Հայտնի է Չեմպիոնների լիգայի 2026/27 թվականների մրցաշրջանի 22 մասնակից Երբ Աստված ապրում է մարդու մեջ, մաքրում է նրան Նախընտրական պաստառ պոկելու գործով ձերբակալվածը Նուբարաշենի հոգեբուժարանում ինքնասպան է եղել. Factor.am Վարորդական իրավունքից զրկվածները կրկին մեքենա կվարեն՝ առանց քննության․ Փաշինյան Անկարայի կեղտոտ խաղը Թեհրանի նկատմամբ Համանման ախտանիշներով տառապող մեկ այլ քաղաքացի էլ 8 տարի առաջ հայտարարել էր, որ Արցախը Հայաստան է և վերջ. Արցախցի քաղաքագետ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց մշակույթի մի խումբ գործիչների Հորմուզի նեղուցում ԻՀՊԿ-ն նավթատար է գրավել (Տեսանյութ) Իրանի հեռուստատեսությունը հանրությանը սովորեցնում է AK-47 ավտոմատ օգտագործել (Տեսանյութ) Հայաստանը բազմաթիվ թելերով կապված է Ռուսաստանի հետ, իսկ սա Փաշինյանը շատ լավ է հասկանում. Քաղաքագետ

ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՉԳԻՏԻ՝ ԻՆՉՊԵՍ, ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ՉԳԻՏԻ՝ ԻՆՉՈՒ

Վերլուծություն

ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՉԳԻՏԻ` ԻՆՉՊԵՍ, ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ՉԳԻՏԻ` ԻՆՉՈՒ

Ինչ­պես ար­դեն բազ­միցս նշել ենք, ­Նի­կո­լից Ա­րեւ­մուտ­քի, ­Թուր­քիա­յի եւ Ադր­բե­ջա­նի հեր­թա­կան պա­հան­ջը նոր սահ­մա­նադ­րութ­յան ըն­դու­նումն է: Եվ ­Նի­կո­լը ազ­դա­րա­րեց, որ նա այդ հեր­թա­կան պա­հան­ջը նույն­պես պատ­րաստ է «հե­զո­րեն» կա­տա­րել: ­Բայց դա լի­նե­լու է շատ դժվար խնդիր, քա­նի որ ­Նի­կո­լից պա­հանջ­վե­լու է այդ նոր հա­կա­հայ սահ­մա­նադ­րութ­յու­նը անց­կաց­նել հան­րաք­վեով: ­Սա­կայն, ըստ տար­բեր ու­սում­նա­սի­րութ­յուն­նե­րի, ­Նի­կո­լի վար­կա­նի­շը այ­սօր, իր հա­մար լա­վա­գույն դեպ­քում, չի գե­րա­զան­ցում 20 տո­կո­սը: Իսկ Ե­րե­ւա­նում այն ան­գամ 10 տո­կո­սից էլ քիչ է:

ՆԻԿՈԼԻ ՓԱԿՈՒՂԻՆ

Ընդ ո­րում, ­Նի­կո­լի վար­կա­նի­շը նո­րա­նոր հար­ված­ներ է ստա­նում. օ­րի­նակ` ՌԴ արտ­գործ­նա­խա­րար ­Լավ­րո­վի ա­սու­լի­սի ժա­մա­նակ եւս փաստ­վեց, որ, ա­ռա­ջին`­ Նի­կո­լը ռուս­նե­րի թի­կուն­քում, Ա­րեւ­մուտ­քի ճնշման ներ­քո մաս­նա­վո­րա­պես` ԱՄՆ-ի ու ­Մեծ Բ­րի­տա­նիա­յի դրդմամբ, նվի­րա­բե­րեց Ար­ցա­խը Ադր­բե­ջա­նին, ին­չով կա­տա­րեց ՀՀ սահ­մա­նադ­րութ­յան կոպ­տա­գույն խախ­տում եւ քրեա­կան ծան­րա­գույն հան­ցանք: Երկ­րորդ` ­Լավ­րո­վը հաս­տա­տեց, որ թե՛ 2020 թվա­կա­նի նո­յեմ­բե­րի 9-ի հա­մա­ձա­յանագ­րում, թե՛ դրա­նից հե­տո ­Ռո­ւսաստա­նի մաս­նակ­ցութ­յամբ ո­րե­ւէ հայ-ադր­բե­ջա­նա­կան բա­նակ­ցա­յին գոր­ծըն­թա­ցում ոչ մի ան­գամ չի խոս­վել «­Զան­գե­զու­րի մի­ջանց­քի» մա­սին: Եվ այդ մի­ջանց­քի թե­ման նույն­պես բարձ­րաց­վում է Ա­րեւ­մուտ­քի եւ Թուր­քիա­յի կող­մից: Այս հեր­թա­կան բա­ցա­հայ­տում­նե­րից հե­տո ­Նի­կո­լի կեր­պա­րը որ­պես «դա­վա­ճան եւ հո­ղա­տու», ինչ­պես ինքն է ի­րեն ան­վա­նել ԱԺ-ում վեր­ջին հարց ու պա­տաս­խա­նի ժա­մա­նակ, էլ ա­վե­լի է ամ­րապնդ­վում հա­սա­րա­կութ­յան մեջ եւ նվա­զեց­նում ­Նի­կո­լի` ա­ռանց այդ էլ ցածր ռեյ­տին­գը:

Այդ է պատ­ճա­ռը, որ ­Նի­կո­լը ի­րեն մար­զից մարզ է գցում, հի­վան­դա­նոց ու դպրոց է այ­ցե­լում, որ­պես­զի է­ժա­նա­գին հնարք­նե­րի ու ժո­ղովր­դի ո­րո­շա­կի հատ­վա­ծի հա­մար ա­կան­ջա­հա­ճո դա­տար­կա­խո­սութ­յան մի­ջո­ցով բարձ­րաց­նի իր հե­ղի­նա­կութ­յու­նը:

­Սահ­մա­նադ­րա­կան հան­րաք­վեին զու­գա­հեռ, ­Նի­կո­լը պետք է կա­րո­ղա­նա անց­կաց­նել ար­տա­հերթ ընտ­րութ­յուն­ներ եւ կրկին վե­րընտր­վել: ­Սա եւս դյու­րա­մարս խնդիր չէ:

Եվ ­Նի­կո­լին ար­դեն վա­ղուց ժո­ղո­վուր­դը հե­ռաց­րած կլի­ներ, ե­թե աս­պա­րեզ գար կա՛մ միաս­նա­կան ընդ­դի­մա­դիր թիմ, կա՛մ էլ այն­պի­սի քա­ղա­քա­կան ուժ, ո­րը կլի­ներ ո՛չ հնե­րից եւ ո՛չ էլ ներ­կա­նե­րից, եւ ­Նի­կո­լից տար­բեր­վեր թե՛ իր ազ­գա­յին գա­ղա­փա­րա­խո­սութ­յամբ, եւ թե՛ իր ար­տա­քին քա­ղա­քա­կան կողմ­նո­րոշ­մամբ, որը, ի տար­բե­րութ­յուն ­Նի­կո­լի ու խորհր­դա­րա­նա­կան գլխա­վոր ընդ­դի­մութ­յան, լի­ներ ոչ թե ա­րեւմ­տա­մետ, այլ` ռու­սա­մետ:

ՄԻԱՍՆԱԿԱՆՈՒԹՅԱՆԸ ՍՊԱՍԵԼԻՍ

Ինչ վե­րա­բե­րում է միաս­նա­կան ընդ­դի­մա­դիր ճա­կա­տին, ա­պա դրա վեր­ջին փոր­ձը ե­ղավ 16 կու­սակ­ցութ­յուն­նե­րի միաս­նա­կան ֆոր­մա­տը, ո­րը ձե­ւա­վոր­վեց 2020 թվա­կա­նի վեր­ջում եւ փլուզ­վեց 2021 թվա­կա­նի գար­նա­նը, երբ ­Ռո­բերտ ­Քո­չար­յա­նը որ­պես «­Դի­մադ­րութ­յան շարժ­ման» վար­չա­պե­տի թեկ­նա­ծու ա­ռաջ քա­շեց ­Վազ­գեն ­Մա­նուկ­յա­նին, իսկ հե­տո ո­րո­շեց մաս­նակ­ցել ընտ­րութ­յուն­նե­րին ա­ռան­ձին` ստեղ­ծե­լով «Հա­յաս­տան» դա­շին­քը: Ինչ դուրս ե­կավ դրա­նից, բո­լո­րիս հա­մար ակն­հայտ է:

­Միաս­նա­կան ընդ­դի­մա­դիր ճա­կատ չձե­ւա­վոր­վեց նաեւ 2023 թվա­կա­նի Ե­րե­ւա­նի ա­վա­գա­նու ընտ­րութ­յուն­նե­րի ժա­մա­նակ: ­Նույն ­Ռո­բերտ ­Քո­չար­յա­նին հա­րող «­Մայր Հա­յաս­տան» դա­շին­քը ըն­դա­մե­նը եր­կու կու­սակ­ցութ­յուն­նե­րի միա­վո­րում էր, ո­րը ակն­հայ­տո­րեն ձա­խող­վեց` հա­վա­քե­լով ըն­դա­մե­նը 16 տո­կոս ընտ­րութ­յուն­նե­րին մաս­նա­կցած­նե­րի թվից:

­Սա­կայն ամ­բողջ խնդի­րն այն է, որ այս գոր­ծո­ղութ­յուն­նե­րով ­Ռո­բերտ ­Քո­չար­յա­նի շուրջ հա­վաք­ված թի­մն ա­նընդ­հատ լե­գի­տի­մաց­նում է փա­շին­յա­նա­կան իշ­խա­նութ­յու­նը: «Գլ­խա­վոր» ընդ­դի­մութ­յան ա­մե­նա­մեծ մեղ­քն այն է, որ այս կերպ մաս­նակ­ցե­լով ընտ­րութ­յուն­նե­րին ու խորհր­դա­րա­նի աշ­խա­տանք­նե­րին, ընդ­դի­մութ­յու­նը հա­մա­ձայն­ում է խա­ղալ ­Նի­կո­լի խա­ղի կա­նոն­նե­րով` հիմ­նա­վո­րե­լով ­Նի­կո­լի այն թե­զը, որ ­Հա­յաս­տա­նը իբր ժո­ղովր­դա­վա­րա­կան պե­տութ­յուն է, եւ ԱԺ-ում ի­րար վրա շշեր նե­տե­լը եւ ­Նի­կո­լին դու-ով դի­մե­լը միայն լե­գի­տի­մաց­նում է ­Նի­կո­լի հա­մա­կար­գը` տա­լով դրան ար­տաք­նա­պես ժո­ղովր­դա­վա­րա­կան տեսք: ­Սա­կայն ի­րա­կա­նում ­Հա­յաս­տա­նում ստեղծ­վել է կա­տար­յալ տո­տա­լի­տար հա­մա­կարգ, ո­րը թույլ է տա­լիս ­Նի­կո­լին վե­րահս­կել գրե­թե ամ­բող­ջո­վին քա­ղա­քա­կան դաշ­տը: ­Նի­կո­լի խա­ղի կա­նոն­նե­րին դեմ գնա­ցող քա­ղա­քա­կան ու­ժե­րը եւ գոր­ծիչ­նե­րը կա՛մ ստիպ­ված են լի­նում լքել եր­կի­րը, կա՛մ նստած են բան­տում, կա՛մ, լա­վա­գույն դեպ­քում, հայտն­վում են լրատ­վա­կան ու ֆի­նան­սա­կան շրջա­փակ­ման մեջ` ո­րե­ւէ շանս ու ռե­սուրս չու­նե­նա­լով ծա­վալ­վե­լու հա­մար:

Քն­նա­դա­տե­լով ընդ­դի­մութ­յան գոր­ծու­նեութ­յու­նը հայտ­նի քա­ղա­քա­կան մեկ­նա­բան Տիգ­րան ­Քո­չար­յա­նն ա­սում է. «Ընդ­դի­մութ­յու­նը ­Հա­յաս­տա­նում պետք է հաս­կա­նա, որ դուրս գալ հան­րա­հա­վաք­նե­րի Ար­ցա­խի փրկութ­յան հա­մար ա­րեւմ­տա­մետ օ­րա­կար­գով ա­նի­մաստ է: Ն­րանք պետք է մի կողմ թող­նեն ա­րեւմ­տա­մե­տութ­յու­նը, նրանք պետք է վե­րա­նա­յեն ի­րենց տրա­մա­բա­նութ­յու­նը եւ կոոր­դի­նատ­նե­րի հա­մա­կար­գը:

Ընդ­դի­մա­դիր ա­ռաջ­նորդ­նե­րի մե­ծա­մաս­նութ­յու­նը ­Հա­յաս­տա­նում կա՛մ վախ­կոտ էին, կա՛մ ան­կա­րող էին կտրուկ գոր­ծո­ղութ­յուն­նե­րի դի­մել, կա՛մ էլ, ըստ լու­րե­րի, նրանց դա ար­գե­լել է ա­նել ա­մե­րիկ­յան դես­պա­նա­տու­նը»:

 Եվ իս­կա­պես ա­մեն ան­գամ, երբ թվում է, թե ընդ­դի­մութ­յու­նը մեծ թափ է հա­վա­քում, ա­ռաջ էին մղվում այն­պի­սի գոր­ծիչ­ներ, ինչ­պի­սին են ­Վազ­գեն ­Մա­նուկ­յա­նը կամ Անդ­րա­նիկ ­Թե­ւան­յա­նը, ո­րոնք ի­րենց ա­րեւմ­տա­մե­տութ­յամբ մրցում էին ­Նի­կո­լի հետ եւ ա­պա ա­րագ մա­րում ընդ­դի­մա­դիր զանգ­ված­նե­րի պոռթ­կու­մը:

Ընդ­դի­մութ­յան միաս­նա­կա­նութ­յան մա­սին այ­սօր ան­գամ խոսք լի­նել չի կա­րող: ­Տար­վա սկզբից քո­չար­յա­նա­կան ուղղ­վա­ծութ­յուն ու­նե­ցող մի շարք գոր­ծիչ­ներ ու լրատ­վա­մի­ջոց­ներ սկսե­ցին թի­րա­խա­վո­րել խորհր­դա­րա­նա­կան ընդ­դի­մութ­յան մյուս` երկ­րորդ թի­մին, այն է ­Սերժ ­Սարգս­յա­նի գլխա­վո­րած հան­րա­պե­տա­կան­նե­րին եւ հենց նրանց ա­ռաջ­նոր­դին: Ի պա­տաս­խան դրա` ՀՀԿ ե­րի­տա­սար­դա­կան թե­ւի ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րը հան­դես ե­կան մի շարք կտրուկ հայ­տա­րա­րութ­յուն­նե­րով ու բա­ցա­հայ­տում­նե­րով` մաս­նա­վո­րա­պես ներ­կա­յաց­նե­լով այն, որ Անդ­րա­նիկ ­Թե­ւան­յա­նը ­Սո­րո­սի ֆոն­դից ստա­ցել է 14 հա­զար 260 դո­լար իր «7 օր» լրատ­վա­կան կայ­քը զար­գաց­նե­լու հա­մար:

ՏԵՍԵՔ` ՈՎՔԵՐ ԵՆ ԳԱԼԻՍ

Դ­րա հետ մեկ­տեղ, աս­պա­րեզ են գա­լիս նոր քա­ղա­քա­կան ու­ժեր, ո­րոնք կա­րող են շատ սյուրպ­րիզ­ներ մա­տու­ցել ընտ­րութ­յուն­նե­րում: Դ­րա­նից ա­մե­նա­մեծ ա­նակն­կա­լը կա­րող է դառ­նալ ԴՕԿ կու­սակ­ցութ­յու­նը, ո­րի ստեղ­ծումն ազ­դա­րա­րեց ­Վար­դան ­Ղու­կաս­յա­նը: ­Հի­շեց­նենք, որ վեր­ջի­նիս Ե­րե­ւա­նի ա­վա­գա­նու ընտ­րութ­յուն­նե­րին հա­ջող­վեց ա­ռանց ադ­մի­նիստ­րա­տիվ ու ֆի­նան­սա­կան մեծ ռե­սուր­սի` միայն իր ե­թեր­նե­րով հա­վա­քելով 10 տո­կոս ձայն: Ըստ ո­րոշ ու­սում­նա­սի­րութ­յուն­նե­րի` այ­սօր ար­դեն նույն մե­թո­դով ԱԺ ընտ­րութ­յուն­նե­րի պա­րա­գա­յում ­Վար­դան ­Ղու­կաս­յա­նի քա­ղա­քա­կան ու­ժը կա­րող է հա­վա­քել 20 տո­կո­սից ա­վե­լի ձայ­ներ: Ակն­հայտ է, որ իշ­խա­նութ­յուն­նե­րը լրջո­րեն ան­հանգս­տա­ցած են այս­պի­սի հե­ռան­կար­նե­րով եւ կան­խար­գե­լիչ մի­ջո­ցա­ռում­ներ կա­նեն ­Վար­դան ­Ղու­կաս­յա­նի դեմ: Ն­րանց ար­դեն իսկ հա­ջող­վեց քայ­քա­յել նախ­կի­նում Վ. ­Ղու­կաս­յա­նի կող­մից ստեղծ­ված «­Հան­րա­յին ձայն» կու­սակ­ցութ­յու­նը: ­Սա­կայն ինչ­քան ա­վե­լի է մե­ծա­նում ճնշու­մը ­Դո­գի վրա, այդ­քան ա­վե­լի է բարձ­րա­նում նրա ժո­ղովր­դա­կա­նութ­յու­նը:

­Մեկ այլ բա­վա­կա­նին տհաճ խնդիր է դար­ձել ­Նի­կո­լի հա­մար իր նախ­կին գոր­ծըն­կեր, ծայ­րա­հեղ լի­բե­րալ ­Հայկ ­Մա­րութ­յա­նը, նույն ին­քը` ծաղ­րա­ծու դե­րա­սան ­Հայ­կոն: Բանն այն է, որ ­Չե­խիա­յի հետ ա­մե­նա­սերտ կա­պե­րով փոխ­կա­պակց­ված ­Հայ­կոն ներ­կա­յա­նում է որ­պես ­Նի­կո­լից էլ ա­վե­լի արեւմ­տա­մետ գոր­ծիչ: ­Բա­ցի այդ, ­Հայ­կոն ու­նի հան­րա­յին ճա­նաչ­վա­ծութ­յուն որ­պես դե­րա­սան, իսկ նույն Ե­րե­ւա­նի ա­վա­գա­նու ընտ­րութ­յուն­նե­րում գրա­նցեց միան­գա­մից բա­վա­կա­նին բարձր արդ­յունք­ներ: ­Հի­շեց­նենք, որ ­Չե­խիան այ­սօր հա­կա­ռու­սա­կա­նութ­յան ճա­կա­տի ա­ռաջ­նա­մար­տիկ­նե­րից է, իսկ ­Հայ­կո­յի կի­նը եւ ե­րե­խա­նե­րը ­Չե­խիա­յի քա­ղա­քա­ցի­ներ են: ­Կար­ծում ենք` բա­ցատ­րութ­յան կա­րիք չկա, որ ­Հայ­կոն կա­րող է լուրջ տհա­ճութ­յուն պատ­ճա­ռել ­Նի­կո­լին:

Ուլտ­րա­հա­կա­ռու­սա­կան ու­ժե­րից կա­րող են հան­դես գալ նաեւ «­Սաս­նա ծռե­րը» ու Ա­րամ ­Զա­վե­նի ­Սարգս­յա­նը: Եր­կուսն էլ բա­վա­կա­նին թույլ դիր­քեր ու­նեն, սա­կայն լավ ֆի­նան­սա­վոր­ման դեպ­քում նույն­պես կա­րող են ո­րո­շա­կի ձայ­ներ հաավ­քել: Եվ ե­թե Ա­րեւ­մուտ­քից լի­նի հանձ­նա­րա­րա­կան, ա­պա այդ ձայ­նե­րը նույն­պես շուռ կգան ­Նի­կո­լի դեմ:

Իշ­խա­նութ­յան մեջ փայ է ու­զում նաեւ Ս­յա­մոն` ­Սամ­վել ­Բա­բա­յա­նը: ­Հա­կա­ռակ դեպ­քում` սպառ­նա­լով ստեղ­ծել քա­ղա­քա­կան ուժ եւ ընտ­րութ­յուն­նե­րում դուրս գալ ­Նի­կո­լի դեմ: Այս կեր­պա­րը նույն­պես ա­սո­ցաց­վում է Ա­րեւ­մուտ­քի հետ: ­Հի­շեց­նենք, որ ­Ռու­սաս­տա­նը ար­գե­լել է նրա մուտ­քը իր տա­րածք: ­Սամ­վել ­Բա­բա­յա­նի հաշ­վար­կը ղա­րա­բաղ­ցի­նե­րի վրա է, սա­կայն պետք է գի­տակ­ցել, որ Ս­յա­մոն «կա­ման­դու­յու­չի» էր, քա­նի դեռ կար Ար­ցա­խը, իսկ երբ Ար­ցա­խը այ­լեւս չկա, Ս­յա­մոն ոչ ո­քի էլ հե­տաքր­քիր չէ: Ինչ վե­րա­բե­րում է ար­ցա­խա­հա­յե­րին, ա­պա ­Նի­կո­լը հա­տուկ չի ճա­նա­չում նրանց հայ­կա­կան օ­րի­նա­կան անձ­նագ­րե­րը ու հե­տե­ւա­պես ի­րենց քա­ղա­քա­ցիութ­յու­նը այն պատ­ճա­ռով, որ չու­նե­նա իր դեմ լրա­ցու­ցիչ 70 հա­զար ձայն: ­Մինչ օրս ՀՀ քա­ղա­քա­ցիութ­յուն են ստա­ցել ըն­դա­մե­նը մոտ 800 ար­ցա­խա­հա­յեր, եւ ան­գամ ե­թե բո­լոր 800 ար­ցա­խա­հա­յե­րը ի­րենց ձայ­նե­րը տան Ս­յա­մո­յին, դա ո­րե­ւէ կերպ չի փո­խի վեր­ջի­նիս կշի­ռը քա­ղա­քա­կան դաշ­տում: ­Սամ­վել ­Բա­բա­յա­նի միակ խա­ղա­թուղ­թը ար­ցախ­յան 2-րդ ­պա­տե­րազ­մի մա­սին շատ բան ի­մա­նալն է, սա­կայն արդ­յոք դա կօգ­նի նրան, թե ընդ­հա­կա­ռա­կը` կխան­գա­րի դե­ռեւս հայտ­նի չէ:

­Քա­ղա­քա­կան ընդ­դի­մա­դիր դաշտ է փոր­ձում խցկվել նաեւ ­Նի­կո­լի հետ եր­կար ժա­մա­նակ սերտ հա­մա­գոր­ծակ­ցող եւ ­Նի­կո­լի մոտ պաշտ­պա­նութ­յան նա­խա­րար եւ այլ պաշ­տոն­ներ զբա­ղեց­րած Ար­շակ ­Կա­րա­պետ­յա­նը: Զ­գաց­վում է, որ նա իր սե­փա­կան PR-ի հա­մար լուրջ գու­մար­ներ է ծախ­սում: ­Թե ո­րոնք են այդ գու­մար­նե­րի աղբ­յուր­նե­րը, տար­բեր վար­կած­ներ են հնչում: ­Սա­կայն չլի­նե­լով քա­ղա­քա­կան գոր­ծիչ ու չու­նե­նա­լով ո­րե­ւէ քա­ղա­քա­կան թիմ` ­Կա­րա­պետ­յա­նը ա­ռայժմ չի ներ­կա­յաց­նում ո­րե­ւէ ծրա­գիր, իսկ քա­ղա­քա­կան շրջա­նակ­նե­րում ըն­կալ­վում է բա­վա­կա­նին ան­լուրջ:

Ամ­փո­փե­լով ի­րա­վի­ճա­կը ­Հա­յաս­տա­նում սպաս­վող սահ­մա­նադ­րա­կան հան­րաք­վեի ու ընտ­րութ­յուն­նե­րից ա­ռաջ` կա­րե­լի է ա­սել, որ ո՛չ իշ­խա­նութ­յունն է ի վի­ճա­կի շա­րու­նա­կել կա­ռա­վա­րել, ո՛չ էլ ընդ­դի­մութ­յու­նը ի վի­ճա­կի է վերց­նել այդ կա­ռա­վա­րու­մը իր ձեռ­քը, իսկ եր­կի­րն ան­պաշտ­պան է ար­տա­քին թշնա­մու առ­ջեւ:

Ա. ­ՀՈՎ­ՀԱՆ­ՆԻՍ­ՅԱՆ

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Հայտնի է Չեմպիոնների լիգայի 2026/27 թվականների մրցաշրջանի 22 մասնակիցԵրբ Աստված ապրում է մարդու մեջ, մաքրում է նրանՆախընտրական պաստառ պոկելու գործով ձերբակալվածը Նուբարաշենի հոգեբուժարանում ինքնասպան է եղել. Factor.amՎարորդական իրավունքից զրկվածները կրկին մեքենա կվարեն՝ առանց քննության․ ՓաշինյանԻրանը հայտարարել է Հորմուզի նեղուցով անցնելու տուրքերի կարգը շուտով հրապարակելու մասինԱնկարայի կեղտոտ խաղը Թեհրանի նկատմամբԲարձր եմ գնահատում Ձեր դիրքորոշումը Իրանի դեմ տեղի ունեցած ագրեuիայի վերաբերյալ․ Փեզեշքիան Համանման ախտանիշներով տառապող մեկ այլ քաղաքացի էլ 8 տարի առաջ հայտարարել էր, որ Արցախը Հայաստան է և վերջ. Արցախցի քաղաքագետԱմենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց մշակույթի մի խումբ գործիչներիԻնչպես են մերժում Փաշինյանին. քաղաքացիները չեն վերցնում նրա «քարտեզը»Հորմուզի նեղուցում ԻՀՊԿ-ն նավթատար է գրավել (Տեսանյութ)Գերմանիայից արտաքսված ՀՀ քաղաքացիներ տեղափոխող նոր ինքնաթիռ է եկել Հայաստան Իրանի հեռուստատեսությունը հանրությանը սովորեցնում է AK-47 ավտոմատ օգտագործել (Տեսանյութ)Քաղաքացին մերժեց Փաշինյանի մեկնած քարտեզը. «Կիսատ Հայաստան է» Հայաստանը բազմաթիվ թելերով կապված է Ռուսաստանի հետ, իսկ սա Փաշինյանը շատ լավ է հասկանում. ՔաղաքագետԹագավորներս ծնվեցին. Մանրիկյանը կրկնակի հայր է դարձելՇՏԱՊ. Կա մի ՔՊ-ական բարձրաստիճան պաշտոնյա, ով իր վարքով ու պահվածքով փորձում է վնասելԵԱ. Մ17 ԸՄԲԻՇ ՍՈՒՐԵՆ ԻՇԽԱՆՅԱՆԸ ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ՄՐՑԱԿՑԻՆ ՏՊԱՎՈՐԻՉ ՀԱՂԹԱՆԱԿՈՎ ԵԶՐԱՓԱԿՉՈՒՄ ԷԲԱՑ ՉԹՈՂԵՔ. Նախընտրական կտրուկ շրջադարձ. Հայտնի շամանը բացառիկ կանխատեսում է անելուՈւմ քվեարկել. քաղաքական գործիչները կոչ են անում անպայման մասնակցել ընտրություններին

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված