Նվաստացած եմ զգում պատկերացնելով նրաց «ժպիտի»տակ թաքնված տառապանքները
ՆերքաղաքականԱդրբեջանում ապօրինի պահվող Արցախի նախագահների և պաշտոնյաների բանտային լուսանկարները տարածելն ու չարախնդալը մեղմ ասած անընդունելի է։ Անկախ նրանց նկատմամբ ունեցած ամենատարբեր վերաբերմունքից, պետք է հասկանանք, որ նրանցից որեւէ մեկը նման ճակատագիր չէր ցանկանա Արցախին ու ժողովրդին, գուցե նաև նրանցից ամեն մեկի թույլ տված քաղաքական սխալների և չկշռադատված քայլերի արդյունքում ենք հասել նման հանգուցալուծման, բայց նրանցից յուրաքանչյուրն էլ կցանկանար լիներ ավելի մեծ տարածքներով Արցախի նախագահ, ունենար ավելի մեծ տարածքներով Հայաստան, արեւմտյան Հայաստանով Հայաստան, ծովից -ծով անպարտելի Հայաստան,-ասում է քաղաքագետ Ժիրայր Ազիզյանը, ընդգծելով.
-Անկախ նրանց գործած աններելի սխալներից` ես ինձ նվաստացած եմ զգում տեսնելով այդ լուսանկարներն ու պատկերացնելով նրանց «ժպիտների» տակ թաքնված տառապանքները։ Ժամանակին այնտեղ պահվող բլոգեր Ալեքսանդր Լապշինն է պատմում, թե իրականում ինչ բանտային պայմաններում են պահվում այնտեղ գտնվողները և ինչ միջոցներով են ստիպում նրանց լուսանկարվելուց ժպտալ։
