Եթե իրենց հայտնի է՝ ովքեր են «լավ» ընդդիմադիր, թող նրանց հետ էլ համախմբվեն․ Սարգսյան Նպատակն արդարացնում է միջոցը․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Պատմության  փոխարեն  կդասավանդեն ապագա՞․ ԶԱՐՄԱՆՔ Երբ թալանում են պետության ապագան Ինձ թույլ չտվեցին մուտք գործել ՌԴ․ Լուսինե Բադալյան Ոչ մեկ չի ու­զում մտնի էդ թե­մա­յի մեջ, տուն-տեղ, է­րե­խա-խնա­մի ու­նենք. ԲԱՄԲԱՍԱՆՔ «Արցախ կամ խաղաղություն» ընտրությունը կեղծ է․ Հակոբ Հակոբյան Ճիշտը սկսում է ճշտով, բայց ինձ ոչինչ չեն ասել․ Պարույր Հայրիկյան Մի քանի «բուտկա» շա՞տ էին խանգարում . «видите ли» բարեկարգում պիտի անցկացնեն Էդգար Կարապետյանը՝ փարիզյան պոդիումում․ հաջորդ կանգառը՝ Միլան

Քրեակատարողական ծառայողները կալանավորված անձանց մոտ թաքցված բջջային հեռախոսներ են հայտնաբերել

Քրեական

«Արթիկ» և «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկների ծառայողները կալանավորված անձանց մոտից հայտնաբերել են թաքցված բջջային հեռախոսներ, այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունը։

Հաղորդագրության մեջ նշվում է, որ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի հերթապահ խմբի և անվտանգության ապահովման բաժնի ծառայողները, հունվարի 19-ին ստանալով տեղեկություններ կալանավորված անձ Հ․Հ․-ին «Արթիկ» բժշկական կենտրոն ուղեկցած պահպանության ապահովման բաժնի ծառայողներից, ժամը 12։25-ի սահմաններում Հ․Հ․-ին բժշկական կենտրոնից վերադառնալուց հետո ենթարկել են անձնական խուզարկության։

Խուզարկությամբ վերջինիս գոտկատեղից հայտնաբերվել է 3 բջջային հեռախոս։

Նույն օրը՝ ժամը 13։05-ի սահմաններում, «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի ծառայողները խուզարկության են ենթարկել ՁՊՎ-ից հիմնարկ ընդունված կալանավորված անձ Ա․Բ․-ին։

Արդյունքում՝ Ա․Բ․-ի տաբատի գոտու տակից  հայտնաբերվել է 2 բջջային հեռախոս։

Դեպքերի առթիվ ձեռնարկվել են համապատասխան միջոցառումներ։

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ