԵՐՈՒՀԻՆ» ՖԻԼՄԻ ՄՈՏԻՎՆԵՐՈՎ)

60-65 ամյա անծանոթ քաղաքացին մեզ ասաց, որ Նարեն ինքն է խնդրել իրեն փախցնել։ **

 ԱՍՏՎԱԾ ԷԼ ԲԵԹԱՐԻՑ ԱԶԱՏԻ

(ՇՏԱՊՕԳՆՈՒԹՅԱՆ  ԲԺԻՇԿՆԵՐԻ` ՄՈՊԵԴՆԵՐՈՎ ԲՈՒԺՕԳՆՈՒԹՅԱՆ ԳՆԱԼՈՒ ՈՐՈՇՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

 Կառավարությունից հայտնում են, որ բժիշկներին մոպեդներին նստեցնելուց հետո` նախարարին էլ սամակատ են տալու։

**

ՎԵՐՋԻՆ ՀԱՆԳՐՎԱՆԸ

 (ՆԻԿՈԼԻ` ՎԱՐԴԵՆԻՍԻ ՀՈՍՊԻՏԱԼ ԱՆԱԿՆԿԱԼ ԱՅՑԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

Ըստ շրջանառվող լուրերի` միայն Սեւանի հոգեբուժարանի անձնակազմը չի վախենում անակնկալ այցից, քանի որ նրա համար առանձնացված հիվանդասենյակը անթերի կահավորված է։

**

 ԵԶՐԱՀԱՆԳՈՒՄ

 (ԱՐՄԵՆ ՄԿՐՏՉՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ` ԱԼԱՎԵՐԴԻՈՒՄ ԻՐԵՆՑ  ԱՋԱԿՑԱԾ ՔՐԵԱԿԱՆ ՀԵՂԻՆԱԿՈՒԹՅԱՆԸ ՓՈԽՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՊԱՇՏՈՆ ԽՈՍՏԱՆԱԼՈՒ, ԲԱՅՑ ՉՆՇԱՆԱԿԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

 Լավ տղերքի ասոցիացիայից հայտնում են, որ իրենք արդեն ջոկել են` կնոջ ասածը ավելի ասնավանի ա, քան ՔՊ-ինը։

 **

ՍԵՐԸ ԳԱՂՏՆԻ ՉՄՆԱՑ

Ըստ քաղտեխնոլոգների` հետեւելով Պետրոսի մոտ ընդդիմադիր եւ ՔՊ-ական պատգամավորների ջերմ հարաբերությունից, գալիս ես եզրահանգման, որ «շակալադնի ատնաշենին» գաղտնի փուլից տեղափոխվել է հրապարակային փուլ:

**

ԵՐԲ ՄՈՒՀԱՄԵԴԸ ՉԻ ԳՆՈՒՄ ՍԱՐԻ ՄՈՏ

(ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ` ՄՈՊԵԴՆԵՐՈՎ ՇՏԱՊՕԳՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՆԱԽԱԳԾԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

Առողջապահության նախարարությունից հայտնում են` ավելի ճիշտ կլինի, որ  հիվանդին նրա հարազատները բերեն շտապօգնության մեքենայի մոտ, որ նրանք հասցնեն հիվանդանոց:

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ