3 attachments Սև ուրբաթ․ 50% զեղչ՝ Յունիբանկի քարտերի տրամադրման համար Իշխանության ներսում եվս մտահոգների պակաս չկա Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 26-ին Ռուսաստանը և Վրաստանը կարող են ուղիղ բանակցություններ սկսել Մոսկվայում և Թբիլիսիում. Կոբախիձե Երբ պարեկը կուչ է գալիս բլոգերի առաջ, բա էլ ինչպե՞ս են գող ու «բառիգ» բռնելու Իրանական կողմում կա բացասական տրամադրվածություն`թրիփփ նախագիծի վերաբերյալ․ Միսակյան Դեմ եմ քաղաքական մոնոպոլյային. Երվանդ Թարվերդյան Դեկտեմբերին Երեւանում խցանումների կոլապս կլինի. Գեւորգ Ստեփանյան Այս իշխանությունը 8 տարում 20 վագոն չկարողացավ ավելացնել, ուր մնաց՝ մետրո կառուցի․ Մնացականյան Հանգիստ նստեք տեղներդ․․․

«Հրապարակ». 433 միլիոն ջեքփո՞թն են ուզում խլել

Մամուլի տեսություն

«Հրապարակ» թերթը գրում է. «Դատախազությունը հրապարակային ծանուցմամբ քաղաքացի Իշխան Մարտիկի Վահրադյանին հրավիրել է դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հարցերով վարչություն՝ նրան պատկանող գույքի առնչությամբ սկսված ուսումնասիրության շրջանակներում դիրքորոշում հայտնելու համար։

Ծանուցումից տեղեկանում ենք, որ Իշխան Վահրադյանը Երեւան քաղաքում է հաշվառված, նա 1982 թվականին է ծնվել։ Նրա հետ մեկտեղ դատախազություն է հրավիրվել նույն հասցեում հաշվառված Տաթեւիկ Գրիգորյանը, ենթադրվում է՝ կինը։ Ի դեպ, «Իշխան Մարտիկի Վահրադյան» տվյալներով մեկ մարդ կա Հայաստանում, ով բնակվում է Երեւանում: Նույն անուն-ազգանունով եւս մեկ հոգի հաշվառված է Շիրակի մարզի Ախուրյան համայնքում։

2020 թվին՝ 4 տարի առաջ, մամուլում հրապարակվեց, որ երեւանաբնակ Իշխան Վահրադյանը «Վիվառո» կազինոյում շահել է տարածաշրջանի ամենամեծ ջեքփոթը՝ 433 մլն 752 հազար 459 դրամ: Երեւանի բնակիչը խոշոր շահումը գրանցել է՝ ընդամենը 3 հազար 500 դրամ խաղադրույք կատարելով։

Դատախազությունից փորձեցինք ճշտել, թե արդյոք «ջեքփոթ բռնած» երեւանցի Իշխան Վահրադյանի՞ն են կանչել բացատրություն տալու, սակայն դատախազությունից չպատասխանեցին մեր հարցին՝ ասելով, որ հրապարակային ծանուցման մեջ նշված տվյալներից զատ ոչինչ չեն կարող ասել»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ