Ուկրաինացի «զինվորականները» գերվելուց առաջ եւ հետո (Տեսանյութ) Սարսափ. Շանը փակ բեռնախցիկում են պահել, գլխով լուսարձակը կոտրել է, որ կարողանա շնչել․ ահազանգ ՀՀԿ ԵԿ անդամ Միքայել Ղազարյանը պարգևատրվել է Սանկտ Պետերբուրգում ընթանում է ունենում Բարձրագույն Եվրասիական խորհրդի նիստը Այսօր Գարեգին Նժդեհի հիշատակի օրն է Մակրոնը «գցո՞ւմ» է Եվրոպային, թե՞ նոր հանձնարարություն է ստացել Աշխատանքային այցով ժամանեցի ՌԴ՝ Սանկտ Պետերբուրգ. Փաշինյան Քացով Էջմիածնի Մայր տաճարի դուռը խփողներն ու՞ր են, ինչու՞ ձերբակալված չեն. Մարուքյան Միանում եմ խղճի կալանավոր Միքայել Սրբազանի խնդրանքին՝ ուղղված Վեհափառին, որ անսասան մնա. Ռուբեն վարդապետ Զարգարյան Մխիթարյանը` Ինձագիիհետ աշխատելու և նրա հեռանալու մասին

Վտանգավոր թափոններ. ինչ ճանապարհ է անցնում օգտագործված ձեթը. Hetq.am

Սպառողի անկյուն

Երբևէ մտածե՞լ եք, թե ինչ են անում սննդի կետերն իրենց օգտագործած ձեթի թափոնները։ Գիտե՞ք, որ դրանք 4-րդ դասի վտանգավորության թափոններ են համարվում ու ենթակա են վերամշակման։ Ձեթը ջրում չի լուծվում, կոյուղի լցվելիս այն խառնվում է կեղտաջրերին ու թափվում գետերը, խառնվում ոռոգման ջրերին, հասնում դաշտեր, այգիներ։ Ջրում չլուծված ճարպային մնացորդները վտանգավոր են թռչունների ու ջրում ապրող կենդանի օրգանիզմների համար։ «Հետքը» փորձել է պարզել Հայաստանում գործող սննդի կետերում գոյացող ձեթի թափոնների հետագա ճակատագիրը։

Ըստ Վիճակագրական կոմիտեի տվյալների՝ Հայաստանում 2023 թվականի դեկտեմբերի դրությամբ գործում է սննդի 3156 կետ։ Դրանց  չնչին տոկոսն  է օգտագործված ձեթը հանձնում վերամշակման։ Մեր այցելած սննդի որոշ կետերում օգտագործված ձեթը պարզապես լցնում էին կոյուղի։

«Հետքը» գրավոր հարցմամբ դիմել է Առողջապահության նախարարություն՝ տեղեկանալու՝ արդյո՞ք վերահսկողություն կա թափոնների նկատմամբ, և ինչ ազդեցություն կարող է այն ունենալ մարդու առողջության վրա։

Նախարարությունից հայտնել են, որ այս հարցերը կարգավորվում են «Թափոնների մասին» ՀՀ օրենքով, հաշվի առնելով, որ օգտագործված ձեթը թափոն է, առաջարկել են դիմել Շրջակա միջավայրի ոլորտի պետական կառավարման լիազորված մարմնին։

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը մեր հարցման ի պատասխան պարզաբանել է, որ թափոնների գործածության նկատմամբ վերահսկողությունն իր գործառույթների շրջանակներում է, իսկ աղբավայրերի և աղբահանման նկատմամբ հսկողությունն իրականացնում են տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինները։

«Սննդի կետերում և ռեստորաններում օգտագործումից առաջացած ձեթի թափոնները, համաձայն Հայաստանի Հանրապետության տարածքում գոյացող արտադրության և սպառման թափոնների ցանկը հաստատելու մասին Բնապահպանության նախարարի հրամանով սահմանված հավելվածի, հանդիսանում են 4-րդ դասի վտանգավորության թափոններ, որոնք թափոնների գործածության ոլորտում համապատասխան լիցենզավորված կազմակերպությունների կողմից տեղափոխվում են աղբավայրեր կամ լիցենզավորված վնասազերծող կազմակերպություններ՝ ոչնչացման նպատակով»,-ասվում է նախարարության պատասխանում։

Երևանի մի շարք սննդի կետերում «Հետքին» պատմել են, թե ինչ են անում իրենց ձեթի թափոնները։

«Երեմյան փրոջեքթ» ընկերությունը, որն ունի 13 ռեստորան մեր գրավոր հարցմանը պատասխանել է, որ իրենց ընկերությանը պատկանող «Հայր եւ որդի Երեմյաններ» ՍՊԸ-ի սննդի օբյեկտներում օգտագործված բուսական ձեթի թափոնի ողջ ծավալը տրամադրվում է «Պոիլ ԱՌՄ» ընկերությանը: 

«Կարաս» ազգային սննդի ցանցից մեզ հայտնել են, որ ձեթի թափոնը թափում են։

«Բլեք սթար բուրգեր» ընկերությունը նույնպես թափում է ձեթի թափոնները։ «Ռինգո» ընկերությունից հայտնեցին, որ առհասարակ ձեթի թափոն չեն ունենում։ Որոշ ընկերություններ, ինչպիսիք են՝ «Գրանդ քենդին», «Սաս գրուպը» պարզապես չեն պատասխանել մեր հարցմանը։

Կենսաբանության գիտությունների թեկնածու, շրջակա միջավայրի նախարարության իրավախորհրդատու, թռչնաբան Կարեն Աղաբաբյանը «Հետքին» պատմեց, որ արագիլների ու ջրում ապրող օրգանիզմների կյանքը վտանգվում է կոյուղաջրերի հետ գետեր արտանետված թափոնների պատճառով։

Մանրամասները սկզբնաղբյուրում

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված
Ուկրաինացի «զինվորականները» գերվելուց առաջ եւ հետո (Տեսանյութ)Սարսափ. Շանը փակ բեռնախցիկում են պահել, գլխով լուսարձակը կոտրել է, որ կարողանա շնչել․ ահազանգՀՀԿ ԵԿ անդամ Միքայել Ղազարյանը պարգևատրվել էՍանկտ Պետերբուրգում ընթանում է ունենում Բարձրագույն Եվրասիական խորհրդի նիստըԱյսօր Գարեգին Նժդեհի հիշատակի օրն էՄակրոնը «գցո՞ւմ» է Եվրոպային, թե՞ նոր հանձնարարություն է ստացելԲրոնզից գոհ եմ, սակայն գիտակցում եմ, որ կարող էի հասնել ավելիին. ՄԵԾԱՀԱՍԱԿՆԵՐԻ ԵՎՐՈՊԱՅԻ ՓՈԽՉԵՄՊԻՈՆ ԱՐԹՈՒՐ ԲԱԶԵՅԱՆ«Աթաթուրքից հետո խոշոր հաղթանակը»․ Էրդողանը որոշել է՝ ով է Հայոց հաջորդ Կաթողիկոսը․ թուրքական խոշոր ԶԼՄ-ների արձագանքըԱշխատանքային այցով ժամանեցի ՌԴ՝ Սանկտ Պետերբուրգ. ՓաշինյանՔացով Էջմիածնի Մայր տաճարի դուռը խփողներն ու՞ր են, ինչու՞ ձերբակալված չեն. ՄարուքյանՄիանում եմ խղճի կալանավոր Միքայել Սրբազանի խնդրանքին՝ ուղղված Վեհափառին, որ անսասան մնա. Ռուբեն վարդապետ ԶարգարյանՄխիթարյանը` Ինձագիիհետ աշխատելու և նրա հեռանալու մասինՎեհափառ Հայրապետը եկեղեցական թափորի ողեկցությամբ կիրակնօրյա պատարագի էր գնումԿիրանցի 6 բնակիչ հրաժարվում է Ադրբեջանին հանձնված հողի դիմաց փոխհատուցումիցՄեղրիում կառուցվող թունելից 2 իրանցի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց Վլադիմիր Պուտինն առանձին, ոչ պաշտոնական հանդիպումներ կունենա Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հետ. Պեսկով Այսօր ձմեռային արևադարձն է. ցերեկվա տևողությունն օր օրի ավելանալու է. Սուրենյան (Տեսանյութ) Ողբերգական դեպք՝ Երևանում․ Հնդկաստանի 29-ամյա քաղաքացին ցնցումների մեջ է ընկել ու ընկերների մոտ մահացել Շու’տ ապաքինվիր և շարունակի’ր քո հայրենանվեր գործը. Տեր Վրթանեսի կինը գրառում է արել ու լուսանկարներ հրապարակել Պուտինն այսօր երկկողմ հանդիպումներ կունենա Լուկաշենկոյի և Ղրղզստանի առաջնորդի հետ

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված