Իշխանության ներսում եվս մտահոգների պակաս չկա Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 26-ին Ռուսաստանը և Վրաստանը կարող են ուղիղ բանակցություններ սկսել Մոսկվայում և Թբիլիսիում. Կոբախիձե Երբ պարեկը կուչ է գալիս բլոգերի առաջ, բա էլ ինչպե՞ս են գող ու «բառիգ» բռնելու Իրանական կողմում կա բացասական տրամադրվածություն`թրիփփ նախագիծի վերաբերյալ․ Միսակյան Դեմ եմ քաղաքական մոնոպոլյային. Երվանդ Թարվերդյան Դեկտեմբերին Երեւանում խցանումների կոլապս կլինի. Գեւորգ Ստեփանյան Այս իշխանությունը 8 տարում 20 վագոն չկարողացավ ավելացնել, ուր մնաց՝ մետրո կառուցի․ Մնացականյան Հանգիստ նստեք տեղներդ․․․ Կինոմոսկվայի վրա ավտոմшտներով պարում էին, ավելի աբսուրդ տեսարան դժվար է պատկերացնել. Փաշինյանը՝ Ավոյի մասին պատմող ֆիլմի պրեմիերայի օրվան անդրադարձավ

«Սյամոն անկում է ապրում, նրան լքում են». Armeniannews.info

Ներքաղաքական

Armeniannews.info-ն գրում է.

«Սյամոն անկում է ապրում, Սյամոյի գործերը, պարզվում է, այնքան էլ լավ չեն. նրան լքում են: Մասնավորապես՝ ըստ տեղեկությունների՝ «Միասնական հայրենիք» խմբակցության պատգամավոր Գոհար Սարգսյանն է խմբակցությունից դուրս գալու որոշում կայացրել, իսկ ահա Սյամոյի ոչ անհայտ թիմակից Բաղունց Գագոն ևս Սյամոյից փորձում է հեռավորություն պահպանել այն դեպքում, երբ նախկինում համարվում էր նրա հավատարիմ «սառատնիկը»:

Սա նշանակում է, որ Սյամոյի ազդեցությունը թուլանում է, նա անկման մեջ է հայտնվել, իսկ երազանքներն էլ իրականանալու շատ քիչ շանսեր ունեն. եթե չունես կշիռ, եթե նույնիսկ թիմակիցներդ են լքում քեզ, ապա ի՞նչ հիմքով պետք է կարողանաս Նիոկլի դիմաց քո պահանջները դնել: Աննայի գործոնն այստեղ չի աշխատում:

Իսկ թե ինչու են Սյամոյի թիմակիցները որոշել նրա հետ նման կերպ վարվել, կարելի է կռահել. Նախ՝ հասկացել են, որ նրա պատանդը չեն, ապա՝ գիտակցել են, թե ում հետ գործ ունեն, և այս դեպքում թերևս մարդկանց մոտ սկսել է աշխատել ինքնապահպանման հզոր բնազդը,որի հետ Սյամոն ոչինչ չի կարող անել: Մնում է տեսնել, թե Սյամոյի մոտ երբ կարթնանա այդ իքնապահպանման բնազդը՝ ստիպելով նրան լքել քաղաքականությունն ու Հայաստանը»:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ