Հայտնի է Չեմպիոնների լիգայի 2026/27 թվականների մրցաշրջանի 22 մասնակից Երբ Աստված ապրում է մարդու մեջ, մաքրում է նրան Նախընտրական պաստառ պոկելու գործով ձերբակալվածը Նուբարաշենի հոգեբուժարանում ինքնասպան է եղել. Factor.am Վարորդական իրավունքից զրկվածները կրկին մեքենա կվարեն՝ առանց քննության․ Փաշինյան Անկարայի կեղտոտ խաղը Թեհրանի նկատմամբ Համանման ախտանիշներով տառապող մեկ այլ քաղաքացի էլ 8 տարի առաջ հայտարարել էր, որ Արցախը Հայաստան է և վերջ. Արցախցի քաղաքագետ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց մշակույթի մի խումբ գործիչների Հորմուզի նեղուցում ԻՀՊԿ-ն նավթատար է գրավել (Տեսանյութ) Իրանի հեռուստատեսությունը հանրությանը սովորեցնում է AK-47 ավտոմատ օգտագործել (Տեսանյութ) Հայաստանը բազմաթիվ թելերով կապված է Ռուսաստանի հետ, իսկ սա Փաշինյանը շատ լավ է հասկանում. Քաղաքագետ

Միրզոյան Արոն Փաշինյանի՞ն ստի մեջ մեղադրեց, Լավրովի՞ն, թե՞ ինքն իրեն

Միջազգային

­Հայ­տա­րա­րությ­ու­նը, ո­րով հան­դես ե­կավ Միր­զո­յան Ա­րա­րատն օ­րերս Խոր­վա­թիա­յի արտ­գործ­նա­խա­րա­րի հետ հան­դիպ­ման շրջա­նակ­նե­րում, ցնցող էր: Այն կա­րե­լի է եր­կի­մաստ հա­մա­րել. դրա­նով Ա­րոն կա´մ­ ու­զում է ա­սել, թե Նի­կո­լի «խա­ղա­ղութ­յան օ­րա­կար­գը» լիո­վին սպառ­ված է, ­կա´մ էլ վեր­ջնա­կան փա­կագ­ծեր է բա­ցում, թե ի­րա­կա­նում ում օգ­տին է աշ­խա­տում:

ԹԵ՞ ՄԻՐԶՈՅԱՆ ԱՐԱՐԱՏՆ Է ՄՆԱՑԵԼ «ԽԱՂԻՑ ԴՈՒՐՍ»

­Պա­տաս­խա­նե­լով Խոր­վա­թիա­յի հան­րա­յին հե­ռուս­տա­տե­սութ­յան լրագ­րո­ղի հար­ցին` Միր­զո­յա­նը հայ­տա­րա­րեց. «Մենք ներգ­րավ­ված ենք ե­ղել բա­նակ­ցութ­յուն­նե­րում ի թիվս այ­լոց, նաեւ Եվ­րո­պա­կան միութ­յան ա­ջակ­ցութ­յամբ, եւ ներ­կա­յումս տես­նում ենք, որ Ադր­բե­ջա­նը, ցա­վոք, հրա­ժար­վում է վերսկ­սել բա­նակ­ցութ­յուն­նե­րը գո­յութ­յուն ու­նե­ցող հար­թակ­նե­րում»:

Ե­թե «Ադր­բե­ջա­նը հրա­ժար­վում է վերսկ­սել բա­նակ­ցութ­յուն­նե­րը», դա ար­դեն իսկ մեկ բան է նշա­նա­կում. այն քա­ղա­քա­կան կուր­սը, ո­րով ա­ռաջ էին գնում Նի­կոլն ու Ա­րոն, եւ ո­րը հան­գեց­րեց Ար­ցա­խի լիա­կա­տար հա­յա­թափ­մա­նը, այ­սօր այ­լեւս ա­ռաջ տա­նել չեն կա­րո­ղա­նում: Այ­սինքն, դա ա­պա­ցու­ցեց իր սնան­կութ­յու­նը, նաեւ դրա­նով ֆիք­սե­լով, թե Նի­կոլն ու Ա­րոն ի­րա­կա­նում ինչ ահ­ռե­լի վնաս են հասց­րել Հա­յաս­տա­նին՝ մտնե­լով մի գոր­ծըն­թա­ցի մեջ, ո­րից Ա­լիե­ւը, ու­զա­ծը ստա­նա­լով, հան­գիստ կա­րող է հրա­ժար­վել պար­տա­վոր­վա­ծը կա­տա­րե­լուց:

­Նաեւ Ա­րոն այդ հայ­տա­րա­րութ­յամբ սուտ խո­սե­լու մեջ է մե­ղադ­րում Փա­շին­յա­նին: Բանն այն է, որ վեր­ջինս գրե­թե զու­գա­հեռ տե­ղի ու­նե­ցած ՔՊ վար­չութ­յան նիս­տին նման միտք հնչեց­րեց. «Հիմ­նա­կա­նում աշ­խա­տան­քա­յին կա­պու­ղի­ներ կան աշ­խա­տե­լու, մաս­նա­վո­րա­պես իմ աշ­խա­տա­կազ­մի եւ Ադր­բե­ջա­նի նա­խա­գա­հի աշ­խա­տա­կազ­մի մի­ջեւ, մաս­նա­վո­րա­պես այդ կա­պու­ղի­նե­րով մենք ըն­դու­նե­ցինք հա­մա­տեղ հայ­տա­րա­րութ­յու­նը, ո­րի արդ­յուն­քում նաեւ մեր 32 գե­րե­վար­ված եղ­բայր­նե­րը վե­րա­դար­ձան: Ի­հար­կե, աշ­խա­տան­քի թե­ման է խա­ղա­ղութ­յան պայ­մա­նագ­րի տեքս­տի վրա աշ­խա­տան­քը: Ն­րանք մեզ են ու­ղար­կում, մենք աշ­խա­տում ենք, ի­րենց ենք ու­ղար­կում: Հի­մա, ըստ էութ­յան, աշ­խա­տան­քը հա­սել է մի տեղ, որ մենք Ադր­բե­ջա­նից, Ադր­բե­ջա­նը մեզ­նից լրա­ցու­ցիչ ե­րաշ­խիք­ներ է ու­զում փո­խա­դար­ձա­բար, որ մենք փո­խա­դար­ձա­բար միմ­յան­ցից թաքց­րած տա­րած­քա­յին պա­հանջ­ներ եւ նկրտում­ներ չու­նե­նանք, ո­րով­հե­տեւ դի­վա­նա­գի­տա­կան տեքս­տե­րը ի­րենք միշտ տար­բեր շրջա­դար­ձեր, են­թա­տեքս­տեր եւ տո­ղա­տա­կեր են ու­նե­նում»: Այ­սինքն, Նի­կո­լը դրա­նով մատ­նան­շում է, որ կա գո­նե մեկ հար­թակ, որ­տեղ դի­վա­նա­գի­տա­կան բա­նակ­ցա­յին գոր­ծըն­թաց է տե­ղի ու­նե­նում: Ու ե­թե Ա­րոն պնդում է, թե «գո­յութ­յուն ու­նե­ցող հար­թակ­նե­րում» Ա­լիե­ւը հրա­ժար­վում է բա­նակ­ցել, կա´մ­ ինքն է բո­լո­րին փոր­ձում թյու­րի­մա­ցութ­յան մեջ գցել, կա´մ­ ակ­նար­կում է, թե Նի­կո­լի ա­սած գոր­ծըն­թա­ցը գո­յութ­յուն չու­նի: Կա­րող է նաեւ նման տար­բե­րակ. Փա­շին­յա­նի ա­սած հար­թա­կը ի­րա­կա­նում կա, սա­կայն Միր­զո­յա­նը դրա մա­սին չգի­տի: Ընդ ո­րում, նման վար­կա­ծը դժվար է ֆան­տաս­տիկ հա­մա­րել: Այ­սինքն, ե­թե Նի­կո­լը պնդում է, թե այս պա­հին հիմ­նա­կան գոր­ծըն­թա­ցը տե­ղի է ու­նե­նում իր ու Ա­լիե­ւի աշ­խա­տա­կազ­մե­րի մի­ջեւ, դա ար­դեն իսկ նշա­նա­կում է, որ դա մաս­նա­վո­րա­պես ՀՀ ԱԳՆ-ին շրջան­ցու­մով է տե­ղի ու­նե­նում: Այն դեպ­քում, երբ մինչ այս հիմ­նա­կան բա­նակ­ցա­յին ծան­րութ­յու­նը հենց ԱԳ նա­խա­րար­նե­րի վրա էր: Եվ հի­մա, երբ «խա­ղա­ղութ­յան պայ­մա­նագ­րի տեքս­տի վրա աշ­խա­տան­քը» տե­ղա­փոխ­վել է աշ­խա­տա­կազ­մե­րի վրա, ինչ­պես ակ­նար­կում է Նի­կո­լը, դա չի՞ նշա­նա­կում, որ Ա­րոն այդ գոր­ծըն­թա­ցից դուրս է մնա­ցել, այ­սինքն, կա­րող է նաեւ տեղ­յակ չլի­նել, որ կա նման հար­թակ: Իսկ թե ին­չու են ԱԳ նա­խա­րար­նե­րի մե­խա­նիզ­մի փո­խա­րեն «խա­ղա­ղութ­յան պայ­մա­նագ­րի» աշ­խա­տանք­նե­րով զբաղ­վում աշ­խա­տա­կազ­մե­րը, դա ար­դեն շատ հե­տաքր­քիր հարց է:

Ի՞ՆՉ ԱՍԵԼ Է՝ «ԲԱՆԱԿՑԱՅԻՆ ՀԱՐԹԱԿՆԵՐ»

Այս վեր­ջին հար­ցադր­ման հա­մա­տեքս­տում նախ պետք է հաս­կա­նալ, թե Միր­զո­յանն ի՞նչ նկա­տի ու­նի՝ ա­սե­լով «գո­յութ­յուն ու­նե­ցող հար­թակ­ներ», որ­տեղ «Ադր­բե­ջա­նը հրա­ժար­վում է վերսկ­սել բա­նակ­ցութ­յուն­նե­րը»: Ի սկզբա­նե կա Մինս­կի խմբի հար­թա­կը, ո­րը 2022թ.-ին փաս­տա­ցի դա­դա­րեց գոր­ծել: Դ­րա փո­խա­րեն ի հայտ ե­կավ նախ՝ Ռու­սաս­տան-­Հա­յաս­տան-Ադր­բե­ջան հար­թա­կը, որ­տեղ ե­ղան մի քա­նի ե­ռա­կողմ փաս­տաթղ­թեր: Ա­պա ի հայտ ե­կավ նաեւ «Բր­յու­սե­լի ձե­ւա­չա­փը»՝ Շառլ Մի­շե­լի մաս­նակ­ցութ­յամբ, ո­րի գլխին կու­րա­տոր էր կարգ­ված Մակ­րո­նը, որն էլ ա­ռաջ էր տա­նում ա­մե­րիկ­յան քա­ղա­քա­կան կուր­սը: Հենց այդ ձե­ւա­չա­փում էլ ի հայտ ե­կավ տխրահռ­չակ «Պ­րա­հա­յի հա­մա­ձայ­նա­գի­րը», ո­րը հասց­րեց Ար­ցա­խի հա­յա­թափ­մա­նը: Ճիշտ է, հի­մա Շառլ Մի­շե­լը գործ­նա­կա­նում չկա, բայց ա­հա նրա հին, «լավ ըն­կե­րը»՝ Ս­տե­ֆան Սե­ժուր­նեն՝ Ֆ­րան­սիա­յի ԱԳ նա­խա­րա­րը, նո­րան­շա­նակ վար­չա­պե­տի ա­մու­սի­նը, թե՝ կի­նը (ի­րենք ա­վե­լի լավ կի­մա­նան) հայ­տա­րա­րում է. «Ֆ­րան­սիան կա­պա­հո­վի շա­րու­նա­կա­կան ա­ջակ­ցութ­յու­նը Հա­յաս­տա­նին»: Այ­սինքն, որ դեռ ի­րենց հա­մա­րում են այս խա­ղի մեջ:

Ու հի­մա, երբ Միր­զո­յա­նը պաշ­տո­նա­պես հայտ­նում է, թե «գո­յութ­յուն ու­նե­ցող հար­թակ­նե­րում» Ա­լիե­ւը հրա­ժար­վում է բա­նակ­ցել, ու­զում է ա­սել, որ դա վե­րա­բե­րում է ինչ­պես ա­րեւմտ­յան, այն­պես էլ ռու­սա­կան հար­թա­կի՞ն: Ա­րեւմտ­յա­նի հետ կապ­ված`բան ա­սել չենք կա­րող. մենք ինք­ներս ենք ա­միս­ներ շա­րու­նակ, ա­վե­լի կոնկ­րետ՝ Ար­ցա­խի հա­յա­թա­փու­մից ան­մի­ջա­պես հե­տո պնդել, որ Ա­լիե­ւին այ­լեւս ա­րեւմտ­յան հար­թա­կը պետք չէ, չի գնա­լու, ինչ­քան էլ որ դրա­նից հե­տո Նի­կո­լը շա­րու­նա­կում էր այդ ուղ­ղութ­յամբ վա­զել: Ու ա­հա հի­մա Միր­զո­յա­նը հաս­տա­տում է, որ մեր այդ բո­լոր պնդում­նե­րը հա­մա­պա­տաս­խա­նում են ի­րա­կա­նութ­յա­նը, այն է՝ Նի­կոլն ու Ա­րոն, կա­մա թե ա­կա­մա, հեր­թա­կան կո­պիտ սխա­լը թույլ տվե­ցին՝ ի­րենց հաշ­վարկ­ներն ա­րեւմտ­յան հար­թա­կի հետ կա­պե­լով:

Ու այս­տեղ միայն մեկ հարց է մնում. Միր­զո­յանն ու­զում է հա­մո­զել, թե նաեւ ռու­սա­կան հար­թա՞­կը չկա, այ­սինքն, որ Ա­լիե­ւը դրա­նից է՞լ է հրա­ժար­վել. այդ­պես է ստաց­վում, քա­նի որ Ա­րոն խո­սում է «գո­յութ­յուն ու­նե­ցող հար­թակ­ներից»: Ու այս­տեղ նույն հարցն է ծա­գում, ինչ Նի­կոլի պա­րա­գա­յում. Միր­զո­յա­նը խա­բո՞ւմ է, թե՞ ՌԴ արտ­գործ­նա­խա­րար Սեր­գեյ Լավ­րո­վին է ստա­խո­սութ­յան մեջ մե­ղադ­րում: Բանն այն է, որ օ­րերս Լավ­րո­վը հան­դես ե­կավ մեկ միան­շա­նակ, ո­րե­ւէ եր­կի­մաս­տութ­յուն չպա­րու­նակ­ող հայ­տա­րա­րութ­յամբ, թե Ադր­բե­ջա­նը պատ­րաստ է Հա­յաս­տա­նի հետ խա­ղա­ղութ­յան պայ­մա­նա­գիր կնքել Ռու­սաս­տա­նի Դաշ­նութ­յան տա­րած­քում, սա­կայն Եր­եւա­նի դիր­քո­րո­շու­մը մնում է ան­հաս­կա­նա­լի։ Հայ­տա­րա­րութ­յու­նը հնչում է այս­պես. «Մեր ա­րեւմտ­յան գոր­ծըն­կեր­նե­րը ցան­կա­նում են, որ խա­ղա­ղութ­յան պայ­մա­նա­գիր (Ադր­բե­ջա­նի եւ Հա­յաս­տա­նի մի­ջեւ) ստո­րագր­վի միայն ի­րենց տա­րած­քում, սա փաստ է: Փաստ է նաեւ այն, որ Ադր­բե­ջա­նը պատ­րաստ է այն ստո­րագ­րել Ռու­սաս­տա­նի տա­րած­քում, որ­տեղ, ըստ էութ­յան, սկսվել են հա­կա­մար­տութ­յու­նը դա­դա­րեց­նե­լու եւ բո­լոր հար­ցե­րի լուծ­ման հա­մար փոխ­գոր­ծակ­ցութ­յան մի ամ­բողջ հա­մա­կարգ կա­ռու­ցե­լու ջան­քե­րը: Ես չգի­տեմ, թե Ե­րե­ւա­նը որ­քա­նով է պատ­րաստ դրան, թեեւ հա­մա­պա­տաս­խան ազ­դակ­ներ վա­ղուց են ու­ղարկ­վել Հա­յաս­տա­նի մայ­րա­քա­ղաք»:

­Դա­տե­լով նրա­նից, որ այդ հայ­տա­րա­րութ­յու­նը ո­րե­ւէ կերպ Բա­քուն չհեր­քեց, կա­րող ենք գալ այն հիմ­նա­կան են­թադ­րութ­յա­նը, որ Լավ­րովն ա­սել է այն, ին­չը կա. Ադր­բե­ջանն ի­րոք պատ­րաստ է ռու­սա­կան հար­թա­կում «խա­ղա­ղութ­յան պայ­մա­նա­գիր» ստո­րագ­րել, բնա­կա­նա­բար, կա գո­նե մեկ հար­թակ, որ­տեղ մինչ պայ­մա­նա­գիր ստո­րագ­րե­լը՝ «վերսկ­սել բա­նակ­ցութ­յուն­նե­րը»: Եվ ե­թե այդ­պես է, նշա­նա­կում է, որ Միր­զո­յան Ա­րա­րա­տը, հայ­տա­րա­րե­լով, թե նման հար­թակ չկա, կեղծ­ված պատ­կեր է հրամց­նում՝ դրա­նով մաս­նա­վո­րա­պես հայ ժո­ղովր­դին կեղծ ազ­դակ­ներ փո­խան­ցե­լով: Ե­թե այս տար­բե­րակն է, ա­պա այլ հար­ցեր են ա­ռաջ գա­լիս. սրա հա­մա՞ր է Նի­կոլն Ա­րո­յին բա­նակ­ցա­յին գոր­ծըն­թա­ցից մե­կու­սաց­րել՝ «խա­ղա­ղութ­յան պայ­մա­նագ­րի» հար­ցը փո­խան­ցե­լով իր աշ­խա­տա­կազ­մին: Այդ դեպ­քում՝ կոնկ­րետ  ո՞ւմ. Մ­հեր Գ­րի­գոր­յա­նի՞ն, ով, չմո­ռա­նանք, պետք է որ օ­րերս հեր­թա­կան հան­դի­պումն ու­նե­նա ադր­բե­ջա­նա­կան կող­մի հետ, թե՞ կան այլ, դեռ ան­հայտ ֆի­գու­րա­ներ:

­Կա­րե­լի է նաեւ Միր­զո­յա­նի հայ­տա­րա­րութ­յա­նը նաեւ այս կող­մից նա­յել. նա հայ­տա­րա­րե­լով, թե Ադր­բե­ջա­նի հա­մար չկան «բա­նակ­ցա­յին հար­թակ­ներ», ցան­կա­նում է այն մե­սի­ջը հղել, թե Հա­յաս­տա­նը ռու­սա­կան միջ­նոր­դությ­ունն այ­լեւս բա­նակ­ցա­յին հար­թակ չի հա­մա­րում, այ­սինքն, որ վերջ­նա­կա­նա­պես մե­ռել է Ռու­սաս­տան-­Հա­յաս­տան-Ադր­բե­ջան ե­ռա­կողմ ձե­ւա­չա­փը: Ա­ռանց Լավ­րո­վի հի­շա­տակ­ված հայ­տա­րա­րութ­յան էլ, ակն­հայտ էր, որ Ա­րեւ­մուտքն ա­մեն բան ա­նում էր նշված ձե­ւա­չա­փը չե­ղար­կե­լու եւ «խա­ղա­ղութ­յան պայ­մա­նա­գի­րը» բա­ցա­ռա­պես ա­րեւմտ­յան հար­թա­կում կնքե­լու հա­մար: Ու ե­թե ի­րոք Միր­զո­յա­նը հենց դա նկա­տի ու­նի, թե ռու­սա­կան հար­թակ չկա, ա­պա մեկ բան է նշա­նա­կում՝ նա ան­գամ Հա­յաս­տա­նի հա­մար ա­րեւմտ­յան այդ հար­թա­կի գոր­ծու­նեութ­յան կոր­ծա­նա­րար հե­տե­ւանք­նե­րը տես­նե­լուց հե­տո է կպել-մնա­ցել դրան: Այն է, ի­րենց գոր­ծու­նեութ­յամբ ոչ թե չհաս­կա­նա­լով, այլ գի­տակց­ված են այս­քան ա­ղետ­ներ բե­րել: Կամ, մի­գու­ցե, որ այս վեր­ջին տար­բե­րա­կից քիչ է տար­բեր­վում, փոր­ձում է հեր­թա­կան ազ­դա՞­կը հղել Ա­րեւ­մուտ­քին, թե վեր­ջա­պես մի բան ար­եք, որ Ա­լիե­ւը գա բա­նակ­ցե­լու: Բայց ի՞նչ ա­նի Ա­րեւմ­ուտ­քը, երբ հնա­րա­վոր բո­լոր ճնշման լծակ­ներն ար­դեն կի­րա­ռել է: Ճիշտ է, սկսել են ակ­նար­կել տնտե­սա­կան պատ­ժա­մի­ջոց­նե­րի մա­սին, բայց դա էլ չի օգ­նի. տն­տե­սա­կան հար­թա­կում Ա­րեւ­մուտքն է Ա­լիե­ւի գա­զին նա­յում եւ ոչ թե հա­կա­ռա­կը:

ՈՐՊԵՍ ՎԵՐՋԱԲԱՆ

Ա­մեն դեպ­քում, այս ողջ պատ­մութ­յու­նը եւս մեկ ան­գամ մեկ պարզ ի­րո­ղութ­յուն է ֆիք­սում: Ա­լիե­ւը ինչ­պես որ ա­միս­ներ շա­րու­նակ մեր­ժում էր, այդ­պես էլ շա­րու­նա­կում է մեր­ժել ա­րեւմտ­յան հար­թա­կում ո­րե­ւէ բա­նակ­ցութ­յուն: Բայց ըն­դու­նում է ռու­սա­կան հար­թա­կում ստո­րագ­րել «խա­ղա­ղութ­յան պայ­մա­նա­գիր»: Ընդ ո­րում, ժա­մա­նա­կը, ու­ժա­յին բա­լան­սը եւ մյուս բո­լոր տար­րերն այս պա­հին հենց Ա­լիե­ւի օգ­տին են աշ­խա­տում: Ըստ այդմ, Նի­կոլն է, որ այս պա­հին պետք է ո­րո­շի՝ գնա­լո՞ւ է ռու­սա­կան հար­թակ, ին­չի մա­սին բո­լոր ազ­դակ­նե­րը ստա­ցել է: Ե­թե ոչ, ա­պա կա­րող է առ­հա­սա­րակ կամ գո­նե շատ եր­կար ժա­մա­նակ «խա­ղա­ղութ­յան պայ­մա­նա­գիր» չու­նե­նալ:

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Հայտնի է Չեմպիոնների լիգայի 2026/27 թվականների մրցաշրջանի 22 մասնակիցԵրբ Աստված ապրում է մարդու մեջ, մաքրում է նրանՆախընտրական պաստառ պոկելու գործով ձերբակալվածը Նուբարաշենի հոգեբուժարանում ինքնասպան է եղել. Factor.amՎարորդական իրավունքից զրկվածները կրկին մեքենա կվարեն՝ առանց քննության․ ՓաշինյանԻրանը հայտարարել է Հորմուզի նեղուցով անցնելու տուրքերի կարգը շուտով հրապարակելու մասինԱնկարայի կեղտոտ խաղը Թեհրանի նկատմամբԲարձր եմ գնահատում Ձեր դիրքորոշումը Իրանի դեմ տեղի ունեցած ագրեuիայի վերաբերյալ․ Փեզեշքիան Համանման ախտանիշներով տառապող մեկ այլ քաղաքացի էլ 8 տարի առաջ հայտարարել էր, որ Արցախը Հայաստան է և վերջ. Արցախցի քաղաքագետԱմենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց մշակույթի մի խումբ գործիչներիԻնչպես են մերժում Փաշինյանին. քաղաքացիները չեն վերցնում նրա «քարտեզը»Հորմուզի նեղուցում ԻՀՊԿ-ն նավթատար է գրավել (Տեսանյութ)Գերմանիայից արտաքսված ՀՀ քաղաքացիներ տեղափոխող նոր ինքնաթիռ է եկել Հայաստան Իրանի հեռուստատեսությունը հանրությանը սովորեցնում է AK-47 ավտոմատ օգտագործել (Տեսանյութ)Քաղաքացին մերժեց Փաշինյանի մեկնած քարտեզը. «Կիսատ Հայաստան է» Հայաստանը բազմաթիվ թելերով կապված է Ռուսաստանի հետ, իսկ սա Փաշինյանը շատ լավ է հասկանում. ՔաղաքագետԹագավորներս ծնվեցին. Մանրիկյանը կրկնակի հայր է դարձելՇՏԱՊ. Կա մի ՔՊ-ական բարձրաստիճան պաշտոնյա, ով իր վարքով ու պահվածքով փորձում է վնասելԵԱ. Մ17 ԸՄԲԻՇ ՍՈՒՐԵՆ ԻՇԽԱՆՅԱՆԸ ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ՄՐՑԱԿՑԻՆ ՏՊԱՎՈՐԻՉ ՀԱՂԹԱՆԱԿՈՎ ԵԶՐԱՓԱԿՉՈՒՄ ԷԲԱՑ ՉԹՈՂԵՔ. Նախընտրական կտրուկ շրջադարձ. Հայտնի շամանը բացառիկ կանխատեսում է անելուՈւմ քվեարկել. քաղաքական գործիչները կոչ են անում անպայման մասնակցել ընտրություններին

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված