Եվրամիությունը գտնվում է փլուզման վտանգի տակ.Օրբան Այսօր կաթոլիկ աշխարհը նշում է Սուրբ Ծնունդը Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Դեկտեմբերի 25-ի տարադրամի փոխարժեքը Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում ջուր չի լինելու Վերկա Սերդուչկայի երգի տակ պարից հետո դատարանը կասեցրել է Կազանում գտնվող «Բակինսկի դվորիկ» սրճարանի գործունեությունը.«Коммерсантъ» Բժիշկներն ու փորձագետները զգուշացնում են «սուպերգրիպ» վիրուսի ակտիվ տարբերակի տարածման մասին Փաշինյանի թրի տակով անցած եպիսկոպիսներից մի քանիսը զադնի են դրել. Աղբյուր Ուկրաինային գրեթե չեն նմացել արդյունավետ ռազմական տարբերակներ. The Guardian «Հրապարակ». Անդրանիկ Քոչարյանին գրանցել են, բայց անցողիկ տեղում կլինի՞

Հունվարի 27-ին նոր ցիկլոն կգա Հայաստան, որը ևս տեղումնաբեր կլինի. Սուրենյան

Եղանակ

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի հաղորդմամբ՝ Հայաստանին է մոտենում նոր ցիկլոն։

Խոսելով առաջիկայում սպասվող եղանակի և այս ցիկլոնի ազդեցության մասին՝ Կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասում է՝ սա միջերկրական ծովի ավազանից մոտեցող բավականին ակտիվ ցիկլոն է՝ հավելելով՝ «երբ որ ձմեռը ձյուն է գալիս, նորմա՞լ է, թե՞ աննորմալ»։

«Այն մինչև հունվարի 24-ի առավոտյան մնալու է մեր հանրապետության տարածքում։ Բացի ցիկլոնի ներթափանցումից, հյուսիս-արևելքից, առաջիկա ժամերից սկսած, ներթափանցելու են արտկտիկական ցուրտ օդային հոսանքներ, ինչով պայմանավորված՝ երեկոյան ուշ ժամերից և առաջիկա գիշերից ու վաղը ցերեկվա ողջ ընթացքում հանրապետության ամբողջ տարածքում տեղումները լինելու են ձյան տեսքով։ Երևանում, հատկապես բարձրադիր գոտիներում կանխատեսվում է, որ առաջիկա օրվա ընթացքում կձևավորվի 10-15 սմ բարձրությամբ ձնածածկույթ, ճանապարհներին՝ մերկասառույց»,- մանրամասնում է նա:

Ցուրտ օդային հոսանքների ներխուժմամբ պայմանավորված՝ օդի ջերմաստիճանը հունվարի 22-ի ցերեկը, 23-ին աստիճանաբար կնվազի 7-9, Լոռիում, Տավուշում և Սյունիքում՝ 14-16 աստիճանով։

Սուրենյանի խոսքով՝ եթե ջերմաստիճանը նվազի, ապա որոշակի առումով կմոտենանք կլիմայական նորմային․ «Եթե ջերմաստիճանը նվազի, ապա որոշակի առումով կմոտենանք կլիմայական նորմային։ Այս պահի դրությամբ 10-12 աստիճանով օդի ջերմաստիճանը կլիմայական նորմայից բարձր է»։

Ըստ նրա՝ տեղումները հունվարի 24-ին կդադարեն, բայց հունվարի 27-ին կգա հաջորդ ցիկլոնը, որը ևս տեղումնաբեր կլինի։

Գյուղատնտեսության նախկին փոխնախարար Գառնի Պետրոսյանն էլ մեզ հետ զրույցում ընդգծում է՝ նման եղանակը որևէ անհանգստություն չպետք է առաջացնի գյուղատնտեսների շրջանում, որևէ կանխարգելիչ միջոցներ ձեռնարկելու անհրաժեշտություն չկա։

«Ընդհանուր առմամբ այս տարվա աշնան ժամանակահատվածում և դեկտեմբերից մինչև հունվարի 22-ը ընկած ժամանակահատվածում գրանցվել է բարձր ջերմային ռեժիմ։ Այս պայմանները ևս ցանկալի չեն, բայց էական բացասական հետևանքներ չեն գրանցվել, պարզապես տեղումների ոչ բավարար քանակությունը անցած ամիսների ընթացքում մտահոգիչ է։ Կարող է այդ առումով խնդիրներ ունենանք, բայց դեռ վերջնական կանխատեսումներ անելը վաղ է։ Առջևում բավականին երկար ժամանակահատված կա, և պետք է հասկանանք, թե որքան ջրապահովվածություն կունենանք»,- ասում է նա։

Իսկ եղանակի այս փոփոխությունը նա որպես ցանկալի երևույթ է համարում, քանի որ բարձրադիր գոտում ձյան ծածկ կձևավորվի, աշնանացան հացահատիկային մշակաբույսերը պաշտպանված կլինեն, ինչը շատ կարևոր է. «Կլիմայական տարածքում, հատկապես Շիրակի մարզում, աշնանացան հացահատիկային ցանքատարածքները բաց վիճակում են, կարևոր է, որ հողում խոնավություն կուտակվի։ Եթե խոսում ենք 14 աստիճան նվազման մասին, ապա դա որևէ վտանգ չի կարող առաջացնել, որովհետև հասել ենք մի ջերմաստիճանի, որը այս ժամանակահատվածում սովորաբար գրանցվում է»։

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված
Եվրամիությունը գտնվում է փլուզման վտանգի տակ.ՕրբանԱյսօր կաթոլիկ աշխարհը նշում է Սուրբ ԾնունդըԻ՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինԴեկտեմբերի 25-ի տարադրամի փոխարժեքըՄալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում ջուր չի լինելուՎերկա Սերդուչկայի երգի տակ պարից հետո դատարանը կասեցրել է Կազանում գտնվող «Բակինսկի դվորիկ» սրճարանի գործունեությունը.«Коммерсантъ»Բժիշկներն ու փորձագետները զգուշացնում են «սուպերգրիպ» վիրուսի ակտիվ տարբերակի տարածման մասինՓաշինյանի թրի տակով անցած եպիսկոպիսներից մի քանիսը զադնի են դրել. ԱղբյուրՈւկրաինային գրեթե չեն նմացել արդյունավետ ռազմական տարբերակներ. The Guardian«Հրապարակ». Անդրանիկ Քոչարյանին գրանցել են, բայց անցողիկ տեղում կլինի՞«Փաստ». Ժողովուրդն ավելի ու ավելի կտրուկ է արտահայտում իր հակափաշինյանական դիրքորոշումըՌուսական ռուբլին 2025 թվականի ամենաուժեղ արժույթն է․ Bloombergէլեկտրաէներգիայի անջատումներ«Փաստ». Իշխանություններն ամեն բան անում են, որ Վեհափառի ամանորյա շնորհավորանքն անգամ «Շողակաթ»-ով չհեռարձակվի«Հրապարակ». Շենգավիթ նախկին ղեկավար, ՔՊ նախկին անդամ Ռազմիկ Մկրտչյանի գործը դատարանում էԱստղագուշակ դեկտեմբերի 25-ի համար«Փաստ». ՔՊ-ի սատելիտը հայտարարում է, որ Հայ առաքելական եկեղեցին պետք է քանդելԵթե այս վաստակաշատ մարդու պես մի հազար հոգի նվիրյալ կառավարիչներ լինեն կապրենք այլ Հայաստանում.Հայտնի փաստաբանի ուշագրավ գրառումըՌուսները կարող են կորցնել Կուպյանսկը (Քարտեզ)Ինչ է Թրամփն ուզում Սանտա Կլաուսից

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված