«Փաստ». Նիկոլ Փաշինյանի շրջապատն էլ է դժգո՞հ նրա թե՛ ներքին, թե՛ արտաքին քաղաքականությունից «Ժողովուրդ». Ինչպես է ԱԺ-ն մսխում հպարտ հարկատուների գումարները կամ դիմում վարչապետին «Շահիդ»-ների հետ մարտում ՈւկրաինանՍու-27 կործանիչ է կորցրել (Տեսանյութ) Քասախ գետում ջրահեղձ եղած 4-ամյա երեխան Արցախից էր, ընտանիքի միակ զավակը Վտանգ կա Սյունիքի և Սևանի մի կտորի հետ կապված. Ռոբերտ Քոչարյան Ռուսական բանակի խորը ճեղքում է իրականացրել Սեւերսկի ճակատում Պակիստանի ՊՆ. Պակիստանի և Հնդկաստանի միջև պատերազմը կարող է սկսվել 2-4 օրից Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ հարաբերությունները բարեկամական եւ շահավետ մակարդակի վրա են. Մելնիկով Մխիթարյանը` ՉԼ կիսաեզրափակիչի` «Բարսելոնայի» դեմ խաղի մասին Սադրանքն անպատասխան չէր կարող մնալ. բացառիկ մանրամասներ՝ Մոսկվայում տեղի ունեցած միջադեպից

Ալիեւի «անկլավ» օպերացիան` նոր փորձանք Նիկոլի գլխին

Վերլուծություն

­Թեեւ Հա­յաս­տա­նում տա­րի­նե­րով ա­րեւմ­տա­մոլ­նե­րը քա­րո­զում էին Ար­ցա­խը տանք-պրծնենք թե­զը, սա­կայն հի­մա փաստն այն է, որ Ար­ցա­խը տվե­ցին, բայց այդ­պես էլ չպրծանք: Բա­նն այն է, որ Ա­լիե­ւը շա­րու­նա­կում է պա­հանջ­ներ ներ­կա­յաց­նել Հա­յաս­տա­նին, ընդ ո­րում, ոչ միայն անկ­լավ­ներ, ո­րոնք Նի­կո­լը Պ­րա­հա­յում տվել-պրծել է, այլ նաեւ մի­ջանցք, իսկ ա­հա հա­յաս­տան­յան իշ­խա­նութ­յուն­նե­րը ո­րե­ւէ ռեալ բա­ցատ­րութ­յուն չու­նեն, թե ինչ­պես են պատ­կե­րաց­նում ի­րենց իսկ քա­րո­զած «խա­ղա­ղութ­յան օ­րա­կար­գի» ճա­կա­տա­գի­րը:

ԻՆՉ ԵՆ ՔԱՐՈԶՈՒՄ ՔՊ-ԱԿԱՆՆԵՐԸ

ԱԺ-ում նա­խօ­րեին Փա­շին­յա­նը նման պատ­կեր նկա­րագ­րեց. «Մեր հար­ցադ­րում­նե­րին ի պա­տաս­խան`Ադր­բե­ջա­նը եր­կու հա­կա­դար­ձում է ա­նում: Ա­ռա­ջինն այն է, որ ե­թե  Հա­յաս­տա­նը պատ­րաստ չէ ճա­նա­պարհ­նե­րը բա­ցել, ու­րեմն Ադր­բե­ջա­նը կօգտ­վի Ի­րա­նի տա­րած­քով ան­ցու­մից: Երկ­րորդ հար­ցադ­րումն այն է, թե ին­չու պետք է Ադր­բե­ջա­նի հիմ­նա­կան մա­սից դե­պի Նա­խի­ջե­ւան անց­ման ժա­մա­նակ, ո­րը 47 կմ­ է, տե­ղի ու­նե­նան ինչ-որ ստուգ­ման գոր­ծըն­թաց­ներ: Մենք դրան պա­տաս­խա­նում ենք այս­պես. ինչ պայ­ման­նե­րով Ի­րա­նը տա­լիս է այդ ան­ցու­մը, Հա­յաս­տա­նը պատ­րաստ է նույն պայ­ման­նե­րով տալ: Ե­թե ՀՀ տա­րած­քով ան­ցու­մը 47 կմ­ է, Ի­րա­նի տա­րած­քով էլ 49 կմ­ է: Ե­թե կա­րե­լի է հսկո­ղա­կան գոր­ծա­ռույթ­ներ ըն­դու­նել 49 կմ­-ի հա­մար, բնա­կա­նա­բար, դրանք չեն կա­րող ա­նըն­դու­նե­լի լի­նել 47 կմ­-ի հա­մար»:

­Նախ, ինչ­պես քա­նիցս պնդել ենք, ողջ թե­ման ե­ղել եւ մնում է Մեղ­րիի այդ 47 կմ ճա­նա­պար­հը: Ի­րա­կա­նում այս­տեղ էլ ինչ-որ ա­ռեղծ­վա­ծա­յին դրվագ չի մնա­ցել: 2020թ.-ի նո­յեմ­բե­րի 9-ին Փա­շին­յա­նը ստո­րագ­րել է ե­ռա­կողմ հա­մա­ձայ­նա­գիր, ո­րով սահ­ման­ված է, որ այդ 47 կմ­-ով անց­ման «վե­րահս­կո­ղութ­յունն ի­րա­կա­նաց­վում են Ռու­սաս­տա­նի ԱԴԾ սահ­մա­նա­պահ ծա­ռա­յութ­յան մար­մին­նե­րը»: Ա­մե­րի­կա­ցի­ներն էլ դրա հետ հա­մա­ձայն չեն, եւ այդ­պես էլ սայ­լը տե­ղից չի շարժ­վում: Իսկ այն բա­նից հե­տո, երբ Ադր­բե­ջա­նը հրա­ժար­վեց Ա­րեւ­մուտ­քի ա­ռա­ջար­կած տար­բե­րա­կով գնալ «խա­ղա­ղութ­յան պայ­մա­նագ­րի» ստո­րագր­ման, եւ օ­րա­կար­գում մնաց ռու­սա­կան ա­ռա­ջար­կը՝ հիմն­ված ե­ռա­կողմ պայ­մա­նա­վոր­վա­ծութ­յուն­նե­րի վրա, ա­մե­րի­կա­ցի­նե­րին մեկ բան էր մնում՝ տոր­պե­դա­հա­րել ա­մեն մի պայ­մա­նա­գիր, մին­չեւ ինչ-որ բան կփոխ­վի: Արդ­յուն­քում, ան­ցած տա­րե­վեր­ջին Սանկտ Պե­տեր­բուր­գում կա­յա­ցած նախ՝ Պու­տի­նի ու Փա­շին­յա­նի, ա­պա նաեւ Ա­լիե­ւի ու Փա­շին­յա­նի «ոտ­քի վրա» հան­դի­պում­նե­րից հե­տո այն տպա­վո­րութ­յունն էր, որ Նի­կո­լը ստա­ցել է կոնկ­րետ ա­ռա­ջարկ-սպառ­նա­լիք, ո­րի շուրջ պետք է մտա­ծեր: Հե­տե­ւեց ա­րեւմտ­յան գրո­հը նրա վրա, եւ ա­հա վեր­ջին օ­րե­րին Նի­կո­լի թի­մա­կից­նե­րի պահ­ված­քից կա տպա­վո­րութ­յուն, թե պա­տաս­խա­նը հա­կա­ռու­սա­կան քա­րո­զար­շա­վի կոշ­տա­ցումն է:

­Նախ, Փա­շին­յանն ին­քը սկսեց քա­րո­զել այն թե­զը, թե ո՞ւր է մի կետ, ո­րով ռուս­նե­րը Հա­յաս­տա­նում կա­րող են ինչ-որ բան վե­րահս­կել: Ա­պա այդ թե­զը սկսե­ցին ակ­տի­վո­րեն ա­ռաջ մղել նրա թի­մա­կից­նե­րը: Օ­րի­նակ, նա­խօ­րեին ՔՊ վար­չութ­յան փոխ­նա­խա­գահ Գե­ւորգ Պա­պո­յա­նը հայ­տա­րա­րեց․«Այն­տեղ ո­րե­ւէ կետ չկա, որ ռուս­նե­րը պետք է գան, Ս­յու­նի­քում ինչ-որ բան վե­րահս­կեն, դա ցան­կութ­յուն­նե­րի, ե­րա­զանք­նե­րի շար­քից է։ 9-րդ կե­տը նրա մա­սին է, որ Հա­յաս­տա­նը պետք է ճա­նա­պարհ տրա­մադ­րի ու պատ­րաստ է տրա­մադ­րել՝ մեր օ­րենսդ­րութ­յա­նը հա­մա­պա­տաս­խան…»:

­Մեկ այլ ՔՊ-ա­կան պատ­գա­մա­վոր՝ Ռուս­տամ Բա­քո­յա­նը, նույն դաշ­տում էր, թե՝ ո՛չ Ռու­սաս­տա­նը, ո՛չ Ադր­բե­ջա­նը չեն կա­տա­րել նո­յեմ­բե­րի 9-ի հայ­տա­րա­րութ­յան կե­տե­րը: Ըստ այդմ էլ, որ ե­թե նախ­կի­նում կա­րե­լի էր խո­սել այս հար­ցում Ռու­սաս­տա­նի մաս­նակ­ցութ­յան մա­սին, ա­պա այժմ Ռու­սաս­տա­նը ի­րա­վունք չու­նի այդ մա­սին խո­սե­լու: Ա­վե­լին, հա­սավ այն պնդմա­նը, թե՝ «մի­ջանցք» գա­ղա­փա­րը ռուս­ներն է, որ պաշտ­պա­նում են. «Հա­յաս­տա­նի տա­րած­քով մի­ջանցք­նե­րի մա­սին խոսք լի­նել չի կա­րող։ Այս թե­զի զար­գա­ցու­մը Հա­յաս­տա­նում ուղ­ղա­կիո­րեն կապ­ված է Ռու­սաս­տա­նի հետ։ Կար­ծում եմ, որ ընդ­դի­մութ­յան մի­ջո­ցով փոր­ձում են այս թե­զը պա­հել Հա­յաս­տա­նի քա­ղա­քա­կան օ­րա­կար­գում»:

ԱՆԿԼԱՎՆԵՐԻ ՀԱՐՑԸ

Այն, որ ՔՊ-ա­կան­նե­րի «տրա­մա­բա­նութ­յամբ» ներ­կա ող­բա­լի վի­ճա­կի հա­մար «մե­ղա­վոր» են բո­լո­րը, բա­ցի ի­րեն­ցից. Սերժ ­Սարգս­յա­նը, նրա­նից ա­ռաջ՝ Ռո­բերտ Քո­չար­յանն ու Լե­ւոն Տեր-­Պետ­րոս­յա­նը, ին­չու ոչ, նաեւ Տիգ­րան Մե­ծը, ռուս­նե­րը, պար­սիկ­նե­րը, մեկ-մեկ էլ պա­տա­հում է, որ նա­եւ ֆրան­սիա­ցի­ներն ու ա­մե­րի­կա­ցի­նե­րը, հայտ­նի պատ­մութ­յուն է, եւ չար­ժե Բա­քո­յա­նի ու նրա թի­մա­կից­նե­րի ա­սած­նե­րին լուրջ վե­րա­բեր­վել. կա վե­րին հրա­հանգ, նրանք էլ պետք է կա­տա­րեն: Միայն թե, վստահ ենք, բա­քո­յան­նե­րի-պա­պո­յան­նե­րի եւ ան­գամ նրանց շե­ֆութ­յան հայ­տա­րա­րութ­յուն­նե­րից աշ­խար­հում հաս­տատ բան չի փոխ­վում: Իսկ փաս­տը, չզլա­նանք՝ կրկնենք, սա է. կա Նի­կո­լի կող­մից ստո­րագր­ված փաս­տա­թուղթ, ո­րը ինչ­քան էլ որ փոր­ձեն ներ­կա­յաց­նել, թե կա­պի­տուլ­յան­տա­կան չէ, հի­մա հենց ի­րենք են հաս­տա­տում, որ այդ­պի­սին է: Եվ այդ փաս­տաթղ­թում կա 9-րդ կետ, ո­րի հի­ման վրա 2021թ. հուն­վա­րի 11-ին Մոսկ­վա­յում նույն Նի­կո­լը ստո­րագ­րել է մեկ այլ ե­ռա­կողմ հա­մա­ձայ­նա­գիր: Ու հի­մա, ան­կախ նախ­նա­կան փաս­տաթղ­թի մյուս կե­տե­րից, ռուս­նե­րի, ա­մե­րի­կա­ցի­նե­րի, պար­սիկ­նե­րի կամ այ­լոց ու­զած-չու­զած­նե­րից, բա­քո­յան-պա­պո­յան­նե­րի ա­սած­նե­րից, ին­քը պետք է պարզ պաշ­տո­նա­կան ո­րո­շում կա­յաց­նի՝ կա´մ հետ է կան­չում իր ստո­րագ­րութ­յու­նը այդ փաս­տաթղ­թից, կա´մ կա­տա­րում է այն:

Ու նաեւ հաշ­վի առ­նե­լով, որ ռու­սա­կան ձե­ւա­չա­փով ե­ռա­կողմ պայ­մա­նա­վոր­վա­ծութ­յուն­նե­րից զատ, նաեւ կա Պ­րա­հա­յի փաս­տա­թուղթ, ո­րը մեկ այլ ա­կան էր Նի­կո­լի հա­մար: Դ­րա­նով, հի­շեց­նենք, հայ­տա­րա­րել է Ադր­բե­ջա­նի տա­րած­քա­յին ամ­բող­ջա­կա­նութ­յու­նը Ալ­մա-Ա­թա­յի հռչակագ­րի, այն է՝ ԽՍՀՄ-ի վեր­ջին պաշ­տո­նա­կան տի­րույ­թով ճա­նա­չե­լու մա­սին: Մինչ­դեռ փաստն այն է, որ այդ սահ­ման­նե­րով ոչ միայն Ար­ցա­խը, այլ նաեւ անկ­լավ­ներն էին Ադր­բե­ջա­նի մաս: Ու պա­տա­հա­կան չէ, որ Ա­լիե­ւը հենց այս պա­հին է անկ­լավ­նե­րի հար­ցը խառ­նել բա­նակ­ցա­յին գոր­ծըն­թա­ցին: Չ­մո­ռա­նանք, հա­յաս­տան­յան մի շարք ռազ­մա­վա­րա­կան ճա­նա­պարհ­ներ անց­նում են հենց այդ անկ­լավ­նե­րով: Ու հի­մա Ա­լիե­ւը պա­հան­ջում է՝ տո´ւր­ անկ­լավ­նե­րը: Ու ինչ­քան էլ որ Նի­կոլն այդ թե­մա­յին խառ­նի Արծ­վա­շե­նի կամ Ադր­բե­ջա­նի օ­կու­պաց­րած հա­յաս­տան­յան տա­րածք­նե­րի թե­ման, ընդ­հա­նուր ի­րա­վի­ճա­կը դրա­նից չի փոխ­վում. ինքն է ճա­նա­չել Ադր­բե­ջա­նի տա­րած­քա­յին ամ­բող­ջա­կա­նութ­յու­նը, եւ ոչ թե Ա­լիե­ւը՝ Հա­յաս­տա­նի­նը: Այ­սինքն, Ա­լիե­ւը կա­րող է պա­հան­ջել այն, ինչ Նի­կոլն ար­դեն իսկ ճա­նա­չել է, իսկ ա­հա Նի­կո­լի պա­հանջ­նե­րը դեռ պետք է հաս­տա­տել սահ­մա­նա­զատ­ման գոր­ծըն­թա­ցով, որն այս պա­հին միայն նախ­նա­կան ըն­թաց­քի մեջ է: Արդ­յուն­քում, մի կող­մից Ա­լիե­ւը կա­րող է ուժ կի­րա­ռել, ըստ Նի­կո­լի ճա­նաչ­ման՝ ի­րեն պատ­կա­նող տա­րածք­նե­րը հետ ստա­նա­լու հա­մար: Իսկ մյուս կող­մից, ու­ժով թե այլ կերպ ստա­նա­լով անկ­լավ­նե­րը, Ա­լիե­ւը կփա­կի ան­ցու­դար­ձը Հա­յաս­տա­նի հա­մար: Կամ որ թե­րեւս ա­վե­լի ի­րա­տե­սա­կան է, ա­մեն անկ­լա­վի եր­կու կող­մում կդնի մաք­սա­կետ եւ կա­սի՝ ինչ պայ­մա­նով մեզ Նա­խի­ջե­ւա­նի հետ կա­պի ի­րա­վունք եք տա­լիս, այդ պայ­մա­նով էլ ես կթող­նեմ, որ անկ­լավ­նե­րով անց­նեք-դառ­նաք: Այ­սինքն, հենց Նի­կոլն Ա­լիե­ւի ա­ռաջ դնում է նույն պայ­ման­նե­րը, ո­րը Ի­րանն է նրան ա­ռա­ջար­կել, ա­պա պետք է պատ­րաստ լի­նի, որ դա անկ­լավ­նե­րի տես­քով հար­վա­ծե­լու է Հա­յաս­տա­նին:

ՈՒՐ Է ԳՆՈՒՄ ՆԻԿՈԼԸ

Այն, որ անկ­լավ­նե­րի թե­ման ա­ռաջ­նա­յին է դառ­նա­լու նաեւ սահ­մա­նա­զատ­ման հար­ցե­րով զբաղ­վող Հա­յաս­տա­նի եւ Ադր­բե­ջա­նի փոխ­վար­չա­պետ­նե­րի ա­ռա­ջի­կա հան­դիպ­մա­նը, են­թադ­րե­լի էր նաեւ այն փաս­տից, որ Մ­հեր Գ­րի­գոր­յա­նը հրա­ժար­վեց, պա­տաս­խա­նե­լով հար­ցին, թե արդ­յոք  սահ­մա­նագծ­ման հանձ­նա­ժո­ղով­նե­րի ա­ռա­ջի­կա հան­դիպ­ման ժա­մա­նակ քննարկ­վե­լու է 8 գյու­ղե­րի հար­ցը:

­Կարճ ա­սած, սա մի ի­րա­վի­ճակ է Փա­շին­յա­նի հա­մար, ո­րից ել­քը հաս­տատ շատ դժվար է լի­նե­լու:­ Նա­խօ­րեին Հա­յաս­տա­նի սահ­ման­նե­րին լցված եվ­րա­դի­տորդ­ները հպար­տո­րեն հայ­տա­րա­րե­ցին, թե ար­դեն 1500-րդ պա­րե­կութ­յունն է ի­րա­կա­նաց­րել Ադր­բե­ջա­նի հետ սահ­մա­նին մոտ գտնվող շրջան­նե­րում: Բայց ե­թե 15 000-րդն­ էլ ա­նեն, դա մաս­նա­վո­րա­պես անկ­լավ­նե­րի հար­ցով ի՞նչ է տա­լու Նի­կո­լին: Կամ, ֆրան­սիա­կան Սե­նատն է խո­սում ինչ-որ քայ­լե­րից: Սա­կայն վար­չա­պե­տի եւ արտ­գործ­նա­խա­րա­րի նշա­նակ­ման վեր­ջին խայ­տա­ռա­կութ­յու­նից հե­տո Ա­լիե­ւը հաս­տատ թքած ու­նի նաեւ ֆրան­սիա­կան Սե­նա­տի քայ­լե­րի վրա: Ա­մե­րի­կաբ­րի­տա­նա­ցի­ներն էլ, որ այս օ­րե­րին մի գլուխ նա­վեր են կորց­նում հու­սիթ­նե­րի հար­ված­նե­րից, հաս­տատ  ա­վե­լորդ նա­վեր չու­նեն, որ «Հա­յաս­տա­նի լեռ­նե­րը բարձ­րա­նան»: Ա­սենք, բրի­տա­նա­ցի­ներն ա­ռանց հու­սիթ­նե­րի էլ անձ­նա­կազմ չու­նեն, որ նա­վերն աշ­խա­տեց­նեն: Չէ, այս թե­ւից Նի­կո­լը դեռ միայն պա­հանջ­ներ է ստա­նում, ո­րոնք գործ­նա­կան օգ­նութ­յուն հա­զիվ թե դառ­նան:

Մ­յուս կող­մից էլ այն, որ նա­խօ­րեին Ռու­սաս­տա­նի Դաշ­նութ­յու­նում Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տութ­յան դես­պան Վա­ղար­շա­կը հան­դի­պում խնդրեց ՌԴ ար­տա­քին գոր­ծե­րի նա­խա­րա­րի տե­ղա­կալ Մի­խաիլ Գա­լու­զի­նից՝ քննար­կե­լով , ըստ դես­պա­նա­տան հա­ղոր­դագ­րութ­յան. «Սահ­մա­նա­զատ­ման գոր­ծըն­թա­ցի ա­պա­հով­ման եւ ինք­նիշ­խա­նութ­յան ու ի­րա­վա­զո­րութ­յան ներ­քո, հա­վա­սա­րութ­յան, փո­խա­դար­ձութ­յան սկզբունք­նե­րով տա­րա­ծաշր­ջա­նա­յին կա­պու­ղի­նե­րի ա­պաշր­ջա­փակ­ման վե­րա­բեր­յալ» հար­ցեր, գա­լիս է հու­շե­լու, որ ռու­սա­կան ուղ­ղութ­յու­նը Նի­կո­լի հա­մար դեռ վերջ­նա­կա­նա­պես փակ­ված չէ, ինչ­պես որ փոր­ձում են ակ­նար­կել նրա թի­մա­կից­նե­րը: Հաշ­վի առ­նե­լով նաեւ, որ մեկ այլ ՔՊ-ա­կան՝ Գա­գիկ Մել­քոն­յա­նը, նաեւ Անդ­րա­նիկ Քո­չար­յա­նը սկսել են խո­սել, թե Հա­յաս­տա­նը Ռու­սաս­տա­նից ար­դեն զենք ստա­նում է:

Ա­մեն դեպ­քում, ե­րեկ Լավ­րո­վը հեր­թա­կան ան­գամ խո­սեց հայ-ադր­բե­ջա­նա­կան թե­մա­յով՝ նախ ընդգ­ծե­լով. «Ադր­բե­ջա­նը պատ­րաստ է Հա­յաս­տա­նի հետ խա­ղա­ղութ­յան պայ­մա­նա­գիր կնքել Ռու­սաս­տա­նի Դաշ­նութ­յան տա­րած­քում, սա­կայն Ե­րե­ւա­նի դիր­քո­րո­շու­մը մնում է ան­հաս­կա­նա­լի»,- ա­սել է Լավ­րո­վը: Նա եւս ա­ռա­ջին պլան մղեց հենց կո­մու­նի­կա­ցիա­նե­րի թե­ման՝ նշե­լով, որ հենց Հա­յաս­տանն է այժմ դժվա­րութ­յուն­ներ ու­նե­նում Ս­յու­նի­քի մար­զով ճա­նա­պարհ բա­ցե­լու հար­ցում, ինչ­պես աս­վում է ե­ռա­կողմ հայ­տա­րա­րութ­յան մեջ: Բայց նաեւ, որ. ««­Զան­գե­զու­րի մի­ջանց­քը» եր­բեք չի քննարկ­վել Պու­տի­նի, Փա­շին­յա­նի եւ Ա­լիե­ւի ե­ռա­կողմ պայ­մա­նա­վոր­վա­ծութ­յուն­նե­րի շրջա­նակ­նե­րում»: Նաեւ, որ Հա­յաս­տա­նի եւ Ադր­բե­ջա­նի տա­րած­քում կա­պե­րի եւ եր­թու­ղի­նե­րի ա­պաշր­ջա­փակ­ման դեպ­քում երկր­նե­րը լիա­կա­տար ձե­ւով կպահ­պա­նեն ինք­նիշ­խա­նութ­յունն ու ի­րա­վա­դա­տութ­յու­նը: Այ­սինքն, պա­տաս­խա­նե­լու հեր­թը Նի­կո­լինն է:

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

 






«Փաստ». Նիկոլ Փաշինյանի շրջապատն էլ է դժգո՞հ նրա թե՛ ներքին, թե՛ արտաքին քաղաքականությունից«Ժողովուրդ». Ինչպես է ԱԺ-ն մսխում հպարտ հարկատուների գումարները կամ դիմում վարչապետին«Շահիդ»-ների հետ մարտում ՈւկրաինանՍու-27 կործանիչ է կորցրել (Տեսանյութ)Քասախ գետում ջրահեղձ եղած 4-ամյա երեխան Արցախից էր, ընտանիքի միակ զավակըՎտանգ կա Սյունիքի և Սևանի մի կտորի հետ կապված. Ռոբերտ ՔոչարյանՌուսական բանակի խորը ճեղքում է իրականացրել Սեւերսկի ճակատումՊակիստանի ՊՆ. Պակիստանի և Հնդկաստանի միջև պատերազմը կարող է սկսվել 2-4 օրիցՀայաստանի եւ Ռուսաստանի միջեւ հարաբերությունները բարեկամական եւ շահավետ մակարդակի վրա են. ՄելնիկովՄխիթարյանը` ՉԼ կիսաեզրափակիչի` «Բարսելոնայի» դեմ խաղի մասինՍադրանքն անպատասխան չէր կարող մնալ. բացառիկ մանրամասներ՝ Մոսկվայում տեղի ունեցած միջադեպիցՀայաստանի հավաքականի կազմում միշտ ունեցել եմ հանդիպումներում հաղթելու եռանդ, կիրք և ցանկություն․ ՄխիթարյանUcom-ը ներկայացավ Երևանում կայացած Career City Fest-ին՝ կիսվելով իր արժեքներով և կարիերայի հնարավորություններովՄինսկի խմբի լուծարման համատեղ հայտն էլ եմ պատրաստ ստորագրել պայմանագրի հետ. ՓաշինյանԴանակով զինված քաղաքացին հարձակվել է բուժաշխատողների վրաԱյս պայմաններում իմպիչմենտի գործընթացը դիտարկվում է որպես օրինական և սահմանադրական մեխանիզմՋերմ բարեմաղթանքներ Կոսաչեւից ՀՀԿ փոխնախագահ ՝քաղբանտարկյալ Արմեն ԱշոտյանինԷրդողանի որդին չի ձգտում նախագահ դառնալՉինաստանից ԱՄՆ ապրանքների ներմուծման ծավալները կտրուկ նվազել են․ FTՊատմությունը կրկնվում է, ընթանում Է պատմական ռուսական հողերի միավորման նոր գործընթաց․ ՄեդվեդչուկՊուտինը հրադադար է հայտարարելԻմպիչմենտը կարող է մեկնաբանվել որպես ժողովրդավարության զարգացման չափանիշ. Արտակ ԶաքարյանԱշխարհի գավաթ․ Արթուր Դավթյանը՝ ոսկե մեդալակիրԱրտակարգ դեպք, տղամարդը լվացք փռելիս 5-րդ հարկից ընկել է և տեղափոխվել հիվանդանոցԻրանի նախագահի հարցազրույցը ադրբեջանական ՀԸ կողմից միտումնավոր թարգմանվել է այլ կերպ․ իրանագետԼավրովը նշել է Ուկրաինայում կարգավորման առանցքային պայմաններըՀայտնաբերվեց ապօրինի պահվող հինգ ատրճանակ. ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄ3 միլիոն դրամի ոսկեղեն գողացած տղամարդը կալանավորվել է․ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄՈւկրաինան այլևս չի կարող ապավինել ԱՄՆ-ին․ ԿուլեբաԹրամփը Պուտինին կանգնեցնելու միջոց ունի, բայց ռիսկի չի դիմի. The TelegraphԻրանի նախագահը պաշտոնական այցով ժամանել Է Բաքու«ՍՊԱՆ ԶԻՆՎՈՐԻ ԱՎԱԳ ԸՆԿԵՐՆ Է ՈՒ ԱՌԱՋԻՆ ՀԵՐԹԻՆ ՊԵՏՔ Է ՀՈԳԱՏԱՐ ԼԻՆԻ ՆՐԱ ՆԿԱՏՄԱՄԲ». ԱՆՄԱՀ ՀԵՐՈՍ ՏԻԳՐԱՆ ՊՈՂՈՍՅԱՆՉԼ. «Բարսելոնա» - «Ինտեր». Հավանական մեկնարկային կազմեր Օրվա խորհուրդ․ ապրիլի 28Թրամփը կոչով դիմել է ՊուտինինԹրամփը կամփոփի իր նախագահության 100 օրըԱդրբեջանի ՊՆ-ն կրկին ապատեղեկատվություն է տարածել. ՀՀ ԶՈւ-ն կրակ չի բացելՎրաստանի նախագահն այսօր կժամանի ԵրևանՆախարարը այդ ժամին տանն է եղել.ՊՆ հայտարարություն է տարածելՀՀԿ պատվիրակությունը Մոսկվայում հարգանքի տուրք է մատուցել Անհայտ զինվորի հուշարձանինԼավրովը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի հետԲոլորը պետք է հարգեն տարածքային ամբողջականությունը. Իրանն իր տարածքով ճանապարհ է տրամադրում Ադրբեջանին դեպի Նախիջևան. Փեզեշքիանը՝ «Զանգեզուրի միջանցք»-ի մասինՄենք շատ մոտ ենք Իրանի հետ միջուկային համաձայնության հասնելուն. ԹրամփԺիրինովսկու միջազգային անձնագիրն աճուրդում վաճառվել է 1,1 մլն ռուբլով (լուսանկար)Կիմ Չեն Ընը պաշտոնապես հաստատել է զnրքերի ուղարկումը ՌԴՄեր աղոթքն է, պարո՛ն վարչապետ, որ Ձեր ծրագրերը լինեն հաջողությամբ. բարի եկաք. Տ. Վազգեն արքեպիսկոպոս Միրզախանյանը՝ Նիկոլ Փաշինյանին (Տեսանյութ)Տարադրամի փոխարժեքները ապրիլի 28-ինՈվ կգլխավորի «Ռեալը» աշխարհի ակումբային առաջնությունում Երևանի և Բաքվի խնդիրները կվերանան քաղաքական և առևտրային հարաբերությունների կարգավորմամբ․ Իրանի նախագահԲաքուն փորձելու է Իրանի նախագահի այցը լիուլի օգտագործել հակահայկական նպատակներով. իրանագետԵրևանում նորից կրակոցներ են հնչել․ հայտնաբերվել են արնանման հետքեր
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top