«Հրապարակ». Կնոջ թիկունքում քարոզարշավն ու ուղեկցող շրջիկ տգետները «Ժողովուրդ». Իշխանականները իրավապահ համակարգի հետ չհասկացվածություն ունեն «Փաստ». Փաշինյանի նպատակը հայ ընտրողին պարզապես հույս վաճառելն է. հետաքրքրո՞ւմ է, արդյոք, Հայաստանը Եվրամիությանը Ռուսական 3 տոննայանոց ФАБ-3000 ավիառումբը ոչնչացրել է ուկրաինական ամբողջ ստորաբաժանումը Ստամբուլում կլինի՞ Պուտին-Թրամփ-Զելենսկի հանդիպումը Տղա ջան, քեզ չափավորիր եւ սթափվիր. Զարուհի Փոստանջյան Լավրովն ու Ֆիդանը քննարկել են Պուտինի՝ Մոսկվայի և Կիեւի միջև բանակցություններ սկսելու առաջարկը Ովքեր թերագնահատում են Հայրենականի մեծ հաղթանակը, հայ ժողովրդի թշնամիներն են. Հայկ Բաբուխանյան Քաղաքական և պատմական Հայաստանը չեն հակասում, այլ ընդհակառակը՝ հաստատում, փոխլրացնում են իրար. Ոսկանյան Թեկնածու չունենալը բնավ չի նշանակում քաղաքական անգործություն կամ անտարբերություն. Մամիջանյան

Հնարավոր չէ իրագործել նոր Սահմանադրություն ընդունելու գաղափարը. Գեւորգ Դանիելյան

Ներքաղաքական

Ըստ Նիկոլ Փաշինյանի, Հայաստանը նոր Սահմանադրության կարիք ունի: Նա պնդում է, որ անհրաժեշտ է ոչ թե բարեփոխել մայր օրենքը, այլ՝ բոլորովին նորն ընդունել։ Այս մասին վերջինս հայտարարել է Արդարադատության նախարարությունում կայացած հանդիպման ժամանակ: Ընդ որում՝ Նիկոլ Փաշինյանը նաեւ ընդգծել է, որ խոսքը Հայաստանի կառավարման համակարգը փոփոխելու մասին չէ: Նոր Սահմանադրություն ընդունելու պատճառը, ըստ նրա, «տարածաշրջանի ու աշխարհի փոփոխություններն են, որոնք անհրաժեշտ է կառավարել՝ Հայաստանի պետական շահերին համապատասխան»: Նրա գնահատմամբ՝ «պետք է ունենանք Սահմանադրություն, որը Հայաստանի Հանրապետությունն ավելի մրցունակ եւ ավելի կենսունակ է դարձնում աշխարհաքաղաքական եւ ռեգիոնալ նոր պայմաններում»: Այս մասին «Իրավունք»-ը զրուցել է ԵՊՀ Պետության եւ իրավունքի տեսության ու պատմության ամբիոնի վարիչ, իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր ԳԵՎՈՐԳ ԴԱՆԻԵԼՅԱՆԸ:

- Նիկոլ Փաշինյանը խոսեց նոր Սահմանադրություն ունենալու մասին. իրականում սա ի՞նչ կարող է տալ իշխանությանը, թե՞ հարցը պետք է դիտարկել զուտ թուրք-ադրբեջանական պահանջների կամ ճնշումների համատեքստում:

- Մեր երկրի համար գերխնդիրը երբեք չի եղել, առավել եւս ներկա փուլում չի կարող լինել սահմանադրական փոփոխությունը, ինչ կերպ էլ այն հրամցվի: Երբ 2013 թ., որպես «Սահմանադրական իրավունքի կենտրոն» ՀԿ խորհրդի նախագահ, ընդգրկվեցի սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովում, նույն մտայնությամբ եմ գործել եւ հրապարակավ հայտարարել, որ սահմանադրական փոփոխություններն ինքնին իրավաքաղաքական լավ համակարգ ունենալու երաշխիք չեն, դրանք կարող են իրավական փաստաթղթի բարելավմամբ աջակցել այդպիսի երաշխիք ունենալուն, իսկ իրական հաջողության հասնելու միակ գրավականը սահմանադրականությունն է։ Ինքս բազմիցս եմ արտահայտվել, որ Սահմանադրության մասին դատողություններ անելուց զատ, նախ՝ հարկ էր անվերապահորեն հետեւել վերջինիս հիմնադրույթներին, հատկապես՝ քաղաքական եւ ռազմական բնույթի միջազգային պայմանագրերը խորհրդարանում վավերացնելու, տարածքային փոփոխությունները բացառապես հանրաքվեի միջոցով լուծելու եւ այլ հիմնահարցերի մասով։ Նկատեք, խոսում եմ այն հարցերի մասին, որոնք համընդհանուր են, բնորոշ միջազգային իրավունքի հանրաճանաչ սկզբունքներին, ուստի՝ դրանք անվերապահորեն նույնն են մնալու նաեւ հետագա հնարավոր սահմանադրական փոփոխությունների կամ նոր Սահմանադրություն ընդունելու պարագայում։ Հետեւաբար, հարց է ծագում՝ ինչի՞ համար է այս ամենը, եթե սահմանադրականության տեսանկյունից արդեն անտեսված են նշված հիմնադրույթները։ Ինչ  վերաբերում է հնարավոր ճնշումներին, ապա այդպիսի ընկալում հանրային ինքնագիտակցության մեջ ձեւավորվում է այն պարագայում, երբ մեր ժողովրդի նկատմամբ, թերեւս, թշնամական կեցվածք ունեցող եւ վերջին տարիներին դարձյալ առերեւույթ ցեղասպանության ոճրագործություններ իրականացրած Թուրքիայի եւ Ադրբեջանի ղեկավարները խոսում են նույնաբնույթ ասպեկտներով Սահմանադրությունը վերանայելու անհրաժեշտության մասին։ Թուրքիայի իշխանությունը, մասնավորապես անտեսում է, որ Հայոց ցեղասպանության փաստերը հաստատվել են հենց թուրքական ռազմական տրիբունաների 1919-21թթ. մեղադրական դատավճիռներով, ուստի՝ որեւէ պետություն, այդ թվում՝ Հայաստանն, ի զորու չէ ժխտելու Հայոց ցեղասպանության փաստը։ Ցավալի է, որ Իսրայելի իշխանությունը միայն այս օրերին է հիշել այդ մասին եւ զուտ սեփական քաղաքական օրակարգից ելնելով, փորձում է շահարկել հանրահայտ փաստերը, մինչդեռ՝ իրենք պաշտոնապես դեռ չեն ճանաչել Հայոց ցեղասպանությունը։

- Ինչո՞վ է այս պահին խանգարում Նիկոլ Փաշինյանին Սահմանադրությունը, երբ 2018 թվականից տեղի ունեցած սահմանադրական կարգի տապալման մի շարք դրվագների հետ կապված՝ Սահմանադրական դատարանից մինչեւ միջազգային կառույցներ մնացին լուռ եւ, ըստ էության, խոչընդոտ չեն նրա որեւէ քայլին:

- Սահմանադրությունը կոչված է իշխանատենչ նկրտումները սահմանափակելու համար, պատահական չէ, որ Շահամիրյաններն իրենց մշակած Հիմնական օրենքը անվանել էին «Որոգայթ փառաց», ասել կուզի՝ փառատենչության համար որոգայթներ լարող։ Սա իշխանությամբ օժտված մարդկանց նկատմամբ պարզապես կամակորություն չէ, այլ հանրային շահերով եւ շարքային քաղաքացու իրավունքների նկատմամբ նվազագույն իրական հարգանք երաշխավորելու խիստ անհրաժեշտ գործիք։ Բանաձեւը պարզ է՝ յուրաքանչյուր պաշտոնյա իրավասու է կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված է Սահմանադրությամբ եւ դրան համապատասխան ընդունված օրենքով։ Սա նաեւ նշանակում է, որ յուրաքանչյուր սահմանադրական մարմին պարտավոր է չմատնվել անգործության, այլ համարժեք արձագանքելով երկրին սպառնացող մարտահրավերներին, հավուր պատշաճի իրացնել հենց իրեն տրված լիազորությունները։ Ընդ որում, լիազորությունների ծավալից տրտնջալուց առաջ, նախ՝ հարկ է լիարժեք կիրառել եղածը, ինչի օրինակները, ցավոք, եզակի չեն։ Ի սկզբանե գործող Սահմանադրությունը քննադատվում էր, այսպես կոչված՝ սուպերվարչապետությանը կանաչ ճանապարհ հարթելու համար։ Մինչդեռ՝ իրականում խորհրդարանական կառավարման ձեւի բուն իմաստն այն է, որ յուրաքանչյուր ղեկավար հենց ինքն էլ պատասխանատվություն կրի իր որոշումների համար, ոչ թե խուսափի դրանից՝ ստվերային հրահանգներով, ինչը բնորոշ է կիսանախագահական ձեւին։ Ցավոք, ե՛ւ օրենսդրական, ե՛ւ իրավակիրառ հարթությամբ արվեց ճիշտ հակառակը, ուստի՝ խորհրդարանական կառավարման ձեւ գործնականում դե ֆակտո չի էլ ձեւավորվել։

- Ձեր գնահատմամբ՝ արդյո՞ք թիրախում Սահմանադրության մեջ հղում արված Անկախության հռչակագիրն է լինելու, ՀՀ գե՞րբը, որի վրա Արարատն է, Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու կարգավիճա՞կը, ընտանիքի մոդե՞լը… Թե՞ հակազգային այլ ականներ են փորձում տեղադրել Սահմանադրության մեջ, որոնց մասին դեռ չեն բարձրաձայնում:

- Այս դեպքում, կարծիք հայտնելու կարիք չկա, քանզի այդ արժեքների վերանայման մասին խոսվել է բացահայտ եւ միանշանակ։ Կարծիք կհայտնեի այլ հարցի մասին՝ թե որքանո՞վ է հնարավոր հանրաքվեի միջոցով իրագործել նոր Սահմանադրություն ընդունելու գաղափարը։ Այս հարցին իմ պատասխանը մեկն է՝ հնարավոր չէ։ Հաշվի առնելով ընտրական գործընթացների նկատմամբ անթաքույց անտարբերությունն ու հիասթափությունը, ավելի քան պարզ է դառնում, որ հնարավոր չէ ազգային հիմնարար արժեքների վերանայման հարցերով հանրաքվեի համար ապահովել անհրաժեշտ քվորում՝ ընտրողների առնվազն կեսի մասնակցությունը։ Վերջին հաշվով, պետության խորհրդանիշերը նախատեսված չեն սոսկ քաղաքական ուժերի հարաբերակցության այժմեական իրողությունը կամ խիստ սուբյեկտիվ ու իրավիճակային հայացքները արտացոլելու համար, դրանք առանձնանում են իրենց հավաքական որակներով, մնայուն պատմամշակութային արժեքներով, ապագայի տեսլականով եւ ազգային ինքնության որակներով։ Խոսքը ոչ թե անհիմն ու զգացմունքային հավակնությունների, այլ հիշյալ արժեքները արժանապատիվ կեցվածքով ընկալելու եւ սատար լինելու մասին է, քանզի դա է ազգային ինքնության պահպանմամբ հզոր երկիր դառնալու միակ գրավականը։

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ






«Հրապարակ». Կնոջ թիկունքում քարոզարշավն ու ուղեկցող շրջիկ տգետները«Ժողովուրդ». Իշխանականները իրավապահ համակարգի հետ չհասկացվածություն ունեն«Փաստ». Փաշինյանի նպատակը հայ ընտրողին պարզապես հույս վաճառելն է. հետաքրքրո՞ւմ է, արդյոք, Հայաստանը ԵվրամիությանըՌուսական 3 տոննայանոց ФАБ-3000 ավիառումբը ոչնչացրել է ուկրաինական ամբողջ ստորաբաժանումըՍտամբուլում կլինի՞ Պուտին-Թրամփ-Զելենսկի հանդիպումըՏղա ջան, քեզ չափավորիր եւ սթափվիր. Զարուհի ՓոստանջյանԼավրովն ու Ֆիդանը քննարկել են Պուտինի՝ Մոսկվայի և Կիեւի միջև բանակցություններ սկսելու առաջարկըՈվքեր թերագնահատում են Հայրենականի մեծ հաղթանակը, հայ ժողովրդի թշնամիներն են. Հայկ ԲաբուխանյանՔաղաքական և պատմական Հայաստանը չեն հակասում, այլ ընդհակառակը՝ հաստատում, փոխլրացնում են իրար. ՈսկանյանԹեկնածու չունենալը բնավ չի նշանակում քաղաքական անգործություն կամ անտարբերություն. Մամիջանյան«Վերոնան»` Նաիր Ծառայություններով հետաքրքրված լինելու մասինԶելենսկին հայտարարել է, որ պատրաստ է Պուտինի հետ բանակցելուԱրևմուտքը 30-օրյա զինադադար է ցանկանում՝ Ուկրաինային «շունչ քաշելու» հնարավորություն տալու համար. Զախարովա Ինձագին` մրցաշրջանի վերջնամասի մասին Ե՞րբ շարք կվերադառնա Հենրիխ Մխիթարյանը Պաշտոնական․ Անչելոտին՝ Բրազիլիայի հավաքականի գլխավոր մարզիչՄելքոնյան Գագոն «մանկապարտեզ է կառուցում».Armenian infoԱդրբեջանի հերթական վшնդալիզմը. ոչնչшցվել են Հայրենական պատերազմի ու Արցախի ազատամարտերի հուշարձանները. Monument Watch. Monument WatchՄեծ Բրիտանիայի վարչապետի տանը հրդեհ է բռնկվել. The TimesՔննչական կոմիտեի ղեկավարը խայտառակ ելույթ և հարցուպատասխան ունեցավՍտամբուլում բանակցությունները պետք է տեղի ունենան առանց նախապայմանների. ՊեսկովԱփսոս…կովկասյան թաթարները քայլեցին Կարմիր հրապարակով, իսկ Հայաստանը ներկայացված չէր. ՆերսիսյանՍտամբուլում կայանալիք Ռուսաստանի և Ուկրաինայի հանդիպումը շատ կարևոր է, մտածում եմ մայիսի 15-ին այնտեղ մեկնելու մասին. Թրամփ Ի՞նչ կրթություն ունի քո ամուսինը, կրթվելը սկսեք ինքներդ ձեզնից`բլդուղով մի կերեք քսեք ձեր վրա… Արա Ղազարյանը`«Կրթվելը նորաձև է» ծրագրի մասինՊուտինը կմեկնի ԹեհրանՔննչական կոմիտեի նախագահը՝ 2-ամյա երեխայի անհետացման դեպքի մասին․ ինչ վարկածներ են քննվում.armlur.amԱրդյո՞ք Թրամփը կշարունակի միջնորդ լինել ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության շուրջ բանակցություններումՆիկոլը Հայաստանում իրականացնում է «դենացիոնալիզացիա». Նարեկ ԳալստյանՄոսկվայում ձերբակալվել է MMA մարզիկ Միխայիլ ԱլլահվերդյանըՄեծ Բրիտանիայի արտգործնախարարը դիմել է ՊուտինինԱրևմուտքում «վրդովված» են Զելենսկու՝ Պուտինին ուղղված պահանջիցԵրեկ փոշու պարունակությունը օդում հասել է 0.589 մգ/մ³-ի, ինչը 3,9 անգամ գերազանցում է թույլատրելի կոնցենտրացիանՎՏԲ-Հայաստան Բանկը 2,5 անգամ ավելացրել է հաճախորդի վարկային պատմության հիման վրա տրվող վարկերի ծավալըԾառայել 1 ամիս և վճարել 20 մլն դրամ․ ժամկետային զինծառայության ընտրության երեք տարբերակՌուսաստանում խոսել են Ստամբուլում Ուկրաինայի հարցով բանակցությունների ձևաչափի մասինՀոկտեմբերի 27-ի գործով հարցաքննվել է Ժիրայր ՍեֆիլյանըՈստիկանությունը պարզել է 2-ամյա երեխայի հորը զանգահարողի ինքնությունըԻրանը սպասում է Պուտինի մոտալուտ պետական այցինՊատճառը տուժածի աղջկա լուսանկարները «TikTok»-ում տեղադրելն է եղել22 անշարժ գույքից մինչև ավելի քան 20 մլրդ դրամի պահանջ Քոչարյանի ընտանիքից. ԴատախազությունԻնչո՞ւ Ալիևը չմեկնեց ՄոսկվաԲանկային խարդախությունների հիմնական դերակատարները ՀՀ-ից դուրս են. ՔԿ նախագահԱնհայտ կորած 2-ամյա երեխայի որոնողական աշխատանքները վերսկսվել ենՆաիր Տիկնիզյանը` իտալական ակումբի ուշադրության կենտրոնում Ռուսաստանը հաջողությամբ համագործակցում է մահմեդական երկրների հետ․ ՊուտինԵլիսեյան պալատը մեկնաբանել է վիճահարույց տեսանյութը՝ հայտնելով՝ ինչ է թաքցրել Մակրոնը ձեռքում«Այլասերվածության պրոպագանդա»․ կանացի տարազով երգիչը՝ Հ1–ի եթերում (տեսանյութ)Վտանգված է Եվրոպայի ապագան․ ReutersԹուրքիայի ԱԳ նախարարը պատմել է, որ իրեն թունավորել են մկնդեղով և սնդիկովՕրվա առաջին կեսին կարող եք լուրջ հաջողությունների հասնել․ Աստղագուշակ՝ մայիսի 12-ի համար
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top